Շեշտ.am (shesht.am) - Feed
«Պրոգրես-96»-ը շուրջ երեք տոննա բեռ է հասցրել Միջազգային տիեզերակայան
Բեռնանավը միացել է կայանի «Պոիսկ» մոդուլի տիեզերք ուղղված հանգույցին, հայտնել է NASA-ն։ Կցումը նախատեսվածից մոտ երկու րոպե շուտ է ավարտվել։
«Պրոգրես-96»-ը տեղափոխել է շուրջ երեք տոննա սնունդ, վառելիք և այլ պաշարներ «Արշավախումբ 75»-ի անձնակազմի ու ուղեծրային լաբորատորիայի աշխատանքի համար։ NASA-ի հաղորդագրությունը բեռի առանձին բաղադրիչների զանգվածները չի թվարկում։
Տիեզերանավն արձակվել էր սեպտեմբերի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 09:33-ին, Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից։ Այն ուղեծիր էր դուրս բերվել «Սոյուզ» հրթիռով և ՄՏԿ հասել մոտ երեք օր անց։
NASA-ի տվյալով՝ «Պրոգրես-96»-ը կայանին կցված կմնա մոտ հինգ ամիս։ Այնուհետև բեռնանավը կհեռացնի կայանում կուտակված թափոնների մի մասը և ծրագրված կերպով կայրվի մթնոլորտի խիտ շերտերում։
Չոբանյանն ու Ռոգոզինը քննարկել են Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը ռուսական «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ քննարկել է Հայաստանում տիեզերական ոլորտի զարգացման շրջանակներում հնարավոր համագործակցությանը վերաբերվող հարցեր։
Ինչպես հաղորդվում է, նախարարի պաշտոնակատարը «Ռոսկոսմոսի» տնօրենի հետ հանդիպել է Սանկտ Պետերբուրգում` «Տիեզերական տարածության հետազոտում» խորագիրը կրող GLEX-2021 միջազգային համաժողովի շրջանակներում:
Հայկ Չոբանյանը շեշտել է, որ Հայաստանում տիեզերական գործունեության ոլորտի, տիեզերական ծառայությունների և տեխնոլոգիաների զարգացման համար բարենպաստ պայմաններ են սահմանված, մասնավորապես, տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար ՀՀ օրենսդրությամբ հարկային արտոնություններ են նախատեսված:
Չոբանյանն ու Ռոգոզինն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրի կնքման ընթացքին, համատեղ ծրագրերի իրականացման, տիեզերական գործունեության ոլորտի զարգացման համատեքստում Հայաստանում ռուսական ընկերությունների առաջխաղացման և մի շարք այլ հարցերի։
Հանդիպման ավարտին, ինչպես հաղորդվում է, Հայկ Չոբանյանը Դմիտրի Ռոգոզինին հրավիրել է մասնակցելու է 2022 թ. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվող Գիտության ու արվեստի «STARMUS» (Stars and Music) 6-րդ միջազգային փառատոնին։
«Ռոսկոսմոսը» 1,5 տրիլիոն ռուբլի է պահանջել՝ «Սֆերա» արբանյակային համակարգի ստեղծման համար
«Սֆերան» Իլոն Մասկի ստեղծած Starlink-ի ռուսական՝ բազմագործառույթ տարբերակն է: Համակարգի ստեղծման համար անհրաժեշտ գումարն ավելին է, քան 2016-2025թթ. Ռուսաստանի տիեզերական ամբողջ ծրագրի արժեքը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ ժամանակահատվածի համար են նախատեսված այդ միջոցները, սակայն ենթադրվում է, որ  «Սֆերան» («Сфера») ստեղծվելու է բյուջետային միջոցների հաշվին. շուրջ 350 մլրդ ռուբլին հնարավոր է ֆինանսավորեն մասնավոր ներդրողները:
«Սֆերայի» ստեղծման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2018-ին էր նախանշել: Նրա խոսքով՝ այն կարող է կապի ոլորտում հեղափոխական նշանակություն ունենալ: Տիեզերական սարքավորումների տեղաբաշխումն ակնկալվում է 2024-2028թթ.: «Ռոսկոսմոսի» հաշվարկներով՝ բոլոր արբանյակների արձակման համար կպահանջվի մոտ 150 հրթիռ, որոնց արտադրությունը կարժենա 300 մլն ռուբլի:
«Ռոսկոսմոսի» կարծիքով՝ «Սֆերան» Starlink-ի ու OneWeb-ի հետ համեմատելը ճիշտ չէ, քանի որ նրանք նախատեսված են բացառապես կապի խնդիրների լուծման և մեծ ծավալի տեղեկատվության փոխանցման համար, իսկ ռուսական նախագիծը բազմագործառույթ է լինելու:
Կազմակերպությունում հայտնել են, որ «Սֆերան» մշակողների մտահղացմամբ՝ բաժանորդային սարքավորումները ծանր, բարդ և թանկարժեք չեն լինելու:
Բեյրութի պայթյունի հետևանքները լուսանկարել են տիեզերքից
«Ռոսկոսմոսը» հրապարակել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքները պատկերող լուսանկարը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 113 մարդ, տուժել են ավելի քան 4 հազարը:
Բեյրութ. առաջ և հետո / © Airbus
Լուսանկարն արվել է Երկրի հեռահար զոնդավորման ռուսական «Կանոպուս-Վ» արբանյակի միջոցով: Նկարից կարելի է եզրակացնել, որ պայթյունի կենտրոնի շուրջը գտնվող բոլոր շինությունները գորնականում հիմնովին ավերվել են: Պահեստի տեղում, որտեղ պահվել են հրավտանգ նյութեր, ձևավորվել է 70 մետր շառավղով խառնարան. այն լցվել է ծովի ջրով:
Բեյրութը տիեզերքից նկարել է նաև Airbus ընկերությունը: Առաջին նկարում կարելի է առավել մանրամասն տեսնել խառնարանը՝ պահեստի փոխարեն, իսկ երկրորդում՝ պայթյունի հետևանքները հարակից մայրուղու հարևանությամբ:
Բեյրութ. պահեստի փոխարեն՝ խառնարան / © Airbus
Բեյրութ. շինությունները հիմնովին քանդվել են / © Airbus
Արբանյակային լուսանկարներ է հրապարակել նաև ImageSat ընկերությունը. դրանցում այլ դիտանկյունից տեսանելի է «ձագարը», որն առաջացել է պահեստի տեղում:
Բեյրութ. նավահանգիստը՝ առաջ և հետո / © ImageSat
Լիբանանի իշխանությունների խոսքով՝ աղետի պատճառը պահեստում տեղի ունեցած պայթյունն էր, որտեղ պահվել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ: Նավահանգստի աշխատակիցները ցանկացել են անցքեր բացել՝ պահեստ մուտք գործելու համար, սակայն եռակցման աշխատանքների պատճառով հրդեհ է բռնկվել ու պայթյուն տեղի ունեցել: 6 տարի պահեստում պահված նյութը 2014թ. առգրավվել էր մոլդովական դրոշի ներքո տեղաշարժվող և Խաբարովսկի գործարարներից մեկին պատկանող Rhosus նավից:
Տեղի իշխանությունները վնասը գնահատել են 3-5 մլրդ դոլար: Վնասվել են բազմաթիվ շենքեր, տներ, գրասենյակներ, այդ թվում՝ Բեյրութի վարչական շրջանում: Անտուն է մնացել 250-300 հազար մարդ: