Շեշտ.am (shesht.am) - Feed

Տարեց շիմպանզեների սրտում ոսկոր են հայտնաբերել
Որոշ տարեց շիմպանզեների սրտում հանքայնացված հյուսվածք է ձևավորվում՝ «սրտի ոսկոր»: Անսպասելի բացահայտման վերաբերյալ աշխատության հեղինակներից Քեթրին Ռուտլանդը (Նոթինգհեմի համալսարան) նշել է, որ նոր ոսկորի հայտնաբերումը ներկայումս հազվադեպ երևույթ է, հատկապես շիմպանզեների դեպքում, որոնց անատոմիան բավականին մոտ է մարդուն:

Իրականում «սրտի ոսկորը» (os cordis), իսկ երբեմն նաև՝ այդպիսի հանքայնացված նմուշների զույգը, հայտնի է այլ տեսակների մոտ, ինչպիսիք են՝ կովերը, ջրասամույրները, ուղտերը: Բայց նույնիսկ նրանց մոտ այն կմախքի «պարտադիր» մաս չի հանդիսանում և կարող է ձևավորվել միայն որոշ տարեց կենդանիների մոտ: Համարվում է, որ os cordis-ը մեխանիկական գործառույթ է կատարում՝ աջակցելով սրտի կծկումներին, մեծացնելով տարողունակությունը, սակայն դրա հստակության հարցը մնում է չպարզված:

Կռճիկի խտացած և կոշտ հատվածներ առկա են նաև մարդու սրտում, սակայն լիարժեք «սրտի ոսկորի» ի հայտ գալը միշտ պայմանավորված է տարբեր պաթոլոգիաներով: Մեր մոտ հարազատների՝ շիմպանզեների սիրտը նման է մեր սրտին, և տարիքի հետ նրանք նույնպես հանդիպում են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների: Ուստի կենդանիների սրտում հանքայնացված հատվածների առաջացումը գիտնականները պայմանավորել են հիվանդությամբ:

Ռուտլանդը և նրա գործընկերները հետազոտել են 16 շիմպանզեների, որոնց տարիքն այդ տեսակի համար բավականին բարձր է եղել՝ 59: Ընդ որում՝ շիմպանզեներից երեքի մոտ հայտնաբերվել է մեծ տարիքում այդ կենդանիների համար սովորական ֆիբրոզ միոկարդ՝ միացնող հյուսվածքների կարծրացում, որը կարող է հանգեցնել սրտի կծկումների ռիթմի խանգարմանը՝ ընդհուպ մինչև դադարում: Այդ երեք հիվանդ կապիկներն էլ ունեցել են «սրտի ոսկոր»:

Շիմպանզեի «սրտի ոսկորի» անատոմիան / © Catrin Rutland, University of Nottingham

Բացի այդ՝ այն հայտնաբերվել է նաև յոթ՝ լիովին առողջ սրտով շիմպանզեների մոտ, ընդ որում՝ չորսի մոտ՝ նույն տեղում, որտեղ և՝ os cordis-ը: Իսկ մեկի մոտ գիտնականները նույնականացրել են կռճիկային կոշտացած հյուսվածքի հատված. ոսկորի հնարավոր ձևավորման նախանշան:

Գիտնականները համարում են, որ «սրտի ոսկորի» ձևավորումն այդ կենդանիների մոտ կապված է սրտի հիվանդությունների հետ, սակայն՝ թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված այդ կապը, դեռևս չեն կարող նշել: Ոսկրացումը կարող է հանդիսանալ պաթոլոգիական գործընթացների մաս, որոնք ի վերջո հանգեցնում են մահվան: Այն կարող է լինել նաև պաշտպանիչ մեխանիզմ, որն աջակցում է սրտի թուլացած հյուսվածքներին: