Շեշտ.am (shesht.am) - Feed

Պաշտպանության նախարարը հրամայել է կրակել և ոչնչացնել նրանց, ովքեր զենքով կփորձեն հատել հայկական սահմանը
Տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հրամայել է անմիջական կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը:

Ինչպես հաղորդվում է, նախարարը զգուշացրել է, որ այն հրամանատարները, ովքեր իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում թույլ կտան սահմանի հատում հակառակորդի կողմից, խստորեն կպատժվեն:

Անկանոն կրակահերթերը հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են. ՊՆ
Պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերն ընդհատումներով շարունակվում են:

Նշվել է, որ ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն հնչում են անկանոն կրակահերթեր:

Պաշտպանական գերատեսչությունից ստացված տեղեկատվության համաձայն` մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։

Հիշեցնենք` ՊՆ հաղորդմամբ` հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որից առաջ կրակահերթեր են հնչել հենց ադրբեջանական մարտական հենակետերում:

Սա, ինչպես նշվել էր, կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր հայտարարել, թե հայկական կողմից արձակված կրակից հետո ադրբեջանցի զինվորական է զոհվել։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող։ Հաղորդվել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

ՊՆ-ն առաջարկում է ՀՕՊ միջոցների կիրառման կարգը սահմանել Կառավարության որոշմամբ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) օրենքի նախագիծ է տեղադրվել, որով Պաշտպանության նախարարությունը կարգավորում է առաջարկում հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ:

Մասնավորապես, պաշտպանական գերատեսչության հեղինակած նախագծի համաձայն նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Օրենքի նախագիծը ենթադրում է նաև, որ ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան որոշումը:

Նախագծին կից հիմնավորում ներկայացված չէ: Հավելենք, որ e-draft համակարգում նախագիծը դեռևս չունի կողմ և դեմ ձայներ:

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների. հայկական կողմից տուժողներ չկան
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսօր` հունիսի 10-ին, ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նշվում է, դիմել են հակազդման գործողությունների: Մասնավորապես, հակառակորդին ստիպել են դադարեցնել աշխատանքները: Ադրբեջանական կողմը, հայկական կողմի հակազդող գործողություններին ի պատասխան, կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հաղորդվում է, որ հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Ադրբեջանական կողմն այսօր նախատեսված բանակցություններին չի ներկայացել
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այսօր նախատեսված բանակցություններին չի ներկայացել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները պետք է շարունակվեին մայիսի 19-ին՝ ժամը 14։00-ին։

ՊՆ հաղորդմամբ՝ բանակցությունները նշված ժամին շարունակելու վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ադրբեջանական կողմը խախտել է՝ չներկայանալով բանակցություններին։

Ադրբեջանական կողմից քաղաքացիական անձինք խախտել են շփման գիծը, անցել միջդիրքային տարածք
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, քաղաքացիական հագուստով 8-10 անձ, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի (խոսքը, հավանաբար, Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղի մասին է, խմբ.) կողմից խախտելով շփման գիծը, անցել են միջդիրքային տարածք:

Ինչպես նշվում է` նրանք իրենց հետ բերել են 30-40 մ երկարությամբ խողովակներ. ՊՆ ենթադրությամբ` խողովակները նախատեսված են եղել այդ տարածքից ադրբեջանական մոտակա հենակետ ջուր հասցնելու նպատակով:

Հաղորդվում է, որ ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքերի զինծառայողներին նկատելով` քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի նշված բնակավայր: Խողովակները թողել են միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները, ինչպես նշվում է, ցուցաբերել են զսպվածություն, չեն ենթարկվել սադրանքների: ՊՆ հաղորդագրության համաձայն` հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տվյալներով` ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել:

ՊՆ հաղորդմամբ` Զինված ուժերի և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ստորաբաժանումները սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը և կատարում առաջադրված խնդիրները:

Մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել մշտական տեղակայման վայրերը, մի քանիսն էլ ինքնակամ լքել են զորամասի տարածքը. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` ՀՀ ՊՆ N զորամասում միջադեպ է տեղի ունեցել: Հաղորդվում է, որ մի խումբ զինծառայողների ծնողներ ու հարազատներ փորձել են խոչընդոտել արձակուրդի նպատակով տուն արձակված պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն իրենց զորամասեր։

Նշվում է, որ փետրվարի 23-ին զորամասի տարածքում տեղի ունեցած անկարգության ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրերը: Որոշ զինծառայողներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։

ՊՆ հաղորդմամբ` նրանց հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, իսկ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների առնչությամբ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար։

ՀՀ պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին հորդորում ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններ հրահրելուց: Նշվում է, որ տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդօրինակ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Աղբյուրի հաղորդմամբ` Պատրոն Դավոյի կալանավորումը ձևականություն է
Տելեգրամյան ալիքը, հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին, հաղորդում է, որ հայտնի Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») ձերբակալությունը հերթական թատերականացված ներկայացումն է իշխանությունների կողմից:

Նշվում է, որ այն սխեմաները, որոնով գործել է Գալստյանը, շարունակում են գործել ՊՆ-ում և շահույթ ապահովել շահառուներին: Բանն այն է, որ, ինչպես հաղորդվում է, Գալստյանը Պաշտպանության նախարարության տարբեր կառույցներում ունի իր դրածոները, և նրանք շարունակում են իրենց կոռուպցիոն գործունեությունը, իսկ գնումները կատարվում են այն նույն սխեմաներով, որոնց արվել են նախկինում:

Առկա տեղեկությունների համաձայն` ՊՆ բարձրաստիճան աշխատակիցները սեփական հետաքննությունն են կազմակերպել և փորձում են Հայաստանի զինված ուժերը մաքրել Պատրոն Դավոյի դրածոներից, սակայն առայժմ մեծ դիմադրության են հանդիպում:

Համարվում է, որ Պատրոն Դավոն և իր կողմնակիցներն իրենց բավականին վստահ են զգում ներկայիս պայմաններում, քանի որ վայելում են Հայաստանի իշխանությունների աջակցությունը:

Հաղորդվում է Հադրութի Տող գյուղի մոտակայքում վերսկսված մարտերի մասին. հնարավոր է՝ տեղեկատվական սադրանք է (upd.)
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով, Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտերը վերսկսվել են։ Տեղեկություններ են տարածվում նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի Պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, ՊԲ որևէ ստորաբաժանում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Տող գյուղի հատվածում որևէ գործողության չի մասնակցել: Նշվում է, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

Պաշտպանության նախարարությունը հավելում է, որ հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ ճշտել և չի բացառում, որ տարածվող լուրերը կարող են ադրբեջանական տեղեկատվական սադրանք լինել։

Նշենք, որ ժամեր առաջ ադրբեջանական աղբյուրները սկսել են հաղորդել Հադրութի շրջանի Տող գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վերսկսված մարտերի մասին: Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից կա 2 զոհ, 1-ը գերի է ընկել, իսկ հայկական կողմից, նույն աղբյուրների տվյալներով, 6 հայ զինծառայող է սպանվել, 6-ը գերի են ընկել: Ավելի ուշ ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրեցին նաև Զանգելանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասի:

UPD. Տեղեկություններ են հաղորդվում, որ Հադրութի մոտակայքում միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների միջև, ովքեր կրակել են միմյանց վրա: Այս պահին 3 զոհի մասին է նշվում:

Անդրանիկ Քոչարյանը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ՊՆ Դավիթ Տոնոյանի հասցեին
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ ով «չի թռնում»: Քոչարյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա, և որ այդ մարդուն ժամանակին պաշտոնի է նշանակել նախարար Դավիթ Տոնոյանը:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության նախարարի աշխատանքից՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Քոչարյանի դժգոհությունը պայմանավորված է դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իրականացված ոչ բավարար աշխատանքներով:

https://youtu.be/cL8ei1b93i0
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը / © Factor TV

Քոչարյանի խոսքով՝ պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ պետք է գնահատեր անօդաչուներ դեմ պայքարի հնարավորությունը, թուրքական կողմից ադրբեջանական զինուժը կառավարելու դեպքում հնարավոր գործողությունները, բարելավեր ինժեներական կառուցվածքները: Նրա պնդմամբ՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցում մանրամասն ներկայացվել է ՀՕՊ համակարգերի անբավարարությունը, ինչին պաշտպանական գերատեսչությունը, Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, պատշաճ կերպով չի արձագանքել:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ պատրաստվում է Տոնոյանին հրավիրել հանձնաժողով՝ հարցնելու, թե «ինչո՞ւ Սու-30-ները չթռան»: Հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել նաև իրականացվող կադրային քաղաքականությունից:

Հավելենք, որ ՊՆ-ն պատասխանել է Քոչարյանին՝ նշելով, որ նա բավարար մակարդակով չի տիրապետում իր ոլորտին: ՊՆ հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր». կա «ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչություն», ղեկավարը՝ գնդապետ Գագիկ Ասլանյան, ով, ըստ ՊՆ-ի, «ոչ միայն «թռնում է», այլև առաջին կարգի և գործող օդաչու է, թռիչքներ է իրականացնում նաև ՍՈՒ 30-ՍՄ տեսակի ինքնաթիռներով, ունի ավելի քան 1500 թռիչքաժամ: Նշվել է նաև, որ ԶՈՒ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ, Հանրապետության նախագահը։