Շեշտ.am (shesht.am) - Feed

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը՝ ի պատասխան Մարգարիտա Սիմոնյանի
«Հարգելի Մարգարիտա Սիմոնյան, չէի պատասխանի Ձեզ, եթե մոլորված անհատ լինեիք՝ կամովին արտահայտելով ամենաանհեթեթ կարծիքը: Սակայն Դուք (մեծ ցավով եմ նշում) մասնավոր անձ չեք: Ավելին: Դուք պատասխանատու եք արտասահմանում ռուսական հեռարձակման համար, և Ձեր ցանկացած հրապարակում դրա անդրադարձն է: Սակայն Դուք, մեծագույն թյուրիմածությամբ, մասնավոր անձ չեք նաև Հայաստանի համար, չնայած հանդիսանում եք Հայաստանի պետական պարգևի՝ Մովսես Խորանացու մեդալի կրողը, որը կրում ենք նաև ես և արժանի այլ մարդիկ: Ձեզ այն շնորհել են նախորդ իշխանությունները՝ ամենայն հավանականությամբ՝ «բարեկամության համար»:

Չեմ թաքցնի՝ բազմաթիվ հայրենակիցներիս նման դեռ այն ժամանակ էի որոշակի անհարմարություն զգացել այն մեդալն ունենալու համար, որը նաև Դուք ունեք: Բայց վերադառնամ Ձեր գրառմանը.

- Դուք դիմում եք հայկական իշխանությանը: Որպես անհատ՝ գոնե պիկետ կազմակերպեք Մոսկվայում ՀՀ դեսպանության առաջ: Բայց Դուք անհատ չեք, նշանակում է՝ ներկայացնում եք Ձեր գործատուին: Չեմ կարծում, թե Ձեզ դրա համար «գլուխներին կդնեն»:

- Դիմելով ՀՀ իշխանություններին՝ Դուք ակնհայտ քամահրանք եք արտահայտում նրանց հանդեպ: Նշեմ՝ լավն է, թե՝ վատը՝ մեր իշխանությունն է, Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված, և Հայաստանի ժողովուրդը պահանջում է հարգալից վերաբերմունք սեփական իշխանության հանդեպ: Նախ՝ տվյալ դեպքում արհամարելով իշխանությանը, արհամարում եք պետականության կրողին՝ ժողովրդին, որին Դուք սխալմամբ, Ձեզ ներառում եք:

- Եթե Ձեր նպատակը Փաշինյանի իշխանության սասանումն է, ապա նշեմ, որ միայն ամրապնդեցիք սոցիալական համերաշխություն Փաշինյանի շուրջը, ինչի համար Ձեզ առանձնահատուկ շնորհակալություն. մեզ այն հիմա առավել քան պետք էր:

- Նրանք, ովքեր Ձեզ մեդալով են պարգևատրել, հավանաբար՝ մոլորեցրել են հատկապես Հայաստանում «Ռուսաստանի հետ անփոխարինելի դաշնակցության» հարցում: Մենք Հայաստանում ենք, փառք Աստծուն, Ձեզ Ռուսաստանում մեր դաշնակիցը չենք համարում: Դուք միայն ներկայացնում եք Ձեզ պարգևատրողների շահերը՝ դրանով կրկին վնասելով գործատուին:

-  Ղրիմը, Ղարաբաղը Ձեր թեման չեն, դա ակնհայտ է: Ձերը նեղ հետաքրքրություններն են՝ «ռուսաստանցի գործարար հայերի», որոնց ստիպել են հարկեր վճարել, նրանք էլ ծլկել են: Ղրիմի դեպքում կընդունեի՝ հաշվի առնելով Ուկրաինայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ՝ հայկական իշխանություններն էլ շուտով մոտ կլինեն այդպիսի որոշման:

- Մի խանգարեք Պուտինին՝ Ձեր կեղտոտ նյութով: Եվ մի խոչընդոտեք Պուտինին՝ Ռուսաստանի վերածնման նրա առաքելության հարցում: Մեծ Ռուսաստանին հասկանալու համար հայ ժողովրդին անհրաժեշտ է Մեծ Հայաստան, ինչպես և հավասար հաշվարկով՝ հակառակը: Եվ մենք անպայման կհանգենք փոխադարձ հարգանքի ու ադեկվատ դաշնակցության հարաբերությունների: Եվ մի թքեք աջ ու ձախ. դա Ձեզ, մեղմ ասած, չի գեղեցկացնում:

-  Հայ զինվորը հերթական անգամ ցույց տվեց մեր ազգի ուժը: Այն ՃՇՄԱՐԻՏ է, Ձեզ համար անհասանելի պաթոլոգիական: Մեծն Մովսես Խորենացին, որի մեդալը անարժան կերպով ստացել եք, հստակ արձանագրել է այդ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. «Սահման քաջաց՝ զենն յուրյանց» (Քաջերի սահմանը նրանց զենքն է): Ուստի դադարեցրեք հիմարություններ հրապարակել: Եվ սկսեք վաստակել մեդալը կամ վերադարձրեք այն, հակառակ դեպքում՝ իսկապես անհարմար է»:

https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/3128704030554578

Հիշեցնենք՝ ռուսական «RT» և «Russia Today» լրատվականների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակային դիմել էր ՀՀ իշխանություններին՝ մեղադրելով Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու, Ղրիմը չճանաչելու, ՌԴ իսկական դաշնակից Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու, ռուսաստանցի գործարարներին վտարելու մեջ: