Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ սպասել Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպումից` ըստ Ստյոպա Սաֆարյանի
Կրեմլի հաղորդմամբ` Մոսկվայում կայանալիք Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրների լուծմանը։

Հաղորդագրությունում ենթադրվում է, որ նախագահները քննարկելու են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման առանցքային հարցեր՝ առևտրա-ներդրումային ու հումանիտար համագործակցության բնույթի։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` հուլիսի 20-ին կայանալիք հանդիպմանը:

Սաֆարյանն ակնհայտ է համարում, որ ռուսական կողմը բարձրաձայնում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների քննարկման անհրաժեշտության մասին։ Նրա համոզմամբ` խոսքն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին մտահոգող Դերբենտ-Բաքու-Ղազախ-Թբիլիսի-Գյումրի-Երևան-Նախիջևան-Օրդուբադ երկաթգծին, որի Երասխի հատվածն ամենաքիչ ծախսատար և վերականգնման աշխատանքի կարիք ունի, քան` մյուս հատվածներում:

ՄԱՀՀԻ-ի ղեկավարը շեշտել է, որ հանդիպման նախաշեմին Բաքուն թեժացրել է Երասխի հատվածը՝ պահանջելով իրեն տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»: Սաֆարյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունը բազմիցս մերժել է «միջանցքի» տրամադրումը:

Նշում է, որ Ալիև-Փաշինյան, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ-ների միջև չդադարող «փոխհրաձգությունը» ցույց է տալիս, որ գործնական ասպեկտների մեջ լրացուցիչ խնդիր է առաջացել` ինչպես կարդալ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները։

Սաֆարյանի հիշեցմամբ` Երևանը պնդում է, որ հունվարի 11-ի տեքստը նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի բացատրությունն է, իսկ 8-րդ կետն էլ չի կատարվում։

Սակայն թուրք-ադրբեջանական կողմը, քաղաքագետի խոսքով, այն մեկնաբանել են յուրովի: Ընդ որում` նրանց հայտարարությունները հնչել են նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ներկայությամբ, իսկ վերջինը չի արձագանքել: Բաքուն, Սաֆարյանի կարծիքով, դեռ վստահ չէ, թե ինչ է նշանակում Մոսկվայի այդ լռությունը:

Այդ պատճառով, ըստ Սաֆարյանի, Բաքուն հանդիպմանն ու նշված հարցերի քննարկմանը նախապատրաստվում է` կանխագուշակելով, որ Ալիև-Պուտին հանդիպումը «ժամեր կտևի», որը «աշխարհաքաղաքական նոր անակնկալներ կխոստանա Փաշինյանին», քանի որ Կրեմլը հարկադրված կլինի տարածաշրջանում իր վտանգված շահերի համար արձագանքել ու «պատժել» Հայաստանին դավաճանության համար, և «իր դիրքորոշումները հաշտեցնել Բաքվի հետ»:

Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահն առանձնահատուկ ընդգծել էր Նիկոլ Փաշինյանին ժողովրդի տված մանդատը, որը «պետք է գալու առաջիկայում բարդ ու զգայուն խնդիրների լուծման համար»։ Իսկ Մոսկվայում, ինչպես նշում է, ոչ միայն  նյարդային են ընդունել ԵՄ-ի կողմից Հայաստանի ցուցաբերվող մեծ ֆինանսական աջակցությունը, այլ նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի առաջիկա նախատեսվող այցը Երևան։

Մոսկվան, ինչպես նշում է, կանգնած է շատ լուրջ կարմիր գծի առջև, քանի որ եթե հերթական անգամ պարտադրի Հայաստանին նոր զիջումների գնալ խոստացված ապաշրջափակման դիմաց, ինչպես արվեց գերիների դեպքում ականապատման քարտեզների հավելյալ նախապայման առաջ քաշելով, ինչպես նաև Ռուսաստանի շահերի բավարարման դիմաց, ապա կհայտնվի խայտառակ բարդ իրավիճակում Կովկասում Ռուսաստանին միակ բարեկամաբար տրամադրված երկրում։

Սաֆարյանը շեշտում է, որ Մոսկվայի համար ակնհայտ է նաև նոյեմբերի 9-ի գործընթացի փաստացի փլուզվումը, քանի որ ռազմագերիների դրույթը չի գործում, խաղաղության պահպանման գործընթացը «դրվագային ժայթքումներ է տալիս» Գեղարքունիքից մինչև Սյունիք ու Երասխ և Շուշի, երկաթուղու բացումն էլ բախվում է ադրբեջանաթուրքական շանտաժին ու էսկալացիայի մեծացող ռիսկին։

Սակայն համաձայնելով Ադրբեջանի նոր պահանջներին ու վտանգելով սեփական իմիջը կովկասյան վերջին պետությունում ու դաշնակից երկրում, այդուհանդերձ, ինքը թույլ է տալիս, որպեսզի Շուշիի արձանագրությունը սահմանագծի ռուս-թուրքական նոր սահմանը, որը Շուշիից կգա ու կանցնի Հայաստանի հարավով․․․

Սաֆարյանը քիչ հավանական է համարում, թե Մոսկվան կբավարարի Բաքվի այդչափ մեծ ախորժակը, առավել ևս եթե Երևանը Մոսկվայի հետ համատեղ քննարկումներում բացատրի դրա վտանգները երկու կողմերի համար։ Մոսկվան, նրա կարծիքով, հակված չի լինի նաև Ադրբեջանին այս պահին տալ ամեն ինչ՝ փակված Արցախյան հարցից մինչև «Զանգեզուրյան միջանցք», որովհետև իսպառ կկորցնի նաև Ադրբեջանի վրա ազդեցությունը։

Ուստի Կրեմլը, նրա համոզմամբ, ըստ էության հակված կլինի պահպանել անորոշությունը, բայց և «համոզել» Ալիևին` սպասել, միաժամանակ վերացնել երկաթուղու վերագործարկման խոչընդոտները՝ ոչ միայն վերջ տալով Երասխի «ահաբեկչությանը», այլ նաև ընդհուպ Գեղարքունիքի ու Սյունիքի հատվածում սահմանախախտումներին, քանի որ Հայաստան ժամանող Մակրոնը կարող է անակնկալներ մատուցել՝ իր վրա վերցնելով խնդրի լուծումն ու «գլխին դնել դափնեպսակը»:

Սաֆարյանը չի բացառում, որ Ալիևի հետ «լեզու գտնելու» դեպքում Մոսկվան, ըստ Կրեմլի հաղորդագրության, մասնակից դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումային-տնտեսական ու հումանիտար  գործընթացներին, որոնք, Սաֆարյանի կարծիքով, կարող են ծավալվել ընդհուպ Արցախի հարավում, որտեղ, ինչպես նշում է, Ալիևը փորձում է երկաթուղին օր առաջ վերականգնել ու Նախիջևանի հետ կապ հաստատել։

Իսկ այդտեղ, ընդգծում է, Հայաստանի երկաթուղին կառավարող Հարավկովկասյան երկաթուղին կարող է «անելիք ունենալ, հատկապես՝ Մեղրիի հատվածում»․․․ Սաֆարյանի խոսքով` ավելին հստակ կդառնա հանդիպումից հետո և հենց սահմանի վարքագծից՝ «Ալիևը Մոսկվայից վերադառնում է զայրացա՞ծ, լկստվա՞ծ, թե՞ հանգստացված...»:

Պատմել են Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած ուշագրավ դեպքի մասին
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ուշագրավ տեղեկություն է հայտնել Մինսկի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, որը նրան պատմել է դեպքին ականատես զույգը:

Հաղորդվում է, որ օդանավակայանում, նստեցման կտրոնները վերցնելուց հետո (ինչպես կարգն է) զույգը մուտք է գործել Երևան թռչող ինքնաթիռի նստեցման գոտի։ Տեղում գտնվող հայերի խմբին է մոտեցել հայախոս մի տղամարդ, որի հարցուպատասխանը հավաքված հայերից մեկին ի սկզբանե տարօրինակ է թվացել: Կասկած է առաջացել, թե մոտեցած տղամարդն իրականում հայազգի չէ կամ, հնարավոր է, ներկայիս իշխանությունների ընդդիմադիրներից է, թեև հայերեն է խոսել:

Նախ՝ հարցրել է՝ Հայաստան եք թռչո՞ւմ․․․ Մեր հայրենակիցը զարմացած պատասխանել է, որ եթե հայերով նստեցման գոտում են ու ինքնաթիռ են նստում, ուրեմն Երևան են թռչում։ Այնուհետև անծանոթն ավելի տարօրինակ է դրսևորել իրեն. մի տարիքով կնոջ հարցրել է, թե «ինչու է այս սարսափելի պատերազմական շրջանում Հայաստան թռչում, երբ պատերազմ է, երբ «Նիկոլ Փաշինյանը կործանել է երկիրը»» և այլն․․․ Սաֆարյանի փոխանցմամբ՝ կինը միամտաբար պատասխանել է, թե գնում է առաջնագծում գտնվող որդու կամ թոռան համար։ Սկսել է հետաքրքրվել՝ ի՞նչ է անում առաջնագծում, հրետանավո՞ր է, տանկի՞ստ է, հետախո՞ւյզ է, ո՞ր մասում է։ Միամիտ կինը պատասխանել է:

Միջադեպի ականատեսն ավելի է համոզվել, որ տղամարդն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից է ու տիկնոջը հորդորել է այլևս չպատասխանել նրա հարցերին: Պատմում է, որ այդքանից հետո տղամարդը սկսել է հորդորել, որ չգնան Հայաստան, հանգանակություն չանեն «Հայաստան» հիմնադրամին, ինքը «մի երկու տասնյակ միլիոնի արել է, տեղ չի հասել, իշխանությունները բոլոր փողերը ուտում են՝ սարսափեցնելով առաջնագծի պատմություններով»․․․

Ուշագրավ է, որ, Սաֆարյանի փոխանցմամբ, վերջում տղամարդը հեռախոսի տեսախցիկը միացրած, նստեցման գոտում հավաքվածներին ցուցադրելով, ուղիղ եթեր կամ տեսագրությամբ, սկսել է դիտավորյալ բարձրաձայն խոսել, թե հարազատի թաղման է մեկնում, պատերազմում մահացել է, մի սարսափ է և այլն, և այլն․․․

Ականատեսն, ըստ Սաֆարյանի, նշել է, որ բացի կողքինների վրա հոգեբանորեն ազդելու փորձից, այդպես նաև հաշվետվություն է ներկայացրել «կենտրոնին»․․․

Ստյոպա Սաֆարյանն ընդգծել է, որ պատմությունն ուշադրությունը գրավել է, քանի որ պատերազմից հետո թշնամու թիրախներից մեկը Սփյուռքից Հայաստան վերադարձող մեր եղբայրների ու քույրերի ճանապարհը փակելն է, Հայաստան հիմնադրամի հանգանակությունները խզելը և այլն:

Թշնամին, Սաֆարյանի խոսքով, պարբերաբար բարձրացնում է Լիբանանից, Սիրիայից, անգամ Ֆրանսիայից Հայաստան ու Արցախ եկող «վարձկանների» մասին՝ ակնկալելով, որ որոշակի երկրներ կկասեցնեն հայերի վերադարձը։ Սակայն, քաղաքագետի մատնանշմամբ, տեսնում են, որ դա չի ստացվում, ստիպված իրենք են գործի անցել. հայերենին տիրապետող գործակալներին ուղարկում են դեպի Հայաստան թռիչքի նստեցման կամ տարանցիկ գոտիներ, որպեսզի խուճապ, հուսահատություն տարածեն, հորդորեն չգնալ, չօգնել Հայաստանին։

Սաֆարյանը շեշտել է, որ հակառակորդը մեծ ուշադրություն է դարձրել հայերենի իմացության տարածման վրա՝ գործակալներին ուղևորելով ինչպես արտասահման, այնպես էլ առաջնագիծ: ՄԱՀՀ ինստիտուտի հիմնադիրը նշված դեպքի առնչությամբ հրավիրել է իրավապահ մարմինների ուշադրությունը: