Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանում նախատեսվում է ստեղծել աշխարհազոր. ՊՆ-ը նախագիծ է ներկայացրել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը «Պաշտպանության մասին« օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Փոփոխություններով նախատեսվում է Հայաստանում ստեղծել աշխարհազոր: Նախագիծը սահմանում է աշխարհազորի ստեղծման, ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի բոլոր տեսակի ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով, կամավորության սկզբունքով, աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությունից:

Նշվում է, որ ներկայումս ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում:

Հիմնավորման համաձայն՝  ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:

Նշվում է, որ դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ հուսալիորեն կպաշտպանի երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:

Կից ներկայացված նախագծերով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորային պայմանական զորամիավորումների ղեկավարները: Ըստ այդմ՝ Երևան քաղաքում հրամանատար է համարվում քաղաքապետի տեղակալը, իսկ քաղաքապետն ապահովում է Երևանի վարչական շրջանների աշխարհազորային պայմանական բրիգադների համալրումն աշխարհազորայիններով՝ Երևան քաղաքում ըստ վարչական շրջանների հաշվառված քաղաքացիներից:

Նախագծի համաձայն՝ վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի հրամանատար վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է: Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է: Քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը):