Շեշտ.am (shesht.am) - Feed

Ճի՞շտ է արդյոք, որ կանաչ գույնի արյուն է լինում
Արյան կարմիր գույնը նրա բաղադրությունում առկա հեմոգլոբինով է պայմանավորված, որը թթվածինը տեղափոխող նյութն է: Սակայն բազմաթիվ անողնաշարավորներ թթվածնի տեղափոխության համար հեմոգլոբին չեն օգտագործում, այլ՝ այնպիսի նյութեր, որոնց «գործառնական մասը» կազմում են տարբեր մետաղների իոնները: Մասնավորապես, բազմաթիվ կակղամորթների, հատվածոտանիների և որոշ այլ կենդանիների արյունը պարունակում է պղնձի իոններից բաղկացած նյութ՝ հեմոցիանին:

Այն հաճախ արյանը կապույտ գույն է հաղորդում, իսկ երբեմն (օրինակ՝ սիպելների մոտ)՝ կապտականաչ: Կանաչ արյուն ունի Կամբոջայում հայտնաբերված գորտի տեսակներից մեկը: Նրա մոտ արյան գույնը պայմանավորված է բիլիվերդին նյութով, որը ձևավորվում է լյարդում (նաև՝ մարդու մոտ), որպես հեմոգլոբինի անկման միջանկյալ արտադրանք, և հենց նա էլ լեղիին կանաչ գույն է հաղորդում: Սակայն, ի տարբերություն մեզ, գորտի մոտ այն լեղիի հետ դուրս չի գալիս աղիներ, այլ վերադառնում է արյան մեջ:

Կամբոջական Chiromantis samkosensis տեսակի գորտի մաշկը թափանցիկ է, ինչի շնորհիվ պարզ երևում է մարմնով հոսող կանաչ արյունը: Այս առավելությունը նրան հնարավորություն է տալիս աննկատ մնալ արևադարձային թփուտներում:

Կանաչ արյուն մարդու մոտ էլ է լինում: Դա հազվադեպ է պատահում, երբ արյան մեջ ծծմբային միացությունների գերավելցուկ է առաջանում (օրինակ՝ այդ նյութը պարունակող դեղորայքի չարաշահման դեպքում): Ծծումբը հեշտությամբ միաձուլվում է հեմոգլոբինի հետ: Ստացված միացությունը՝ սուլֆոհեմոգլոբինը, արյանը հաղորդում է մուգ կանաչ գույն, ինչպես, օրինակ, ավոկադոյի կեղևն է: Սովորաբար կանաչ գույնի արյուն ունեցողներին այդ հանգամանքը չի անհանգստացնում: