Շեշտ.am (shesht.am) - Feed

Կանադայի կենտրոնական բանկը 2023-ից ի վեր առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը
Բանկը պաշտոնական հաղորդագրությունում հայտնել է, որ գնաճն ավելի բարձր ու տևական է սպասվում, քան հուլիսյան կանխատեսման մեջ։ Ըստ նոր գնահատման՝ սպառողական գների տարեկան աճը 2026-ի վերջին կարող է հասնել մոտ 3,5 տոկոսի և 2027-ի մեծ մասում մնալ շուրջ 3 տոկոսի մակարդակում։ Երկու տոկոս թիրախին մոտ վերադարձը սպասվում է 2028-ի կեսերին։

Տնտեսական աճի հեռանկարը միաժամանակ որոշ չափով բարելավվել է։ Կենտրոնական բանկը 2026-ին կանխատեսում է մեկ տոկոս, իսկ 2027 և 2028 թվականներին՝ երկուական տոկոս աճ։ ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը, ըստ բանկի, կարող են դանդաղեցնել տնտեսությունը տարվա չորրորդ եռամսյակում։ Կանխատեսման անորոշության կարևոր աղբյուր է մնում Կանադայի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունների ընթացքը։

Բանկի ղեկավար Թիֆ Մաքլեմն իր ելույթում բացատրել է, որ քննարկվել են թե՛ տոկոսադրույքը պահպանելու, թե՛ այն բարձրացնելու տարբերակները։ Առաջինի օգտին էր այն հանգամանքը, որ գնաճի արագացումը դեռ հիմնականում կապված է էներգակիրների և դրանցից մեծապես կախված ծառայությունների հետ։ Բազային գնաճի ցուցանիշները, որոնք բացառում են որոշ տատանվող բաղադրիչներ, մնում են մոտ երկու տոկոսի սահմաններում։

Բանկն ընտրել է բարձրացումը՝ երկարատև թանկ էներգիայի ազդեցությունը մյուս գների վրա սահմանափակելու համար։ Մաքլեմը չի բացառել հետագա բարձրացումները, բայց ընդգծել է, որ նախապես սահմանված ուղի չկա․ որոշումները կընդունվեն յուրաքանչյուր նիստում՝ հաշվի առնելով նոր տվյալներն ու անորոշությունները։ Տոկոսադրույքի հաջորդ որոշումը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

Reuters-ը նշել է, որ այս քայլը կարող է բարձրացնել բանկային վարկերի ու հիփոթեքի ծախսերը և դանդաղեցնել աճը։ Գործակալության ներկայացրած՝ բարձրացմանը դեմ տնտեսագետները շեշտում են բազային գնաճի համեմատաբար ցածր մակարդակը և տնտեսական համեստ վերականգնմանը խոչընդոտելու վտանգը։

Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն իր թվիթերյան էջում հայտարարություն է տեղադրել` անհանգստություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները:

https://twitter.com/MarcGarneau/status/1393262126081454081?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1393262126081454081%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Finfoteka24.ru%2F2021%2F05%2F14%2F82296%2F
Կանադայի ԱԳ նախարարի գրառումը

Գարնոյի խոսքով` Հայաստանի տարածք ներխուժման մասին տեղեկության հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճն անհանգստացնում է Կանադային:

https://twitter.com/MarcGarneau/status/1393262027653754888?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1393262028475846658%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es2_&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2FMarcGarneau2Fstatus2F1393262028475846658widget%3DTweet
Կանադայի ԱԳ նախարարի գրառումը

Կանադայի ԱԳ նախարարը կողմերին կոչ է արել պահպանել նոյեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության դրույթները և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Մարկ Գարնոն շեշտել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խախտել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության էսկալացիայի, պետք է դադարեցվեն:

Կանադայում ծովառյուծների առեղծվածային մահացություններ են գրանցվել
Հայտնաբերված ծովառյուծներից առնվազն մի քանիսը պատկանում են երկարականջ փոկերի այն տեսակին, որոնք հայտնի են նաև Ստելլերի ծովառյուծներ անվամբ: Դրանք ներառված են Կարմիր գրքում և գտնվում են վերացման վտանգի ներքո:

Կենդանաբան, ծովային կաթնասունների ուղղությամբ մասնագիտացած Աննա Հոլը նշել է, որ այդ կենդանիների բնական թշնամիները կետերն ու շնաձկներն են, սակայն գիտնականը կասկած է հայտնել, թե նրանք կարող էին գլխատել առյուծներին. ավելի հավանական է համարվում մարդածին վնասը:

Հաղորդվում է, որ Պարկսվիլ քաղաքի բնակիչները նկատել են, որ ինչ-որ մեկը գլխատում է արդեն երեք կամ չորս օր ծովափին գտնվող, մահացած ծովառյուծին: Սակայն նրան ինչի՞ համար էր դա պետք, և արդյո՞ք նա կապ ունի մյուս դեպքերի հետ, մնում է անհայտ:

Ընդ որում՝ սա նույնատիպ առաջին դեպքը չէ Կանադայում: Դեռևս 2013թ. Վանքուվերի ափամերձ հատվածում հայտնաբերվել էին գլխատված չորս ծովառյուծներ, իսկ 2014թ. ևս 12 կենդանու մարմին՝ Քվեբեքում:

Նշվում է, որ Աննա Հոլն իշխանություններից պահանջում է հերթել կենդանիների մարմինները, ինչը հնարավորություն կտա բացահայտել մահվան պատճառը, ինչպես նաև իրականացնել համապատասխան հետաքննություն: Նա հույս է հայտնել, որ Ձկնորսության և օվկիանոսների նախարարությունը կուսումնասիրի այդ դեպքերը՝ պարզելու, թե ով է արել, մեղավորը կպատժվի, քանի որ դա օրենքի խախտում է:

Մոնրեալի համալսարանում անասնաբուժական բժշկության պրոֆեսոր Ստեֆանի Լեյրը նշել է, որ մեղավորները կարող են հենց վայրի կենդանիները լինել: Գիտնականի խոսքով՝ դիակերներն արագ հարձակվում են զոհի դիի վրա և սկսում են ուտել հենց գլխից՝ քթից, ականջներից ու բերանից: