Շեշտ.am (shesht.am) - Feed

Ինչո՞ւ բժշկական ջերմաչափի սնդիկը հովացման դեպքում հետ չի վերադառնում
Դժվար թե աշխարհում գտնվի մեկը, ով ջերմությունը բժշկական ջերմաչափով չի չափել: Սովորական «գրադուսնիկը» հեղուկ ջերմաչափ է, որի ներսում սնդիկ է: Սարքի աշխատանքի սկզբունքը կայանում է նրանում, որ ջերմաստիճանի փոփոխությամբ պայմանավորված՝ սնդիկի ծավալը փոխվում է:

Հայտնի է, որ ջերմությունը չափելուց հետո սկզբնական դիրքին վերադարձնելու (նվազագույնի հասցնելու) համար անհրաժեշտ է մի քանի անգամ ուժեղ թափահարել: Ինչո՞ւ սնդիկն ինքնուրույն չի վերադառնում իր նախնական դիրքին: Ինչո՞ւ է նրա վրա ազդում միայն տաքացումը: Ամբողջ խնդիրը կայանում է բժշկական ջերմաչափի հատուկ կառուցվածքի մեջ:

Колба с ртутью՝ սնդիկով կոլբա, капилляр՝ մազախողովակ, измерительная трубка՝ չափիչ խողովակ / © Picabu

Ջերմաստիճանը կառուցվածքը դիտելիս նկատվում է, որ կոլբան, որտեղ գտնվում է 2 գրամ սնդիկ, միացված է չափիչ խողովակի՝ շատ փոքր տրամագիծ ունեցող մազախողովակի հետ: Պետք է նշել, որ սնդիկն ունի մակերեսային մեծ ճնշում և փոքր շփողականություն ապակու հետ:

Մենիսկը (մակակորություն) հեղուկի մակերեսի ազատ կորացումն է, որն առաջանում է կոշտ մարմնի մակերեսին դիպչելու հետևանքով: Մազախողովակի փոքր տրամագծի դեպքում սնդիկի սյան ազատ մակերեսի կորությունը մեծացնում է ճնշումը կոլբայում, և սնդիկն առանձնանում է փոքր կաթիլների: Սնդիկի շարժումը կոլբայից դեպի խողովակը դիտելու դեպքում մազախողովակում կարելի է նկատել փոքր կաթիլների, որոնք շարժվում են միմյանց հետևից: Անցնելով մազախողովակից՝ նրանք կրկին միավորվում են:

Հովացած ջերմաչափը դիտելիս կարելի է նկատել, որ սնդիկի թելիկն ունի բաժանում՝ մինչև նեղացման հատվածը և դրանից հետո: Հակառակ գործընթացը՝ խողովակից դեպի կոլբա, բարդ է. պետք է ճնշում գործադրել: Նման ճնշում առաջանում է թափահարելիս, որի արդյունքում կաթիլները վերադառնում են կոլբայի մեջ:

Ճնշում՝ սնդիկը դեպի կոլբա վերադարձնելու համար / © irecommend.ru

Բժշկական ջերմաչափի նման կառուցվածքը բացատրվում է ջերմաստիճանի արձանագրման անհրաժեշտությամբ: Հակառակ դեպքում հստակ ջերմաստիճանը տեսնելը բարդ կլիներ: Իսկ սնդիկային ջերմաչափի դեպքում չափման միավորը կարելի է դիտել ցանկացած պահի: