Շեշտ.am (shesht.am) - Feed

Ամերիկյան ընկերությունը նախանշել է գերերկարակյաց մարտկոցներ՝ միջուկային թափոններից
Կալիֆորնիական NDB ընկերության հայտարարության համաձայն՝ նշված սարքավորումները ֆանտաստիկ չեն: Տեխնոլոգիան մշակվել է ընկերության ինժեներների կողմից:

Միջուկային թափոնները լուրջ խնդիր են ժամանակակից աշխարհի համար: Դրանք չափազանց տոքսիկ են, իսկ թափոնների անվտանգ օգտահանումը շատ բարդ է ու թանկարժեք: NDB-ում հաստատում են, որ այդ թափոնների մի մասը՝ միջուկային ռեակտորների գրաֆիտե առանցքները, հնարավոր է կիրառել:

Այդ նպատակով առաքցքի նյութը մաքրվում է մինչև ածխածին-14-ի մաքուր իզոտոպի ստացումը, ապա ճնշման ներքո վերածվում է նանոալմաստի: Այնուհետև ալմաստե ռադիոակտիվ շերտը ծածկվում է լաբորատորիայում ստացված ոչ ռադիոակտիվ ածխածին-12-ով: Նանոալմաստներն այդ համակարգում աշխատում են որպես կիսահաղորդիչ և ջերմանջատիչ, իսկ ածխածին-12-ը պաշտպանիչ ծածկույթի դեր է կատարում:

Մարտկոցային մեկ տարրում նանոալմաստե մի քանի շերտերը կոմբինացվում են ինտեգրալային սխեմայի և գերկոնդենսատորի հետ՝ լիցքի պահպանման և ակնթարթային բաշխման համար: NDB-ում պնդում են, որ նման տարրը կարող է ծավալվել մարտոցների ցանկացած չափորոշչի և ձևաչափի համար:

https://youtu.be/ksMXbhftBbM
Տեսանյութ՝ նանոալմաստե մարտկոցների աշխատանքի սկզբունքի մասին / © NDB Inc.

Մշակողների խոսքով՝ չնայած նրան, որ նման նանոալմաստե մարտկոցների արտադրության համար նախատեսվում է օգտագործել վտանգավոր թափոնները, սարքավորումների ճառագայթման մակարդակները մարդու մարմնի ճառագայթման մակարդակից ցածր են լինելու: Գները համապատասխանելու են նույն հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցների հետ:

Ընկերությունը նախատիպը դեռ չի թողարկել, սակայն հայտարարում է, որ կոնցեպցիայի աշխատունակության ապացույցներ ունի: NDB-ի ռազմավարական զարգացման տնօրեն Նիլ Նայքերը կոնցեպցիան համեմատել է այնպիսի iPhone-ի հետ, որը մեկ օրվա, շաբաթվա կամ ամսվա ընթացքում լիցքավորման կարիք չունի:

Ընկերության հայտարարությունները հանդիպել են տեխնիկական շրջանակների զգուշավոր անհավատությանը: Ոմանք անհրաժեշտ են համարել նախ տեսնել վերջնական արդյունքը՝ չբավարարվելով խոսքերով: Մյուսներից նշել են, որ միջուկային էներգիայի վրա հիմնված մարտկոցների նախատիպերում էներքիան ավելի քիչ է, քան լիթիում-իոնային քիմիական մարտկոցներում:

Հեղինակների խոսքով՝ աշխատանքային առաջին նմուշը պատրաստ կլինի երկու տարվա ընթացքում:

Ինչպե՞ս գործի գցել լիցքաթափված մարտկոցով մեքենան
Դրա համար անհրաժեշտ է միայն երկրորդ ավտոմեքենա՝ սարքին մարտկոցով, ու միացնող լար: Բավականին դյուրին է թվում, սակայն հստակ հաջորդականություն կա, որին պետք է հետևել՝ մեքենայի էլեկտրականությունը չվնասելու և հրդեհ չառաջացնելու համար: Լարերը պետք է լինեն հաստ ու որակյալ:

Անհրաժեշտ է բացել սարքին մեքենայի շարժիչի ծածկոցը, գտնել մարտկոցը: Երկու մեքենաները պետք է կայանել այնպես, որ նրանց միջև ոչ ոք չգտնվի՝ հանկարծակի տեղաշարժման վտանգի համար: Մեքենաները չպետք է միացված լինեն, անջատված պիտի լինեն բոլոր էլեկտրասարքավորումները: Սկզբում սարքին մեքենայի «+» նշանով հատվածը լարով միացվում է լիցքաթափված մարտկոցի նույն հատվածին:

Այնուհետև լիցքավորված մարտկոցի «-» նշանով հատվածից լարը միացվում է գլանի բլոկին կամ անսարք մեքենայի հարմար այլ մասին: Հոսանքի լարերը պետք է միացնել առանձին-առանձին՝ կարճ միացումից խուսափելու համար: Պետք է համոզվել, որ դրանք չեն դիպչում մեքենայի շարժամասերին, ինչպիսիք են օդափոխիչները:

https://youtu.be/OpiOW3ykujU
Ինչպե՞ս գործի գցել լիցքաթափված մարտկոցով մեքենան / © Autoblog

Այդ ամենից հետո գործի է գցվում սարքին մեքենան: Պետք է սպասել, մինչև շարժիչի պտույտները նվազեն, ինչից հետո թողնել, որ շարժիչն աշխատի ևս 5 րոպե, որպեսզի գեներատորը լիցքավորի անսարք մարտկոցը: Ապա անհրաժեշտ է հանգցնել շարժիչը և, լարերը չանջատելով, գործի գցել անսարք մարտկոցով մեքենան: Վերջում հոսանքի լարերն անջատվում են հակառակ հերթականությամբ: Պատրաստ է: