Շեշտ.am (shesht.am) - Feed

Ավիացիայի նախկին պետը ձերբակալվել է ժամկետնանց հրթիռները թանկ գնով ՊՆ-ին վերավաճառելու մեղադրանքով
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Զինված ուժերի ավիացիայի նախկին պետը չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ ձեռք բերելով պիտանելիության ժամկետները լրացած, տեխնիկական վիճակը պահանջվող նորմերին չհամապատասխանող հրթիռներ՝ շուկայականից բարձր գնով:

Մասնավորապես, առանց շուկայում նույնատիպ ապրանքի գնի համեմատական վերլուծության, ձևականորեն կատարված սակարկությունների արդյունքում փոխադարձ պայմանավորվածությամբ մեկ միավոր հրթիռի գինը սահմանվել է 1100 ԱՄՆ դոլար և, հաշվի չառնելով ՊՆ-ում նույնատիպ հրթիռներ ձեռք բերելու իրական պահանջարկը, ներկայացրել է մեծ քանակությամբ հրթիռների գնման հայտ:

ԱԱԾ հաղորդմամբ՝ բարձրաստիճան զինվորականը տեղեկացված է եղել, որ դեռևս 2011թ. 1985-1991թթ. արտադրության հրթիռներ են ներմուծվել Հայաստան, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մատչելի գնով է ձեռք բերվել, օրացույցային ժամկետներն անցած են եղել, նպատակային օգտագործման համար պիտանի չեն, և որ մատակարար ընկերությանը վերադարձման են ենթակա, իսկ հետագա պահպանության համար ՀՀ ՊՆ-ին ի պահ են հանձնված:

Արդյունքում կնքված պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը, ինչպես հաղորդվում է, համապատասխանեցվել է փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալներին՝ դրանում նշելով նաև ձեռք բերվող ապրանքը «երկրորդ կարգ» պահանջին համապատասխանելու վերաբերյալ նշում, ինչը թույլ է տվել անտեսել օրացույցային ժամկետները: Ընկերության հետ կնքվել է հրթիռները 2,277,323,840 ՀՀ դրամով ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր:

Բայց սա դեռ ամենը չէ. ԱԱԾ տեղեկացմամբ՝ նույն անձը չի իրականացրել ապրանքի զննում և փորձարկում, իր նախագահությամբ գործող հանձնաժողովի կողմից կազմված պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող նյութական միջոցների ընդունման ակտում, կազմված պայմանագրի կամ դրա մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացությունում ներառել է անհամապատասխանություններ չլինելու, բոլոր ապրանքները տեխնիկական բնութագրերին համապատասխան լինելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկություններ և տվել դրական եզրակացություն:

Այս գործողությունների հետևանքով Զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել ժամկետնանց, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Մատակարարումից որոշ ժամանակ անց, ինչպես նշվում է, հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:

ԱԱԾ հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը ձերբակալվել է:

ԵՄ խորհուրդը թույլատրել է Հայաստանի և Ուկրաինայի հետ ավիացիոն համաձայնություն կնքել
Եվրոպական միությունը թույլատրել է Ուկրաինայի և Հայաստանի հետ կնքել ԵՄ ընդհանուր ավիացիոն տարածության մասին համաձայնությունը: Նմանատիպ համաձայնությունների «կանաչ լույս» են ստացել նաև Թունիսը և Քաթարը: Որոշումն ընդունվել է ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարների կողմից:

Պորտուգալիայի ենթակառուցվածքների նախարար Նունու Սանթուշը հայտարարել է, որ ԵՄ-ն այժմ պատրաստ է ստորագրել ավիացիոն համաձայնագրերը, որոնք կբարելավեն ավիաուղիների շուկայական հասանելիությունը, կամրապնդեն քաղաքացիների կապն ու կմեծացնեն նրանց ազատությունը: Նրա խոսքով` համաձայնագրերն անվտանգության բարձր մակարդակ են երաշխավորում և կստեղծեն խաղի հավասար կանոններ:

Հաղորդվում է, որ համաձայնագրերի ստորագրումը նախատեսված է աշնանը: Այնուհետև դրանք վավերացման են ենթակա ստորագրող երկրների, ԵՄ-ի և նրա բոլոր անդամների կողմից: Մինչև գործընթացի ավարտը Ուկրաինայի, Հայաստանի և Քաթարի հետ ավիացիոն համաձայնագրերը գործելու են ժամանակավորապես:

Ի՞նչ է Ուկրաինայի և Հայաստանի հետ ԵՄ ավիացիոն տարածությունը

Ավիացիոն ընդհանուր տարածության մասին համաձայնությունը հաճախ անվանում են նաև «բաց երկինք»: Այն նույնական չէ Բաց երկնքի մասին պայմանագրի հետ, որը վերաբերում է ռազմական ավիացիայի հետախուզական թռիչքներին: Ուկրաինան, օրինակ, վաղուց այդ պայմանագրի անդամ է, մինչդեռ Ռուսաստանն այս ամիս դուրս եկավ դրանից:

Ավիացիոն ընդհանուր տարածությունը վերաբերում է քաղաքացիական ավիացիային և նախատեսում է ավիափոխադրումների շուկայի փոխադարձ բացում ԵՄ-ի և նրա հարակից երկրների միջև: Խոսքն ուղևորային, բեռնատար և փոստային փոխադրումների մասին է:

Ակնկալվում է, որ ավիացիոն ընդհանուր տարածությունն Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություններ կապահովի դեպի Եվրամիություն թռիչքների համար, ինչպես նաև կնպաստի ավիափոխադրումների շուկայի մրցունակության բարձրացմանը, ինչն էլ, ի վերջո, կնվազեցնի տոմսերի արժեքը:

Սու-25-երն Ադրբեջանի կողմից չեն խոցվել. Վարդան Ղուկասյան
Ղուկասյանի խոսքով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից ոչնչացվել է 4 միավոր Սու-25 կործանիչ, որոնցից ոչ մեկը հակառակորդի կրակոցով չի խոցվել: Նախկին ոստիկանը պնդում է, որ կեղծ է նաև ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությունն F-16-երի կողմից դրանց խոցելու վերաբերյալ:

https://youtu.be/vcmmHzRp_jw
Սու-25-երի մասին / © Վարդան Ղուկասյան

Ղուկասյանը, անդրադառնալով Վարդենիսի հատվածում Սու-25-ի կործանմանը, որի մասին պաշտոնապես հայտարարվել է, պատմել է, որ հայկական ԶՈւ երկու Սու-25-եր օդ են բարձրացել, մեկը մյուսին հարվածելու հետևանքով՝ երկուսն էլ շարքից դուրս են եկել:

Վարդան Ղուկասյանը պնդում է, որ հայկական ռազմական ավիացիայում արմատական խնդիրներ կան: Մատնանշել է մասնավորապես վառելիքի գողության դեպքերը, տեխնիկայի անմխիթար վիճակը, փորձառու օդաչուների բացակայությունը: «Դոգի» հաղորդմամբ՝ ինքնաթիռները և ուղղաթիռները չեն կատարում անհրաժեշտ ժամաքանակով թռիչքները:

Հիշեցնենք՝ ՊՆ-ն սեպտեմբերի 29-ին հայտարարեց, որ Հայաստանի տարածքում Սու-25 է խոցվել՝ Թուրքիային պատկանող F-16-ից արձակված հրթիռից: Օդաչուն զոհվել էր: Ադրբեջանը հերքել էր այս տեղեկությունը՝ պահանջելով ապացույցներ ներկայացնել:

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը տեղի կունենան թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններ՝ մարտական կրակով (upd.)
Օգոստոսի 1-ից 5-ը Ադրբեջանի տարածքում՝ Բաքվում և Նախիջևանում, անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում ընթանալու են երկու երկրների ռազմական ավիացիայի թռիչքամարտավարական համատեղ զորավարժություններ՝ մարտական կրակով:

Հաղորդվում է, որ ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ վարժանքներն իրականացվելու են երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Թուրքական ստորաբաժանումներն այսօր արդեն ժամանել են Նախիջևան:

https://youtu.be/rAR6uLPM1jQ
Թուրքական ստորաբաժանումներն արդեն Նախիջևանում են / © Naxcivantv

Զորաշարժերին, ինչպես նշվում է, մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երի անձնակազմերը, զրահապատ տեխնիկան, հրետանային միջոցներ և ականանետեր: Օդային գործողություններն իրականացվելու են երկու երկրների ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների մասնակցությամբ: Ներգրավված կենդանի ուժի և ռազմատեխնիկայի քանակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

UPD. Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 5 հազար զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժություններ: «Կովկաս-2020» վարժանքների նախապատրաստման շրջանակներում զորաշարժեր են տեղի ունենում Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում, ինչպես նաև ՀՌՇ-ի աբխազական և հարավօսական բազաներում:

Զորավարժությանը մասնակցում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային զորքերը՝ մարտական կրակի ուղեկցությամբ: կրակային աջակցությունը և մարտավարական օդային դեսանտի ռազմական խմբերի անձնակազմի առաքումն իրականացնում են Շրջանի ՌՕՈւ և ՀՕՊ միավորումների ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Մարտական կրակի վարման փուլերում գործարկվելու են հրետանային դիվիզիոնները և համազարկային կրակի «Տորնադո», «Գրադ», ինքնագնաց «Մստա-Ս», «Գվոզդիկ», «Ակացիա» ռեակտիվ համակարգերի մարտկոցները: Ներգրավված են լինելու նաև Տ-72Բ3, Տ-90 տանկեր և հետևակի մարտական մեքենաներ՝ ՀՄՄ-3:

Պարզապես պետք է հնարավորություն տալ մեր օդաչուներին՝ ցույց տալ իրենց բոլոր կարողությունները. հարցազրույց փորձառու մասնագետի հետ
Պահեստազորի փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյանը 1988թ. ավարտել է Սարատովի ավիացիոն ռազմական օդաչուների բարձրագույն ուսումնարանը: Մեր զրուցակիցը կանգնած է եղել ՀՀ ռազմաօդային ուժերի ստեղծման ակունքներում և ԽՍՀՄ փլուզումից հետո անմիջապես ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Արցախյան առաջին պատերազմում, 26 տարեկանում, նշանակվել է զորամասի հրամանատարի՝ թռիչքների գծով տեղակալ:

Իրականացրել է բազմաթիվ մարտական թռիչքներ՝ մարտական կիրառությամբ, տեղափոխել է վիրավորների, ռազմական նշանակության բեռներ, կատարել է նաև հատուկ նշանակության թռիչքներ: 1997թ.-ից տարածաշրջանում միակ ավիավերանորոգման զորամասի (ձեռնարկության) հրամանատարն է եղել և 17 տարի ղեկավարել է այն: Այդ ընթացքում նշված ձեռնարկության ջանքերով վերանորոգվել և թռիչքային ռեսուրսի երկարաձգմամբ շարք է վերադարձվել Հայաստանի գրեթե ամբողջ ավիապարկը: Զորացրվել է սեփական կամքով՝ 2014թ.:

— Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 26 տարեկան էիք, նշանակում է՝ զորացրման ժամանակ 50 տարեկան չկայիք: Հայաստանում Ձեր մակարդակի մասնագետներն այդքան շա՞տ են, որ Ձեզ թույլատրեցին հեռանալ: Ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ 2014-ին հեռացաք:

— Պատճառները մի քանիսն էին: Թույլ տվեք՝ մանրամասները չներկայացնեմ. ես հարցազրույցին չեմ համաձայնել, որպեսզի սկսեմ քննադատել իմ նախկին ղեկավարությանը: Առավել ևս՝ չեմ ցանկանում դա անել մեզ համար այս ծանր օրերին, երբ մեր մարտական ընկերների գերեզմանները դեռ թարմ են: Եթե կարճ՝ մենք ունեինք սկզբունքային տարբեր դիրքորոշումներ որոշ հարցերի վերաբերյալ: Կնախընտրեի ավելի շատ խոսել անելիքների մասին, քան՝ նախկին սխալների:

— Ամեն դեպքում՝ որոշ մանրամասների ծանոթանալու անհրաժեշտություն մեր ընթերցողն ունի: Կասե՞ք՝ Հայաստանի ԶՈւ-ում ներկայումս քանի՞ գործող օդաչու կա, ովքեր Արցախյան առաջին պատերազմից իրական մարտական փորձառություն ունեն: Մեր տեղեկություններով՝ այդպիսիք պարզապես չկան: Կհաստատե՞ք այս տեղեկությունը:

— Շատերը զորացրվեցին, մի քանիսը մինչ օրս թռիչքներ են իրականացնում քաղաքացիական ավիացիայի տարբեր ավիաընկերություններում: Ավելին մեկնաբանել չեմ կարող:

— Շատ լավ: Այդ դեպքում՝ հարց Սու-30-ների մասին. շատերն են քննադատում դրանց ձեռքբերումը: Հարցնում են՝ ինչո՞ւ դրանք այդպես էլ չեն կիրառվել ըստ նշանակության: Ի՞նչ եք կարծում:

— Ժամանակակից նոր տեխնիկայի ձեռքբերումը ոլորտի անհրաժեշտ և անքակտելի գործընթաց է: Սակայն, իմ անձնական կարծիքով, նշված տեխնիկայի ձեռքբերումը ժամանակավրեպ էր, քանի որ անհրաժեշտ էր նախ և առաջ իրականացնել ավիացիոն պարկի հիմնական մասի կապիտալ վերանորոգման և մոդեռնիզացման աշխատանքները և դրան զուգահեռ՝ ավիապարկի թարմացումը: 4+ սերնդի ինքնաթիռների ձեռքբերումը պետք է կատարվի մյուս զորատեսակների զարգացմանը և համալրմանը համաչափ:

Այս պատերազմում դրանց՝ ըստ նշանակության լիարժեք չկիրառելը մի քանի պատճառներ կարող է ունենալ. ամենաէականը, կարծում եմ, այդ տեխնիկայի յուրացման և մյուս զորատեսակների ու համակարգերի հետ ներդաշնակեցման կարճ ժամանակահատվածն
էր: Հավելեմ, որ թանկարժեք տեխնիկան նաև թանկ սպասարկում է պահանջում: Հուսով եմ՝ այդ ամենը գնահատվել է գնումն իրականացնելիս՝ հաշվի առնելով նաև պետության տնտեսական բաղադրիչը:

Փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյան

— Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում ռազմական ավիացիայի ներկայիս վիճակը:

— Պատերազմը, ցավոք, ցույց տվեց բանակի բոլոր թույլ և ուժեղ կողմերը: Կատարված աշխատանքը գնահատվում է արդյունքով. չկա՞ արդյունք, ուրեմն վիճակն այնքան էլ լավ չէ: Հարցին առավել մանրամասն անդրադառնալու համար անհրաժեշտ եմ համարում ավելի լավ ծանոթանալ ոլորտի ներկայիս իրավիճակին. «բազմոցային փորձագետ» լինելը, քննադատելը շատ հեշտ է: Մինչդեռ ոլորտն այսօր աջակցության կարիք ունի, ոչ թե՝ պախարակման:

— Այս պահին ի՞նչ բարեփոխումների անհրաժեշտություն ունի ավիացիան:

— Ընդհանրապես, ոչ միայն ավիացիայում, այլև ամբողջ բանակում անհրաժեշտ բարեփոխումների մասին խոսելիս, ինչպես նշեցի, պետք է քաջածանոթ լինել առկա իրավիճակին: Բանակը շատ նուրբ ու զգայուն մարմին է, այստեղ փորձարկումներն անթույլատրելի են, իսկ ձախողումները՝ կործանարար: Ուստի ցանկացած փոփոխություն պետք է լինի բազմակի կշռադատված, հիմնված մասնագիտական պնդումների և փորձի վրա:

Որոշ էական խնդիրներ
կարող եմ նշել, որոնք գոյություն են ունեցել իշխանության բոլոր կառույցներում և որոնք, ըստ իս, չեն վերացել: Դրանք են՝ ծանոթ-բարեկամների միջոցով ծառայության մեջ առաջընթացը, համընդհանուր անարդարությունը, կադրերի ընտրության անհասկանալի սկզբունքը, ինչը վերջնարդյունքում, իմ կարծիքով, բացասական դերակատարություն ունեցավ այս ռազմական գործողություններում:

Կցանկանայի նաև հատուկ շեշտել ապագա ավիացիոն մասնագետների պատրաստման գործընթացում առկա խնդիրները: Որպես մեկ օրինակ՝ գիշերային թռիչքների և բարդ օդերևութաբանական պայմաններում թռիչքների իրականացմանը հատկացվող ոչ բավարար ուշադրությունը մեր օդաչուներին հնարավորություն չի տալիս լիովին բացահայտել իրենց հմտություններն ու կարողությունները՝ բարձրակարգ մասնագետներ դառնալու համար: Նրանց պետք է ավելին տրամադրել՝ հետագայում, անհրաժեշտության դեպքում, ավելին պահանջելու համար:

Փոխգնդապետ Մ. Ռ. Մարտիրոսյան

— Համապատասխան առաջարկի դեպքում՝ պատրա՞ստ եք աջակցություն ցուցաբերել պաշտպանական գերատեսչությանը՝ Ձեր մատնանշած խնդիրների վերացման աշխատանքներում: Ունե՞ք մարտական ընկերներ, ովքեր Ձեզ հետ միասին ցանկություն կունենան ներգրավվել այդ աշխատանքներին:

— Համապատասխան առաջարկի դեպքում, իհարկե, ես առանց վարանելու իմ աջակցությունը կցուցաբերեմ ոլորտի խնդիրների լուծման աշխատանքներում: Թեև երիտասարդ տարիներս նվիրել եմ հայրենիքի պաշտպանությանը, ավիացիայի զարգացմանը, սակայն մեր պաշտպանունակության բարձրացման հարցում տարիքն էական չէ, հատկապես, երբ կա բավարար պոտենցիալ, առկա են բավական ուժ ու եռանդ: Ունենք բավարար մասնագետներ, որոնք ևս, առաջարկի դեպքում, ինձ պես, մեծ սիրով կլծվեն հայրենիքին ծառայելու գործին: Ինչպես արդեն նշեցի՝ քննադատելու փոխարեն պետք է կանգնել ոլորտի կողքին ու ամեն կերպ աջակցել նրա կարգավորմանը:

— Ըստ Ձեզ՝ Արցախյան առաջին պատերազմի և այս պատերազմի պայմաններում փոխվե՞լ է արդյոք ավիացիայի դերակատարումը:

— Ավիացիան, որպես զորատեսակ, ցանկացած պատերազմի ժամանակ ունեցել է իր ուրույն դերակատարումը: Խնդիրը, սակայն, և՛ Արցախյան առաջին, և, հատկապես, այս պատերազմի ժամանակ նրա ճիշտ և արդյունավետ օգտագործման մեջ է:

Հիմնական տարբերությունը, թերևս, այն է, որ այսօր մեր հակառակորդն ավելի շատ առավելություն ունի օդուժի ոլորտում: Ուստի մենք պետք է ձգտենք վերականգնել հավասարակշռությունը: Դրա անհնարինության դեպքում առնվազն պետք է ունեցած հնարավորությունները՝ ինչպես՝ տեխնիկայի, այնպես էլ՝ մասնագետների առումով, ամենաարդյունավետ կերպով օգտագործել:

— Ի՞նչ ուղերձ կհղեիք ավիացիայի երիտասարդ մասնագետներին, կա՞ն առանձնահատուկ խորհուրդներ:

— Օդաչուի մասնագիտությունը շատ բարդ, պատասխանատու, բայց և՝ պատվաբեր մասնագիտություն է: Սա ֆանատների և ընտրյալների մասնագիտություն է, և այստեղ պատահական մարդիկ չպետք է հայտնվեն: