Շեշտ.am (shesht.am) - Feed

Բաքու-Նախիջևան ուղևորափոխադրումներն Իրանի տարածքով են վերսկսվում
Տեղեկություն է տարածվել, որ հուլիսի 17-ից Բաքու-Նախիջևան-Բաքու ավտոբուսային ուղևորափոխադրումները վերսկսվելու են: Դրանք դադարեցվել էին 2020թ. գարնանը` կորոնավիրուսային համավարակի պատճառով:

Ուղևորափոխադրումն իրականացվելու են նախկինում գործող երթուղով` Իրանի տարածքով: Հաղորդվում է, որ իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` նրա տարածքով տեղաշարժի համար ուղևորները պետք է հանձնեն ՊՇՌ թեստ:

Շեշտվում է, որ Բաքուն, փաստորեն, համաձայնել է Իրանի առաջարկին`շարունակել նրա տարածքով ուղևորափոխադրումները դեպի Նախիջևան: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանն Ադրբեջանին առաջարկել էր իր տարածքով Կովսականից (Զանգիլան) դեպի Նախիջևան ճանապարհներ կառուցել, այդ թվում ՝ երկաթուղային: Առաջարկն արվել էր «Մեղրիի ճանապարհի» փոխարեն:

Իրանը, ինչպես հաղորդվում է, նաև պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին աջակցելու Հյուսիս-հարավ մայրուղու մի հատվածի կառուցման հարցում, որը Սև ծովը պետք է կապի Պարսից ծոցին:

Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է դեպի Նախիջևան գազատարի կառուցմանը
Թուրքական կողմը, ինչպես հաղորդվում է, ավարտել է 160 կմ-անոց գազատարի նախապատրաստման աշխատանքները և պատրաստ է դեպի Նախիջևան գազատարի կառուցմանը, սպասում է միայն Ադրբեջանի հետ տեխնիկական մանրամասների համաձայնեցմանը:

Այդ երկրի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի հետ տեխնիկական մանրամասների հստակեցումից հետո մեկնարկելու է գազատարի շինարարությունը:

Հայտնի է, որ գազատարը սկիզբ է առնելու Իգդիրից, որտեղ ավարտվում է Տրանսանատոլիական գազատարի ճյուղը: Հիշեցնենք` այդ գազատարը «Հարավային գազային միջանցքի» մի մասն է, Ադրբեջանից ձգվում է դեպի Վրաստան, այնտեղից` Թուրքիա` ադրբեջանական գազը հասնելով այդ երկիր, իսկ այնտեղից նաև` դեպի Եվրոպա: Նոր ուղղության հզորությունը տարեկան 500 մլն խմ է կազմելու: Նախագծի օպերատորները կլինեն Թուրքիայի և Ադրբեջանի պետական ընկերությունները` Botas-ը և Socar-ը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին այդ երկրների էներգետիկայի նախարարները հուշագիր են ստորագրել Թուրքիայից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ:

Տեղեկացնենք նաև, որ ներկայումս Նախիջևանը գազը ստանում է Իրանի տարածքից, որն Ադրբեջանի հետ ունի Swap (փոխանակման) համակարգ. ադրբեջանական գազը մատակարարվում է իրանական Աստարա, իրանական գազը` Նախիջևան:

Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանի աերոդրոմում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն ընթացող մարտավարական զորավարժություններից: Ինչպես երևում է, ադրբեջանցիները թուրքական Բայրաքթարներ են տեղակայել Նախիջևանում վերջերս պաշտոնապես բացված օդանավակայանում:

Հաղորդվում է, որ լուսանկարված ադրբեջանցի զինվորականները Բայրաքթար անօդաչուների կառավարման պատրաստություն են անցել Թուրքիայում: Նրանք հետ նկարահանվել է Նախիջևանի խորհրդարանի խոսնակ Վասիֆ Թալիբովը:

Ավելի վաղ հրապարակված արբանյակային լուսանկարների և բաց աղբյուրների հիման վրա պարզվել էր, որ Նախիջևանի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող աերոդրոմը շահագործվել է դեռ մինչև 2020թ. պատերազմը:

Ընդհանուր առմամբ` ուղղաթիռների և ինքնաթիռների սպասարկման համար կառուցվել են 8 անգարներ, ավտոկայանատեղիներ, օժանդակ կառույցներ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի, իսկ 2021թ. մայիսի 10-ին տեղի է ունեցել օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա է գտնվել Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Նախիջևանի ուղղությամբ կրակոցների մասին կեղծ հայտարարությամբ Ադրբեջանը նոր սադրանք է հրահրում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմին մեղադրել է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված իրենց դիրքերի վրա կրակոցներ արձակելու մեջ: Բաքվում հայտարարել են, թե ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, պատասխան կրակ են բացել` «լռեցնելով հայկական ուժերին»:

Համարվում է, որ Ադրբեջանն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում Նախիջևանի կողմից Սյունիքի վրա հարձակվելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունն ադրբեջանական կողմի հրապարակումը հերթական բացահայտ սուտ է որակել` նշելով, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։

ՊՆ համոզմամբ` ըստ ամենայնի` ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում։

Մեղրի և հարակից համայնքներում ջրի խնդիր է առաջանում ադրբեջանցի զինվորականների պատճառով
Արման Թաթոյանը նշում է, որ Մեղրիի բնակիչներից զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստացել այն մասին, որ մոտ 5 տարի առաջ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փոխել են «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի` սարերից սնուցվող հունը դեպի Նախիջևան (Օրդուբադի շրջան): Դրա հետևանքով Մեղրի և Ագարակ քաղաքներում, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում խմելու և ոռոգման ջրի հասանելիության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում:

Մեղրի համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ քաղաքի խմելու և ոռոգման ջուրը մշտապես ապահովվել է «Մեղրի» գետի հաշվին: «Զվարագետ» կամ «Այրիջուր» վտակը սկիզբ է առնում ծովի մակերևույթից մոտ 3500 մետր բարձրությունից՝ Զանգեզուրի լեռների հարավարևելյան լանջերից, ապա միանում է «Մեղրի» մայր գետին: Ձնհալների շնորիվ յուրաքանչյուր տարվա մոտ օգոստոս ամսից սկսած Զվարագետը դառնում է ջրառատ, որի շնորհիվ էլ մշտապես ապահովվել է խմելու և ոռոգման ջրի լիարժեք մատակարարումը Մեղրիի բնակավայրերի համար:

Նշվում է, որ առանց վտակի` «Մեղրի» գետն ապահովում է միայն տարվա սկզբից մինչև հունիս-հուլիս ամիսների ջրամատակարարումը, հետո «Մեղրի» գետը դառնում է խիստ սակավաջուր, իսկ Մեղրի քաղաքի հատվածում գետն ընդհանրապես ցամաքում է:

Արման Թաթոյանը շեշտում է, որ նաև լուրջ վնասներ են պատճառվել արդեն Մեղրի համայնքի շրջակա միջավայրին: Նրա խոսքով` բնակիչներից և Մեղրի համայնքի ղեկավարից տեղեկացել է, որ ադրբեջանական զինվորականները յուրաքանչյուր ամիս հատուկ ինժեներական տեխնիկայով արգելակներ են ստեղծում ու դրանով վտակի հունը փոխում են դեպի Նախիջևան:

Թաթոյանն ընդգծում է, որ «Մեղրի» գետի «Զվարագետ» վտակի առաջացման հատվածը գտնվում է ադրբեջանական զինվորականների ուղիղ նշանառության տակ, հսկվում է նրանց կողմից: ՄԻՊ-ի խոսքով` կոպտորեն խախտվում է ջրի իրավունքը, որը միջազգային բացարձակ արգելքներով երաշխավորված է:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է նաև, որ աշխատակազմում ամփոփվում են նշված երևույթների վերաբերյալ վերլուծություններն ու գնահատականները, որոնք, Թաթոյանի հավաստմամբ, կուղարկվեն միջազգային ու առաջին հերթին մասնագիտացված կառույցներին, ինչպես նաև ՀՀ իրավասու մարմիններին:

Ադրբեջանցի լրագրողը տարածաշրջանային փոփոխությունների ուշագրավ կանխատեսումներ է արել
Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլըն խորը ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ Հայաստանը չի պարտվել, իսկ ահա Ադրբեջանը կործանվել է:

Լրագրողը հիշեցնում է, որ 2021թ. մարտին լրանում է Նախիջևանի վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չունի, ինչն էլ պատերազմի պատճառներից մեկն է: Մուխտարլըն կանխատեսել է, որ տեղի ունեցող գործընթացների արդյունքում Ադրբեջանը կորցնելու է Մինգեչաուրի ջրամբարը, իսկ Հայաստանն ուղիղ սահման է ստանալու Ռուսաստանի հետ:

Լրագրողը, շարունակելով կանխատեսումները, եզրահանգում է, որ Արցախը ստանալու է ՄԱԿ-ի մանդատը, Ռուսաստանը երաշխավոր է դառնալու, տեղակայվելու են խաղաղապահներ, Արցախի տարածքը ձգվելու է ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ սահմանը՝ ներառելով նաև Մինգեչաուրը: Ադրբեջանցի լրագրողը մտահոգվում է, որ Հայաստանը կստանա Արցախ՝ Ռուսաստանի կազմում, ուղիղ սահման ՌԴ-ի հետ, կշրջանցի Վրաստանից ունեցած տրանսպորտային կախվածությունը, կվերանա Հայաստանի 30 տարվա շրջափակումը:

Մուխտարլըն կարծում է, որ այդ ամենի արդյունքում Թուրքիան կստանա Նախիջևանը, կապահովի Ալիևների կլանի, բայց ոչ՝ կառավարության անվտանգությունը: Իսկ 2021թ., լրագրողի համոզմամբ, հայ-ռուսական տանդեմը Թուրքիայից կխլի նաև Նախիջևանը:

Աֆղան Մուխտարլըն ընդգծել է, որ Ալիևը պատասխանատվություն է կրելու 15 հազար կյանքերի ու հողերի կորստի համար:

Հիշեցնենք, որ Մուխտարլըն Ադրբեջանի իշխանությունների կողմից բազմիցս ենթարկվել է հետապնդումների. 2017թ. նա Թբիլիսիում առևանգվել է Բաքվի հատուկ ծառայությունների կողմից: 3 տարվա ազատազրկումից հետո՝ այս տարվա մարտին, լրագրողն ազատ է արձակվել Ադրբեջանի բանտից և լքել է երկիրը՝ շարունակելով մերկացնել Ալիևյան կլանի հանցագործությունները սեփական ժողովրդի նկատմամբ:

Իրանի ԱԳՆ-ն մերժել է Հայաստանի հետ սահմանի ցանկացած փոփոխություն
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված համաձայնությունից հետո սահմանային ցանկացած փոփոխություն՝ հայտարարելով, որ Թեհրանը հայտարարությունում հիշատակված նոր միջանցքը (Նախիջևանն Ադրբեջանին կապող, խմբ.) դիտարկում է ոչ ավելին, քան տարանցիկ ճանապարհ:

ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով ավարտվել է Լեռնային Ղարաբաղում 6 շաբաթ շարունակված պատերազմը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների սահմանները ոչ մի կերպ չեն փոխվել և ապագայում չեն փոխվելու: Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում ոչ մի փոփոխություն, բացի հայտարարությունում մատնանշվածները: Անհրաժեշտ է համարվել քննարկել նաև հայտարարությունում նշված տարանցիկ ուղու անվտանգության հարցերը:

Հարցին՝ արդյո՞ք Իրանը մտադիր է խաղաղապահ ուժեր ունենալ տարածաշրջանում, Խաթիբզադեն պատասխանել է, որ Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային բոլոր հարցերում ունեցել և ունենալու է իր ռազմավարական դերակատարումը:

Հիշեցնենք՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղում կրադի դադարեցման վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է Հայաստանի տարածքով տարանցիկ ուղու տրամադրում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապն ապահովելու համար: Ճանապարհը հսկվելու է Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից: