Շեշտ.am (shesht.am) - Feed

Սիրիացի վարձկանները Հայաստանում կկանգնեն դատարանի առաջ
ՀՀ ոստիկանությունն ավարտել է աշնանը Լեռնային Ղարաբաղում ձերբակալված սիրիացի երկու վարձկանների հետաքննությունը: Նշվում է, որ եթե հետաքննությունները դատախազության կողմից հաստատում ստանան, ապա նրանք Հայաստանում կկանգնեն դատարանի առաջ` մի քանի մեղադրանքներով, այդ թվում` ահաբեկչության համար:

Հայաստանի Քննչական կոմիտեն հաստատել է, որ 45-ամյա Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և 28-ամյա Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին վարձկաններ են, հավաքագրվել են` Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

2020թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեն շեշտել էր, որ երկու տղամարդիկ ենթակա չեն հայրենադարձման կամ փոխանակման և ռազմագերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով չեն փոխանցվելու Ադրբեջանին:

Վարձկանները հայկական զինուժի զինծառայողների մոտ են հայտնվել նոյեմբերին: Մի շարք հետազոտությունների, այդ թվում` Reuters-ի և BBC-ի տվյալների, ռուսական և ֆրանսիական իշխանությունների հայտարարությունների համաձայն` թուրքական կառավարությունը Սիրիայում հարյուրավոր վարձկանների է հավաքագրել, որոնց ուղարկել են Լեռնային Ղարաբաղ` մասնակցելու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին:

Նոյեմբերի 11-ին` հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից երկու օր անց, ՄԱԿ-ի փորձագետների խումբը քննադատել էր վարձկանների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում և կոչ էր արել դուրս բերել նրանց:

Սիրիայի հյուսիսում վարձկաններ են հավաքագրվում Ուկրաինայի համար
WarGonzo-ի ունեցած տեղեկություններով` Սիրիայի հյուսիսում` Իդլիբի և Հալեպի նահանգներում, ահաբեկչական խմբավորումների համակարգող թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ Սիրիայի հյուսիսում վարձկաններ են հավաքագրվում` Ուկրաինա տեղափոխվելու նպատակով: Այդ մասին հաղորդել են նաև արաբալեզու աղբյուրները:

Նշվում է, որ հավաքագրումն իրականացվում է նույն սկզբունքով, ինչպես Լիբիայի և Արցախի համար էր արվում. վարձկաններին կրկին խոստանում են 2000 դոլար վճարել:

Առանձին բանակցություններ են ընթանում «մոջահեդների» հետ, որոնք, ինչպես հաղորդվում է, ավելի վաղ անդամակցել են «Իմարաթ Կովկաս» ահաբեկչական խմբավորմանը և «ջիհադի» են գնացել Սիրիա: Որպես նրանց հիմնական առավելություն է նշվում ռուսերեն լեզվի իմացությունը:

Աղբյուրը շեշտում է, որ Կիևն, այդպիսով, մտադիր է վերականգնել 2014-2015 թվականների ավանդույթները` ստեղծելով «Ջոհար Դուդաևի անվան գումարտակի» նման ստորաբաժանում ստեղծելով: Վերջինը կազմավորվել էր Հյուսիսային Կովկասի` արմատական տրամադրություններ ունեցող ժողովուրդներից, ովքեր մշտապես բնակվել են Ուկրաինայում կամ այնտեղ են փախել չեչենական առաջին և երկրորդ գործողությունների ժամանակ:

Իսրայելն իր քաղաքացիներին զգուշացրել է Ադրբեջանում ահաբեկչությունների վտանգի մասին
Իսրայելի հատուկ ծառայություններն իր քաղաքացիներին և հրեական մարմիններին նախազգուշացրել են Ադրբեջանում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին:

Հրեական պետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ է ստացել, ըստ որոնց` Բաքվում գտնվող ահաբեկչական խմբավորումները մտադիր են Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Վտանգը մեծ է, որ դրանք կարող են իրականցվել իսրայելական օբյեկտների վրա:

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով ստացված տեղեկությունները, իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգավորության մասին:

ԱՄՆ-ի հայ համայնքը պահանջում է պատժել Պակիստանին` ահաբեկչության ֆինանսավորման համար
Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն իր թվիթերյան պաշտոնական էջում FATF-ին (Financial Action Task Force) կոչ է արել վերջապես Իսլամաբադին սև ցուցակում ներառել:

Հայտարարությունում նշվում է հետևյալը.

«Հարգելի Ջանեթ Յելլեն, FATF-ում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պետք է ճնշում գործադրի այդ հզոր համաշխարհային կազմակերպության վրա, որպեսզի վերջինս ահաբեկչությանը ֆինանսավորելու համար Պակիստանին «սև ցուցակում» ներառի: Մասնավորապես` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմող վարձու ջիհադիստների ֆինանսավորման համար»:

https://twitter.com/ANCA_DC/status/1360546681645899778?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1360546681645899778%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Friafan.ru%2F1388740-armyanskaya-diaspora-v-ssha-trebuet-nakazat-pakistan-za-finansirovanie-terrorizma
ANCA-ի հայտարարությունը:

Բացի այդ` ԱՄՆ-ի հայերը հիշեցրել են ահաբեկիչ Ահմեդ Օմար Սայիդ Շեյխին ազատ արձակման վերաբերյալ Պակիստանի դատարանի որոշման մասին (Սայիդ Շեյխն առևանգել և գլխատել էր The Wall Street Journal թերթի ամերիկացի լրագրող Դանիել Պեռլին):

Պակիստանին FATF-ի «սև ցուցակում» ներառելու մասին որոշումը հավանական է համարվում այնքանով, որ ամերիկացի լրագրողին սպանած ահաբեկչի ազատ արձակման որոշման պատճառով լարված են ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները: Ընդ որում, չնայած ամերիկյան կողմի ճնշումներին, պակիստանյան դատարանները չեն պատրաստվում փոխել որոշումը, ինչպես նաև ահաբեկչին արտահանձնել ԱՄՆ-ին:

Ի՞նչ է FATF-ը

FATF-ը (Financial Action Task Force) միջկառավարական կազմակերպություն է, որը 1989 թվականից սկսած զբաղվում է հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում չափորոշիչների մշակմամբ ու վերահսկողությամբ: Խմբի աշխատանքներում ընդգրկված են 37 երկրներ, ինչպես նաև երկու միջազգային կազմակերպություններ` Եվրահանձնաժողովը և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը:

FATF-ի խնդիրներն Իսլամաբադի հետ սկիզբ են առել 2018թ.-ից: Մինչ օրս Պակիստանը կազմակերպության «սև ցուցակում է»: Սակայն ի տարբերություն Իրանի և Հյուսիսային Կորեայի` պակիստանցիներին վերջնական չեն արգելափակել: Չնայած, որ Պակիստանը տասնամյակներ շարունակ աջակցում է ահաբեկչական խմբավորումներին, երկիրը «չոր գոտում» է` շնորհիվ ազդեցիկ ընկերների` Թուրքիայի, Չինաստանի, Մալայզիայի և այլն:

Այդուհանդերձ` Իսլամաբադը չի կարող հեշտությամբ ֆինանսավորում ստանալ Եվրամիությունից, ԱՄՀ-ից, Համաշխարհային և Ասիական զարգացման բանկերից:

2020թ. փետրվարին պակիստանցիներին վերջին նախազգուշացումն է տրվել` մինչև հունիս կատարելու FATF-ի գործողությունների պլանի բոլոր պայմանները: Սակայն համավարակի պատճառով ժամկետը երկարացվել է: 2021թ. փետրվարին նախատեսված է խմբի հերթական հանդիպումը, որտեղ բարձրացվելու է Պակիստանի հարցը:

Իրանցի լրագրողը հարցազրույց է վերցրել Արցախում կռված սիրիացի ահաբեկչից
Թրքամետ ահաբեկչական խմբավորման անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է հայերի դեմ պատերազմի համար ամսական 2500 դոլար վճարել, սակայն խոստումը չի կատարել։ Դրա փոխարեն՝ նրանք ստացել են մոտ 1500 լարի (մոտ 210 դոլար)։

Սիրիացի ահաբեկիչը նաև պատմել է, որ երբ մոտեցել են Իրանի սահմանին, իրանական զինուժը հարվածներ է հասցրել իրենց դիրքերին։ Ահաբեկիչը, ում անունը չի նշվում, հայտնել է, որ իրենց խմբավորումն ունեցել է 300-400 զոհ։

Ադրբեջանի կողմից կռված զինյալը նաև պատմել է, թե որ խմբավորումներն են մասնակցել Արցախի դեմ պատերազմին։ Նրա խոսքով՝ դրանք են․ ալ-Համզա խմբավորում-դիվիզիան, Սուլեյման Շահը, Սուլթան Մուրադը։

Սիրիացի ահաբեկչի խոսքով, ինչպես փոխանցում է իրանական աղբյուրը, խմբավորումն Ադրբեջան է տեղափոխվել օգոստոս ամսին։ Մեկ ամիս և 25 օր անց, ստացած վիրավորման պատճառով, վերադարձել է Սիրիա։

Հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը. Պուտին
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման վտանգը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանը միջնորդական ջանքեր է ներդրել՝ դադարեցնելու հակամարտության գոտում արյունահեղությունը, և հասել է կրակի ամբողջական դադարեցմանը: Նա ընդգծել է նաև Մինսկի խմբի առանցքային պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը: Պուտինի խոսքով՝ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ՝ թույլ չտալու իրավիճակի նոր սրացում:

Վլադիմիր Պուտինը շեշտել է նաև հետխորհրդային տարածքում անվտագության, այդ թվում՝ սահմանային, ապահովման ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին առցանց ձևաչափով ընթանում է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Մոլդովայի նախագահները: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովին չի մասնակցում. դեկտեմբերի 16-ին Փաշինյանի հայրն է մահացել: Ուզբեկստանի նախագահը մասնակիցների անունից ցավակցություն է հայտնել ՀՀ վարչապետին:

Երբ հարձակվում են «զոմբիները». Լեռնային Ղարաբաղի պատերազմի դասերից
Լրատվական գործակալություններից և Լեռնային Ղարաբաղում կռվող բազմաթիվ հայ կամավորականների պատմություններից հայտնի է, որ հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների առջևից գրոհում են վարձկան ահաբեկիչները, որոնք ակնհայտորեն ոչ սթափ վիճակում են. թմրանյութերի ազդեցության տակ են: Նրանք չեն վախենում գնդացրային կրակահերթից, անտեսում են կորուստները՝ հասնելով Արցախի պաշտպանների դիրքերին:

Այդպիսով՝ մարտական գործողություններն իրապես ղեկավարող թուրք զինվորականները լուծել են ադրբեջանական բանակի միջին և կրտսեր սպայական օղակների օպերատիվ-մարտավարական պատրաստվածության ցածր մակարդակի հարցը:

Ավելին, Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում «թյուրքական» կոալիցիան ցուցադրել էր առաջին և երկրորդ աշխարհամարտերի գերմանական գլխավոր շտաբի ռազմավարության փայլուն իրագործումը. լիարժեք անխիճ վերաբերմունք յուրայինների և հակառակորդի նկատմամբ, բոլոր տեսակի կարգերի ու կանոնների անտեսում:

Մարտից առաջ զինվորականների մարտական ոգու բարձրացումը քիմիական խթանիչների միջոցով տարածված երևույթ է եղել դեռ անտիկ ժամանակներից: Ոչ սթափ վիճակում զորքին մարտի դուրս բերելու «ավանդույթը» շարունակվել է նաև միջնադարում, որոնց մասին առկա են պատմական վկայություններ:

Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական վերմախտը լայնորեն կիրառել է պերվիտին թմրամիջոցը: Դրանք օգտագործել են ինչպես շարքայինները, այնպես էլ, ըստ տեղեկությունների, Հիտլերը: Լեհաստանի դեմ պատերազմի ժամանակ պերվիտինի հաբեր ունեին բոլոր սանիտարները: Ֆրանսիա ներխուժելուց առաջ կայացվել էին դրանց օգտագործման չափաբաժինների (12 ժամը մեկ) վերաբերյալ հստակ որոշումներ: Այդ հաբերը ճնշել են վախը և բարձրացրել մարտունակությունը, հաղորդել ինքնավստահություն, ջանասիրություն, նվազեցրել ցավի զգացումը:

Ապացույցներ են հայտնաբերվել, որ պերվիտին են օգտագործել նույնիսկ օդաչուները: Սակայն հաղորդվել է, որ նշված թմրամիջոցն արդյունավետ է եղել միայն բլիցկրիգների ժամանակ, մինչդեռ տևական մարտերի դեպքում այն կորցրել է իր ազդեցությունը:

Տարատեսակ թմրամիջոցներ մարտական գործողությունների ժամանակ օգտագործվել են նաև Մերձավոր Արևելքում: Տվյալներ կան, որ հոգեմետ միջոցներ են օգտագործել (որոշ դեպքերում՝ ստիպողաբար) նաև ամերիկացի օդաչուները՝ Աֆղանստանում մղված պատերազմի ժամանակ:

Թե ինչ տեսակի թմրամիջոց են օգտագործել Լեռնային Ղարաբաղում կռված վարձկանները, հայտնի չէ: Հավանական է համարվում, որ թուրք զինվորականները նրանց կարող էին տրամադրած լինել այնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են ռազմական գերտերությունների բանակներում:

Ուժեղ ազդող դեղամիջոցներ օգտագործվում են ռուսական հատուկ ծառայություններում. հիմնականում հակառակորդի թիկունքում հայտնված վիրավորներն են այն կիրառում կամ հոգնած և առաքելությունը մինչև վերջ չհասցրած մարտիկները: Այդպիսի հոգեմետ դեղեր օգտագործողները հաճախ բարձր որակավորում ունեցող զինվորականներն են, ովքեր գիտակցում են, թե ինչ հետևանքներ այն կունենա իրենց առողջության վրա, սակայն զինվորական պատիվն ավելի բարձր են դասում:

Լեռնային Ղարաբաղում պատերազմին մասնակցած գրոհայինները թմրամիջոցի ազդեցության տակ կիրառվել են որպես «թնդանոթի միս». սա ռազմական նորարարություն է համարվում, ինչը, Ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Պրոխվատիլովի կարծիքով, պետք է հաշվի առնել՝ ապագա ռազմական հակամարտությունների համար:

Նշվում է, որ «զոմբիների» այդօրինակ հարձակումները չեն կարող հաջողություն ապահովել խորը էշելոնավորված պաշտպանության և ժամանակակից ՀՕՊ համակարգերի պայմաններում: Սակայն երբ մահից չվախեցող զինյալները գրոհում են թույլ պաշտպանվածություն ունեցող կամավորականների դիրքերը՝ ունենալով հրետանային շղարշի և անօդաչուների երամի անգերազանցելի աջակցությունը, ապա նրանք հեշտությամբ չեղքում են հակառակորդի պաշտպանությունը և ամրանում են գրավված տարածքում:

Այդպիսինն են ժամանակակից անգութ բլիցկրիգները, որպիսին լիովին արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմը:

Հնարավոր է՝ Մոսադն Ադրբեջանն է օգտագործել «միջուկային Սուլեյմանիի» սպանության համար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքները սպանության վայրից լուսանկարներ են հրապարակում՝ հաստատելով նրա սպանությունը: Տեղեկությունը հաստատել է նաև Իրանի Պաշտպանության նախարարությունը:

Ուշագրավ է, որ երկու տարի առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոսել է Ֆահրիզադեի մասին՝ որպես միջուկային տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր մասնագետներից մեկի: Իսրայելցի նախկին պաշտոնյաներից մեկը Ֆահրիզադեին անվանել էր «միջուկային Սուլեյմանի»: Լիբանանյան աղբյուրն իր հերթին հիշեցրել է Նեթանյահուի հայտարարությունը. «Այս շաբաթ շատ բան արեցի, բայց չեմ կարող ասել, թե՝ ինչ»: Կարծիք են հայտնում, որ խոսքն անվանի գիտնականի սպանության մասին է, որը, նույն աղբյուրի տեղեկություններով, Թել Ավիվի և Վաշինգտոնի «ձեռքի գործն է»:

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը մատնանշել է գիտնականի սպանության գործում Իսրայելի մասնակցության նշանները՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել այդ հանցագործությունը: Տելեգրամ-ալիքներից մեկը (Ekhnar-e Suriye) իր հերթին պնդում է, որ «սիոնիստական ռեժիմի» ահաբեկիչները, ովքեր սպանել են գիտնականին, Իրանի տարածք են ներթափանցել Ադրբեջանից:

Լուսանկարներ՝ գիտնականի սպանության վայրից / © IRGC

Ինչպես արդեն հայտնի է՝ Բաքուն և Անկարան Սիրիայից շուրջ 4 հազար ահաբեկիչ են տեղափոխել Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու: Ռազմական գործողությունների ավարտից հետո վարձկան-ահաբեկիչները մնացել են Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում՝ Իրանի հետ սահմանին:

Որոշ փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հիմնական թիրախն Արցախյան պատերազմում հենց Իրանն էր: Այդ մասին, հիշեցնենք, պատերազմի առաջին օրերին հայտարարեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Իրանն այս ընթացքում մեծ ուժեր է կենտրոնացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ անթույլատրելի համարելով իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայությունը:

Հավելենք նաև, որ Իրանի խորհրդարանի նախագահ Մ.Բ.Գալիբաֆը հայտարարել է, որ ժողովուրդը վճռական պատասխան է հասցնելու գիտնականի սպանության մեղավորներին:

Ալիևն Արցախի վերաբերյալ համաձայնությունն առանց Էրդողանի թույլտվության է ստորագրել. WarGonzo
Ստամբուլի դիվանագիտական շրջանակների աղբյուրներից ստացած տեղեկությունը փոխանցելով՝ WarGonzo-ն նշում է, որ Ալիևը հայտնի հայտարարության (Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման) վերաբերյալ Էրդողանի համաձայնությունը ստանալու համար Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել: Վերջինս մերժել է Ալիևին:

Հաղորդվում է, որ այս միջադեպը լուրջ լարվածություն է առաջացրել Բաքվի և Անկարայի հարաբերություններում, քանի որ Էրդողանի ծրագրերում չի մտել տարածաշրջանը ՌԴ խաղաղապահ ուժերին վերահսկողությանը հանձնելը:

Այս պատերազմի համար մշակված թուրքական դիպաշարում, ըստ որի՝ Արցախի Պաշտպանության բանակի և Ադրբեջանի ԶՈՒ-ի միջև շփման գծում բացի ռուսական ներկայությունից, պետք է տեղակայվեին նաև թուրք զինվորականներ: Ստորագրված փաստաթղթում, սակայն, նման կետ առկա չէ:

Ադրբեջանի տարածքում թուրք զինվորականների արտակարգ տեղակայումն օրերս է հաստատվել Թուրքիայի խորհրդարանի կողմից: Դա հենց այդ ներքին հակասության հետևանք է: Էրդողանը փորձում է շտապ կերպով աշխարհաքաղաքական միավորներ հավաքել, որոնք Ալիևը Մոսկվային է փոխանցել:

Բաց է մնում տարածաշրջանում թրքամետ ահաբեկչական խմբավորումների գրոհայինների առկայությունը: Ըստ առկա տեղեկությունների՝ Մոսկվան և Թեհրանը պահանջել են Անդրկովկասից անհապաղ դուրս բերել ծայրահեղական տարրերին:

Ալիևը խոստացել է իրականացնել այդ պահանջները: Էրդողանը կրկին ընդդիմանում է դրան: Նա ահաբեկիչների վերաբերյալ, ըստ երևույթին, իր ծրագրերն ունի:

Անդրկուլիսային քաղաքականություն. Իրանի գլխին սև ամպեր են կուտակվում
Իրանը Լեռնային Ղարաբաղի հարցում, ինչպես միշտ, պահպանում է չեզոք քաղաքականությունը և հավասարակշռված մոտեցում ցուցաբերում: Միևնույն ժամանակ՝ ԻԻՀ-ն լրջորեն անհանգստացած է երկու կարևոր հանգամանքներով՝ ռազմական գործողություններին ահաբեկիչների մասնակցություն և թուրք-ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Մեղրիի հատվածը (հայ-իրանական սահման, խմբ.) գրավելու հավանականություն: Այս հարցերում Թեհրանի դիրքորոշումը կոշտ է: Մասնավորապես, իրանական կողմը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու իր սահմանների մոտ ահաբեկիչների ներկայությունը:

Օրերս տեղեկություն էր ստացվել, որ Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում, որը սահմանակից է Իրաքին, Թուրքիային և Նախիջևանի ԻՀ-ին, սահմանային բախումների ժամանակ իրանցի երեք սահմանապահ է զոհվել: Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ կասեցվել էր գրոհայինների մուտքը երկիր: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը հրետանային հարված էին հասցրել ահաբեկչական խմբերի դիրքերին:

Իրանի իշխանությունները նաև նշել են, որ թույլ չեն տալու աշխարհագրական սահմանների փոփոխություն: Այդ վտանգը կանխելու նպատակով Թեհրանն աննախադեպ քանակությամբ ուժեր է կենտրոնացրել Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի ԻՀ-ի սահմանների մոտ: Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ հաջողության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է յուրացնել նաև Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված հյուսիս-արևմտյան նահանգները:

Իրանական աղբյուրները նշում են, որ Արցախում ընթացող պատերազմի կուլիսներում կանգնած է Միացյալ Թագավորության ԱԳՆ գաղտնի հետախուզական ծառայության (SIS, MI-6) նոր ղեկավար, Թուրքիայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ռիչարդ Մուրը, ով նաև Էրդողանի մոտ ընկերն է: Ամենայն հավանականությամբ՝ Լոնդոնը ձգտում է տիրանալ Զանգելանի ոսկուն, իսկ British Petroleum-ը (իր աջակցությունն էր հայտնել Բաքվին, խմբ.) նպատակ ունի կասպիական նավթի նոր պահուստները դեպի արևմուտք արտահանելու համար օգտագործել Զանգեզուր-Նախիջևան միջանցքը: Պանթյուրքիզմը բրիտանական գաղափարի արդյունք է, և Մեծ Բրիտանիան մշտապես կանգնած է եղել օսմանների թիկունքին՝ Իրանին Կովկասից դուրս մղելու հարցում: Ներկայումս Իրանի բազմաթիվ հակառակորդներ են կենտրոնացել Արցախում:

Այդպիսով՝ իրադրությունը Հարավային Կովկասում բավականին բարդ է և ցանկացած պահի կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը՝ դուրս գալով տարածաշրջանի սահմաններից: Հատկապես անհանգստացնող է ահաբեկիչների առկայությունը, որոնց մի մասը կարող են տեղի անձնագրեր ստանալ և ազատ տեղաշարժվել: Ադրբեջանի տարածքը Թուրքիայի համար ընդամենը հարթակ է, որտեղ արդեն ստեղծվում են ահաբեկիչների ճամբարներ: Անկարան նրանց հետագայում ևս օգտագործելու է իր արտաքին քաղաքականության իրականացման համար: