Շեշտ.am (shesht.am) - Feed

Տեղեկություններ կան, որ Թուրքիան զենք է մատակարարում Լիբանանում իրեն հավատարիմ խմբավորմանը
Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ Թուրքիան զենք է մատակարարում Լիբանան, որտեղ գործում է ոչ մեծ, սակայն բավարար ակտիվ խմբավորում՝ իսլամիստական «Իհվան ալ-Մուսուլման» («Մուսուլման եղբայրներ») կազմակերպությունը: Աղբյուրների տվյալներով՝ զենքի առաքումն իրականացվում է մարդասիրական օգնության անվան ներքո (Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրվում են բազմաթիվ պետություններ՝ Բեյրութի ուժգին պայթյունից հետո):

Արաբական աղյուրների հաղորդմամբ՝ լիբանանցի դիվանագետները հաստատել են, որ այդպիսի տեղեկություն կա, սակայն իսկությունը դեռևս չեն կարող հաստատել: Լիբանանյան ռազմական հետախուզությունը նույնպես արձագանքել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից զենքի մատակարարման մասին լուրերին՝ նշելով, որ հետախուզությունն իսկապես ունի նման տեղեկություններ:

Լիբանանցի դիվանագետը, ում անունը չի նշվում, հայտնել է, որ հետևում են տեղի ունեցողին, կապի մեջ են ԱՄՆ-ի վարչակազմի հետ, սակայն դեռևս ապացույցներ չունեն:

Հաղորդվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել Լիբանանում ստեղծված անկայուն իրավիճակից և ուժեղացնել ազդեցությունը նրա վրա: Հայտնի է, որ Էրդողանն աջակցում է լիբանանյան «Մուսուլման եղբայրներին»: Վերջերս թուրքական էներգետիկ երկու բարժաներ կայանել են Լիբանանի ափերին՝  աջակցելու լիբանանյան էներգետիկ համակարգի վերականգնմանը: Պայթյունից 3 օր անց թուրքական աղբյուրները հրապարակեցին Բեյրութին աջակցելու՝ Անկարայի պատրաստականության մասին:

Բեյրութի պայթյունից մի քանի օր անց դեպքի վայր ժամանեցին Թուրքիայի փոխնախագահը և արտգործնախարարը և հայտարարեցին, որ Անկարան պատրաստ է վերականգնել ավերված նավահանգիստը: Ուշագրավ է, որ այդ պատրաստակամության հիմքում նշվել է «աջակցությունը տեղի թուրքերին ու թուրքմեններին»: Վերջիններիս առաջարկվել է Թուրքիայի քաղաքացիություն ընդունել:

Լիբանանում թուրքական գործոնի ակտիվացումը ոչ միայն վտանգավորություն է ներկայացնում լիբանանյան իշխանությունների և ինքնիշխանության համար, այլև տեղի հայ համայնքի: Վերջինս ակտիվ ներգրավված է Լիբանանի հասարակական-քաղաքական և ռազմական կյանքին, ինչի կապակցությամբ թուրքամետ ուժերի կողմից բազմիցս հակահայկական ակցիաներ են կազմակերպվել Բեյրութում՝ նպատակ ունենալով տարածաշրջան չեզոքացնելու հայկական դերակատարությունը:

«Ազգային աղետ». Բեյրութի պայթյունի հետևանքները՝ մի քանի լուսանկարներում
Օգոստոսի 4-ին Բեյրութում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է առնվազն 50 մարդ, հարյուրավոր վիրավորների մասին տեղեկություններ են հաղորդվում: Բեյրութի ղեկավար Մարվան Աբուդը տեղի ունեցածը համեմատել է Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբահարումների հետ: Նրա խոսքով՝ կյանքում առաջին անգամ է այդպիսի մասշտաբների ավերածություններ տեսնում: Աբուդը տեղի ունեցածն անվանել է ազգային աղետ:

Բեյրութ / © STR/AFP

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © AFP / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © Wadel Hamzeh / EPA / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © Mohamed Azakir / Reuters / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © Hussein Malla / AP / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © Anwar Amro / AFP / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © Hassan Ammar / AP / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © AFP / Scanpix / LETA

Բեյրութը՝ պայթյուններից հետո / © Hassan Ammar / AP / Scanpix / LETA

Բեյրութ / © STR/AFP

Բեյրութ / © Hassan Ammar/AP

Լիբանանի Ներքին գործերի նախարարի խոսքով՝ պայթյունի պատճառը եղել է առգրավված և նավահանգստի տարածքում պահեստավորված մի քանի տոննա ամոնիումի նիտատը:

Անհանգստացնող լուրեր Բեյրութից. թրքամետ ուժերը սպառնալիքներ են հնչեցրել հայերի հասցեին
Թեև Լիբանանում իրավիճակն արդեն տևական ժամանակ է, որ լարված է, սակայն նախօրեին այն առավել սրվել է այն պատճառով, որ լիբանանցի ներկայացող ինչ-որ մեկը Whats Up-ով սպառնացել է տեղի նշանավոր հայ լրագրող Նշան Դերու Հարությունյանին, ով հաղորդում է վարում «Ալատիտի» հեռուստաալիքով: «Լիբանանցին» հայ լրագրողին անվանել է գաղթական և օտարերկրացի: Նշանն իր հերթին հակաճառել է նրան և ընդգծել, որ Էրդողանը, Թուրքիան և օսմանները նենգ են:

https://twitter.com/The_Optics/status/1271425223255117825
Հակահայկական ցույցեր Լիբանանում / © @fatiher99

Հաղորդման ավարտից անմիջապես հետո (որին մասնակցում էր լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Վայամ Վահաբը) տասնյակ մարդիկ, որոնցից շատերը Լիբանանի բնակիչներ չեն, դուրս են եկել փողոց՝ վանկարկումներում արդարացնելով օսմանների կողմից իրականացված ցեղասպանությունը, հայերին անվանելով նենգ ու այդ սպանություններին արժանի: Ոմանք նույնիսկ հպարտացել են, որ օսմանների հետնորդներ են ու Էրդողանի զինվորներ:

Բեյրութում «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Սաքո Արեյանը (Սագօ Արեան) նշել է, որ Լիբանանում նման զարգացումներն անսպասելի չէին, քանի որ վերջերս ուժգնացել են Անկարայի նկրտումներն այդ երկրի նկատմամբ:

https://www.facebook.com/sako.arian/posts/10157616329702636
Հակահայկական ցույցեր Լիբանանում / © Սագօ Արեան

Նրա խոսքով՝ Լիբանանի հյուսիսում թուրքական կողմն իր ազդեցության հաստատման համար գործի է դնում կրոնը, գումարը և այլ միջոցներ: