Շեշտ.am (shesht.am) - Feed

Սոցիալական հեռավորության և դեմքի պաշտպանության նշանակության վերաբերյալ մանրամասն հետազոտություն է հրապարակվել
Ծավալուն հետազոտություն է հրապարակվել, որտեղ հավաքված են 172 ուսումնասիրությունների տվյալները կորոնավիրուսային վարակի տարածման վերաբերյալ: Դրանցում դիտարկվել է նաև, թե ինչպես են ֆիզիկական հեռավորության պահպանումը, կտորե դիմակները և աչքերի պաշտպանությունը նվազեցնում վիրուսների տարածման ինտենսիվությունը:

Բազմաթիվ երկրներ և նրանց առանձին շրջաններ Covid-19-ի համավարակի ժամանակ հրապարակել են վարակից պաշտպանվելու խորհուրդներ: Վերջիններս հաճախ հակասական են: Բացի այդ՝ էականորեն տարբերվում են մասնագետների տեսակետները դիմակներ ու պաշտպանիչ ակնոցներ կրելու վերաբերյալ:

Հետազոտության հեղինակներից Հոլգեր Շյունեմանը նշել է, որ իրենց աշխատանքն առաջինն է, որում ընդհանրացված է Covid-19-ի, SARS-ի ու MERS-ի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ներկայացված են վարակվելու հավանականության նվազեցման նպատակով հասարակ միջոցառումների օգտագործման վերաբերյալ ներկայումս առկա փաստացի տվյալներից լավագույնները: Նրա խոսքով՝ կառավարություններն ու առողջապահական հասարակական կազմակերպությունները կարող են այդ տվյալներն օգտագործել՝ հստակ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ 1 մետրից ավելի հեռավորության պահպանումը պայմանավորում է վարակվելու առավել ցածր վտանգ (2,6%՝ ընդդեմ վարակված մարդուց մինչև 1 մետր հեռավորության վրա գտնվելու): Սակայն տարածության հետագա մեծացումը նույնպես կարևոր է. մոդելավորումը ցույց է տվել, որ յուրաքանչյուր հավելյալ մետրի համար (մինչև 3 մետր հեռավորության պարագայում) վարակվելու հավանականությունը կրկնակի նվազում է:

Տեղեկատվական գծապատկերը ցույց է տալիս վարակվելուց պաշտպանվելու տարբեր մեթոդների արդյունավետությունը / © The Lancet, 2020

Երեք վիրուսների (SARS-CoV, MERS-CoV, SARS-CoV-2) հետազոտությունն աչքերի պաշտպանության առումով ցույց է տալիս, որ պաշտպանիչ ակնոցները նույնպես նպաստում են վարակվելու հավանականության նվազմանը. 5,5%՝  դրանց բացակայության դեպքում առկա վտանգի 16%-ի փոխարեն: Նույնատիպ պատկեր է դիտարկվել նաև դիմակների դեպքում. մարդուց մարդուն վարակի փոխանցվելու հավանականությունն ընդամենը 3,1% է՝ դիմակ կրելու դեպքում, իսկ բաց դեմքի պարագայում` 17,4%:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց կողմից ուսումնասիրված աշխատանքներից շատերը հիմնված են ցածր արժանահավատության վրա կամ տրամադրում են երկու մարդու շփման արդյունքում տեղի ունեցողի միայն մոտավոր պատկերը: Դա վերաբերում է դիմակ և պաշտպանիչ ակնոց կրելուն: Նաև չկա աշխատություն, որը կորոշեր, թե 2 մետրից ավելի հեռավորություն պահպանելու դեպքում որքանով է նվազում վարակվելու հավանականությունը:

Գիտնականները շեշտում են, որ իշխանությունները պետք է լուծեն դիմակների և այլ պաշտպանիչ միջոցների հասանելիության հարցը բոլոր խավերի համար: Սակայն այդպիսի պաշտպանությունը ոչ մի կերպ չպետք է դիտարկել որպես հիգիենան պահպանելու փոխարեն տրվող խորհուրդ. անհրաժեշտ է շարունակել ձեռքերն ու դեմքը լվանալ օճառով: