Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ է անցկացրել:

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ստորաբաժանումը «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ է անցկացրել: ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ անձնակազմն իրականացրել է սադրանքների կանխման և դիտակետերի վրա հարձակման հետմղման գործողություններ:

Ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինի խոսքով՝ առաջադրանքների կատարման արդյունավետությունը մեծամասամբ կախված է զինծառայողների մասնագիտական կարևոր որակների ձևավորվածության մակարդակից: Ռուս զինվորականը նշել է, որ շեշտադրվում են հոգեբանական պատրաստվածությունը, դիտարկման հմտությունները, ուշադրությունը, հոգեբանազգացական վիճակի օպտիմիզացիան և գնահատումը:

Ֆոմինի խոսքով՝ իրականացվող միջոցառումները նպատակ ունեն զարգացնել հրաձիգի նշանառման հմտությունները տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ տեղաշարժման ժամանակ, վատ տեսանելիության պայմաններում:

Ինչպես նշվում է, ազդանշանը ստանալուց հետո խաղաղապահներն անհապաղ դուրս են եկել տեղակայման վայրեր, պաշտպանություն են զբաղեցրել նախապես կահավորված դիրքերում: Դիրքերի պաշտպանությունը մեծացնելու նպատակով կիրառվել են ԲՏՌ-82Ա զրահամեքենաներով հագեցած պարեկային ստորաբաժանումներ:

ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ ստորաբաժանումների կառավարումն իրականացվել է ժամանակակից «Ազարտ» ռադիոկայանքների միջոցով, որոնք ազդանշան են փոխանցում կապի պաշտպանված ալիքով:

Տաջիկստանն ու Ղրղզստանը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել
Ղրղզստանի արտգործնախարարության հաղորդմամբ` 2021թ. ապրիլի 28-29-ին ղրղզատաջիկական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի կապակցությամբ Ղրղզստանի ԱԳՆ Ռուսլան Կազակբաևը բանակցություններ է վարել Տաջիկստանի ԱԳՆ Սիրոջիդդին Մուխրիդդինի և այլ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կողմերի` սահմանային հատվածներում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա գործողությունները:

Ինչպես հաղորդվում է` նախարարներն ընդգծել են երկու կողմից զոհերի ու վիրավորների պատճառ դարձած հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ծայրահեղ անհրաժեշտությունը:

Տեղի ժամանակով 20:00-ից կողմերը դադարեցնում են կրակը և զինված ուժերը վերադարձնում են նախնական տեղակայման վայրերը:

Միևնույն ժամանակ` սահմանային տարածքների վիճելի հարցերը դեռ լուծված չեն, սակայն դրանց լուծումը վերապահված է քաղաքական գործիչներին:

Հիշեցնենք` Տաջիկստանի և Ղրղզստանի միջև սահմանային հակամարտությունը սրվել է ապրիլի 28-ին, իսկ ապրիլի 29-ին վերաճել ռազմական գործողությունների, փաստացի` պատերազմի: Վերջին տվյալներով` տաջիկական կողմից զոհվել է 3 մարդ, վիրավորում ստացել 31-ը: Ղրղղզստանի կողմից տուժածները 26-ն են, մահացել է 1 մարդ:

Հավելենք նաև` Ղրղզստանի նախագահը հայտարարել է, որ երկու «եղբայրական» երկրների միջև հակամարտություն գոյություն չունի, և լարվածության համար մեղադրել էր «արտաքին սադրիչներին»:

Մերձավորարևելյան պարբերականը պնդում է, որ «Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է
Մերձավորարևելյան, ըստ էության` թուրքամետ պարբերականը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնայի խոսքերին, հայտնում է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառել անմիջապես Բաքվի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա իսրայելական «Բարաք-8» հակաօդային պաշտպանության համակարգը մայրաքաղաքի երկնքում որսացել է հայկական կողմից արձակված հրթիռը:

Աղբյուրը նշում է, որ չնայած «Իսկանդերը» վնաս չի հասցրել Ադրբեջանի մայրաքաղաքին, սակայն Բաքուն որոշում է կայացրել համաձայնել կրակի դադարեցմանը: Պատճառ է համարվում այն, որ այդտեսակ հրթիռների շարունակական կիրառումը կարող էր ավելի մեծ ծավալների հակամարտության հանգեցնել:

Դեռևս հրադադարի հաստատման առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել Բաքվի երկնքում ուժգին պայթյունի մասին, որի պատճառներն այդպես էլ «անհայտ» մնացին: Դեպքը տեղի էր ունեցել Հայաստան-Նախիջևան սահմանի մոտակայքում ադրբեջանական կողմից արձակված հրթիռի հարվածից ռուսական ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո:

Նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ Բաքվի ուղղությամբ հենց «Իսկանդեր» է արձակվել, ինչից հետո է միայն Ալիևը համաձայնել կրակի դադարեցմանը: Հայկական կողմից «Իսկանդերի» կիրառումը պնդել են գեներալ Մովսես Հակոբյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և ռուսական կողմը հայտարարել են, որ պատերազմի ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել:

Ադրբեջանը դեռևս 2018թ. է Իսրայելից ձեռք բերել «Բարաք-8» տեսակի համակարգեր` 12 արձակման կայաններով ու 75 հատ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով, որոնք նախատեսված են «Իսկանդերի» և նույն կարգի հրթիռների ոչնչացման համար:

Իրանը ցանկանում է մասնակցել Ղարաբաղում հրադադարի վերահսկմանը
Իրանի նպատակահարմարությունների հարցերով խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային Իսլամական Հանրապետությանը կոչ է արել մաս դառնալ Ղարաբաղում հրադադարի վերահսկման և տարածաշրջանի վերականգնման հարցերով կոմիտեին:

Ռեզայի խոսքով` ներգրավված բոլոր կողմերը և միջազգային դիտորդները պետք է տեղյակ լինեն, որ, տարածաշրջանի բնակիչների պահանջում են, որպեսզի Իրանն ընդգրկվի Ղարաբաղում կրակի դադարեցման, վերականգնման կոմիտեին, արդյունավետ կերպով մասնակցի դիտարկմանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և տնտեսական համագործակցության ապահովմանը:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ «լավ չէ, երբ ԻԻՀ-ն ներառված չէ Ղարաբաղում կրակի դադարեցման կոմիտեում»: Նրա խոսքով` դա չի կարող նպաստել խաղաղությանը և տարածաշրջանի երկրների երկարատև շահերին: Ռեզայի համոզմամբ` Իրանի մասնակցությունը կոմիտեի աշխատանքներին շահավետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար:

Օր 30. Հումանիտար 3-րդ հրադադարը նույնպես Ադրբեջանը տապալեց. ԹԱՐՄԱՑՎՈՂ
0:31 Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և մի քանի վիրավոր: Հաղորդվում է, որ քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ, էլեկտրականությունը ներկայումս անջատված է:

22:53 Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման զինծառայողները քիչ առաջ հակառակորդի երկու անօդաչու են խոցել:

21:39 Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է, հարակից տարածքներից լսվում են պայթյունի ձայներ։ Երբեմն մեր հակաօդային պաշտպանության ստորաբաժումներն են աշխատում կամ հրետանու ձայներն են հեռվից լսվում։ Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ թեժ մարտերը շարունակվում են։

20:20 Վաղվանից կանանց 13 հոգանոց ջոկատը՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցությամբ, սկսելու է զինվորական պարապմունքներ՝ մի քանի օրից մեկնելու հայրենիքի սահմանները պաշտպանելու։

20:01 Հաղորդվում է Ստեփանակերտում կրկին հնչող պայթյունների ձայների մասին:

18:47 Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով. «Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»:

18:35 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ այս պահին թշնամական ուժերը Գրադ և Սմերչ կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի  վերին ենթաշրջանի գյուղերը։ Մարտունի քաղաքում հրդեհվել է  բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։

18:27 Ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր. Շուշան Ստեփանյան:

17:30 Banak.info-ի Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում 17:23-ին միացել է օդային տագնապ ազդանշանը։

16:32 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Արցախի հարավ-արևելքում ծանր մարտեր են։

16:00 Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

14:16 Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:

«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:...

ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»:

12:00 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում։ Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա՝ կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված  կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։

9:30 Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։

9:28 Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, «բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք-ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ»:

9:22 Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ. Շուշան Ստեփանյան:

9:01 Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան:

8:33 Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:

7:45 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ գրառում էր կատարել՝ նշելով. «Ինչպես և համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը»։