Շեշտ.am (shesht.am) - Feed

Կյանքը կարող էր ծագել երկնաքարերի հարվածային խառնարաններում
Վաղ Արեգակնային համակարգում Երկիրը բազմիցս ռմբահարած երկնաքարերը կարող էին մեր մոլորակ բերել ինչպես ջուր, այնպես էլ օրգանական նյութեր՝ ապագա կյանքի բաղադրամասեր: Նոր հետազոտության հեղինակները համարում են, որ երկնաքարերը անմիջապես հարվածային խառնարաններում նաև առաջին նախաօրգանիզմների առաջացման համար նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծել:

Ակնհայտ է, որ անմիջապես հարվածից հետո խառնարանը կյանքի ոչ մի տեսակի համար պիտանի չէր: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, և խառնարանը դառնում է մի վայր, որտեղ կուտակված են լինում տարատեսակ բարդ գոյացություններ ու հանքանյութեր: Բախումը նույնիսկ կարող է հանգեցնել ջրաջերմային աղբյուրների ի հայտ գալուն, որոնք երկրի կեղևից դուրս են բերում սննդարար նյութերը և համարվում են Երկրի վրա կյանքի առավել հավանական «օրրանները»:

Աշխատության առաջատար հեղինակ, Կալիֆորնիայի Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գորդոն Օսինսկիի ընդհանրացմամբ՝ դրանք կյանքի համար օազիսներ են ստեղծում: Ներկայումս Երկրի վրա այդպիսի պայմաններ դժվար է վերստեղծել: Հնարավոր չէ նաև հնագույն խառնարանները հստակ վերակառուցել. դրանք մեր օրերում լիովին ենթարկվել են միլիարդավոր տարիների տեկտոնական շարժումների, հրաբխային գործընթացների և էրոզիայի:

Գիտնականը հնարավոր է համարել, որ երբեք վերջնականորեն պարզ չլինի, թե Երկրի վրա հատկապես որտեղ է կյանքը ծագել: Այդ պատճառով մասնագետները կոչ են անում մեծ ուշադրությամբ դիտարկել հարևան երկնային մարմինների, առաջին հերթին՝ Մարսի խառնարանները: Հնարավոր է՝ դրանց խորքում հայտնաբերվեն այդպես էլ չծաղկած կյանքի նշաններ: