Շեշտ.am (shesht.am) - Feed

«Մոռացված ցեղասպանություն». Սաուդյան Արաբիայում 1915թ. թուրքերի վայրագությունների մասին գիրք է հրատարակվել
Արաբ պատմաբան Մուհամադ ալ-Սայիդը գիրք է հրատարակել, որտեղ ներկայացվում են 1915թ.` Առաջին համաշխարհային պատերազմին Գերմանիային և Ավստրոհունգարիային Օսմանյան կայսրության դաշնակցությունից հետո երիտթուրքերի կողմից Մեդինա քաղաքի արաբ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները:

Գրքում հաղորդվում է, որ այդ տարիներին Կարմիր ծովի ափամերձ շրջաններն Օսմանյան կայսրության մասն են կազմել, և Գերմանիան մեծ հույսեր է կապել օսմանյան բանակի հետ, որը պետք է հարձակվեր Սուեզի ջրանցքի ուղղությամբ և Հնդկաստանը բաժաներ Մեծ Բրիտանիայից: Մեդինա քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց էր, որտեղով անցնում էր Դամասկոս գնացող ռազմավարական երկաթուղին:

Նշվում է, որ տեղի արաբ բնակչության շարքերում եղել են հակաթուրքական տրամադրություններ, ինչը նրանց դարձրել է երիտթուրքերի թշնամին: Այդ պատճառով օսմանյան կառավարությունը որոշել է տեղի արաբներին տեղահանել դեպի Սիրիայի անապատները, իսկ իրականում` բնաջնջել նրանց: Մուհամեդ ալ-Սայիդիի խոսքով` նույն կերպ վարվել նաև հայերի հետ` իրականացնելով Հայոց ցեղասպանությունը:

Սաուդյան Արաբիայում այդօրինակ գրքի հրատարակումն այս ժամանակաշրջանում պատահական չի համարվում, քանի որ Սաուդյան թագավորության և Թուրքիայի հարաբերությունները ներկայումս խիստ լարված են:

Հայրը Թվիթերում կիսվել է հնարքով, որի շնորհիվ որդին 120 գիրք է կարդացել՝ յուրաքանչյուր գրքի համար ստանալով 1 դոլար, սակայն ոչ բոլորն են ողջունել այդ հնարքը
Թվիթերյան օգտատեր Դևիդ Վուլանդը որոշել է հետևորդների հետ կիսվել իր դաստիարակչական մեթոդով: Նա պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել որդու մոտ գիրք կարդալու կիրք առաջացնել: Նրա մեթոդը բավականին պարզ է, սակայն մեկնաբանություններում ակտիվ քննարկում է բռնկվել:

Պարզվել է՝ ամբողջ խնդիրը գումարն է: Դևիդը որդուն մոտիվացրել է որդուն՝ յուրաքանչյուր գրքի համար մեկ դոլարի խոստմամբ: Նա հայտնել է, որ խոսքը 160 էջանոց գրքերի մասին է: Արդյունքում՝ որդուն վճարել է ընդհանուր 120 դոլար՝ դա համարելով պատմության լավագույն ներդրումներից:

https://twitter.com/DavidSven/status/1283974697097457666?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1283974697097457666%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2FDavidSven2Fstatus2F1283974697097457666widget%3DTweet

Եվս մեկ խաղանիշի մասին է Դևիդը նշել. որդին պետք է պառկի քնելու միևնույն ժամին, սակայն թույլատրվում է ավելի ուշ քնել, եթե գիրք է կարդում: Դևիդին հարցրել են, թե ինչպե՞ս է հասկանում՝ որդին գիրքը մինչև վերջ է կարդացել, թե՝ ոչ, պատասխանել է, որ նա մեծ ոգևորությամբ պատմել է կարդացած գրքի բովանդակությունը:

Օգտատերերի մի մասը համակարծիք չի եղել Վուլանդի մեթոդի հետ: Շատերը գումարի միջոցով խրարուսելու տարբերակը ճիշտ չեն համարել և հայտարարել են, որ որդին կդադարի կարդալ, երբ նա այլևս չվճարի: Օգտատերերը նշել են, որ կիրառված մեթոդը զրկում է այս կամ այն գործողությունը կատարելու մոտիվացիայից:

Մեկնաբանություններում նաև հայտնել են, որ հետագայում ավելի շատ գումար կծախսվի թերապևտի վրա: Օգտատերերից մեկը գրել է, որ 4 երեխա ունի՝ 4-15 տարեկան. նա գաղափարը շատ վատն է համարել, նշելով, որ այն բացասական խթան է: Նաև հիշեցրել են, որ նման մեթոդ ժամանակին կիրառել է Pizza Hut-ը՝ գիրք կարդալու դիմաց անվճար պիցցա ավելացնելով:

Գտնվել են նաև օգտատերեր, ովքեր աջակցել են «հնարամիտ» հայրիկին: Մեկը նշել է, որ իր ծնողներն ուսման մեջ հաջողության համար վճարել են 10 դոլար. արդյունքում՝ ձգտել է ուսման մեջ գերազանցել եղբորը: Նա պատմել է, որ ավարտել է Հարվարդը, իսկ եղբայրը՝ Կալիֆորնիական համալսարանը. ծնողները գոհ են:

Համացանցում իր հրապարակման արձագանքի համար Դևիդ Վուլանդը գոհ է եղել: Նա դրական է արձագանքել թեմայի շուրջ ծագած վեճին: Դևիդը նշել է, որ հրաշալի որդի ունի, ով իրեն լավ է դրսևորում ուսման մեջ և սպորտում, «սիրող ավագ եղբայր է, ընկեր ու որդի»: Դևիդն օգտատերերին հորդորել է չանհանգստանալ իր որդու համար:

30 գրքեր, որոնք արժե կարդալ մինչև 30 տարեկանը
Գրքերից յուրաքանչյուրը մի հարստություն է, որ որը կհագեցնի հոգևոր աշխարհն ու կդարձնի ավելի լավը:

«Ալ առագաստներ», Ալեքսանդր Գրին

Հրաշալի, ռոմանտիկ, Ասոլի, Գրեյի մասին՝ մանկուց հայտնի հեքիաթ՝ աներեր հավատ դեպի հույսը՝ հասարակ ու պարզ բարոյականությամբ: Ցանկացած հրաշք կարող է իրականանալ, եթե դու ինքդ այն իրագործես. քեզ կամ նրա համար, ում սիրում ես:

«Գործարանային նարինջ» ( կամ «Լարովի նարինջ»), Էնթոնի Բյորջես

Ամենահայտնի վեպերից մեկը, որի գլխավոր թեման հասունացումն է: Այն նրբագեղ սատիրա է ընդհանուր առմամբ հասարակության և մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին: Ամենակարևորը՝ ոչ մի բարոյականություն: Գրքի կարգախոսն է. «Սովորեք ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա»:

«Ապրիլյան կախարդանք», Ռեյ Բրեդբերի

Սա բավականին պարզ ու կարճ պատմություն է դժբախտ սիրո մասին: Մի քանի էջերում 20-րդ դարի ամենաանկեղծ և լիրիկական գրողը հետևողականորեն բացատրում է բոլոր երիտասարդ աղջիկներին, որ դժբախտ սերն ամենակախարդականն է, որ կարող է տեղի ունենալ մարդու հետ:

«Ճանճերի տերը», Վիլյամ Գոլդինգ

Սոսկալի պատմություն անմարդաբնակ կղզում անգլիացի դպրոցականների զվարճանքի մասին: Փոքրիկ տղաները հակառակ էվոլյուցիա են ապրում՝ քաղաքակիրթ երեխաներից վերածվելով չար, վայրի գազանիկների, որոնց մոտ արմատավորվել են վախն ու ուժը՝ սպանության ընդունակ: Պատմություն ազատության մասին, որը ենթադրում է պատասխանատվություն, և այն մասին, որ դեռահասությունն ու անմեղությունը հոմանիշներ չեն:

«Կյանքը պարտքով», Էրիխ Մարիա Ռեմարկ

Մեծ վարպետի անհավանական հզոր հրատարակություն, ում արձակը երբեք չի հնանում: Սա հիասքանչ և հուզիչ պատմություն է՝ միայնության և մեծ սիրո, մահվան և արժեքավոր կյանքի մասին:

«1984», Ջորջ Օրվել

Չնայած նրան, որ գիրքը գրվել է 1949թ., նրա իմաստն ու հիմնական գաղափարն ամեն դեպքում արդիական են նույնիսկ 66 տարի անց: Անշուշտ, վեպն ուժեղ է ինչպես գեղարվեստականությունը, այնպես էլ փիլիսոփայական իմաստով, որը խորհուրդ չի տրվում կարդալ վիրավորված անձանց, հղիներին կամ նրանց, ովքեր հակված են ինքնասպանության: Մյուսները պարզապես պետք է կարդան:

«Ծաղրասարյակ սպանելը», Հարփըր Լի

Գիրքը, որը մատուցվում է երեխայի անձով, հաղորդում է արդարություն և պայքար ընդդեմ նախապաշարմունքի: Այն պատմում է նաև ռասիզմի վտանգի մասին, դաստիարակության և կրթության խնդիրների մասին: Ընդհանուր առմամբ՝ այն մի ամբողջ տրակտատ է, որում ժամանակի ընթացքում դուք կարող եք գտնել ձեր հարցերի պատասխանները:

«Քաոս», Ալեքսանդր Շիրվանզադե

Առաջին հայացքից ընտանեկան կյանք հիշեցնող այս պատմությունն ընդհանրապես կյանքի մասին է՝ իր բոլոր երանգներով՝ հարստություն, անբարտավանություն, կործանում: Գքում ընտանեկան իրավիճակի նկարագրության քողի ներքո բնութագրվում է յուրաքանչյուրի պատասխանատվության անհաժեշտությունը մյուսների հանդեպ, այդ թվում՝ տարբեր սերունդների:

«Ում մահն է գուժում զանգը», Էռնեստ Հեմինգուեյ

Կարճ, սակայն զիլ մտորում է մահվան մասին, գաղափարաբանության, պատերազմի անհավատալի դաժանության և անհեթեթության մասին:

«Պատերազմ և խաղաղություն», Լև Տոլստոյ

Այս հրատարակություն մեզ պարտադրում են կարդալ դեռ դպրոցում: Սակայն այս գիրքը պետք է անպայման վերընթերցել ավելի հասուն տարիքում: Սա անվիճելի գլուխգործոց է, որը պատմում է մեր պատմության, ապրումների ու մարդկանց մասին, որոնց ճակատագրերն այս չարաբաստիկ ժամանակներում միահյուսվել են:

«Հեշտ շնչառություն», Իվան Բունին

Պատմություն գիմնազիստուհի Օլյա Մեշերսայայի, կանացիության և առաջին մտերմության մասին: «Հեշտ շնչառությունն» աղջիկների այն կարևոր որակն է, որոնք տղամարդկանց ստիպում են սիրուց խելագարվել, իսկ երիտասարդ օրիորդներին՝ ապաշնորհ կերպով վերաբերվել սեփական կյանքին:

«Հարյուր տարվա մենություն», Գաբրիել Գարսիա Մարկես

Բարի գալուստ պարոն Մարկեսի ստեղծած լիովին արտասովոր աշխարհ: Բարի գալուստ Բուենդիա ընտանիքի հաց ու աղի ընտանիք: Այստեղ ուրախ են ընդունելու հյուրերի, բայց մասամբ անտարբեր են մտերիմների նկատմամբ: Այստեղ շատ է սեռական կյանքը, սակայն սերը քիչ է: Դուք կհասկանաք, թե ինչքան կարևոր է լիրող ընտանիքը յուրաքանչյուրի կյանքում:

«Դհարմայի թափառականները», Ջեք Քերուաք

Վերադառնալով պատերազմից՝ վետերաններն Ամերիկայում 40-ականների կեսերին չեն գտել ոչ արդարություն, ոչ արժանապատվություն և սկսել են թափառել: Ջազի հնչյունների ներքո, ակումբներում, ապրանքային վագոնների արանքում քամու սուլոցի պայմաններում նրանք իրենց համար իմաստ են գտել աշխարհաստեղծումը և մարդկային կյանքը: Նվիրվում է բոլոր թափառականներին ու ճամփորդությունների սիրահարներին:

«Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին», Ջոն Ֆաուլզ

Ամեն օրը ծովափին սև հագած մի կին է կանգնում և նայում դեպի հորիզոնը: Մի օր նրան մի երիտասարդ տղամարդ է նկատում, ով արդեն պետք է ամուսնանա, և ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Կամուսնանա՞, թե տուրք կտա զգացմունքներին: Դուք պետք է որոշեք: Հանճարեղ Ֆաուլզը գրել է եզրափակիչ մասի երկու տարբերակ՝ ցույց տալու, որ խիղճն անհատական ընտրություն է:

«Պատերազմի արվեստ», Սուն Ցզի

Ամենահին գրքերից մեկը՝ ամբողջ աշխարհում ռազմավարության մասին: Այս հրատարակության իմաստնությունը կարելի է կիրառել կյանքի ցանկացած փուլում: Այն սովորեցնում է, թե ինչպես կարելի վեճը վարել և հասնել անհրաժեշտ արդյունքի:

«Մատյան ողբերգության», Գրիգոր Նարեկացի

Միջնադարյան պոեմում խտացված են ողբերգական ապրումները, տարակույսները, որ կարող է հասնել իր իդեալին՝ Աստծուն, որովհետև գնալով աճում են իր մեղքերը։ Մինչդեռ Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է ամենաանխնա կերպով խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։

«Մատանիների տիրակալը», Ջ.Ռ.Ռ. Թոլքին

Այս գիրքը կարելի է կարդալ մանուկ հասակում, կարելի է և ավելի հասուն տարիքում: Թերթելով մի քանի տասնյակ էջ՝ կմոռանաք, թե դա հնարված պատմություն է: Խորհուրդ է տրվում թեկուզ երևակայության զարգացման համար:

«Դևիդ Կոպերֆիլդ», Ջարլզ Դիքենս

Եվս մեկ հեքիաթ, որը ցանկացած տարիքի ընթերցողին սովորեցնում է, թե որքան կարևոր են կարգապահությունը, զգացմունքայնությունը և բարոյականությունը՝ նպատակներին ու հաջողությանը հասնելու համար:

«Հեղափոխականի օրագիրը», Պյոտր Կրոպոտկին

Գրքից կտեղեկանաք ապագա հեղափոխական և անարխիստ Պյոտր Կրոպոտկինի մասին՝ Պաժեսկի կորպուսում (ռուսական էլիտայի երեխաների համար ռազմաուսումնական հաստատություն): Գիրքն այն մասին է, որ մարդը կարող է իրեն հետ պահել իր շուրջբոլորը չհասկացող խորթություններից: Նաև իրական ընկերության և փոխադարձ աջակցության մասին է:

«Մեծն Գեթսբին», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

Վեպը գլուխգործոցների ի հայտ գալու ժամանակաշրջանում ներառված էր չճանաչվածների ցանկում: Այս ուսուցողական պատմությունն ամերիկյան երազանքի ուղու վրա հանդիպող փոփոխականության ու գայթակղության և այն մասին է, որ մի քանի լավ ու հավատարիմ ընկերներն ավելի կարևոր են, քան մեծ քանակը, և ունենալու ցանկությունն ավելի քաղցր է, քան՝ ունենալը:

«Ոճիր և պատիժ», Ֆյոդոր Դոստոևսկի

Ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային գրականության գլուխգործոց: Դոստոևսկուց բացի՝ ուրիշ ոչ ոք դեռ չի նկարագրել մարդկային հոգին, չի բացահայտել նրա խորը իմաստը: Ընթերցել ու վերընթերցել:

«Տիրակալը», Նիկոլո Մաքիավելի

Կառավարման տարբեր համակարգերի, իշխանության կառուցվածքի ու պետականության ազդեցիկ նկարագրություն: Իշխանության համար քաղաքական ու կորպորատիվ պայքար՝ հանուն ընդհանուր գործընթացի, մանիպուլացնելու և մյուս մարդկանց վրա իշխելու ձգտմամբ՝ հանուն տարբեր շահերի ու հետաքրքրությունների:

«Ուոլդեն կամ կյանքն անտառում», Հենրի Դեյվիդ Թորո

Թորոն 2 տարի, 2 ամիս և 2 օր է անցկացրել Մասաչուսեթս նահանգում՝ Կոնկորդի մոտ, Ուոլդեն լճակի ափին իր կողմից կառուցված հյուղակում, որպեսզի գրի այս գիրքը: Սա պատմություն է այն մասին, թե ինչ է նշանակում լինել իրականում ազատ ճնշումներից ու հասարակության կարծրատիպերից:

«Խաչագողի հիշատակարանը», Րաֆֆի

Հեղինակի խոսքով՝ խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է։ Երբեմն նա փողոցային սրիկա է, գիշերի մթության մեջ հանդիպող մենավոր անցորդը հազիվ կարող է ազատվել նրա ճանկերից: Նկարագրությունից բացի՝ վեպի հեղինակը ցույց է տալիս նաև «բուժման» ճանապարհները։

«Պետություն», Պլատոն

Մեծն իմաստունի չհնացող ժառանգությունն ընթերցողին հիմնարար գիտելիքներ է տալիս քաղաքական տեսության մասին, այն մասին, թե ինչպես է պետք ապրել կյանքը, ինչպես պետք է ղեկավարները կառավարեն, իսկ ենթակաները՝ ենթարկվեն:

«Լոլիտա», Վլադիմիր Նաբոկով

Այս պատմության ընկալումն ուղղակիորեն կախված է ընթերցողի մտահորիզոնից: Ինչ-որ մեկն այստեղ տեսնում է ընդամենը մեծ այլասերվածի և կրքոտ ենթատեքստ, ինչ-որ մեկը՝ իմաստի խորությունը, լեզվական գեղեցկությունը, կյանքի ու սիրո զգացումների միջև հակադրության անվերջությունը:

«Վարպետը և Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով

Բուլգակովի գլուխգործոցը, որը հրատարակվել է հեղինակի մահից հետո: Բազմաժանր վեպ է չարի ու բարու բախման մասին, որն ընթերցողին ընկղմում կրքի աշխարհ, մարդկային բնույթի, էության մասին է:

«Կերպարանափոխություն», Ֆրանց Կաֆկա

Կաֆկան բարդ գրող է, մռայլ: Երիտասարդ աղջիկները նրա գրքերը հեշտությամբ չեն ընկալում: Բայց փորձել պետք է: «Կերպարանափոխությունը» մարդկային միայնության թեմայով աբսուրդ պարսավագիր է: Նյութի էության վրա կենտրոնանալով՝ հասկանում ես, որ այն կյանքի մասին է, սիրո խաբկանքի մասին, յուրաքանչյուրի հրեշության ու միայնության մասին:

«Փոքրիկ իշխանը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Մեծանալով՝ մարդիկ սկսում են մտածել, որ ինչ-որ թանկագին ու կարևոր բան են վատնել: Եվ այն գտնելու նպատակով մենք պետք է կարդանք ու վերընթերցենք այնպիսի գրքեր, ինչպիսին «Փոքրիկ իշխանն» է, կարողանալ հասկանալ նրանում ներդրված միտքը, ապա փորձել այն կյանքի կոչել:

«Թակարդ Մոխրոտիկի համար», Սեբաստյան Ժապրիզո

Թեթև, հրաշալի դետեկտիվ է ֆրանսիացի երիտասարդ աղջիկների մասին, ովքեր սիրում են սպիտակ հագուստ և բաց ավտոմեքենաներ: Աղջկական վնասակարության ու ստորության մասին լավագույն հրատարակություններից մեկն է:

Իհարկե, սա այն բոլոր գրքերը չեն, որ արժե կարդալ մինչև 30 տարեկանը: Կան նաև գրված բազմաթիվ այլ պատմություններ, որոնք սպասում են իրենց ժամանակին: