Շեշտ.am (shesht.am) - Feed

Արհեստական բանականությունն իր կրոնն է ստեղծել
Ինժեներ Ջորջ Դավիլա Դյուրանդալը մշակել է AI Jesus (Արհեստական բանականություն Հիսուս) նախագիծը, որտեղ ներբեռնել է Հակոբ թագավորի Աստվածաշնչի ողջ տեքստը: Այդ թարգմանությամբ Աստվածաշունչը լույս է տեսել Անգլիայում՝ 1611թ., և անգլալեզու երկրներում ամենաշատ ընթերցվող տարբերակն է: Ինժեներն ալգորիթմն այնպես է կարգավորել, որ աստվածաշնչյան տեքստերի հիման վրա արհեստական բանականությունը ստեղծի հաղորդակցություն Հին Կտակարանի ոճով: Դյուրանդալի խոսքով՝ էլեկտրոնային Հիսուսը փորձել է վերարտադրել Հակոբ թագավորի Աստվածաշունչը՝ տեսքտն ամբողջությամբ չկրկնօրինակելով:

Ստեղծված առաջին հատվածների երկարությունը կազմել է 30 հազարից ավելի բառ: Դյուրանդալը խնդիր է դրել կառուցել կապակցված տեսքս՝ նրա կողմից ընտրված 3 թեմաների շուրջ՝ «Ժանտախտ», «Կեսար», «Ապոկալիպսիս»: «Հիսուսի» մոտ հետևյալ պատկերն է ստացվել. «Եվ կլցնեմ երկիրը, որը քո Տեր Աստվածն է քեզ տվել, որպեսզի համտեսես Տեր Ցևաոտի (Աստծո) հզորությունը՝ ուժեղ և փառահեղ, ով տիրում է աշխարհի որդիների  վրա, և իմ հայացքը քեզ եմ ուղղում, և դու կկոչվես ժողովուրդ»:

AI Jesus-ի կազմած այս և այլ տեսքստեր բավականին աբստրակտ են ստացվել և պարունակել են քերականական սխալներ: Այդ ժամանակ Դյուրանդելը փոխել է կոդը և ընտրել շարադրման այլ թեմաներ. «Արյուն», «Հույներ», «Իմաստնություն»: Սխալներն այս դեպքում նվազել են: Սակայն «գեղարվեստական մշակումը և մարգարեական ոգին» դեռևս բավարար չեն եղել: Դյուրանդալի կարծիքով՝ միաժամանակ երկու նպատակների հնարավոր չէ հասնել: Արհեստական բանականության համար գեղարվեստականությունը նորմերից ու չափորոշիչներից հեռացում է, ընդ որում՝ բոլոր: Մեքենայի համար արարչությունը դեռևս համարժեք է կանոնների (այդ թվում՝ քերականական) խախտմանը: Եվ ընդհակառակը՝ տեխնիկապես գրագետ տեքստն արհեստականան բանականության մոտ ստացվում է ձանձրալի և «անկենդան»:

Ընդհանուր առմամբ՝ անմարդկային երևույթի կողմից գրված պատմական դասագրքերն արդեն անհնարին չեն: Սակայն գիտնականները կանխատեսում են, որ AI Jesus-ի նման հեղինակներին ևս 2 տասնամյակ կպահանջվի, որպեսզի նրանց կոդերում տեղադրեն այն, ինչ ոչ բոլոր մարդիկ ունեն՝ ինտուիցիա (ներըմբռնում): Դյուրանդելի խոսքով՝ ներկայումս արհեստական բանականության տեքստերը «կատակի հետաքրքիր միջոց են՝ տոնական սեղանի շուրջ հավաքված հավատացյալ հարազատներին վախեցնելու համար»:

Հնագետները հայտնաբերել են «աստվածաշնչյան հրաշքների քաղաքը»
Գիտնականներից 32 տարվա հետևողական աշխատանք է պահանջվել Նոր Կտակարանում հիշատակվող հին հրեական Գալիլեյան Բեթսաիդա (Վիֆսաիդա) բնակավայրը հայտնաբերելու համար: Աստվածաշնչի համաձայն՝ հենց այստեղ է Հիսուս Քրիստոսը 2 ձկով ու 5 հացով կերակրել 5 հազար մարդու, բուժել կույրին ու քայլել ջրի վրայով: Այն նաև Անդրեաս, Պետրոս և Փիլիպոս առաքյալների ծննդավայրն է:

Տարիներ առաջ ենթադրություն է առաջ քաշվել, թե Գոլանի բարձունքների Էթ-Թել հնագիտական հուշարձանը (Հորդանան գետի ակունքներում) այդ բնակավայրն է: Սակայն 2017թ. իսրայելցի հնագետների խումբը, Մորդեհայ Ավիամայի գլխավորությամբ, հայտարարել է, որ Բեթսաիդան գտնվել է Քիներեթ լճի հյուսիսային ափին (Աստվածաշնչում հիշատակվում է Գալիլեյան ծով), Էլ-Արաջ քաղաքի ավերակների մոտ:

Էթ-Թելի շրջանում արված նոր պեղումները ցույց են տվել, որ առաջին հիպոթեզն իրավացի էր: Հետազոտության հեղինակ, Նեբրասկայի համալսարանի պրոֆեսոր Ռամի Արավիի խոսքով՝ Էթ-Թելի գտածոները համոզիչ են: Նա նաև հղում է արել հռոմեացի պատմիչ Տիտոս Փլավիոս Հովսեփոսի աշխատությանը, ըստ որի՝ Բեթսաիդան գտնվել է Գոլանի բարձունքներում:

Պեղումներ Բեթսաիդայում / © Hanan Shafir

Պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են տաճար, որը կարող էր նվիրված լինել Հուլիա Օգուստոսին՝ Օկտավիանոս Օգուստոսի և Տիբերիայի կայսեր կնոջը: Դա լիովին համադրվում է նրա հետ, որ մ.թ. շուրջ 30-33թթ. տեղի կառավարիչը՝ Հերոդոս Ֆիլիպոս 2-րդը, Բեթսաիդային շնորհել է պոլիսի կարգավիճակ և այն վերանվանել Հուլիա՝ կայսեր կնոջ պատվին:

Բացի այդ՝ հետազոտողները պարզել են, որ Էթ-Թելի ավերակները նակինում կոչվել են Ցեդ. այդ բառը Հին Իսրայելում նշանակել է որս, ձկնորսություն: Ավելի ուշ անվանումը ձևափոխվել է՝ դառնալով Բեյթ-Ցեդ, այնուհետև՝ Բեթսաիդա: Ձկնորսական պարագաներ այստեղ նույնպես գտնվել են:

Հնագետը պեղումներ է իրականացնում Բեթսաիդայում / © St Mark’s National Teological Centre

Սուրբ Գրքում Բեթսաիդան նկարագրվում է որպես վայր, որին կարելի էր հասնել նավակով: Պրոֆեսոր Արավը դրանում արտառոց երևույթ չի նկատում: Նրա խոսքով՝ Գալիլեյան ծովը գտնվում է անմիջապես Սիրիաաֆրիկյան բեկվածքում, ենթարկվել է տեկտոնական տեղաշարժի: Գինտականը նշել է, որ ափագիծը տեկտոնական գործընթացների ու ջրի տատանումների հետևանքով կարող էր փոփոխվել:

Մատթեոսի Ավետարանի համաձայն՝ այս և մի քանի այլ բնակավայրեր անիծվել են Հիսուս Քրիստոսի կողմից՝ այն բանի համար, որ նրանք չեն ապաշխարել: Հնագետների կարծիքով՝ Վիդսաիդայի պատմությունն աղետով չի ավարտվել. քաղաքն աստիճանաբար լքվել է մոտ 4-րդ դարում:

Ինչ վերաբերում է Էլ-Արաջի հնագիտական պեղումներին, Ռամի Արավը համարում է, որ գիտնականներն այնտեղ ոչ մշտական բնակավայր են գտել, այլ՝ ռազմական ժամանակով ճամբար: Պրոֆեսորի խոսքով՝ կարևոր ձեռքբերում է, սակայն դա հնագույն աղբյուրներում հիշատակվող Բեթսաիդան չէ, այն չի համապատասխանում նշված քաղաքի մի քանի բնութագրերի: