Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ կլինի, եթե Covid-19-ին ավելանան նաև սեզոնային գրիպն ու մրսածությունը
Կորոնավիրուսի համեմատությամբ շնչառական վարակներն այնքան էլ վտանգավոր չեն թվում: Սակայն շուտով եղանակը կցրտի, և աշնանը, հնարավոր է, նոր անհարմարությունների առաջ կանգնի աշխարհը:

Ուշագրավ է, որ Հարավային կիսագնդում գարնանը, երբ այնտեղ աշնանային եղանակ էր, գրիպով հիվանդացության կտրուկ նվազում է գրանցվել: Պատճառներ են նշվում քիչ ճամփորդությունները, փակ դպրոցները, հակահամաճարակային կանոնների պահպանումը, այդ թվում՝ դիմակ կրելը:

Սակայն, միևնույն ժամանակ, գիտնականներին հայտնի չէ, թե ինչպես SARS-CoV-2-ը կազդի մյուս շնչառական վիրուսների տարածման և դրանց առաջացրած հիվանդության ընթացքի վրա: Փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ երկու վիրուսով վարակվածությունը չի փոխում Covid-19-ի ընթացքը, սակայն վստահ եզրակացնելու համար դա բավարար չէ:

Գրիպով քիչ հիվանդանալն իր հերթին նոր խնդիր է առաջացրել: Գիտնականները դժվարությամբ են կանխատեսում, թե որ շտամմերը կգերակշռեն առաջիկա սեզոնին, ուստի բարդ է պատվաստանյութի հարցը:

ԱՄՆ-ի օրինակը

ԱՄՆ-ի բազմաթիվ շրջաններում կորոնավիրուսը մեծ թափով է տարածվում: Նշվում է, որ եթե դրան ավելանա նաև գրիպը, ապա առողջապահական համակարգը կաթվածահար կլինի:

Գրիպի և Covid-19-ի ծանր դեպքերում ախտանշանները նման են. բուժման համար նույն սարքավորումներն են անհրաժեշտ, սակայն դեղամիջոցները տարբեր են: Այս դեպքում հիվանդությունը տարանջատելը բարդ է լինելու:

Գրիպի թեստերը նույն կառուցվածքն ունեն, ինչ՝ կորոնավիրուսինը: Նշանակում է՝ մեծանալու է լաբորատորիաների ծանրաբեռնվածությունը: Թեև ԱՄՆ-ում թույլատրվել է երկու վիրուսների կոմբինացված թեստավորումը, սակայն այն ամենուր չի կարող կիրառվել:

Հաղորդվում է, որ գրիպի դեմ պատվաստանյութը կլուծեր այդ խնդիրը: Սակայն եթե սովորական իրավիճակում ոչ բոլորն էին դիմում պատվաստման, ապա այժմ դա իրականացնելն առավել բարդ է: Այստեղ տեխնիկական խնդիրներից բացի առկա է նաև կոնսպիրոլոգիական մոտեցումների խոչընդոտը:

Կորոնավիրուսը՝ տիեզերքի՞ց

SARS-CoV-2-ի ծագման թեմային անդրադարձել ենք: Միջազգային մամուլում տարածվող հիմնական կարծիքներն են՝ արհեստական (որպես զենք) ծագումը և 5G ցանցը: Որոշ գիտնականներ ենթադրել են, որ տիեզերական ծագում ունի. Երկրի վրա է թափվել 2019թ. հոկտեմբերի 11-ին Չինաստանի արևելքում հայտնված երկնաքարից:

Թեև այս վարկածն ապացուցված չէ, սակայն հեղինակներն այն նույնացնում են գիսավորների ու աստղակերպերի միջոցով Երկրի վրա կյանքի առաջացման տեսության հետ:

Նույն գաղափարի հեղինակ գիտնականների համոզմամբ՝ կորոնավիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, այն պարզապես մինչև մթնոլորտ հասնելը փշրված երկնաքարի բեկորների հետ տարածվել է Երկրի վրա՝ մեծ տարածությամբ: Փետրվարին նույն գիտնականները հայտնել էին, որ պատվաստանյութն անիմաստ ծախս է, քանի որ փոշին տարածվելուց հետո վիրուսն անհետանալու է:

«Դժվար է հերքել, քանի որ դա հիմարություն է». Բիլ Գեյթսը՝ մարդկանց չիպավորման մասին
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը մեկնաբանել է հայտնի կոնսպիրոլոգիական տեսությունն այն մասին, թե մտադիր է Covid-19-ի դեմ պատվաստման անվան ներքո չիպավորել մարդկանց:

Ինչպես հաղորդվում է՝ Բիլ Գեյթսը հայտարարել է, որ երբեք չի զբաղվել միրոչիպերի և նմանատիպ այս սարքավորումներով. «Շատ դժվար է հերքել դա, քանի որ հիմարություն է կամ տարօրինակ»:

Գեյթսը նշել է, որ այդպիսի բամբասանքները և ոչ գիտական արտահայտությունները հանգեցնում են մարդկանց միջև թշնամանքի առաջացմանը: Նրա խոսքով՝ երբ ի վերջո պատվաստանյութը ստեղծվի, անհրաժեշտ կլինի, որպեսզի խմբային իմունիտետ ձևավորվի և բնակչության շուրջ 80%-ը պատվաստված լինեն: Սակայն եթե մարդիկ մտածեն, թե դա խաբեություն է, պատվաստանյութը վնասակար է, և չցանկանան պատվաստվել, ապա հիվանդությունը կշարունակի սպանել մարդկանց: Գեյթսը նշել է, որ իրեն անհանգստացնում է նման գաղափարների առկայությունը:

Հունիսի 4-ին Բիլ և Մելինդա Գեյթսերի՝ աշխարհում խոշորագույն բարեգործական հիմնադրամը հայտարարել է, որ հինգ տարվա ընթացքում 1,6 մլրդ դոլար է հատկացնելու Պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային միությանը (GAVI)՝ աշխարհի ամենաաղքատ երկրները կյանքի նվազագույն պայմաններով ապահովելու համար: Եվս 100 մլն դոլար ուղղվելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի տարածմանը, երբ այն մշակվի:

Կոնսպիրոլոգիական տեսությունն այն մասին, թե Բիլ Գեյթսը ցանկանում է միլիարդավոր մարդկանց չիպավորել՝ մոլորակի բնակչության քանակությունը վերահսկելու նպատակով, մեծ տարածում է ստացել Covid-19 կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Yahoo News-ի հարցումների համաձայն՝ դրան հավատում է ամերիկացիների 28%-ը: