Շեշտ.am (shesht.am) - Feed

Նախապատրաստվում է աշխարհում առաջին բիոնիկական աչքի փոխպատվաստումը
Վիրահատության նախապատրաստությունն արդեն տարվում է. այն կարող է դառնալ մարդու վրա աշխարհում առաջին բիոնիկական աչքի համակարգի կլինիկական փորձարկումը: Մոնաշի համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) հետազոտողներն այժմ հավելյալ ֆինանսավորում են փնտրում են՝ սարքավորման համաշխարհային արտադրության համար:

Gennaris Bionic Vision System համակարգը նախագիծ է, որի մշակումն ավելի քան 10 տարի է տևել: «Բիոնիկական տեսողությունը» կազմված է գլխի հատուկ սարքավորումից, որն ունի տեսախցիկ, անլար հաղորդիչ, վիդեոպրոցեսոր և ծրագրային ապահովում, ինչպես նաև 10x10 մմ չափերի չիպեր, որոնք հարմարեցվում են ուղեղին: Սարքավորման պրոցեսորը մշակում է տվյալները և դրանք փոխանցում իմպլանտներին, որոնք տեղեկատվությունը վերաձևում են էլեկտրական իմպուլսի:

Սարքավորման առաջին փորձարկումներում գիտնականներն օգտագործել են ոչխարներին: Նրանք ուղեղային իմպլանտներ են տեղադրել տասնյակ կենդանիների մոտ և հետևել նրանց շուրջ 2 ամիս: Ավելի քան 2700 ժամվա կիրառության արդյունքում համակարգերն առողջության համար էական անցանկալի հետևանքներ չեն առաջացրել:

Հաշվի առնելով բիոնիկական տեսողության հնարավոր հաջողությունը՝ հետազոտողները հույս ունեն տեխնոլոգիան հարմարեցնել նյարդաբանական լուրջ խնդիրների բուժման համար, ինչպիսիք են որոշ վերջույթների կաթվածը և նույնիսկ շարժունակության մասնակի կամ ամբողջական կորուստը:

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը վերջերս ցուցադրել էր նույնատիպ սարքավորման փորձարկման արդյունքները խոզերի վրա:

Գիտնականները բիոնիկական աչք են ստեղծել. այն իրականի նման է աշխատում
Հոնկոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները ռոբոտացված աչք են ստեղծել, որը կրկնում է մարդու բնական աչքի կառուցվածքը և կարողանում է տեսնել:

Հետազոտողների խումբը, հիմք ընդունելով իրական աչքի կառուցվածքը, կրկնել է այն՝ համապատասխանեցնելով մեխանիկայի հնարավորություններին: Չափն իրականին գրեթե հավասար է՝ շուրջ 2 սանտիմետր տրամագծով: Ներսում հեղուկ էլեկտրալուծույթ (էլեկտրոլիտ) է, ցանցաթաղանթը պատրաստված է նանոլարերից, դե իսկ արհեստական ոսպնյակն արդեն սովորական երևույթ է. նման ինտրաօկուլյար լինզաներ շատ տարեց մարդկանց մոտ են առկա՝ վիրահատությամբ տեղադրված սեփականի մթագնման պատճառով:

Իրական աչքում լույսը, բեկվելով ոսպնյակին, ցանցաթաղանթով հասնում է ֆոտոռեցեպտորներին, իսկ նրանք ֆոտոնները վերաձևում են ազդանշանների, որոնք նյարդային ուղիներով փոխանցվում են ուղեղի տեսողական բաժիններ: Հենց սա էլ արդյունավետ գործող արհեստական աչքի ստեղծման հիմնաքարն է: Այդ աչքերը կարող են օգնել տեսողությունը կորցրած մարդկանց:

Սպիտապատյանի տեղում գտնվող արհեստական «ցանցաթաղանթի» մեմբրանն ալյումինի օքսիդից է՝ պերովքսիտի մանր ընդունիչներով (հիբրիդային լուսազգայուն նյութ, որն օգտագործվում է արևային տարրերում): Նանոլարերը, որոնք գլխուղեղի տեսողական կեղևն են ներկայացնում, ընդունիչների հավաքած տեսողական տեղեկատվությունն են փոխանցում համակարգչին, որտեղ էլ դրանք մշակվում են:

Բիոնիկական աչքն այսպիսի կառուցվածք ունի / © Gu et al., Nature, 2020

Գիտնականները փորձարկել են բիոնիկական աչքի ունակությունները: Այն հաջողությամբ տարբերել է I, E և Y տառերը՝ առանց շփոթելու: Ներկայումս այդպիսի ռոբոաչքը կարող է ստեղծել շատ «բիրտ» պատկերներ. եթե իրական աչքի դեպքում պատկերը 120-140 մեգապիքսել է, ապա արհեստականի դեպքում՝ 100 պիքսել: Առայժմ տարբերությունն արհեստականի կողմում չէ, սակայն կարևոր է, որ սկզբունքը գործի: Ապագայում պատկերը հնարավոր կլինի «բարելավել», իսկ հիմնական խնդիրն առայժմ մարդու ուղեղի ու մեխանիկական աչքի «ամրակցումն» է. տեսողական նյարդային գոտում միացումը: Այդ ուղղությամբ բավականին աշխատելու տեղ կա, հատկապես եթե սարքավորումը մշտական կիրառմանը համապատասխանեցնելու կարիք լինի: Փորձագետների կարծիքով՝ այն կարող է տևել մինչև 10 տարի:

Այդ ամենից բացի՝ սարքավորումը նաև հոսանքի աղբյուրի կարիք ունի. ենթադրվում է, որ այն կապահովվի արևայի լույսով: Ընդհանուր առմամբ՝ գիտնականները դրականորեն են տրամադրված. այդպիսի աչքը սեփականի բացակայության պարագայում կարող է «հենակ» հանդիսանալ: Աշխատության հեղինակները պնդում են, որ կառուցվածքի առանձնահատկությունները հավելյալ հնարավորություններ կընձեռնեն: Նանոլարերն այնքան զգայուն են, որ կարող են գերազանցել մարդկային աչքի ալիքների երկարության օպտիկական տիրույթը՝ նրան հնարավորություն տալով արձագանքել մոտ 800 նանոմետր երկարությանը (տեսողական լույսի և ինֆրակարմիր տիրույթում ճառագայթման միջև շեմի մակարդակը):

Գիտնականները մեկնաբանում են, որ դա այդ աչքին տալիս է մթության մեջ (այն դեպքում, երբ մարդու աչքն արդեն անզոր է) պարագաները տարբերելու ընդունակություն: Բացի այդ՝ հետազոտողները հաստատում են, որ բիոնիկական աչքը կարող է լույսի փոփոխությանն ավելի արձագանքել, քան մարդկայինը, ինչի շնորհիվ կարող է փոփոխվող պայմաններին ավելի հեշտությամբ վարժվել: Պատկերի որակը ժամանակի ընթացքում կարող է գերազանցել մարդու տեսողությամբ ստացվող պատկերի որակին: