Շեշտ.am (shesht.am) - Feed

«Ես բեռ չեմ». սոցցանցում ֆլեշմոբ է սկսվել՝ «Աերոֆլոտից» պահանջելով ընտանի կենդանիներին մարդասիրաբար փոխադրել
Հունարի 24-ին ուղևոր Մաքսիմա Չումաչենկոն պատմել է «Աերոֆլոտ» ավիաընկերության իրականացրած Նյու Յորք-Սոֆիա չվերթի ինքնաթիռում մահացած իր երկու կատուների մասին: Երրորդը ողջ է մնացել, բայց ցրտահարվել է: Ուղևորը կենդանիներին հանձնել էր որպես բեռ. այդպիսին էր ընկերության պահանջը:

Կատուներից մեկը սատկել է ինքնաթիռում, մյուսը՝ անասնաբույժի մոտ: Մինչև հետազոտության արդյունքների հրապարակում Չումաչենկոն նշել է, որ Մոսկվայում փոխատեղման ժամանակ ուղևորներից մեկը տեսել է, որ կատուներին բեռնաթափման ժամանակ նետում են: Օդանավակայանում նա ստացել է կոտրված բեռը, մեկը նույնիսկ պարանով են կապել, որպեսզի չմասնատվի: «Աերոֆլոտը» հաստատել է տեղի ունեցածը, բայց մեղադրել է «Շերեմետևո Հենդլինգ» ընկերությանը, որն իրականացնում է բեռների հետ աշխատանքը:

Դրանից հետո ավիաընկերության սոցցանցը մի քանի օր ենթարկվել է օգտատերերի հարձակումներին: Նրանց խոսքով` բացասական մեկնաբանությունները հեռացվել են, բայց որոշ կարծիքներ հրապարակվել են: Instagram-ում ընկերության վերջին հրապարակման ներքո մեկնաբանություններն ավելի շատ են, քան էջում միջին քանակությունը: Մեծ մասը մահացած կատուներիմասին է:

«Աերոֆլոտի» ինստագրամյան էջի վերջին հրապարակումը / ©tjournal.ru

Twitter-ում դժգոհ օգտատերերին պատասխանել են միևնույն նախադասությամբ՝  «Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը»:

https://twitter.com/aeroflot/statuses/1221107775549276160
Ինչո՞ւ եք սպանել կատուներին, ո՞վ կպատժվի

https://twitter.com/aeroflot/statuses/1221059310433619968
Ընկերության կայքում նշված է, որ կենդանիների համար անհրաժեշտ ջերմաստիճանն ապահովված է. օգտատերը գրել է. «Այդ ինչպե՞ս են պահում ջերմաստիճանը, որ կատուները ցրտահարվել են»:

https://twitter.com/aeroflot/statuses/1221056910587097088
Օգտատերը դժգոհություն է հայտնել, որ բեռնափոխադրողներն են մեղադրվում:

Այդ ամենի ֆոնին համացանցում ուշադրություն են դարձրել Անաստասիա Շտեյնի հանրագրին՝ Change.org կայքում, որը հրապարակվել էր մինչ այս դեպքը: Նա այլ իրավիճակ էր նկարագրել՝ «Աերոֆլոտով» Պերմից Բեռլին ուղևորվելիս Մոսկվայում փոխատեղում իրականացնելիս պատահած:

Հանրագրի հեղինակի խոսքով՝ Գերմանիա ժամանելիս շանը չեն վերադարձրել. մոռացել էին Մոսկվայում: Ավիաընկերությունը չէր կարողացել օգնել աղջկան՝ ուղղորդելով դիմել բեռի որոնման ծառայություն: Անաստասիան նշել է, որ խոսքի մեջ ասել են՝ «Ձեր շունը մեզ համար ճամպրուկ է»: Շունը Բեռլին է վերադարձել տիրոջից 12 ժամ ուշ՝ «սոված և ծարավ»:

Բեռլինում ստիպված է եղել ինքնուրույն պարզել եղելությունը: Ավիաընկերության ծառայություններից ոչ մեկը տեղեկություն չի տրամադրել միջադեպի, շատ վիճակի և հնարավոր լուծումների վերաբերյալ:

Շտեյնն «Աերոֆլոտին» մի քանի պահանջներ է ներկայացրել՝ կենդանիների «մարդասիրական» տեղափոխման վերաբերյալ.

— Կենդանիների կարգավիճակը «բեռից» փոխարինել «հատուկ պահանջներով ուղևորի»,— Հստակ պարզաբանել փոխադրողի պատասխանատվության տիրույթը, որպեսզի ավիաընկերությունը «մեղքը չգցի» այլ ծառայությունների վրա,— Ստեղծել կենդանու գտնվելու վայրի և առողջական վիճակի ստուգման հասանելի համակարգ,— Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պետք է ստեղծի փոխադրման ժամանակ ավիաընկերությունների և օդանավակայանների կողմից կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի բոլոր նորմատիվների կատարման վերահսկման բաժանմունք:

Հանրագիրը երկու կատուների մահվան ֆոնին ստորագրել է 30 հազար մարդ: Իսկ «Ձեր կատուն մեզ համար ճամպրուկ է» արտահայտությունից ծնվել է #янечемодан (ես ճամպրուկ չեմ) հեշթեգը, որի ներքո ինստագրամյան օգտատերերը միացել են պահանջին: Երկրորդ հեշթեգը #янебагаж-ն էր (ես բեռ չեմ):

Երկու հեշթեգներով արդեն մի քանի հարյուր հրապարակում կա: Տերերը հաճախ կենդանիներին նկարում են ճամպրուկների, պայուսակների մեջ: Գլխավոր ուղերձը՝ «Ես բեռ (ճամպրուկ) չեմ, ես ուղևոր եմ»:

https://instagram.com/p/B7yyWgfAyVL

https://instagram.com/p/B7z_fBrHIOz

https://instagram.com/p/B7y-i1vnMGw

https://instagram.com/p/B7y9bw_oSgz

https://instagram.com/p/B7y61-foVA8

https://instagram.com/p/B7y4_RHCyXe

https://instagram.com/p/B7yzemOoxDG

https://instagram.com/p/B7yu0wFFXoD

https://instagram.com/p/B7yfQuUnK-6

https://instagram.com/p/B7yWdP8Cx_D

https://instagram.com/p/B7yQdu7IDqC

https://instagram.com/p/B7yBIS3nbbO

https://instagram.com/p/B7yGgl8IKsl

Այլ օգտատերեր հրապարակում են նկարներ, թե «ինչպես է պետք անել»: Այդ նկարներում կենդանիները տերերի հետ ուղևորների սրահում են:

https://instagram.com/p/B7zJDNDFA1K

https://instagram.com/p/B7zON9Pi01b

«Աերոֆլոտի» պատասխանը

Հունվարի 26-ին ավիաընկերությունը հրապարակային արձագանքել է կոչերին և դժգոհությանը: Ընկերությունը հերթական անգամ շեշտել է, որ մեղավոր չէ տեղի ունեցածի համար: «Աերոֆլոտը» նշել է, որ պատասխանատվությունը կրում է Շերեմետևո օդանավակայանի բեռնափոխադրողները, քանի որ այդ ծառայությունը մատուցում է «Շերեմետևո Հենդլինգ» ընկերությունը:

Միևնույն ժամանակ «Աերոֆլոտը» հայտարարել է, որ հանդես է եկել բեռնախցիկում կենդանիների տեղափոխման կանոնների փոփոխման և կատարելագործման նախաձեռնությամբ: Ընկերությունը հատուկ հարթակ կստեղծի՝ ուղևորներից առաջարկներ ընդունելու և համակարգը մշակելու համար: Ընկերությունը կոչ է արել համբերատար լինել և միասին ձեռնարկել միջոցառումներ՝ նմանատիպ երևույթները չկրկնելու համար:

«Շերեմետևոն» պատասխանել էր դեռևս հունվարի 24-ին: Վաղօրոք համաձայնվելով «Աերոֆլոտի» նախաձեռնության հետ՝ հայտարարել էին, որ տեղի ունեցածի պատճառները կպարզվեն, իսկ մեղավոր աշխատակիցները կպատժվեն:

#BottleCapChallenge. սոցցանցերում շշերի խցանները ոտքով բացելու նոր ֆլեշմոբ է մեկնարկել, որին միացել են Սթեյթը և Մաքգրեգորը
Հունիսի վերջին սոցիալական ցանցերում ֆլեշմոբ սկսվեց #BottleCapChallenge անվանումով: Այն բավականին պարզ է, բայց  կատարելու համար անհրաժեշտ է պատրաստվել:

Ֆլեշմոբին միանալու համար անհրաժեշտ է տեսանկարահանում, որտեղ դուք ոտքի շրջադարձ հարվածով պտտեցնում, բացում եք շշերի խցանները։ Իդեալական է «Slow-mo»-ի էֆֆեկտը և անել այնպես, որ շիշը մնա անշարժ:

Նշենք, որ սկզբնական շրջանում ֆլեշմոբը տարածված է եղել MMA-ի (խառը մարտարվեստ) բռնցքամարտիկների շրջանում: Հունիսի 26-ին բռնցքամարտիկ Կարո Փաշիկյանը «Ինսթագրամ»-ում կանոններ սահմանեց և մարտահրավեր նետեց մի քանի գործընկերների՝ այդ թվում բռնցքամարտիկ
Քոնոր Մակգրեգորին:

Փաշիկյանը սոցցանցում նաև նշեց դերասան Ջեյսոն Սթեյթմանին: Մարտահրավերն առաջինն ընդունեց թեքվոնդոյի աշխարհի չեմպիոն Ալ-Ֆարաբի Դավլետչինը: Նրանից հետո տեսանյութեր հրապարակեցին Nike-ի նախկին դիզայներ Էրրոլսոն Խյուն և հետո մարտահրավերն ընդունեց UFC-ի ամենահայտնի բռնցքամարտիկներից մեկը՝ Մաքս Հոլլուեյը:

https://www.instagram.com/p/Bza1Kp4hhEl/

https://www.instagram.com/p/BzI2JYKA--E/

https://www.instagram.com/p/BzLEltIABRS/

https://www.instagram.com/p/BzQsrP0h1Wp/

https://www.instagram.com/p/BzTzqhZFbg6/

https://www.instagram.com/p/BzYT3WpBDfe/

https://www.instagram.com/p/BzY7DGrIe3s/

https://www.instagram.com/p/BzdL97HjvL4/

https://twitter.com/DavidSpade/status/1145802540837007360

https://twitter.com/JutsuCosplay/status/1145934020225536000

https://twitter.com/jaazmaann/status/1145133702063652866

https://twitter.com/caleb_natale/status/1145853562452434944

https://twitter.com/CouchGuyPodcast/status/1145871196296290304

https://twitter.com/LoganPaul/status/1145417910032015360