Շեշտ.am (shesht.am) - Feed

Մորուքի աճը բացատրել են դեմքին հասցված հարվածները մեղմելու անհրաժեշտությամբ
Տղամարդու դեմքի ստորին հատվածում երկար մազածածկույթը մարդկանց մոտ սեռական դիմորֆիզմի վառ նշաններից է: Բեխերն ու մորուքն այնքան էլ հարմարավետ չեն. ուտելիքը մնում է նրանց վրա, բազմանում են մակաբույծներ, դժվարանում է քրտնարտադրությունը և միմիկական հաղորդակցությունը: Չնայած դրան՝ գրավիչ են և կարող են պահպանվել սեռական ընտրության արդյունքում, ինչպես՝ պոչը սիրամարգների արուների կամ եղջյուրը միաեղջյուրի արուների մոտ: Սակայն հնարավոր է՝ մորուքն ունի որոշակի գործնակա՞ն նշանակություն:

Իրականում` առկա է «բռունցքային հիպոթեզ», որը բացատրում է մարդու ձեռքի ու դեմքի անատոմիայի առանձնահատկությունները՝ անհրաժեշտության դեպքում հարվածելու և հարվածն ընդունելու առումով: Հիպոթեզի հեղինակ Դևիդ Քերիերը (Յուտա նահանգի համալսարան) փորձել է դրա հետ կապել դեպքի խիտ մազածածկույթը՝ ենթադրելով, որ մորուքը կարող է ծառայել հակառակորդի հարվածը մեղմացնելուն:

Դրանում հստակ տրամաբանություն կա, և հեղինակներն իրենց գաղափարի օգտին ներկայացնում են երեք առանցքային կետեր: Նախ՝ ագրեսիայի դրսևորումների մեծ մասը տեղի է ունենում տղամարդկանց միջև: Երկրորդ՝ նման հակամարտությունների ճնշող մեծամասնությունը մինչև վերջերս եղել են բռունցքային ուղիղ հարվածները: Երրորդ՝ էվոլյուցիան պետք է նպաստեր  ֆենոտիպերի (անհատական զարգացմամբ ձեռք բերված հատկանիշների ամբողջություն) զարգացմանը, որոնք կօգնեին հաղթել նման հակամարտություններում:

Իրենց գաղափարը ստուգելու համար գիտնականները փորձարկում են կատարել էպօքսիդային յուղից պատրաստված մարդկային գանգի մոդելով՝ այն ծածկելով ոչխարի բրդով՝ տարբեր աստիճանների կտրվածքով ու առանց կտրելու: Հստաչ չափված հարվածներ են հասցվել մոդելին, իսկ ընդունիչն արձանագրել է ստացված հարվածը: Ինչպես և սպասվում էր, չկտրված բուրդն ավելի շատ էներգիա է կլանել, քան կտրված կամ սափրված տարբերակները (երբեմն՝ 37%-ով ավելի):

Հեղինակների կարծիքով՝ դա հաստատում է իրենց սկզբնական հիպոթեզը, ընդ որում՝ մազերի նման գործառույթը լայնորեն տարածված է: Համարվում է, որ նույնիսկ առյուծների շքեղ բաշն է նպաստում մռութի ու կոկորդի պաշտպանությանը: Միևնույն ժամանակ՝ նրանց եզրակացությունները վերջնական ընդունելու համար դեռ վաղ է. Դարվինը դեմքի մազածածկույթն անվանել էր սովորական սեռական ընտրություն:

Նշվում է, որ նախ՝ ոչխարի բուրդը մարդու մազերից ավելի խիտ է և, համապատասխանաբար, կարող է ավելի շատ էներգիա կլանել: Երկրորդ՝ նման կլանումը կարող է նվազեցնել ոսկորի կոտրվածքի վտանգը, բայց դժվար թե ուղեղը պաշտպանի ցնցումներից: Բարձրագոչ հայտարարությունները հուսալի ապացույցների կարիք ունեն, և Քերիերը դեռ  պետք է վերջնականորեն հիմնավորի «բռունցքային հիպոթեզը» կամ հրաժարվի դրանից: