Շեշտ.am (shesht.am) - Feed

Արցախում զինվոր է վիրավորվել. ադրբեջանցիները Թաղավարդի ուղղությամբ կրակել են
Արցախի պաշտպանության բանակի հաղորդմամբ` այսօր` օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:

Նշվում է, որ ադրբեջանցիները թիրախային կրակ են բացել Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ: Հակառակորդի սադրիչ կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

ՕՍԱ-ներն արագորեն հայտնաբերվել ու ոչնչացվել են, որովհետև պատերազմի ժամանակ տեղաշարժվել են մայրուղիներով
Պատերազմի օրերին Արցախում նկարահանումներ իրականացրած աղբյուրը լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են հայկական կողմի ՕՍԱ-յի մնացորդները: Նշվում է, որ այս ՀՕՊ համակարգերը, որոնք գտնվում են ճամփեզրերին, արագորեն հայտնաբերվել ու ոչնչացվել են, որովհետև պատերազմի ժամանակ տեղաշարժվել են մայրուղիներով, ասֆալտապատ ճանապարհներով` առանց քողարկման, և աշխատել են հարակից անտառային տարածքներում:

ՕՍԱ-յի մնացորդները, այրված սաղավարտ և պահեստատուփ / © ANNA-NEWS

Տվյալ լուսանկարում պատկերված տեխնիկան, ինչպես հայտնի է, ոչնչացվել է Բայրաքթար կամ Հարոպ տեսակի անօդաչուի հարվածից: Անձնակազմը, եթե ներսում է եղել, փրկվելու հնարավորություն չի ունեցել: Սակայն տարածքում այրված սաղավարտներ ու պահեստատուփեր են հայտնաբերվել:

ՕՍԱ-յի մնացորդները / © ANNA-NEWS

Աղբյուրը շեշտում է, որ Արցախյան հակամարտության հիմնական դասերից է` «առանց արդյունավետ Հակաօդային պաշտպանության համակարգերի ինքնիշխանություն այլևս հնարավոր չէ»: Պաշտպանության այս ուղղությունն այլևս անհրաժեշտ պայման է համարվում պետության համար, ինչպես տարածքն ու հարկերն են:

Նշվում է, որ աշխարհում ներկայումս մի քանի երկրներ են տիրապետում հակաօդային պաշտպանության համալիր լուծումների: Առանձնահատուկ ընդգծվում է, որ Ռուսաստանն այն պետություններից է, որն այդ «էլիտար խմբի» անդամ է:

Խաղաղապահների միջնորդությամբ քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ՊԲ
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ կապը կորել է: Պատճառը դեռևս անհայտ է: Հաղորդվում է, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

ՊԲ-ն վստահեցրել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում՝ պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Կան տեղեկություններ, որ գերեվարվածները մոտ 150-ն են, հիմնականում՝ Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ: Նրանք Խծաբերդի մոտ 3 օր շրջափակման մեջ են եղել:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան ադրբեջանական աղբյուրներում տարածվեցին տեղեկություններ, լուսանկարներ ու տեսանյութեր, ըստ որոնց՝ վերջին ժամերին մեծ թվով հայ զինվորներ ու կամավորներ են գերեվարվել:

Սոցցանցերի հայկական տիրույթում այդ նյութերի տարածման կապակցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից:

Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել. 3 պահեստազորայիններ վիրավորվել են (upd.)
Արցախի Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով երեք պահեստազորայիններ տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել էին զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Պաշտպանության բանակը հերքում է այստեղեկությունը:

Հաղորդվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

UPD. Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:

Օր 39. Արցախի բանակը շարունակում է հերոսական պայքարը. ԹԱՐՄԱՑՎՈՂ
23:45 Շուշան Ստեփանյանը ՀՀ տարածքում խոցված չորրորդ ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարներն է հրապարակել. այն խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում:

Խոցված 4-րդ ԱԹՍ-ի մնացորդները / © Շուշան Ստեփանյան

21:40 Ժամը 21։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում խոցվել է հակառակորդի երրորդ ԱԹՍ-ն. Շուշան Ստեփանյան:

20:47 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ:

20:24 Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ:

18:37 Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։

16:14 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ ներկա պահին ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ: Այս ամենով պայմանավորված՝ Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածներ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:

12:53 Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ հարավային ուղղությամբ ժամը 10:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի գրոհող երեք տանկ:

10:50 Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ Ստեփանակերտում ժամը 10:46 միացել է օդային տագնապ ազդանշանը։ Քաղաքին հասցվել է 1 հարված։

10:03 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ կեսգիշերից հետո թշնամական կողմը ռազմագործողություններին զուգահեռ, վերսկսել է խաղաղ բնակավայրերը հրետակոծելու իր ծրագիրը։ Շուշիի ուղղությամբ կիրառել է ծանր հրետանի։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ կան։ Տուժած քաղաքացիների մասին  մանրամաներ կլինեն քիչ հետո։

9:18 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն, հանդիպելով բանակային ստորաբաժանումների և կամավորականների կազմակերպված դիմադրությանը և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:

Ներկա պահին հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի ամբողջ երկայնքով վերահսկում են ՊԲ ստորաբաժանումները:

Օր 38. ՊԲ զինծառայողներն ու կամավորները շարունակում են սխրանքներ գործել. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:25 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:

Աննա Նաղդալյանը նշում է, որ սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է, որն իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:

21:46 Արայիկ Հարությունյանի հայտարարությունը. «Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել և վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ»:

21:31 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ քիչ առաջ հրթիռակոծվել Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող  բնակելի տներին։ «Սմերչ»-ի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

21:27 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ թշնամական ուժերը շարունակում են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Քիչ առաջ հակառակորդի թիրախում են հայտնվել Ստեփանակերտ և Շուշի քաղաքաները: Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Պատճառված մյուս վնասների չափը ճշտվում է:

20:55 Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ Ստեփանակերտում միացել է օդային տագնապ ազդանշանը։ Քաղաքին հասցվել են բազմաթիվ հարվածներ։ Նախնական տվյալներով կիրառվել է «Սմերչ»։

18:50 Արայիկ Հարությունյանը խորը վշտակցություն ու ցավակցություն է հայտնել երեկ երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:

Արցախի նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչության ցանկացած դրսևորում, էթնիկ կամ կրոնական պատկանելության հիմունքներով խաղաղ բնակչությանը դիտավորությամբ թիրախավորելու ցանկացած փորձ՝ հիշեցնելով, որ ավելի քան մեկ ամիս է՝ Արցախը ողջ միջազգային հանրության աչքի առաջ նույնպես ահաբեկչության թիրախ է դարձել՝ պայքարելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հարավային Կովկասն ահաբեկչության նոր օջախ դարձնելու նկրտումների ու փորձերի դեմ:

18:43 Ադրբեջանաարցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա:

17:27 Մարտական գործողություններին զուգահեռ` թշնամական ուժերը շարունակել են կրակի տակ պահել նաև խաղաղ բնակավայրերը։ Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ օրվա ընթացքում թշնամական ուժերը  ռազմական ավիացիա են կիրառել Մարտունի քաղաքի ուղղությամբ, հրետակոծել Շուշի քաղաքը։ Իսկ Շահումյանի շրջանում կիրառել են «РСЗО» տեսակի հրթիռ։Նախնական տվյալներով տուժածներ չկան։

16:29 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմը հրետանային կրակ է վարել հայկական ստորաբաժանումների ուղղությամբ: Արկերից մի քանիսը ընկել է Իրանի տարածք:

16:25 ՊԲ հաղորդագրությունը. Քարվաճառի ուղղությամբ ժամը 13:30-ին, օգտագործելով ծխային արկեր, հակառակորդը փորձել է ձորից դուրս բերել նախորդ օրվա ընթացքում իր զոհված զինծառայողների դիերը: Սակայն հայկական կողմի հրանոթային և ականանետային դիպուկ կրակի արդյունքում հետ է շպրտվել՝ թողնելով ևս երկու դի:

Նույն ուղղությամբ ժամը 13:40-ին թշնամական ուժերը, միջդիրքային տարածքում ծխաքողարկվելով, 30 հոգանոց խմբով փորձել են ձեռնարկել ներթափանցման փորձ: Այս դեպքում ևս, ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ ականանետային կրակով, կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը, ինչի արդյունքում վերջիներս, կորուստներ կրելով, նահանջել են ելման դիրքեր: Ժամը 14:30-ին, կրկին Քարվաճառի ուղղությամբ, նկատվել է հակառակորդի կուտակում մարտական դիրքերի շրջանում: Յուրային ուժերը ժամանակին հավաստանշել են թշնամական ուժերի կուտակման փորձերը և ոչնչացրել պատսպարվելու փորձ կատարող հակառակորդի 4 զինծառայողի:

Օպերատիվ իրադրությունը, ինչպես Քարվաճառի, այնպես էլ մնացած ուղղություններում գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

15:56 Ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել Թաղավարդի հատվածում իրենց հատուկջոկատայինների ոչնչացման մասին տեղեկությունը: ՊԲ-ն տեսանյութ է հրապարակել՝ ի լրումն և ի հաստատումն նախապես տարածած հաղորդագրության:

https://youtu.be/nQRh_bcfukU
Թշնամական ուժերի ոչնչացումը / © Արցախի ՊԲ

14:12 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները շարունակվում են: Վերջին օրերին տեղի ունեցած և առ այսօր հարավ-արևելյան ճակատային գծում  (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները  հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

https://twitter.com/ShStepanyan/status/1323574095716429824?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1323574095716429824%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2FShStepanyan2Fstatus2F1323574095716429824widget%3DTweet

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային  ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ  շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

12:43 Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Մարտերը Արցախի արևելյան հատվածում շարունակվում են։ Հակառակորդի զորքերը լուրջ կորուստներ են կրում։ Փառք մեր բանակին»։

12:12 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում թշնամական ուժերի կողմից արձակված նոր զինատեսակ է հայտնվել։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ այն այրող կասետային զենք է` մոտ 40 սմ երկարությամբ, որի կիրառումը խաղաղ բնակչության ուղղությամբ արգելված է Ժնևյան և միջազգային կոնվեցիաներով։

Նոր զինատեսակ է կիրառվել / © Արցախի ԱԻՊԾ

Այս զինատեսակը նախատեսված է զանգվածային ոչնչացման և տարածքների հրկիզման համար։

10:00 ԱԻՊԾ հաղորդմամբ՝ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն ընդհանուր առմամբ խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ Սակայն լուսադեմին թշնամին վերսկսել է գործողությունները և  «Սմերչ» կայանքից կրակ բացել Մարտունի և Շուշի քաղաքների ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

9:51 ՊԲ հաղորդմամբ՝ ադրբեջանաարցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը: Վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել:

https://youtu.be/HIploJH4wjQ
Ոչնչացվել է թշնամական ականանետային մարտկոցը / © Արցախի ՊԲ

Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:

9:16 Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Յուրային ստորաբաժանումները դիպուկ կրակով նշված հատվածներում խոցել են հայտնաբերված ավտոմոբիլային տեխնիկա, կենդանի ուժ, ինչպես նաև 1 տանկ:

Արևելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:

Առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային և կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ և ստիպելով հետ շպրտվել ելման դիրքեր: Բանակային ստորաբաժանումները լռեցրել են նաև հյուսիսային ուղղությամբ թշնամական ուժերի նախահարձակ ակտիվությունը: Հաղորդվում է, որ այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են: ՊԲ-ն վերահսկում է օպերատիվ-մարտավարակն իրադրությունը:

Օր 37. Արցախի բանակը հերոսաբար շարունակում է գոյամարտը. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:13 Արցախի Արտակարգ իրավիճակների պետծառայության հաղորդմամբ՝ խաղաղ բնակավայրերում իրավիճակն այս պահին  համեմատաբար հանգիստ է։

22:10 ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ճեպազրույցը՝ ամփոփ.

- Դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։

- Մեկ վաշտ, մեկ դասակ  և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։

- Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

- Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։

- Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք։ Մարտունիից հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Այս պահին մարտերը շարունակվում են։

- Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։

- Այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում եղել վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։

20:23 Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ «Այսպիսով, թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին»։

19:40 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ այսօր, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:

15:30 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող:

15:07 Սենոր Հասրաթյանը նշում է. «...Ակնհայտ է, որ պատերազմը մտել է տևական փուլ, իսկ դա նշանակում է, որ հակառակորդի ակնկալած «հեշտ հաղթանակը» ոչ միայն ապագա չունի, այլև կատարվելու է ճիշտ այն, ինչ տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում: Պարզապես, մեզ անհրաժեշտ է ևս մի քիչ համբերություն և մարտնչող հային հատուկ դիմադրողականության ոգի և ամեն ինչ լավ է լինելու»:

14:44 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը: «Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերում՝ անհանգիստ է: Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան: Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»:

14:35 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում:

Մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը:

Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան:Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

12:50 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Նախագահի խոսքով՝ հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: «Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել». նշել է Հարությունյանը:

Նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Շահեն Մեղրյանի անվան, շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:

11:35 ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված թշնամական հերթական ԱԹՍ-ն.

https://youtu.be/CJAjAB67dFE
Հերթական ԱԹՍ-ի խոցումը / © Արցախի ՊԲ

10:37 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

Օր 36. Արցախի բանակը շարունակում է հակաահաբեկչական պայքարը. ԹԱՐՄԱՑՎՈՂ
23:41 ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար:

«Հայաստանը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ»:

23:20 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ քիչ առաջ Մարտունին ենթարկվեց հերթական ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։ Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։

18:40 ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել են հակառակորդի երկու հարվածային անօդաչու թռչող սարքեր:

18:20 Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեություն են տարածում, թե իբր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով մեքենաների շարասյունը: Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

15:32 Քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:

14:21 ՊԲ ստորաբաժանումները հերթական սիրիացի վարձկանին են գերեվարել, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ,  1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ  Ալաաբեթ ալ Հաջին է: Արցախում, իր խոսքերով,  «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար  «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

https://youtu.be/L195Jz00418
Հերթական սիրիացի վարձկանը, հարցաքննություն / © Արցախի ՊԲ

Պատմել է, որ խոստացված գումարն այդպես էլ չի ստացել: Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա:

12:20 Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում վերջին ժամերին մի քանի անգամ միացել է օդային տագնապ ազդանշանը՝ 09։48 (հնչել է 1 պայթյուն), 10:31 (2 պայթյուն): Ժամը 11:35-ի մոտակայքում կրկին միացել է օդային տագնապ ազդանշանը և մայրաքաղաքում լսվել է 3 պայթյուն։

12:13 Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Արցախի բնակավայրերում իրավիճակն այս պահին հարաբերական հանգիստ է։ Միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։ Ստեփանակերտում հնչած կրակոցներից տուժածներ չկան։

10:30 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում: Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ:

Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր ավտոտեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել: Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ:

10:02 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Հաղորդվում է, որ գիշերը հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Օր 35. Մարտական գործողություններ են հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում. ԹԱՐՄԱՑՎՈՂ
21:42 Արցախի Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ քիչ առաջ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Ստեփանակերտի երկնքում ոչնչացվել է հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:

21:10 Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Աշխարհ, Մարտունի քաղաքում էլ են ապրում խաղաղ բնակիչներ։ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը»։

16:35 Արցախի ՄԻՊ-ը հայտնում է, որ հրետակոծության է ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որի հետևանքով իր տանը զոհվել է մեկ քաղաքացիական անձ՝ 59-ամյա Ապրես Ադամյանը:

15:13 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին են  հայտնվել թշնամու արձակած  տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։ Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։

14:26 Շուշան Ստեփանյանի խոսքով՝ Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են  զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար:

12:43 ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի նամակին. «Հաստատում ենք ՌԴ հավատարմությունը ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային պարտավորություններին։ Համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանը անհապաղ օգնություն կտրամադրի Երևանին, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածք»:

12:16 Պաշտպանության բանակն Արցախում Ադրբեջանի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման նոր տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ նման զենքերի օգտագործումը պատճառ է դառնում բնապահպանական աղետի ու հնարավոր մարդկային կորուստների, հանդիսանում է պատերազմական հանցագործություն:

https://youtu.be/0NLASjID5Iw
Ֆոսֆորային զինատեսակի կիրառում / © Արցախի ՊԲ

10:38 ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին. քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

9:50 ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:

9:41 Արցախի ԱԻՊԾ հաղորդում է, որ առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածությունից շատ չանցած, Արցախի մայրաքաղաքը կրկին արթնանում է թշնամու արձակած հրթիռների ձայներից:

Առավոտյան ժամը 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ: Նույն վայրկյանին միացել է օդային տագնապի ազդանշանը: Այս անգամ Ստեփանակերտի կենտրոնական շուկան է ադրբեջանական ուժերի թիրախում: Ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառվել խաղաղ բնակչությանը: Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:

9:32 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքենա՝ բեռնված զինամթերքով, 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ:

ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում:

Թշնամին շարունակում է բացի պաշտպանական բնագծերից թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ: Նշվում է, որ օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Օր 34. Ժնևում ԱԳ նախարարների հանդիպում է, իսկ պատերազմը դեռ շարունակվում է. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:03 Վահրամ Պողոսյանի հաղորդմամբ՝ ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ ՊԲ հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր գյուղերի հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

23:40 Ադրբեջանն Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է:

22:57 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է Լեռնային Ղարաբաղում տեղակայել սկանդինավյան երկրների խաղաղապահներին:

«Հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից: Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար: Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ կընդունեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակը: Մենք աշխատում ենք սկանդինավյան պետությունների կառավարությունների հետ Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելու մասով, որպեսզի հրադադարը պահպանվի»,- ասել է նա:

20:07 Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են:

19:49 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, այդ պատճառով դեռևս չի կարող մեկնել Մոսկվա:

19:20 Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման հաղորդմամբ՝ այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ՝ առաջնագծի ձախ թևում։ Ծավալված մարտական  գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։

Առանձին հատվածներում շարունակվել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման մարտական գործողությունները։ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է  հակառակորդի մեկ զինտեխնիկա։

17:46 Վարչապետի մամուլի խոսնակը հայտնել է, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

«ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից»:

17:01 Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

16:58 ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:

Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները:

14:18 Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

11:24 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են։

10:55 ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։

10:00 Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

Նշվում է, որ հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: