Շեշտ.am (shesht.am) - Feed

Պաշտոնապես հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Խոսնակի հաղորդմամբ` Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նշվում է, որ այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց է ունենալու ՌԴ նախագահի հետ: Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:

Մանե Գևորգյանի խոսքով` ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ:

Վարչապետի մամուլի խոսնակն ընդգծում է, որ հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Շեշտվում է, որ առանց այդ հարցերի լուծման կամ էական առաջընթացի` չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը:

Հայկական կողմը, Գևորգյանի խոսքով, այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը և ընդգծում, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում:

Նշվում է, որ թթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում:

Ահազանգ. «Ծիրանային պատմությունից» հետո հայերը դեռ ճաղերի ետևում են, իսկ ադրբեջանցիներն ազատ են արձակվել
Ինչպես հիշում եք՝ Տավուշի սահմանին տեղի ունեցած Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները շարունակվեցին այլ երկրներում՝ հասարակական մակարդակում ընդհարումների տեսքով: Մոսկվայում դրանք ավելի մեծ ծավալ ունեցան: Մասնավորապես՝ տեղի շուկաներից մեկի ադրբեջանցի ղեկավարներն արգելել էին հայկական ապրանքի վաճառքը: Արդյունքում՝ հայկական ծիրանը վաճառվեց շուկայից դուրս՝ տեղի հայ համայնքի ջանքերով:

Խնդիրը, սակայն, այդպիսով չավարտվեց. «ծիրանային հակամարտությունն» ուղեկցվեց ընդհարումներով, ծեծկռտուքով: Ձերբակալվեցին անկարգությունների մասնակից մի խումբ ադրբեջանցիներ ու հայեր: Հարուցվել են քրեական գործեր, ընթանում են դատական գործընթացներ:

Ուշագրավն այս ամենում այն է, որ ձերբակալված ադրբեջանցիներն արդեն ազատ են արձակվել, մինչդեռ Հայաստանի 7 քաղաքացիները, ովքեր պաշտպանել են իրենց հայրենակիցների արժանապատվությունը և նախահարձակ չեն եղել, շարունակում են ազատազրկված մնալ՝ ճաղերի ետևում մասնակցելով դատական նիստին:

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին ստեղծված իրադրության համար մեղադրել է ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ «ադրբեջանցիների թիկունքին իրենց պետությունը կանգնած է», մինչդեռ հայերն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=768088570708680&id=100025226310567

Հաղորդվում է, որ տղաներին ազատ արձակելու համար անհրաժեշտ է 3,5 մլն ռուբլի, որպեսզի նրանց չտուգանեն և 8 տարվա ազատազրկման չդատապարտեն:

Մուշեղ Սյունին մատնանշել է նաև այն հայազգին գործիչներին, ովքեր դեռևս հուլիսյան «ծիրանային» դեպքերից հետո պատրաստակամություն էին հայտնել փոխհատուցելու ադրբեջանցիների կրած վնասները:

Ի՞նչ է գիշերը տեղի ունեցել Մոսկվայում
Մոսկվայում գիշերը լարված է անցել. ադբեջանական զանգվածները հարձակվել են միայնակ հայերի վրա, ծեծել նրանց, կոտրել հայկական համարանիշներով մեքենաները: Այդ ամենը նկարահանել են անձամբ հանցագործ ադրբեջանցիները:

Ավելի ուշ ադրբեջանական փողոցային հարձակումներին միջամտել են ռուսական հատուկ նշանակության ուժերը: Ռուսաստանի հայերի միությունը հաղորդում է, որ ձերբակալվել են ավելի քան 50 ադրբեջանցիներ:

https://www.facebook.com/souzarmyanrossii/posts/576500079923448
ՌՀՄ-ը՝ գիշերը Մոսկվայում տեղի ունեցածի վերաբերյալ / © Ռուսաստանի հայերի միություն

Ադրբեջանցիների ձերբակալությունը / © reartsakh

Տեղեկություններ կան, որ կազմակերպիչը ոմն Քամիլ Զեյնալին է, ով բացահայտ դիմել է իր հայրենակիցներին՝ «հայերին չխնայելու» կոչով:

https://www.facebook.com/zeynallikamil/videos/174443417418547/
Խուլիգանության ենթադրյալ կազմակերպիչը / © Kamil Zeynalli

Հայերի վրա հարձակումներ գործած ադրբեջանցիները նկարահանել են իրենց վայրագությունները: Ստորև տեղադրված տեսանյութերը պարունակում են հայհոյախառն արտահայտություններ:

Հարձակում հայերի վրա / © infoteka24

Հարձակում հայերի վրա / © infoteka24

Հարձակում հայերի վրա / © infoteka24

Այրել են հայկական սրճարանը / © kamilzeynalli

Հարձակում հայերի վրա / © infoteka24

Հարձակում հայերի վրա / © baku.es

Հաղորդվում է, որ տեղի հայերը պատրաստվում են պատժել ադրբեջանցիներին և վրեժ լուծել: Տարածվել են տեսանյութեր, թե ինչպես են Մոսկվայի հայերն իրենց մեքենաներով ուղևորվում դեպի այնտեղ, որտեղ տարվել են ձերբակալված ադրբեջանցիները:

Մոսկվայի հայերը հավաքվում են՝ վրեժ լուծելու / © reartsakh

Մոսկվայի հայերը հավաքվում են՝ վրեժ լուծելու / © reartsakh

Հայերն արդեն սկսել են վրեժխնդիր լինել՝ կազմակերպիչներին ցուցադրելով իրենց «պատժիչ գործողությունները» (հայհոյանքներ):

Հայերը պատժել են ադրբեջանցուն / © reartsakh

Տեղեկություններ կան, որ ներկայումս Մոսկվայի տվյալ հատվածներում (Մարյինո, Բրատիսլավսկայա, Լյուբլինո) հսկում են իրավապահ մարմինները:

Ռուսաստանաբնակ հայերը գնել են բեռնատարներում մնացած ամբողջ գյուղմթերքը
Նախօրեին տեղեկություն էր հաղորդվել, որ Մոսկվայի Ֆուդ Սիթի շուկայում (պատկանում է ադրբեջանցի գործարարին) թույլ չեն տվել հայկական ծիրանով բեռնված բեռնատարների մուտքը՝ ներսում գտնվողներին ևս դուրս բերելով: Մատակարարներն ահազանգել էին, որ մթերքը փչանում է:

https://www.facebook.com/armtimes/videos/308642983519913/
Ֆուդ Սիթի շուկայի հարակից տարածքում / © armtimes

Սոցցանցերի օգտատերերը դիմել են մոսկվայաբնակ հայերին՝ կոչ անելով գնալ բեռնատարների կայանման վայրը և գնել հայկական գյուղմթերքը:

https://www.facebook.com/n.zohrabyan/videos/775031146650612/
Մոսկվա, գնում են հայկական մթերքը / © Նաիրա Զոհրաբյանի ֆբ էջից

Արդյունքում՝ գիշերվա ընթացքում մեծ թվով ռուսաստանաբնակ հայեր հերթ են կանգնել՝ հայկական գյուղմթերքն ամբողջությամբ գնելու համար:

https://www.facebook.com/n.zohrabyan/videos/775031299983930/
Մոսկվա, գնում են հայկական մթերքը / © Նաիրա Զոհրաբյանի ֆբ էջից

Տեղեկություններ կան, որ հայկական մթերքը գնելու նպատակով մարդիկ Մոսկվա են հասել տարբեր քաղաքներից, որոնք գտնվում են հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա:

Հերթեր՝ հայկական ծիրանը գնելու համար, Մոսկվա / © Pan.am

Հայկական գյուղմթերքը գնած օգտատերերը նշում են, որ բեռնատարներում մնացած ապրանքն ամբողջությամբ սպառվել է մեկ գիշերվա մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2854411258113015&id=100006325067060

https://youtu.be/9wSCFdnDkGY
«Ծիրանի հերթ» / © armlur

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական լարվածությունն արտասահմանում (որի շարունակությունն էր «ծիրանի պատմությունը»), վերսկսվել է հուլիսի 12-ից՝ Տավուշի մարզի սահմանային հատվածում ռազմական բախումներից հետո, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծեց հայկական բնակավայրերը: Այդ թեմային անդրադարձել է նաև միջազգային մամուլը:

Greenpeace-ը ցույց է տվել, թե կարանտինի շնորհիվ Մոսկվայում օդի որակն ինչքան է լավացել
Կարանտինային միջոցառումների աստիճանական խստացումը հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի մայրաքաղաքը դատարկվում է: Հայտարարված հանգստյան օրերի շնորհիվ մարդկանց մի մասը տանն է, իսկ մյուսներն արդեն հեռավար են աշխատում:

Նման իրավիճակը հանգեցրել է մեգապոլիսի օդի որակի էական բարելավմանը: Greenpeace էկոլոգիական կազմակերպությունն իր կայքում ինտերակտիվ քարտեզի օգնությամբ ցույց է տվել, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվել քաղաքում վնասակար արտանետումների քանակը:

Ծառայությունը հնարավորություն է տալիս դիտել արտանետումների ծավալը՝ ըստ քաղաքի տարբեր շրջանների և աղտոտվածության տարբեր տեսակների: Ընդհանուր առմամբ ցուցանիշներում հասանելի են 15 տեսակի արտանետումներ, օրինակ՝ ազոտի դիօքսիդ և մոնոօքսիդ, մեթան, ծծմբաջրածին, ամոնիակ, ֆորմալդեհիդ, կախույթային մասնիկներ:

Ինտերակտիվ քարտեզը նաև հնարավորություն է տալիս ընտրել ժամանակահատված՝ արտանետումների ծավալի համեմատության համար: Հասանելի է նաև Մոսկվայի տարբեր վայրերում տոքսիկ նյութերի կոնցենտրացիաների աղյուսակը և ուղեցույց՝ առավել հասանելի կոնցենտրացիաների վերաբերյալ:

Ծառայության տվյալները ցույց են տալիս, որ դեռևս մեկ շաբաթ առաջ մոսկովյան օդում ծծմբի դիօքսիդի, ազոտի դիօքսիդի և մինչև 10 մկմ չափով կախույթային մասնիկների կոնցենտրացիան բավականին բարձր էր: Այց ցուցանիշները նվազել են ընդհուպ մինչև անվտանգ մակարդակի:

Մոսկվայի տարբեր շրջաններում օդի աղտոտվածության մակարդակը, մարտի 28 / © Greenpeace

Մոսկովյան մթնոլորտի վիճակը՝ ապրիլի 1-ի առավոտյան / © Greenpeace

Ցավոք, առանց խիստ անհրաժեշտության տանից դուրս գալը չի խրախուսվում: Ուստի խորհուրդ է տրվում հաճախակի օդափոխել ինքնամեկուսացման վայրը:

Ավելի վաղ նման իրավիճակ դիտարկվել էր նաև Չինաստանում: Կարանտինային խիստ միջոցառումներից ու արտադրության մասնակի դադարեցումից հետո այնտեղ ամբողջ երկրում օդի որակը բարձրացել էր, ինչը հնարավոր է տեսնել արբանյակային լուսանկարներում:

Մոսկվայի օդանավակայանում բեռնակիրները 57 մլն ռուբլի արժեքով ոսկու ձուլակտորներ են գտել և հանձնել ոստիկաններին
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում բեռնակիրները ոսկու երկու ձուլակտոր են գտել: Հաղորդվում է, որ դրանք պատկանում են Կրասնոյարսկի գունավոր մետաղների գործարանին:

Ձուլակտորները պատրաստվել են Մոսկվայից ուղարկել Լոնդոն: Բեռնման ժամանակ օդանավակայանի աշխատակիցները բեռնասայլակից վայր են գցել ձուլակտորների պայուսակը: Ավելի ուշ դրանք հայտնաբերել են այլ բեռնակիրներ և հանձնել ոստիկաններին:

25,5 կիլոգրամ քաշով ձուլակտորների արժեքը 57,9 մլն ռուբլի է (մոտ 750 հազար դոլար): Շերեմետևոյի մամուլի ծառայության տվյալներով՝ բեռն ամբողջ ծավալով հասցվել է պատվիրատուին:

Առաքման գրություն / © РЕН ТВ

Հաղորդվել է, որ ռուսական բանկերը մեծացրել են Լոնդոն մատակարարվող թանկարժեք մետաղների ծավալը: Փորձագետների համոզմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել «Բրեքզիթի» հետ կապված զգուշավորությամբ:

Մարտի 27-ից Ռուսաստանը սահմանափակում է օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ: Սահմանափակումները չեն վերաբերում այն չվերթներին, որոնք իրականացվում են ՌԴ քաղաքացիներին այլ երկրներից տարհանելու համար: Նման միջոցառումները ձեռնարկվել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

TASS: Ռուսաստանում 1 օրում 163 նոր դեպք է գրանցվել. շրջանների մեծ մասում ընդհանուր 658 վարակված կա
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում Covid-19 կորոնավիրուսային վարակով վարակվածության 163 նոր դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի: Հաղորդվում է, որ այդ մասին նշել է Տատյանա Գոլիկովան:

Վարակվածության նոր դեպքերը գրանցվել են Ռուսաստանի 20 մարզերում: Մոսկվայում վարակվածների թիվն աճել է 120-ով՝ 290-ից հասնելով 410-ի:

Մոսկվա — 120 նոր դեպք,Մոսկվայի դեպք — 6 դեպք,Ղրիմ — 6,Պսկովի մարզ — 4,Կրասնոդարի երկրամաս — 4,Օրենբուրգի մարզ — 3,Յակուտիա — 3,Տուլայի մարզ — 2,Կոմիի Հանրապետություն — 2 ,Կաբարդինո-Բալկարիա — 2,Պերմ — 2,Բրյանսկի մարզ — 1,Արխանգելսկի մարզ — 1,Կալինինգրադի մարզ — 1,Ստավրոպոլի երկրամաս — 1,Ռոստովի մարզ — 1,Բաշկիրիա — 1,Նիժեգորոդսկի մարզ — 1,Պենզենի մարզ — 1,Չելյաբինսկի մարզ — 1:

Գոլիկովան հայտնել է, որ կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներին ներգրավված են Մոսկվայի և Պետերբուրգի մասնավոր խոշոր լաբորատորիաները:

Մոսկվայում մահացել է առաջին պացիենտը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել (upd.)
Ռուսաստանում նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Հաղորդվում է, որ մահացածը 79-ամյա կին է, ում մոտ նախորդ շաբաթ էր վիրուսը հայտնաբերվել:

2-րդ ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սվետլանա Կրասնովան նշել է, որ տարեց պացիենտը մի շարք խրոնիկ հիվանդություններ ուներ՝ ներառյալ շաքարային դիաբետ՝ 2-րդ տիպի, աթերոսկլերոզ, սրտի հիպերտոնիկ հիվանդություն: Պացիենտին ցուցաբերվել է համալիր ինտենսիվ թերապիա՝ ռեանիմացիայի պայմաններում: Բուժման մարտավարությունը համաձայնեցվել է վարչության ոչ հաստիքային գլխավոր մասնագետների հետ:

Իշխանությունները նշել են, որ մահվան պատճառը ոչ թե Covid-19-ն է, որը կնոջ մոտ հայտնաբերվել է մարտի 14-ին, այլ «թոքաբորբ՝ զուգահեռ շատ ծանր պաթոլոգիայի ֆոնին»: Մահացածի հետ շփում ունեցածները հետազոտվելու են, առայժմ նրանց մոտ կորոնավիրուսի ծանր ախտանշաններ ի հայտ չեն եկել:

Ռուսաստանի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հիշեցրել է, որ վարակային հիվանդությունների բարդացումը ծանր են տանում հատկապես 60-ն անց մարդիկ, ուստի հենց նրանց պետք է հեռու պահել վարակվելուց և փորձել նվազեցնել շփումներն ու այցելությունը հանրային վայրեր:

Մարտի 19-ի առավոտվա դրությամբ աշխարհում SARS-CoV-2 վիրուսով վարակված է 218825 մարդ: Նրանցից 8,8 հազարը մահացել է, ավելի քան 84 հազարը՝ առողջացել: Կորոնավիրուսի պանդեմիան տարածվել է ավելի քան 145 երկրներում և բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ Անտարկտիդայի:

UPD. Դիահերձմամբ պարզվել է, որ կնոջ մահվան պատճառը թոքային զարկերակի երկկողմանի հոծ թրոմբոէմբոլիան (թոքային էմբոլիա): Ավելի վաղ մահվան պատճառ էր նշվել թոքաբորբը՝ զուգահեռ շատ ծանր պաթոլոգիայի ֆոնին:

Մոսկվայի գլխավոր պաթոլոգաանատոմ, բժշկական գիտությունների դոկտոր Օլեգ Զայրաթյանցը հայտարարել է, որ չնայած պացիենտը հոսպիտալացվել է թոքաբորբի սկսվող ախտանշաններով և նրա մոտ մինչև մահանալը հայտնաբերվել է կորոնավիրուս, մահը վրա է հասել ոչ թե թոքաբորբից, այլ պոկված թրոմբից: Մահվան պահին թոքերում փոփոխություն չի եղել: Կնոջ մոտ հաստատվել է նաև ուղեկցող խրոնիկ ծանր հիվանդությունների առկայությունը:

Ռուսաստանում ևս 6 մարդու մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում Covid-19 կորոնավիրուսը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ. նրանցից 1-ը Նիժնի Նովգորոդում է, 5-ը՝ Մոսկվայում: Նրանք վերջերս են վերադարձել Իտալիայից: Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը դարձավ 10, որոնցից 2-ն արդեն առողջացել են:

Հաղորդվում է, որ Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի վարակվածների վիճակը բավարար է, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ հատուկ բաժանմունքներում: Վարակվածների հետ շփում ունեցածները նույնպես հետազոտվում են:

Նախօրեին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման էր ստորագրել՝ մայրաքաղաքում բարձր պատրաստվության ռեժիմի մասին՝ պայմանավորված նրանով, որ այս շաբաթ Միլանից Մոսկվա վերադարձած քաղաքացու մոտ էր հայտնաբերվել վիրուսը, ապա՝ Սանկտ Պետերբուրգում սովորող իտալացու մոտ:

Ներկայումս Չինաստանից, Հարավային Կորեայից, Իրանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից վերջերս վերադարձած քաղաքացիները պետք է այդ մասին հայտնեն թեժ գծով, 14 օր տնային մեկուսացման անցնեն, իսկ ախտանիշների ի հայտ գալուն պես բժիշկ կանչել: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» և «Ռոստուրիզմը» հորդորել էին չմեկնել այն երկրներ, որտեղ Covid-19 է հայտնաբերվել, իսկ կառավարությունը սահմանափակել է օդային հաղորդակցությունը Չինաստանի, Իրանի և Հարավային Կորեայի հետ:

Ալիևի ծաղրանկարը տեղադրել են Մոսկվայի գովազդային վահանակներից մեկի վրա
Մոսկվայում՝ Վերնադսկու պողոտայի վրա հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծաղրանկարը: Այդ ծաղրանկարն ավելի վաղ հրապարակվել էր ռուսական "Коммерсантъ" թերթում:

Ալիևի ծաղրանկարը Մոսկվայում / ©Bagramyan26

"Коммерсантъ" թերթը նախաձեռնել է ծրագիր, որտեղ ներկայացվում են նախկին ԽՍՀՄ պետությունների ղեկավարները: Առաջինն Իլհամ Ալիևն է: Թերթը հավաքել է նրա արտահայտությունները՝ արված երիտասարդ տարիներին:

Ալիևի ծաղրանկարը / ©kommersant.ru

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, թե եղբայրական կապը թուրքերի հետ ամուր է, և որ իրենց համատեղ ծրագրերը հաստատում են դա: Ալիևը նշել է, որ 21-րդ դարը դառնալու է թյուրքական աշխարհի դարը: