Շեշտ.am (shesht.am) - Feed

Պարզվել է՝ մեղրը մրսածության բուժման հարցում ավելի արդյունավետ է, քան դեղերը
Հետազոտողները վերլուծել են առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների համեմատ մեղրի արդյունավետության վերաբերյալ 14 հետազոտությունները և եզրակացրել, որ մեղուների արտադրանքն ավելի լավ է օգնում վերին շնչառական ուղիների վարակի ախտանշանների, ներառյալ կոկորդի ցավի, քթարտադրության ու հազի բուժման դեպքում: Գիտնականները դիտարկել են հիվանդության ընթացքը 1761 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ՝ մեղրը 36%-ով ավելի արդյունավետ է գտնվել հազի հաճախականության նվազման գործում, քան սովորական դեղերը, և 44%-ով նվազեցրել է հազի բարդությունը: Նաև ապացուցվել է, որ մեղրը 1-2 օրով կրճատում է վերին շնչուղիների վարակից առողջացման համար անհրաժեշտ ժամանակը: Հետազոտության հեղինակները (Օքսֆորդի համալսարանից) նշել են, որ մեղրը հաճախ է կիրառվում պացիենտների կողմից, որպես ոչ մասնագիտացված դեղամիջոց: Բացի այդ, նրանց խոսքով, այն մատչելի է, հասանելի և գործնականում վնասակար ազդեցություն չի ունենում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի մեղրի համեմատությունը հակաբիոտիկների հետ: Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ հակաբիոտիկները հաճախ վնասակար ազդեցություն են ունենում և հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ առաջացնում են կայունություն, ուստի մեղրի կիրառությունը որպես այլընտրանքային դեղամիջոց ավելի շատ առավելություններ ունի:

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ վերին շնչուղիների վարակների մեծ մասը վիրուսային է, այդ իսկ պատճառով հակաբիոտիկների օգտագործումն անարդյունավետ է և ոչ նպատակահարմար: Նրանց խոսքով՝ բժիշկները չարդարացված կերպով հաճախ են դիմում հակաբիոտիկներ նշանակելուն: Երբեմն դա տեղի ունենում պացիենտի՝ ուժեղ ազդող դեղամիջոց նշանակելու խնդրանքով, իսկ բժիշկը չի մերժում՝ հարաբերությունները չփչացնելու համար:

Սակայն գիտնականները զգուշացնում են, որ մեղրը բարդ նյութ է, ուստի նրա տարատեսակները կարող են տարբեր արդյունք ունենալ: Այն անվտանգ է բնակչության մեծ մասի համար, բացառություն են ալերգիա ունեցողները և մինչև մեկ տարեկանները:

Հետազոտողները շեշտում են, որ մեղրի արդյունավետության ուսումնասիրությունները շարունակվում են: Ընդ որում՝ գիտնականները փորձում են պարզել, թե մեղրը որքանով է արդյունավետ հակաբակտերային միջոցի տեսանկյունից, ինչպես նաև՝ թե ինչպես կարող է այն օգնել այլ հիվանդությունների բուժմանը՝ բացի հազից ու մրսածությունից: Գիտնականները նշում են, որ երբեմն բուժման լավագույն միջոցը բնության կողմից տրված բարիքն է, սակայն որոշ դեպքերում անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրություններ կատարել:

Արդյո՞ք ճիշտ է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին մեղր չի կարելի
Խնդիրն այն է, որ մեղրը կարող է պարունակել Clostridium botulinum սպորներ (բեղմնիկներ)՝ բակտերիաներ, որոնք բոտուլիզմ են առաջացնում: Բոտուլիզմի բակտերիաները բնության մեջ շատ են հանդիպում հատկապես ծաղիկների և խոտերի վրա: Այդ կենդանի օրգանիզմների առանձնահատկությունն այն է, որ թթվածնային միջավայրում բակտերիաները դադարեցնում են նյութափոխանակությունը (մետաբոլիզմը) և վերածվում են արտաքին ազդեցության նկատմամբ դիմակայուն սպորների:

Սակայն հայտնվելով անաերոբային (առանց թթվածնի) միջավայրում, ապա վերսկսում են կենսագործունեությունը և արտազատում են նեյրոտոքսին պարունակող նյութեր: Նեյրոտոքսինը վնասում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը: Ստամոքսը, աղիներն անաերոբային միջավայր են և, հայտվելով այնտեղ, բակտերիաները թույն են արտադրում:

Զարգացած մարսողական համակարգում բոտուլոտոքսինը (ոչ մեծ քանակությամբ) թթվայնությունից չեզոքացվում է և օրգանիզմում չի տարածվում: Նորածնի աղիներն այդպիսի հզոր պաշտպանություն չի ունենում, ուստի մինչև մեկ տարեկան երեխաներին մեղրով կերակրելը խորհուրդ չի տրվում:

Բացի այդ՝ մեղրը, որքան էլ բնական միջոց է, համարվում է ալերգիա հարուցող, այդ իսկ պատճառով նույնիսկ ավելի մեծ տարիքի երեխաների համար թույլատրվում է կերակրել փոքր չափաբաժիններով: