Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում մինչ օրս Covid-19-ի բրիտանական և հարավաֆրիկյան շտամմեր չեն թեստավորում
ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացանք, որ Հայաստանում դեռևս նոր տեսակի կորոնավիրուսի բրիտանական և հարավաֆրիկյան շտամմերի թեստավորում չի իրականացվում:

Նշենք, որ կորոնավիրուսի «չինական» տարբերակի համեմատ բրիտանականի դեպքում հոտառության կորուստն աննշան է, սակայն տարբերվող ախտանշաններ են` գերթուլությունը, կոկորդի ու մկանների ցավը: Ընդհանրություններից են` բարձր ջերմությունը, մշտական հազը և համի զգացողության փոփոխությունը:

Բրիտանական շտամմն առաջին անգամ հայտնաբերվել է 2020թ. սեպտեմբերին: Այն, ի տարբերություն «չինականի», կարող է ավելի արագ տարածվել: Նորահայտ տեսակը գրանցվել է Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով սահմանափակումներն ավելի են խստացվել:

Ենթադրվում է, որ նոր շտամմն առավել մահաբեր է, սակայն գիտական հիմնավորում դեռևս առկա չէ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` բրիտանական շտամմով վարակվել և Լոնդոնում բուժում է ստացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

2020թ. դեկտեմբերին ի հայտ է եկել մեկ այլ շտամմ` հարավաֆրիկյանը, որը, որոշ աղբյուրների հաղորդմամբ, ավելի վտանգավոր կարող է լինել, քան բրիտանականը, սակայն, Հարավաֆրիկյան Հանրապետության բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարի խոսքով, այն մարդու մոտ ամուր իմունիտետ է առաջացնում:

Հավելենք, որ աշխարհում շարունակում են արագորեն տարածվել նաև այլ տարատեսակներ` բրազիլականը, իտալականը, շվեդականը և այլն, սակայն բրիտանականն ու հարավաֆրիկյանն ամենատարածվածն են. Covid-19-ի բրիտանական շտամմն արդեն տարածված է աշխարհի 106 երկրներում, հարավաֆրիկյանը` 56:

Հայաստանում Covid-19-ով վարակվածության 2374 նոր դեպք է հաստատվել
Վարակվածության հաստատված դեպքերի թիվը երկրում հասել է 97150-ի: Նրանցից 58811-ն առողջացել են: Նախորդ օրը կատարված թեստերից 2191-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 418080 թեստավորում:

Կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում հասել է 1448-ի: Covid-19-ով վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացությունների թիվը 383 է. նախորդ օրը գրանցվել է այսպիսի 7 դեպք:

Հայաստանում Covid-19-ով հաստատված դեպքերի թիվն ավելացել է 131-ով
Covid-19-ով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 43067-ի: Առողջացածները 36726-ն են: Նախորդ օրը կատարված թեստերից 1565-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարված թեստերի ընդհանուր թիվը հասել է 198569-ի:

Կորոնավիրուսից մահացածների թիվը երկրում հասել է 861-ի: Վերջին 24 ժամում մահացած պացիենտները եղել են 58 (կին), 63 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վարակվածների շրջանում այլ հիվանդության պատճառով մահացել է 4 մարդ: Այսպիսի դեպքերի թիվը հասել է 264-ի:

Covid-19-ով վարակվածության 38 նոր դեպք է հաստատվել Հայաստանում
Հայաստանում Covid-19-ով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 41701-ի: Կատարված թեստերի ընդհանուր թիվը դարձել է 185594 : Նախորդ օրը կատարված թեստերից 246-ն են եղել բացասական: Հիշեցնենք, որ կիրակի օրերին սովորաբար քիչ թվով թեստավորում է իրականացվում՝ լաբորատորիաների ախտահանմամբ պայմանավորված:

Առողջացածների թիվը հասել է 34655-ի: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը դարձել է 5978:

Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 824-ի: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:

Հայաստանում Covid-19-ով հաստատված նոր դեպքերի թիվը 23 է
Covid-19-ով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 40433: Առողջացածների թիվը հասել է 32696-ի: Նախորդ օրվա թեստերից 317-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարված ընդհանուր թեստերի թիվը 176354 է:

Կորոնավիրուսից մահացածների թիվը Հանրապետությունում հասել է 796-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված նոր դեպքերը 196-ն են
Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Հանրապետությունում հասել է 39298-ի: Առողջացածների թիվը դարձել է 30372: Նախորդ օրը կատարված թեստերից 873-ը բացասական են եղել:

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 768-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

8 նշան, որ ձեր IQ-ն ավելի բարձր է, քան մյուսներինը
Դպրոցական հասակում մտավոր ունակությունները կարելի է ստուգել, օրինակ, մաթեմատիկայից ստուգողական աշխատանք գրելով: Մինչդեռ ավելի բարձր տարիքում տեղեկատվությունը պարզապես սովորելը բավարար չէ. անհրաժեշտ է նաև դրանք կարողանալ ըմբռնել և գործնականում կիրառել: Այդպիսի իրավիճակներում հասկանալի է դառնում, որ բարձր գիտակցության ցուցիչը մեխանիկական թեստեր լրացնելը չէ, այլ՝ ամեն օրվա վարքը:

Ստորև ներկայացվում է, թե առօրյա որ մեխանիկական գործողություններն են խոսում մեր բարձր ինտելեկտի մասին:

1. Մշտական թափթփվածություն

Մինեսոտայի համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ մշտապես թափթփված աշխատանքային սեղան ունեցողները քիչ են հակված օրենքը խախտելուն, առօրյա կյանքում հետևում են մաքրությանը և առատաձեռն են: Սակայն այն մարդիկ, ովքեր նախընտրում են ստեղծագործ թափթփվածությունը, առավել ստեղծարար են մտածում և կարող են որոշակի աշխատանքային խնդիրների դեպքում ավելի շատ լուծումներ գտնել:

2. Միայնակ լինելը հարմարավետ է

Ձեզ համար անհասկանալի է, երբ ծանոթները բողոքում են տանը միայնակ ձանձրանալուց: Ինչպե՞ս կարելի է տխրել, երբ շուրջբոլորն այդքան գործ կա: Ապացուցվել է, որ խելացի մարդիկ ձգտում են միայնության և ինքնաճանաչության: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի անհատներն ավելի քիչ հաճույք են ստանում ընկերների հետ շփումից, քան մարդկանց մեծ մասը:

3. Նախընտրում եք կատուների

Շների սիրահարներին նեղացնելու մտադրություն չունենք, սակայն Քերոլի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ կատուների սիրահարները ավելի նրբաճաշակ են, կարող են ավելի լավ վերլուծել իրավիճակը, ունեն ինտելեկտի բարձր ցուցանիշներ: Շներին նախընտրողներն իրենց հերթին առավել էներգետիկ են ու թեթևաշարժ:

4. Կասկածում եք մտավոր ունակությունների հարցում

Դաննինգ-Կրյուգերի էֆեկտը երևույթ է, երբ ավելի քիչ կոմպետենտ և ինտելեկտուալ զարգացվածություն ունեցող մարդիկ հակված են խնդիրների հասկացողության իրենց մակարդակը չափազանցացնելու (ինչպես և ընդհանուր առմամբ սեփական մտավո ունակությունների զարգացվածության մակարդակը), երբ փորձագետներն ու ինտելեկտուալները, ընդհակառակը, ավելի շուտ կկասկածեն իրենց հնարավորություններին: Ուստի, եթե դուք հաճախ եք կասկածի տակ դնում ձեր գիտելիքներն ու կարողությունները, ապա, ամենայն հավանականությամբ, շատ իզուր եք այդպես վարվում:

5. Հումորի լավ զգացում ունեք

Տեղի ունեցողին կատակով արագ արձագանքելու ունակությունը ևս ցուցիչ է, որ դուք առավել խելացի եք, քան շրջապատը: Հումորն ազդարարում է, որ խոսողը պրպտուն է, կարող է մտածել ոչ ստանդարտ և խնդիրների վերաբերվել փիլիսոփայորեն: Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել, ըստ որի՝ պրոֆեսիոնալ հումորիստները միջին վիճակագրական մարդկանց համեմատ ավելի բարձր IQ ունեն:

6. Հաճախ եք ներքին տագնապ զգում

Ամերիկացի հոգեբան Ջերեմի Կապլանն ուսումնասիրել է մարդկանց, ովքեր հաճախ են տառապում տագնապալից մտքերից: Դիտարկելով իր պացիենտներին՝ նա պարզել է, որ անտեղի ներքին լարվածությունը և տագնապը խոսում են IQ-ի բարձր մակարդակի մասին:

Այս տեսությունը հաստատել են նաև Լեյքհեդի համալսարանի հոգեբանները: Նրանք փորձարկում են կատարել և հայտնաբերել են, որ նրանք, ովքեր մշտապես անհանգստացել են անցյալի բացասական իրավիճակների կամ ապագայի համար, բանավոր ինտելեկտի թեստից առավել բարձր միավորներ են ստացել:

7. Ցենզուրայից դուրս արտահայտություններ եք անում

Ո՞վ կմտածեր, որ խոսքում հայհոյախառն արտահայտություններ անողները նույնպես ունեն զարգացած ինտելեկտ: Մասաչուսեթսի արվեստի քոլեջի հոգեբանները պարզել են, որ հայհոյանքների տիրապետելը և դրանք կիրառելն առավելություն են: Փորձարկման մասնակիցներից ամենաբարձր IQ ունեցողներն ու բառարանային պահուստ ունեցողներն են կարողացել մեկ րոպեում ավելի շատ հայհոյանք արտաբերել:

8. Ուշ եք քնում և ուշ արթնանում

Եթե առավոտյան դժվարությամբ եք արթնանում, որովհետև երեկոյանի սիրում եք երկար նստել, ապա, ամենայն հավանականությամբ, ունեք բարձր ինտելեկտ: Հետազոտությունները ցույց են տվել, որ մայրամուտից հետո իրենց առավել արթմնի և արտադրողական զգացող մարդիկ ավելի հաճախ ունեն բարձր ինտելեկտ, ավելի լավ աշխատավայր ու շատ եկամուտներ, քան նրանք, ովքեր արթնանում են «աքլորի կանչով»:

Յուհանում կանցկացնեն պատմության մեջ կորոնավիրուսի ամենազանգվածային թեստավորումը
Չինաստանի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի գերզանգվածային թեստավորում անցկացնել. 10 օրվա ընթացքում ստուգվելու է 11 միլիոն մարդ՝ Յուհանի բոլոր բնակիչները, որտեղից էլ սկիզբ է առել Covid-19-ի տարածումը:

Նման որոշման պատճառը կարանտինից աստիճանաբար դուրս եկող մեգապոլիսում կորոնավիրուսի նոր բռնկումն է: Նոր դեպքերն առայժմ շատ չեն՝ 6-ը, ընդ որում՝ 5-ն առանց ախտանշանների են: Սակայն Յուհանի իշխանություններն անհանգստացած են փաստով, քանի որ ապրիլի 4-ից հետո քաղաքում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքն են:

Ապրիլի 26-ին Յուհանը հայտարարել էին «կորոնավիրուսից զերծ». մեկ օր առաջ հիվանդանոցից դուրս էր գրվել վերջին վարակվածը: Սակայն արդեն մայիսի 9-ին 6 նոր դեպքերից առաջինն է գրանցվել: Նոր վարակվածները բնակվում են միևնույն բնակելի շենքում և, հնարավոր է, հասցրել են վարակել հարևաններին:

Սա նման իրավիճակի առաջին դեպքը չէ, երբ սահմանափակումների աստիճանական նվազեցումն ուղեկցվում է կորոնավիրուսի նոր բռնկմամբ: Այսպես, Սեուլում (Հարավային Կորեա) մինչև հունիսի 7-ը կրկին փակել են ժամանցային կենտրոնները, ռեստորաններն ու բարերը: Պատճառը Covid-19-ի հաստատման 86 նոր դեպքերն են: Նրանցից առնվազն 54-ը կապ են ունեցել 29-ամյա տղամարդու հետ, ով մայիսի 1-2-ին է շրջանից վերադարձել մայրաքաղաք ու այցելել մի քանի ակումբներ:

Վարակվածների թվի աճ նկատվում է նաև Գերմանիայում, որտեղ նույնպես մասնակիորեն հանվում են սահմանափակումները: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ սահմանափակումների չեղարկումը բարդ գործ է. բարեբախտաբար՝ Չինաստանում, Հարավային Կորեայում ու Գերմանիայում առկա են համակարգեր, որոնք թույլ են տալիս արձանագրել նոր դեպքերը և օպերատիվ կերպով արձագանքել դրանց:

Մայիսի 13-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4,3 միլիոնից: Առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, որտեղ Covid-19-ով վարակված է ավելի քան 1,4 միլիոն մարդ:

Կորոնավիրուսով «կրկնակի վարակման» դեպքերը բացատրել են թեստավորման սխալմունքով
Կորոնավիրուսի համավարակի ամենասկզբից Covid-19-ի վերաբերյալ տարբեր խոսակցություններ ու ենթադրություններ են առաջ քաշվել: Դրանցից մեկը կրկնակի վարակվելն է: Փետրվարի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել էին առողջացած 195 պացիենտներին կրկնակի թեստավորելու մասին՝ արձանագրելով վիրուսի առկայությունը: Սակայն հաջորդ օրն այդ տվյալները հեռացվել էին:

Մինչ օրս նման տեղեկություններ հրապարակվել են տարբեր երկրներում՝ չնայած, որ կրկնակի վարակման վերաբերյալ գիտական ապացույցներ չեն ներկայացվել: Ապրիլի սկզբին Հարավային Կորեան հայտարարել էր, որ 263 մարդ կրկին վարակված է կորոնավիրուսով, թեև մի մասը լիովին առողջացել էր շաբաթներ առաջ: Դա հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև նման դեպքերը հետազոտելու նպատակով փորձագետների խումբ է ձևավորվել:

Արդյունքում՝ մասնագետները հաստատել են, որ «վիրուսի մահացած տարրերը» 263 մարդու մոտ կրկնակի թեստի դրական արդյունքների պատճառ են դարձել: Վարակների դեմ պայքարի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների խոսքով՝ հիմք չկա ենթադրելու, թե խոսքը գնում է SARS-CoV-2-ի վերաակտիվացման կամ կրկին վարակվելու մասին:

Սեուլի ազգային համալսարանի հիվանդանոցի աշխատակիցները նշել են, որ փորձարկումները մահացած վիրուսի ռիբոնուկլեինային թթու են հայտնաբերել: Հակառակ տառադարձությամբ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով իրականացված թեստերը, որոնցով ախտորոշվում է Covid-19-ը, կարող են արձագանքել վիրուսի ցանկացած գենետիկ նյութին, այդ թվում՝ նրա մահացած հատվածներին, որոնք ունակ են մի քանի ամիս մնալ առողջացածի օրգանիզմում: Ուստի թեստերը կեղծ դրական են ցույց տալիս:

Փորձագետներն ընդգծել են, որ շնչառական համակարգի էպիթելային բջիջն ունի կիսաանկման 3-ամսյա ժամկետ, և վիրուսի ՌՆԹ-ն բջջում կարելի է հայտնաբերել ՊՇՌ թեստավորմամբ՝ բջջի էլիմենացիայից (վերացումից) 1-2 ամիս անց: Թեստն ունակ չէ տարբերելու վարակային վիրուսային մասնիկը ոչ վարակայինից, քանի որ պարզապես հայտնաբերում է ցանկացած վիրուսային բաղադրատարր:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնների տվյալներով՝ ապրիլի կեսերին կրկնակի թեստավորվածների գրեթե կեսի մոտ Covid-19-ի նշաններ են դիտարկվել, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ ախտանշանները վիրուսով պայմանավորված չեն եղել: Բացի այդ՝ չի արձանագրվել ոչ մի դեպք, երբ «կրկնակի ախտորոշվածները» վարակեն այլ մարդկանց:

Փորձագիտական խումբը նաև ընդգծել է, որ Covid-19-ով վարակվածներից վերցված, հակամարմիններ պարունակող արյան պլազմայի փոխպատվաստումից հետո կրկնակի վարակման վտանգը գործնականում բացակայում է: Բժիշկները բացատրել են, որ, ի տարբերություն հեպատիտ B-ի կամ ՄԻԱՎ-ի, կորոնավիրուսը մուտք չի գործում տիրոջ-բջջի միջուկի մեջ: Հետևաբար՝ այն խրոնիկ վարակ չի առաջացնում, և կրկնակի ակտիվացման հավանականությունն «աննշան է»:

Սակայն այդ ամենը չի նշանակում, թե կարելի է շունչ քաշել. գիտնականներն ավելի վաղ հայտնաբերել էին, որ կորոնավիրուսը մուտացվել է և դարձել առավել վարակիչ: Բացի այդ՝ նոր հաշվարկները ցույց են տվել, որ որոշ երկրներում SARS-CoV-2-ը կարող է սպանել բնակչության մինչև 1%-ին: