Շեշտ.am (shesht.am) - Feed

Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի Քոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին շրջանակներում կայացել է այդ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ ուշագրավ հայտարարություններ են հնչել, մասնավորապես՝ Հայաստանին ուղղված:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները թուրքական կողմը համարում է սպառնալիք նաև իր նկատմամբ: Նա Հայաստանին կոչ է արել «չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը, թույլ չտալ սխալներ»: Աքարը հույս է հայտնել, որ տարածաշրջանում կպահպանվի հրադադարը և կապահովվի կայունություն:

Թուրք նախարարը նաև հայտարարել է, որ Թուրքիան այլ երկրների սահմանները խախտելու մտադրություն չունի, սակայն «ոչ մի դեպքում, ոչ ցամաքում, ոչ օդում, ոչ էլ ծովում, թույլ չի տա խախտել իր և իր ընկերների ու եղբայրների իրավունքները»:

Թալիբները պաշտոնապես նախազգուշացրել են Թուրքիային` սպառնալով «ջիհադով»
«Թալիբան» շարժումը, որը մի շարք երկրներում ահաբեկչական է հայտարարված, պաշտոնական հայտարարությունը է տարածել Աֆղանստանում թուրքական զորքերի ներկայության վերաբերյալ:

Թալիբների հայտարարության համաձայն` թուրքական ներկայությունն Աֆղանստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ոտնահարում է և հակասում է աֆղանական ազգային շահերին: Շարժման ղեկավարները Թուրքիային կոչ են արել դուրս բերել ուժերը մայրաքաղաք Քաբուլից, հակառակ դեպքում դա համարվելու է օկուպացիա:

Թալիբների հայտարարությունը / © IEA

Պահաջը չկատարելու դեպքում թալիբները խոստացել են «ջիհադն» ուղղել Թուրքիայի դեմ: «Թալիբանի» հայտարարության համաձայն` հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր «միջամտում են այլոց գործերին» և կայացնում են անընդունելի որոշում:

Ուշագրավ է հայտարարության 7-րդ կետը, ըստ որի` թուրքերի հետ շփումներ արդեն տեղի են ունեցել, և հայտարարվել է, որ առանց թալիբների համաձայնության որոշումներ չեն կայացվելու:

Հիշեցնենք` Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել ապահովել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը` դրանով փաստացի ռազմական ներկայություն հաստատելով Աֆղանստանում:

Ալիևը սխալ է պատկերացնում Արցախի ճակատագիրը. Պուտինը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը
ՌԴ նախագահը հայտարարել է, որ խաղաղությունը տարածաշրջանում թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բնականոն կյանքի համար, և որ հենց նրանք են հանդիսանալու խաղաղության գլխավոր շահառուները: Պուտինի խոսքով` Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի հակամարտության կարգավորման գործում:

Ինչպես համարվում է, Վլադիմիր Պուտինի արտահայտությունները նշանակում են, Ալիևն ընդհանրապես սխալ է պատկերացնում Արցախի ճակատագիրը: ՌԴ նախագահի խոսքով` «ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ»:

Նրա խոսքերում ուշագրավն այն է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը` ի հեճուկս Իլհամ Ալիևի հանցագործ և անհեթեթ հայտարարության այն մասին, թե «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն հասկացություն գոյություն չունեն»:

Հիշեցնենք, որ ոչ միայն ռուսական կողմը, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահները հայտարարել են, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ «պետք է որոշվի»:

ՀԱՊԿ-ից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայետդինը հայտնել է, որ Կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` նշելով, որ խորհրդակցությունները շարունակվում են:

Մամուլի քարտուղարի հիշեցմամբ` նախորդ օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցների ձեռնարկում, առաջին հերթին` քաղաքական-դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների առումով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու հարցը, եթե ՀԱՊԿ-ի գործիքակազմը չլուծի սահմանային խնդիրը: Բացի այդ` նա նշել է, որ Հայաստանին չի բավարարում ՀԱՊԿ-ի արագաշարժությունը: Փաշինյանը նաև շեշտել է, որ Կազմակերպությունը և նրա անդամները հրապարակային դիրքորոշում չեն հայտնել:

Բայդենն ասաց. «Հայոց ցեղասպանություն». ԱՄՆ նախագահի հայտարարությունն` ամբողջությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հայերեն ամբողջական, ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում` Հայոց ցեղասպանության ժամանակ, և վերստին պարտավորվում ենք կանխարգելել նման վայրագությունների կրկնությունը: Սկսած 1915թ. ապրիլի 24-ից` օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալությունից, մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ կոտորվել: Մենք պատվում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի արհավիրքները երբեք չսպրդեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որպեսզի աչալուրջ լինենք ատելության քայքայիչ ազդեցությունից` ինչ բնույթ էլ դրանք կրեն:

Վերապրածներից շատերը ստիպված նոր տներ ու նոր կյանք փնտրեցին ամբողջ աշխարհում, այդ թվում` Միացյալ Նահանգներում: Ունենալով ուժ և ամրություն` հայ ժողովուրդը գոյատևեց և վերականգնեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ գաղթականները բազմաթիվ միջոցներով հարստացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբալի պատմությունը, որը նրանց բազմաթիվ նախնիների մեր ափերն է բերել: Մենք հաշվի ենք նստում նրանց պատմության հետ: Մենք տեսնում ենք այդ ցավը: Հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ նրա համար, որպեսզի մեղադրենք, այլ նրա, որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ մենք ցավում ենք կորստի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա` խաղաղությանը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար: Խաղաղություն` առանց առօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության արատների, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ: Եկեք հաստատենք մեր ընդանուր վճռականությունը` կանխելու ապագա վայրագություններն աշխարհի ցանկացած վայրում: Եվ եկեք ձգտենք ապաքինմանն ու աշխարհի բոլոր մարդկանց հաշտեցմանը:

Ամերիկացի ժողովուրդը հիշում է բոլոր հայերին, որոնք զոհվել են 106 տարի առաջ սկիզբ առած ցեղասպանության հետևանքով»:

Նիկոլ Փաշինյանը եկել է եզրակացության, որ «Իսկանդերի» մասին իրեն ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան (upd.)
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:

Գևորգյանը հայտարարության համաձայն` Նիկոլ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ «իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»:

Նշվում է, որ Վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:

«Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում». նշվում է վարչապետի խոսնակի պարզաբանման մեջ:

Հաղորդվում է, Հայաստանի Հանրապետությունը ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ և մտադիր է քայլեր ձեռնարկել` այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք` Փաշինյանը հարցադրմամբ խոսել էր «Իսկանդերի» արդյունավետության մասին, իսկ ՌԴ ՊՆ-ն նշել էր, որ Հայաստանի վարչապետին մոլորության մեջ են գցել. «Իսկանդեր» Արցախում չի կիրառվել:

UPD. Կրեմլից արձագանքել են «Իսկանդերի» վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսնակի հայտարարությանը` նշելով. «Կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվեց»:

Նախագահը վերադարձրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը
2021թ. փետրվարի 25-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին առաջարկություն էր ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Նախագահականի հաղորդմամբ` Արմեն Սարգսյանն այդ հարցով խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Նշվում է, որ հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է աշխատակազմում, մանրամասն քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

Պաշտոնապես հրապարակված հայտարարությամբ` Հանրապետության նախագահը եզրակացրել է, որ «հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»: Նշվում է, որ փաստաթուղթն առարկություններով վերադարձվել է:

Միաժամանակ` Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է «Նախիջևանի միջանցքի» մասին հայտարարությունները
Մանե Գևորգյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Նա հիշեցրել է, որ Հայտարարության 9-րդ կետը վերաբերում է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Խոսքը նաև Ադրբեջանի արևելյան մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապ հաստատելու մասին է:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռները Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն ու հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: ՀՀ-ին հետաքրքրում են դեպի ՌԴ հայկական բեռները ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով և ԻԻՀ՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումների հնարավորությունները: Այս համատեքստում, Մանե Գևորգյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:

Փաշինյանի մամուլի խոսնակն ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի (գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման) լիարժեք իրագործման: Հայկական կողմը, Գևորգյանի խոսքով, չափազանց կարևոր է համարում նաև ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը:

Վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ մինչև հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան և նվաստացնող վերաբերմունքի մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ: Մանե Գևորգյանը շեշտել է, որ այդ բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան, այդ թվում` միջազգային ատյաններում:

Գևորգյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչության շարունակմանը: «Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին և հայտարարություններին»,- նշել է վարչապետի մամուլի խոսնակը:

Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել. 3 պահեստազորայիններ վիրավորվել են (upd.)
Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով երեք պահեստազորայիններ տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել էին զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության բանակը հերքում է այստեղեկությունը:

Հաղորդվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

UPD. Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ. կրքերը թեժանում են
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ ի պատասխան Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «միջամտության և անընդունելի խոսքերի»՝ այդ երկրի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն: Նրան ընդունել են նախարարի օգնականը և ԱԳՆ Եվրասիայի երկրների վարչության պետը:

Խաթիբզադեն ընդգծել է, որ թուրք դեսպանին տեղեկացրել են, որ տարածքային հավակնությունները, ռազմատենչ և զավթողական կայսրությունների դարաշրջանն արդեն անցյալում են:

Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Թուրքիայի դեսպանին հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունը ոչ ոքի թույլ չի տա միջամտել իր «տարածքային ամբողջականության և, ինչպես հետևում է Իրանի փառավոր պատմությունից, իր ազգային անվտանգության պաշտպանության հարցերում և ոչ մի քայլ չի զիջի»:

Թուրքիայի նախագահի հայտարարությունները դժգոհություն են առաջացրել ոչ միայն իրանական իշխանական շրջանակներում: Այսպես, հասարակական գործիչները և մի շարք ԶԼՄ-ներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել թուրքական և ադրբեջանական ապրանքների նկատմամբ: