Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայերը մարտի դաշտում հրաշքներ են գործել ու հաղթել են. Կոնստանտին Սիվկովի տեսակետը
- Արդյո՞ք Հայաստանն իր ունեցած միջոցներով ու տեխնիկայով հնարավորություն ուներ հաղթելու այդ պատերազմում:

- Ես կասեի՝ ստացվել է մարտական ոչ ոքի: Ռազմական հակամարտությունում Ադրբեջանին մասամբ է հաջողվել հասնել քաղաքական նպատակների. կարողացել է վերահսկողության տակ վերցնել միայն 5 շրջան (որոնց անցումը նրան նախատեսված էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում) և որոշ տարածքներ ԼՂ-ից:

Հայաստանը և ԼՂՀ-ն կարողացել են պահպանել ինքնիշխանությունը և ղարաբաղյան տարածքի հիմնական մասը, չնայած կորցրել են վերահսկողությունը մյուս տարածքների նկատմամբ: Այսինքն՝ Ադրբեջանը մասնակի է հասել իր նպատակին: Դա էլ մարտական ոչ ոքին է: Այդ պատճառով խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը հաղթել է, կոռեկտ չէ: Սակայն, հաշվի առնելով ադրբեջանական բանակի ուժի և միջոցների գերակայությունը, Թուրքիայի աջակցությունը, անհնար է չհիանալ հայ զինվորների տղամարդկությամբ:

Այդ համատեքստում ադրբեջանցիների մասին նույնն ասել չի կարելի: Այն հանգամանքը, որ այդպիսի գերակայության պարագայում ադրբեջանական զորքերը չեն կարողացել լիարժեք հաղթանակի հասնել, հիմք է տալիս խոսելու, ամեն դեպքում, Ադրբեջանի ռազմական պարտության և ԼՂ-ի բանակի հաջողության մասին:

- Ինչո՞ւ են այդ դեպքում Հայաստանում բացասական ռեակցիա արտահայտում պատերազմի արդյունքների վերաբերյալ:

- Քանի որ Հայաստանում նրանք, ովքեր վազում են հրապարակներում, կամ խենթ են, կամ քաղաքական խորամանկներ: Նրանց պետք է ճակատ ուղարկեին, այդ դեպքում կհասկանային, դա ինչ է:

Ընդ որում՝ Փաշինյանն այս պատերազմի հայտնի մեղավորներից է: Նա է հրահրել, երբ իր գործողություններով, ըստ երևույթին, տապալել է բանակցությունները տարածքների հանձնման վերաբերյալ: Մինչդեռ ձեռք բերված պայմանավորվածությունները ենթադրել են վերադարձնել ավանդաբար ադրբեջանցիներով բնակեցված տարածքները, պահպանել Լեռնային Ղարաբաղը:

Իր տարածքներն ամբողջությամբ վերականգնելու խնդիրն Ալիևը չի կատարել: Սակայն դա այն փոխզիջումն էր, որով բոլորը որոշակի բավարարված են: Փաշինյանը, արտահայտելով հայ բնակչության առավել արմատական, հիմնականում՝ ազգայնական հատվածի տեսակետները, չէր ցանկանում ոչինչ հանձնել: Բանակցություններն ընդհատվել են: Այս հակամարտությունում երկու կողմն էլ մեծ կորուստներ են կրել: Ադրբեջանական հասարակությունն առավել զգայուն է կորուստների նկատմամբ, քան՝ հայկականը:

Ալիևը լավ է հասկանում, որ սա կես հաղթանակ, կես պարտություն է: Այդ պատճառով Ալիևն այժմ խստորեն պահելու է թրքամետ գիծը, և Ադրբեջանը դառնալու է Ռուսաստանին թշնամի երկիր:

-  Ինչպե՞ս է դա արտահայտվում:

Նախ՝ Ալիևը սկսել է բացահայտ ստել, թե թուրք զինծառայողները շփման գծում են տեղակայվելու: Երկրորդ՝ նա համաձայնել է ռուս խաղաղապահներին. սա նույնպես նշան է, որ նա այլևս չի կարողացել պատերազմը շարունակել: Կան բազմաթիվ տեղեկություններ, որոնք փաստում են ադրբեջանական կողմի մեծ կորուստները:

Ադրբեջանին և Ալիևին ոգևորելու համար Ռուսաստանում հայտարարում են, թե Հայաստանը պարտվել է, իսկ Ադրբեջանը՝ հաղթել: Հայաստանի հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է կատարվում ԼՂ-ում՝ չգիտակցելով իր հաղթանակը՝ բողոքի ցույցեր անելով:

Հայաստանի և ԼՂ-ի զինված ուժերի ընդհանուր պոտենցիալը հինգ անգամ զիջում է Ադրբեջանին: Ադրբեջանցիները երկու ուղղությամբ են հարձակում ձեռնարկել: Նման առավելության պարագայում, կրելով հսկայական կորուստներ, 7 օրում ընդամենը մի քանի կիլոմետր են առաջ շարժվել: Բախվելով լեռնային տեղանքին՝ չեն կարողացել շարունակել: Այդ պատճառով մեկ շաբաթ անց վերադասավորել են ուժերը՝ կենտրոնանալով միայն հարավ-արևելյան ուղղության վրա՝ իրենց գերազանցությունը 10-12 անգամ մեծացնելով: Այդպիսի գերազանցությամբ ադրբեջանցիները 3 օր պայքարել են Շուշիի համար:

Ադրբեջանցիներն ունեին մեծ քանակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 50-90 կմ հեռահարությամբ հրետանի, մինչդեռ հայկական հրետանին ընդամենը 15-20 կմ-անոց է:

Ադրբեջանցիներն ունեին 50-70 անօդաչու, որոնք հրետանու նշանառում էին իրականացնում: Հայերն անօդաչուներ չունեին: Կիրառում էին հրետանային հետախուզության պարագույն համակարգեր: Ադրբեջանցիները կարողացել են իրականացնել խորը կրակային հարվածներ, իսկ հայերը պատասխանել չեն կարողացել: Բայց հայերը կարողացել են ոչնչացնել ադրբեջանական զինուժի անօդաչուների մեծ մասը:

Ադրբեջանցիներն ունեին ժամանակակից T-90 տեսակի 100 տանկ, Հայաստանը՝ 1-ը: Մյուսները T-72-ներ են: Ընդհանուր առմամբ՝ հայերն ունեին 200 տանկ, ադրբեջանցիները՝ 444: Հայ հրամանատարներն ու զինվորներն այս պարագայում հերոսական պայքար են մղել:

Ադրբեջանի կողմից կիրառվել են նաև ահաբեկիչներ, որոնց Թուրքիան է տեղափոխել Սիրիայից: Նրանց մի մասին հայերը նույնպես ոչնչացրել են:

Հայերն իրենց ունեցած միջոցներով անհնարինն են արել նաև Շուշիի մատույցներում: Յուրահատուկ իրավիճակ է, որն, իմ կարծիքով, դեռ հիմնովին պետք է ուսումնասիրվի ռազմական գիտության տեսակետից:

- Ի՞նչ խոսքեր կհղեիք այն հայերին, ովքեր չեն կիսում Ձեր տեսակետները:

- Նրանք իրենց տաք տներում նստած՝ պահանջում են, որ մյուսները մեկնեն ռազմաճակատ: Համաձայնությունը չեղարկելու նրանց պահանջը պատերազմի սկիզբ է: Անհնար է նրանց հակառակում համոզել: Նրանց պետք է պարզապես հավաքել, ինքնաձիգեր տալ, ուղարկել ռազմաճակատ՝ ադրբեջանական ռումբերի տակ:

Նրանք, ովքեր կռվել են, երջանիկ են, որ պատերազմն ավարտվել է: Նրանք հասկանում են, թե դա ինչ է: Դա ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն է: