Շեշտ.am (shesht.am) - Feed

Վազի՛ր, Ֆորեսթ, վազի՛ր. կենդանիների թագավորության լավագույն 6 վազորդները
Բոլորը կհիշեն այն տեղեկությունը, թե հեպարդներն ամենաարագավազ կենդանիներն են: Մեկ թռիչքով նրանք կարող են գերազանցել 11 կմ/ժ-ը: Լավագույն դեպքում կարող են հասնել 1G արագության: Սա ընկնող աղյուսի արագություն է: Խնդիրը, սակայն, այն է, որ այս կենդանին վազում է արագ, բայց՝ քիչ: Իսկ օրինակ մարաթոնային վազորդները, թեև՝ դանդաղ, բայց վազքի համեմատաբար բարձր տեմպ կարող են պահել ավելի քան 400 մ՝ 10 անգամ շատ: Տեսնենք, թե ինչի են ընդունակ ստորև ներկայացված 6 «հերոսները»:

Ձի

6-յակում ձիերն ամենադանդաղն են վազում: Այս կաթնասունները կարող են զարգացնել միջինիում 90 կմ/ժ արագություն, ընդ որում՝ մոտ 30 կմ տարածությունում միջին արագությունն ընկնում է 16-17 կմ.ժ-ով, իսկ ստանդարտ մարաթոնը՝ 42 կմ և 195 մ-ը, անցնում են 2,5 ժամում: Սելեկցիայի արդյունքում ձիերը ձեռք են բերել ներդրված կնեսաբանական մեխանիզմ՝ արդյունավետ արյան շրջանառության համար:

Մարվարյան ձի / © Virendra Kankariya

Երբ նրանք սկսում են վազել, նրանց փայծաղը մեծ քանակության էրիթրոցիտներ է արտազատում, որպեսզի մեծացնի արյան տարողունակությունը թթվածնի համար: Բրիտանական Լլանուրտիդ Ուելս քաղաքում ամեն տարի մրցույթներ են անցկացվում. ստորջրյա լող և 35 կմ-անոց մրցավազք՝ «Մարդն ընդդեմ ձիու»: Մարդիկ միայն երկու անգամ են հաղթել, բայց լավ վազորդները միայն 10 րոպե են զիջել: Ձիերի մոտ արյան շրջանառության համակարգը մարդու համեմատ արդյունավետ է, չնայած մարդն էլ ունի ջերմափոխության կատարյալ համակարգ:

Մարդ

Մարդու հովացման համակարգի արդյունավետությունը (քրտնելը) և թոքերի մեծ ծավալը մեզ դարձնում են ընտիր վազորդներ՝ երկար տարածության համար: Մարդու և կենդանիների մեջ գլխավոր տարբերություններից մեկն այն է, որ մենք չունենք բնատուր դիմացկունություն. մենք պետք է մշտապես մարզվենք:

Մարաթոնյան վազքը՝ հին հունական սափորի վրա պատկերված / © Matthias Kabel

Բացի այդ, մարդը ցանկացած քայլի մեծ էներգիա է ծախսում: Առավելագույն արագությունը, որ մարդը կարողացել է գերազանցել, 44 կմ/ժ-ն է: Այդ արագությամբ 100 մ վազել է թեթևատլետ Հուսեյն Բոլտը: 30 կմ վազքի առավելագույն միջին արագության ռեկորդակիրը Բեռլինից Հայլե Գեբրեսելասին է՝ 20,5 կմ/ժ: Նրան է պատկանում նաև մարաթոնյան վազքի ռեկորդը՝ 2 ժամ 4 րոպե: Գուցե մարդը չի թռչում, բայց հիանալի վազում է:

Լծկան շներ

Յուրաքանչյուր տարի Ալյասկայում անցկացվում են 15-օրյա մրցույթներ, որտեղ շների լծվածքն անցնում է 1868 կմ: Համատեղ վազող շները սահնակը քարշ են տալիս 24 կմ/ժ արագությամբ՝ 6 ժամ անընդմեջ: Առավելագույն արագությունը կարող է հասնել 40 կմ/ժ-ի:

Լծկան շներ / © Frank Kovalchek

Ալյասկայի խասկիները սովորական մարաթոնի ժամանակ եզրափակիչը հատում են 1,5 ժամից էլ շուտ: Դրա համար այս ցեղատեսակը պետք է մարզվի տարածության վրա, մրցույթների ժամանակ օրական ուտի 10 հազար կալորիա՝ էներգիա կուտակելու համար:

Ուղտ

Ի տարբերություն քաղաքային մարաթոնի՝ անապատում չկան հսկիչ-անցագրային կետեր, որտեղ հնարավոր կլինի օրգանիզմում ջրի պակասը լրացնել: Ուղտերին դա չի հուզում, քանի որ էվոլյուցիան նրանց հատուկ համակարգ է պարգևել, ինչի շնորիվ նա յուղ է պահեստավորում: Բացի այդ, ուղտերն առավոտյան նվազեցնում են իրենց մարմնի ջերմաստիճանը, ինչը բարձրացնում է նրանց դիմացկունությունն օրվա ընթացքում:

Ուղտեր / © Bernard Gagnon

Այդ ամենը կենդանուն թույլ են տալիս դասական մարաթոնյան տարածությունն անցնել 1 ժամ 2 րոպեում՝ 40 կմ/ժ միջին արագությամբ: Ուղտի առավելագույն արագությունը 65 կմ/ժ է: Ընդ որում՝ նրանք դա անում են այրող արևի ներքո:

Ամերիկյան այծյամ

Ոչ բոլոր կենդանիներին է բախտ վիճակվել լինել և՛ գերարագ, և՛ դիմացկուն: Օրինակ՝ հեպարդը. նա կարող է զարգացնել ավելի քան 100 կմ/ժ արագություն, սակայն դրանով կարող է անցնել ընդամենը մի քանի հարյուր մետր:

Ամերիկյան այծյամներ / © Rvannatta

Ամերիկյան այծյամները կարող են զարգացնել 90-100 կմ/ժ և անցնել մի քանի կիլոմետր: Ընդ որում՝ այծյամի միջին արագությունը 30 կմ-ի վրա շուրջ 50 կմ/ժ է, իսկ դասական մարաթոնն անցնում են 45 րոպեում:

Ջայլամ

Ջայլամների երկար ոտքերը հիմնականում կազմված են ջլերից, որոնք նրանց թույլ են տալիս մեծ արագությամբ երկար տարածություն անցնել: Նրանց ոտքերը կարծես հարմարեցված են ամեն ինչով՝ ցատկելու համար: Հավաքելով արագություն՝ զսպանակային գործողությունը ոտքերը կտրում է գետնից՝ պահելով իմպուլսը:

Ջայլամի ոտնաթաթը / © Скампецкий

Առավելագույն արագությունը կազմում է 80 կմ/ժ, իսկ 30 կմ-ի միջինը՝ 50 կմ/ժ: Մարաթոնյան տարածությունն այս կենդանին անցնում է 40 րոպեում: