Շեշտ.am (shesht.am) - Feed
«Պրոգրես-96»-ը շուրջ երեք տոննա բեռ է հասցրել Միջազգային տիեզերակայան
Բեռնանավը միացել է կայանի «Պոիսկ» մոդուլի տիեզերք ուղղված հանգույցին, հայտնել է NASA-ն։ Կցումը նախատեսվածից մոտ երկու րոպե շուտ է ավարտվել։
«Պրոգրես-96»-ը տեղափոխել է շուրջ երեք տոննա սնունդ, վառելիք և այլ պաշարներ «Արշավախումբ 75»-ի անձնակազմի ու ուղեծրային լաբորատորիայի աշխատանքի համար։ NASA-ի հաղորդագրությունը բեռի առանձին բաղադրիչների զանգվածները չի թվարկում։
Տիեզերանավն արձակվել էր սեպտեմբերի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 09:33-ին, Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Այն ուղեծիր էր դուրս բերվել «Սոյուզ» հրթիռով և ՄՏԿ հասել մոտ երեք օր անց։
NASA-ի տվյալով՝ «Պրոգրես-96»-ը կայանին կցված կմնա մոտ հինգ ամիս։ Այնուհետև բեռնանավը կհեռացնի կայանում կուտակված թափոնների մի մասը և ծրագրված կերպով կայրվի մթնոլորտի խիտ շերտերում։
Ֆիլմի նկարահանումների համար Թոմ Կրուզը կմեկնի Միջազգային տիեզերակայան
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) հաջորդ երեք տարիների երթուղին հրապարակվել է Space Shuttle Almanac-ի թվիթերյան էջում: Թռիչքների ծրագրում ներառված է նաև Crew Dragon տիեզերանավով «զբոսաշրջային ուղևորություն», որի մասնակիցները կլինեն հայտնի դերասան Թոմ Կրուզը և ռեժիսոր Դագ Լայմանը:
Տեղեկություններ կան, որ դերասանը և ռեժիսորը տիեզերք են մեկնելու ապագի ֆիլմի մի մասն այնտեղ նկարահանելու նպատակով: Ֆիլմի անվանումը դեռևս հայտնի չէ: Թռիչքին մասնակցելու են նաև ամերիկացի տիեզերագնաց-հետազոտող Մայքլ Էլադիո Լոպես-Ալեգրիան և ևս մեկ ուղևոր, ում անունը չի նշվում: Հնարավոր է՝ նա պրոդյուսերը կլինի կամ օպերատորը:
Այն մասին, որ հոլիվուդյան դերասանը տիեզերքում մարտաֆիլմի նկարահանումների համար կուղևորվի Միջազգային տիեզերակայան, հայտնի էր դարձել դեռևս մայիսի սկզբին: Այն ժամանակ NASA-յի տնօրեն Ջիմ Բրայդենստայնը նշել էր, որ Գործակալությունում շատ ուրախ են ՄԿՏ-ում նկարահանվող ֆիլմի շրջանակներում Թոմ Կրուզի հետ աշխատելու համար:
Տեղեկություններ կան նաև, որ իր ֆիլմը կամ մի մասը Երկրի ուղեծրում գտնվող ՄՏԿ-ում նկարահանելու մտադրություն ունեն ռուսաստանցի պրոդյուսերները և «Ռոսկոսմոսը»:
https://twitter.com/roscosmos/status/1308466143838040066?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1308466143838040066%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2Froscosmos2Fstatus2F1308466143838040066widget%3DTweet
«Ռոսկոսմոսի» հայտարարությունը՝ ՄՏԿ-ում նկարահանվելիք առաջին ֆիլմի մասին:
Վերջինիս կողմից նկարահանվելիք ֆիլմում դիպաշարը նախատեսում է դեպի ՄՏԿ թռիչքն իրականացնել 2021թ. աշնանը:
Արևի խավարման ստվերը ցուցադրել են Միջազգային տիեզերակայանից
NASA-յի տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին Միջազգային տիեզերակայանից լուսանկարել է Երկրի մակերևույթին արևի խավարումից առաջացած ստվերը: Լուսանկարներն արվել են այն պահին, երբ Կայանը անցնելիս է եղել Չինաստանի վրայով: Խավարման ամենամեծ դրվագը (0,994) արձանագրվել է հունիսի 21-ին, Երևանի ժամանակով 10:40-ին, և տեսանելի է եղել Հիմալայների հորիզոնից, Հնդկաստանի սահմանամերձ շրջաններից, Չինաստանից և Նեպալից:
Արևի խավարման ստվերը՝ Երկրի վրա / © Chris Cassidy
Օղակաձև դրվագը տևել է 38 վայրկյան: Դրա ձևավորումից առաջ և ավարտից հետո Լուսնի եզրերին՝ Արեգակի կողմից չծածկված հակառակ կողմում, հնարավոր էր տեսնել արևապսակը՝ հատկապես լեռներում:
https://twitter.com/Astro_SEAL/status/1274753248973512704
Ընթացիկ տարում աստղագիտական երևույթը համընկավ ամառային արևադարձի օրվա հետ: Հաջորդ անգամ այդ իրադարձությունը 21-րդ դարում տեղի կունենա 2039թ.: Միջազգային տիեզերակայանում ներկայումս աշխատում են ռուս տիեզերագնացներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները, ինչպես նաև ամերիկացի Քրիստոֆեր Քեսիդին, Դուգլաս Հերլին և Ռոբերտ Բենքենը:
Արևի խավարման ստվերը՝ Երկրի վրա / © Chris Cassidy
Հիշեցնենք, որ Հերլին և Բենքենը ՄՏԿ են ուղևորվել Իլոն Մասկի SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավով, ինչը տիեզերագնացության ոլորտում պատմական երևույթ էր:
NASA-ն 10 տարվա մեջ առաջին անգամ տիեզերագնացներին ՄՏԿ կուղարկի ԱՄՆ-ի տարածքից՝ SpaceX-ի հրթիռով ու տիեզերանավով (upd.)
NASA-ն 2011թ.-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի տարածքից դեպի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) է գործուղելու ամերիկացի տիեզերագնացների: Առաքելությունն առաջինը կլինի նաև SpaceX-ի Crew Dragon տիեզերանավով թռիչքի առումով:
Տիեզերանավի արձակումը տեղի կունենա այս գիշեր՝ Երևանի ժամանակով 00:33-ին՝ Քենեդիի անվան տիեզերական կենտրոնի մեկնարկային հրապարակից: Falcon 9 հրթիռը ՄՏԿ կհասցնի SpaceX-ի Crew Dragon տիեզերանավը: Անձնակազմը բաղկացած է երկու տիեզերագնացներից՝ Դագ Հերլիից և Բոբ Բենքենից:
Գործակալությունը որոշել է չչեղարկել և չհետաձգել մեկնարկը՝ ՄՏԿ-ի աշխատանքային կարգավիճակին աջակցելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով NASA-ն չի թույլատրելու ազատորեն դիտել արձակումը համապատասխան հարթակներից: Արձակմանը, միաժամանակ, մասնակցելու են լրագրողները, սակայն՝ սահմանափակ քանակով:
Ռուսաստանի մենաշնորհի ավարտը և անձնակազմով առաջին թռիչքը SpaceX-ի համար. ինչո՞վ է կարևոր այս թռիչքը
Crew Dragon-ի արձակումն ամերիկյան տիեզերագնացության համար նշանակալից է երկու պատճառով. ԱՄՆ-ը «Շաթլ» ծրագրի փակումից հետո առաջին անգամ սեփական տարածքից տիեզերք կուղարկի տիեզերագնացներին, իսկ 18 տարի առաջ հիմնված SpaceX-ի համար սա առաջին թռիչքային առաքելությունը կլինի: Բացի այդ՝ արձակումը նշանակալից է մասնավոր տիեզերագնացության համար. մինչ օրս ոչ մի մասնավոր ընկերություն մարդկանց չի ուղարկել տիեզերք:
Դագ Հերլի և Բոբ Բենքեն / © NASA
2011թ.-ից սկսած տիեզերագնացները ՄՏԿ են հասել ռուսական «Союз»-ների օգնությամբ. ԱՄՆ-ը չի ունեցել սեփական թռիչքային տիեզերանավերը: Ռուսական տիեզերանավում մեկ տեղի համար NASA-ն Ռոսկոսմոսին վճարել է միջինում 55,4 մլն դոլար, ընդ որում՝ գինը մշտապես բարձրացվել է՝ հասնելով ընդհուպ մինչև 86 մլն դոլարի:
Ամերիկացիների կողմից «Союз»-ներից հրաժարվելու պատճառով Ռոսկոսմոսն էական կորուստներ կարող է կրել: Մինչ օրս Ռոսկոսմոսն այդ ծառայության համար գերշահույթ է ստացել, քանի որ մեկ տեղի ինքնարժեքը չի գերազանցել 5 մլն դոլարը: Ապրիլի 10-ին ռուսական ընկերության ղեկավար Դմիտրի Ռոգոզինը NASA-յին ու SpaceX-ին մեղադրել է դեմպինգի մեջ, ինչի պատճառով Ռոսկոսմոսը ստիպված է արձակումների գինը նվազեցնել 30%-ով:
Որտեղի՞ց ԱՄՆ-ին նոր տիեզերանավեր
«Շաթլ» ծրագրի դադարեցումից հետո NASA-ն սկսել է մասնավոր ընկերությունների կողմից նոր սերնդի թռիչքային տիեզերանավերի արտադրության ծրագիրը: 2014թ. SpaceX-ը և Boeing-ը շահել են մրցույթը՝ ստանալով 2,6 և 4,2 մլրդ դոլար՝ 2017թ. անձնակազմի արձակումն իրականացնելու համար:
Արդյունքում ընկերություններից ոչ մեկն էլ չի հասցրել, սակայն SpaceX-ին հաջողվել է թեստային հաջողված թռիչքներով շրջանցել է Boeing-ին: Հունվարին ընկերությունն ավարտել է վթարային փրկության համակարգի թեստավորումը, իսկ դրանից մի ամսից էլ քիչ ժամանակ առաջ Boeing-ի տիեզերանավը չի կարողացել անցնել ուղեծիր դուրսբերման փորձարկումը:
Crew Dragon-ի մայիսյան արձակումը SpaceX-ի տիեզերանավի համար վերջին թեստն է լինելու, որից հետո միայն NASA-ն կհաստատի նրան ՄՏԿ տիեզերագնացներին պարբերաբար ուղարկելու համար: Հերլին և Բենքենը Crew Dragon-ի անձնակազմի առաջին անդամներն են, նախկինում երկուսն էլ աշխատել են որպես ռազմական օդաչու-փորձարկողներ, ինչպես նաև համարվում են ԱՄՆ տիեզերական առաքելության վետերաններ, թռչել են «Շաթլներով»:
Տիեզերագնացները տիեզերքում կմնան մինչև 110 օր, առաքելության տևողությունը կախված կլինի նրանից, թե երբ պատրաստ կլինի հաջորդ առևտրային արձակումը: Վերադարձի համար կիրառվելու է Crew Dragon-ի պատիճը, որը վայրէջք կկատարի Ֆլորիդայի ափերի մոտ:
Չնայած նրան, որ Crew Dragon-ի և Starliner-ի առաքելությունների համար NASA-ն է վճարում, դրանք մասնավոր ընկերությունների սեփականությունն են: Ի տարբերություն գործակալության նախորդ ծրագրերի՝ այս անգամ նա ընկերությունների հաճախորդի կարգավիճ ունի:
Ինչպե՞ս է անցկացվելու արձակումը և ինչպե՞ս հետևել
Եթե արձակումը եղանակային պայմանների պատճառով չհետաձգվի, այն կկայանա Երևանի ժամանակով 00:33-ին: NASA-յի հեռարձակումը մեկնարկելու է ժամը 20:15-ից: Հեռարձակմանը կարող եք հետևել մեր կայքում:
Մեկնարկից հետո Crew Dragon-ի անձնակազմ անձամբ թռիչքային թեստ կանցնացնի և կապի դուրս կգա Երկրի հետ, իսկ Falcon 9-ի առաջին աստիճանը պետք է վայրէջք կատարի բեռնանավի վրա:
Հինգշաբթի օրը ժամը 19:39-ին տիեզերանավը կմիանա ՄՏԿ-ի ամերիկյան հատվածին: Այնտեղ տիեզերագնացները մեկից մի քանի ամիս կանցկացնեն, ապա Երկիր կվերադառնան նույն Crew Dragon-ով:
UPD. SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքը մարդկանց մասնակցությամբ եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվել է:
Արձակման հետաձգման մասին որոշումը կայացվել է վերջին պահին՝ մեկնարկից 17 րոպե առաջ, երբ Falcon 9 հրթիռի մեջ արդեն վառելիք էր լցվում, իսկ մասնագետները վերջին ստուգումներն էին անում: Տիեզերագնացները Crew Dragon-ի ներսում էին:
Հաջորդ փորձը նախատեսված է մայիսի 30-ին, Երևանի ժամանակով 23:22-ին: NASA-ն և տիեզերագնացները նույն պատրաստությունը կանցնեն, ինչ առաջին փորձի ժամանակ: