Շեշտ.am (shesht.am) - Feed

Գիտնականները կոչ են արել չհավատալ կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին կեղծ լուրերին
Գերմանիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի և այլ երկրների առողջապահության ոլորտի գիտնականների և փորձագետների խումբը պաշտոնական հայտարարություն է տարածել` հերքելով տարածվող տեղեկություններն այն մասին, թե կորոնավիրուսային հիվանդության վիրուսը միտումնավոր կերպով ստեղծվել է լաբորատորիայում:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ հանրային առողջության ոլորտի գիտնականներն ուշադիր հետևել են Covid-19 հիվանդության ծագմանը և խիստ անհանգստացած են ամբողջ աշխարհում մարդկանց առողջության և բարեկեցության վրա ազդեցությամբ: Նրանք հետևել են, թե ինչպես են հանրային առողջության ոլորտի մասնագետները և հատկապես Չինաստանի բուժաշխատողները սրտացավորեն և արդյունավետ կերպով բացահայտել հարուցիչը, ձեռնարկել միջոցներ` դրա ազդեցության նվազեցման ուղղությամբ և միջազգային հանրության հետ կիսվել են իրենց արդյունքներով: Գիտնականները հայտարարությունը ստորագրել են որպես սոլիդարություն Չինաստանի բոլոր գիտնականների և բուժաշխատողների հետ, ովքեր շարունակում են կյանքեր փրկել և պահպանել մարդկանց առողջությունը: Նրանք նշել են, որ կանգնած են չինացի գործընկերների կողքին՝ ընդդեմ նոր սպառնալիքի: Նրանց խոսքով՝ բռնկման մասին տվյալների արագ և բաց տարածումը ներկայումս վտանգի տակ է վիրուսի ծագման մասին շշուկների և ապատեղեկատվության պատճառով:

Հայտարարությունը ստորագրած անձինք քննադատել են կանխամտածվածության տարբերակը, ըստ որոնց՝ Covid-19-ն արհեստական ծագում ունի: Տարբեր երկրների գիտնականները հրապարակել են SARS-CoV-2 հարուցիչի գենոմները, հետազոտել, և, համաձայն հայտարարության, մեծաամասնությունը եզրակացրել է, որ այս կորոնավիրուսը ծագել է վայրի բնությունից, ինչպես և շատ այլ պաթոգեններ: Դա, ըստ գիտնականների, հաստատում է նաև ԱՄՆ-ի Գիտությունների, ինժեներիայի և բժշկության ազգային ակադեմիայի, ինչպես նաև գիտական հանրության անունից ուղղված նամակը: Նշվում է, որ դավադրության տեսությունը ստեղծում են վախը, կանխակալությունը, շշուկները, որոնք վտանգում են գլոբալ համագործակցությունն այդ վիրուսի դեմ պայքարում: Գիտնականները սատարում են ԱՀԿ-ի ղեկավարի կոչին՝ նպաստելու գիտական տվյալների տարածմանը և միասնական պայքարելու ապատեղեկատվության դեմ: Հայտարարության ներքո ստորագրածներն իրենց աջակցությունն են հայտնել Չինաստանի գիտության և առողջապահության ոլորտի մասնագետներին՝ վիրուսի դեմ պայքարում:

Դիմումի վերջում գիտական հանրության ներկայացուցիչները կոչ են անում ցանկացողներին ստորագրել հանրագիրը՝ ընդդեմ Covid-19-ի վերաբերյալ կեղծ լուրերի: Այս հրապարակման տեղադրման պահին հայտարարությունը ստորագրել է ավելի քան 2300 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ լաբորատոր պայմաններում ստեղծված լինելու մասին տեղեկությունն ավելի վաղ հերքել էր Յուհանի վիրուսոլոգիական ինստիտուտը: Հաստատությունը հայտարարել է, որ բամբասանքները ոչ միայն ոչ մի գիտական հեղինակավոր հաստատում չեն ստացել, այլև բացասաբար են անդրադարձել աշխատակիցների վրա:

Ինստիտուտի ներկայացուցիչները հայտարարել են, որ կեղծ լուրեր են տարածվել հատկապես իրենց ինստիտուտի վերաբերյալ, թե իբր վիրուսը ստեղծվել է P4 լաբորատորիայում, որը վերահսկվում է զինվորականների կողմից, թե իբր գիտաշխատողը մահացել է կորոնավիրուսից, ով առաջինն է վարակվել, և այլն: Նրանք շեշտել են, որ այս ամսվա ընթացքում գործադրված ջանքերը ցույց են տվել, որ իրենց խիղճը մաքուր է:

Բուժանձնակազմը՝ պաշտպանական համազգեստով, Հուբեյ նահանգ, քաղաք Յուհան / © REUTERS/China Daily

Բացի այդ, Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել Covid-19-ի վերաբերյալ դավադրության տեսության դեմ:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանի ժողովուրդը պատերազմ է վարում նոր կորոնավիրուսի դեմ և կրում է պատասխանատվություն ոչ միայն իր համար, այլև ամբողջ աշխարհի առողջապահության: Միևնույն ժամանակ որոշ մարդիկ և ԶԼՄ-ներ միտումնավոր կամ ոչ բարեխղճորեն սենսացիոն հայտարարություններ են անում: Նրա խոսքով՝ ԱՀԿ ղեկավարը բազմիցս ընգծել է, որ լաբորատոր պայմաններում վիրուսի ստեղծման և նրա՝ կենսաբանական զենք լինելու վերաբերյալ ապացույցներ չկան: ԱԳՆ պաշտոնյայի խոսքով՝ պայքարում են ոչ միայն վիրուսի, այլև՝ դավադրության տեսության դեմ:

Շուրջ մեկուկես ամսվա պայքարի ընթացքում ՉԺՀ գիտնականները ոչ միայն վերծանել են և տեղադրել են վիրուսի գենոմի բաց հասանելիությունը, այլև խորապես ուսումնասիրել են այն լաբորատորիաներում: Այսպես, ավելի վաղ ամերիկյան հետազոտողները հրապարակել են կորոնավիրուսի կապսիդների նոր լուսանկարները և ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ իր կառուցվածքով այն նման է զոոնոզային մերձավորարևելյան շնչառական ախտանիշին (MERS), որն արձանագրվել է տարբեր երկրներում 2012-2015թթ., և ատիպիկ թոքաբորբին (SARS)՝ 2002-2003թթ.:

Առաջ և հետո. համաճարակի պատճառով չինական մեգապոլիսները դատարկվել են
Ամբողջ Չինաստանում հազարավոր խանութներ փակվել են, առևտրային և ժամանցային կենտրոններ դատարկվել են: Շանհայի և Պեկինի նման մեգապոլիսների բնակիչները կորոնավիրուսի համաճարակի պատճառով աշխատում են դուրս չգալ փողոց:

Apple-ը փակել է Չինաստանի իր բոլոր՝ 42 մանրածախ խանութները:

Apple Store, Շանհայ, 2020թ. հունվար և փետրվար ամիսներին / ©Bloomberg

Մակաոյի չինական տարածքի խաղատունը, որն աշխարհի խոշորագույն խաղային կենտրոններից է համարվում, երկու շաբաթով փակվել է: Սա խաղատան գործունեության ամենաերկար ընդմիջումն է՝ 2018թ. թայֆունից հետո:

Grand Lisboa խաղատուն, Մակաո, 2019թ. սեպտեմբեր և 2020թ. փետրվար / ©Bloomberg

Starbucks սրճարանների ցանցը բուն Չինաստանի տարածքում իր կետերի մեծ մասը փակել է: Դրանք ընդհանուր առմամբ տեղավորում էին 2 հազար հաճախորդի: Ընկերությունն իր ֆինանսական կանխատեսումները տարվա համար չի փոխել, բայց խոստովանել է, որ չի կարող կանխատեսել նման ընդմիջումների ազդեցությունն աշխատանքի վրա:

Starbucks, Շանհայ, 2018թ. փետրվար և 2020թ. փետրվար / ©Bloomberg

Հազարավոր հիմնարկներ՝ տեղական ընկերություններ, միջազգային բանկեր, փակել են իրենց կորպորատիվ գրասենյակները և աշխատակիցներին խնդրել են աշխատել հեռակա: Ենթադրվում է, որ սա, հավանաբար, հանդիսանում է «տանից աշխատանքի» խոշորագույն փորձարկումն աշխարհում:

Պեկինի մետրո, 2018թ. ապրիլ և 2020թ. փետրվար / ©Getty Images

Հավելենք, որ փետրվարի 9-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 37 հազարից, մահացածներինը՝ 811 է: Վարակման և մահացության տեմպերը շարունակում են բարձր մնալ Հուբեյ նահանգում, որի կենտրոն Յուհան քաղաքում բռնկվել էր համաճարակը:

Յուհան քաղաքում շահագործման է հանձնվել 10 օրում կառուցված երկրորդ հիվանդանոցը
Չինաստանի Յուհան քաղաքում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար նախատեսված նոր՝ «Լեյշենշան» հիվանդանոց է հանձնվել շահագործման: Սա թվով 2-րդ հիվանդանոցն էր քաղաքում, որ կառուցվել է ընդամենը 10 օրում: Նույն ժամկետում օրեր առաջ շահագործման էր հանձնվել «Խոշենշան» հիվանդանոցը:

Նոր հիվանդանոցը՝ Յուհանում / © REUTERS / China Daily

Բժիշկ-մասնագետների առաջին խումբն արդեն տեղում է, այսօր արդեն պատրաստվում է ընդունել առաջին հիվանդներին: Այս հիվանդանոցում են տեղակայվելու նաև արդեն հաստատված ախտորոշմամբ հիվանդներին:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Յուհանի Ցզյանսյա արվարձանում կառուցված ինֆեկցիոն հոսպիտալը զբաղեցնում է 79 հազար քառ.մ տարածք, որի մեծ մասը նախատեսված է հիվանդների համար, 10 շինություն առանձնացված է բուժանձնակազմի և նյութատեխնիկական միջոցների տեղակայման համար: Բժիշկներին հատկացվել է ընդհանուր առմամբ 264 սենյակ՝ յուրաքանչյուրը մինչև 6 հոգու համար, 3 հատ երկհարկանի մահճակալով, ունեն օդորակիչ, հեռուստացույց, էլեկտրական այլ սարքավորումներ, առանձին զուգարան և լոգարան:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Հաղորդվում է, որ հոսպիտալն առանձնացված է 32 բաժնի, որտեղ ընդհանուր 1500 մահճակալ է տեղադրված: Յուրաքանչյուր պալատում, բացի ծանր հիվանդների համար նախատեսվածներից, երկուական հիվանդ է պառկելու: Հիվանդանոցում աշխատելու է շուրջ 2 հազար բժիշկ:

Նորակառույց հիվանդանոց Յուհանում / ©AA/GETTY IMAGES

Այս հիվանդանոցը սկսել էին կառուցել հունվարի 27-ից: Սկզբում այն նախատեսվում էր շահագործման հանձնել փետրվարի 5-ին, սակայն ժամկետները մի փոքր հետաձգվել են: Երկու հիվանդանոցներն էլ կառուցվել են Պեկինի «Սյաոտանշան» հոսպիտալի մոդելով, որը 2003թ. SARS ատիպիկ թոքաբորբի համաճարակի ժամանակ կառուցվել է 7 օրում՝ մեծ քանակությամբ հիվանդների բուժելու նպատակով:

Շինաշխատանքներ նոր հիվանդանոցում / ©AA/GETTY IMAGES

Հիշեցնենք, որ նոր տեսակի՝ 2019-nCoV կորոնավիրուսի պաճառով արդեն մահացել է 724 մարդ, հիվանդների թիվն անցել է 34,5 հազարից: Այն բռնկվել էր դեկտեմբերին՝ Չինաստանի Յուհան քաղաքում:

Հազարավոր կատուներ ու շներ Յուհանում ոչնչացման եզրին են. նրանց կյանքը կամավորների ձեռքում է
2019-nCoV կորոնավիրուսը ոչ միայն մարդկային դժբախտությունների, անհանգստությունների, տնտեսական խնդիրների, այլև ընտանի կենդանիների ոչնչացման պատճառ է դարձել: Դրան նպաստել են նաև չափազանցված լուրերն ու չհիմնավորված շշուկները:

Կորոնավիրուսը ոչ միայն հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել, այլև ընտանի կենդանիների: Յուհանի բնակիչները մի քանի օրով հեռացել են՝ Նոր տարին նշելու, բայց արդեն վերադառնալ չեն կարողացել: Քաղաքն արգելափակել են կարանտինի շրջանակներում, իսկ շուրջ 50 հազար շներ ու կատուներ մնացել են առանց տերերի: Նրանց օգնության են մեկնել կամավորները: Հոգատար մարդիկ փորձում են փրկել անօգնական կենդանիներին:

Կարանտինի գերիները

Չինաստանում Նոր տարին նշում են հունվարի 25-ին: Նախօրեին Յուհանի բնակիչները մեկնել են հարազատների մոտ՝ միասին տոնելու: Ամանորից առաջ քաղաքը լքել է շուրջ 5 մլն մարդ: Նրանցից էին երկու կատուների տերերը, ովքեր նախատեսել էին սիրելի կենդանիներին միայնակ թողնել ընդամենը 3 օրով:

Յուհանի քաղաքային իշխանությունները հունվարի 23-ին քաղաքի ելքերն ու մուտքերն ամբողջությամբ փակել են: Պատճառը կորոնավիրուսի բռնկումն էր: Իսկ դրա օջախը հենց Յուհան քաղաքում էր:

Այդպես կատուները մնացել են առանց հացի ու ջրի: Զույգը չի կարողացել վերադառնալ տուն, ուստի կամավոր Լաո Մաոյին է խնդրել հետևել կենդանիներին: Մաոն պողպատե խողովակով բարձրացել է տուն, բազմոցի տակ հայտնաբերել է սոված, բայց ողջ մնացած կատուներին: Կամավորը կերակրել է կաթնասուններին և տեսակապով զանգահարել տերերին: Վերջիններս չեն կարողացել զսպել հուզմունքը:

Քաղաքի մուտքերը փակելու պատճառով դժբախտացել են ոչ միայն կատուները: Յուհանում անտեր է մնացել ընդհանուր 50 հազար ընտանի կենդանիներ: Շատերը կամավորներ են գտնում և խնդրում են իրենց տուն գնալ՝ կերակրելու սոված կենդանիներին:

43-ամյա Մաոն խոստովանել է, որ իրենց խմբում կամավորները հունվարի 25-ից փրկել են 1000-ից ավել ընտանի կենդանիների: Այդ օրերին իր հեռախոսը չի դադարել զանգել. հարկադրված քիչ է քնել:

https://twitter.com/MothershipSG/status/1224544288337358849
Յուհանի կամավորները 6 օրում փրկել են տանը մնացած 300 կենդանիների:

Բուժել. ոչնչացնել չի կարելի

Սակայն ոչ բոլոր զույգերին ու կատուներին է հաջողությունը ժպտացել: Բնակիչներից մեկը կատվին կորցրել է՝ քաղաքից չհեռանալով: Նրան պառկեցրել են հիվանդանոցում` կորոնավիրուսի կասկածով: Իսկ տունը պետք էր ախտահանել:

Տղամարդը պայմանավորվել է ընկերության ղեկավարի հետ, որ կենդանուն պատշգամբում կթողնեն, իսկ հետո նրան ծանոթը կվերցնի: Ախտորոշումը չի հաստատվել, պացիենտը դուրս է գրվել, բայց կատուն ընկերոջ մոտ չի եղել: Ավելի ուշ պարզվել է, որ կազմակերպության աշխատակիցները կատվին փաթեթավորել են և ողջ-ողջ թաղել: Կարծես՝ այնպես են վախեցել կորոնավիրուսից, որ չեն զղջացել անպաշտպան կենդանուն:

Կազմակերպությունում հայտնել են, որ գործել են վարակային հիվանդությունների դեմ պայքարի օրենքներով: Դրանցում իշխանությունները թույլատրել են ոչնչացնել վարակված վայրի կենդանիներին, անասուններին ու թռչուններին:

Շշուկների ու հորինվածքների ուժը

Կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերաճել է իսկական պատմության: Մարդիկ գնում են բժշկական դիմակներ, սպանում են կենդանիներին ու վախենում են տնից դուրս գալ:

https://twitter.com/5chinstobe/status/1221030994838310914
Եթե իմ կատուները գիտեն՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից՝ դիմակ դնելով ու ձեռքերը լվանալով, ապա ինչո՞ւ մարդիկ դա չգիտեն:ՀԳ. Կրել բժշկական դիմակ, իսկ ձեռքերը լվանալ ոչ թե թքով, այլ՝ օճառով:

Ինչ-որ պահի չինական սոցցանցերում սկսել են գրել, որ ընտանի կենդանիները կարող են վարակակիրներ լինել: Դրանից հետո կենդանապաշտպանների խմբերը հաղորդել են, որ մեկ շաբաթվա ընթացքում փողոցներում լքված կատուների ու շների թիվն աճել է: Բացի այդ, համացանցում հաղորդվել է կենդանիների սպանությունների մասին, տեղադրվել են լուսանկարներ:

Հիվանդացածների թվով երկրորդ քաղաք Սյույչանում որոշել են ավելի հեռուն գնալ: Այնտեղ իշխանություններն արգելել են շների հետ փողոց դուրս գալ՝ խոստանալով, որ արգելքը խախտողների կենդանիները կոչնչացվել:

Ոմանք ամեն դեպքում չեն կարողացել կենդանիներին փակել չորս պատի մեջ և նրանց համար հատուկ դիմակներ են գնել: Ինչ-որ մեկը նույնիսկ սկսել է սովորեցնել դա:

Բեյջինգ Վան Ֆենյուանը պատմել է, որ հարևանների կողմից իր շան նկատմամբ ատելությունը կարող է անհանգստացնի իրեն: Նա չի գտել կենդանիների համար դիմակներ, ուստի ինքնուրույն է պատրաստել՝ թղթե բաժակից:

https://twitter.com/ElancoEU/status/1223235468806017025
Կարո՞ղ են կենդանիները կորոնավիրուս տարածել. շների դիմակների վաճառքը մեծ տարածում է ստանում:

Դժվար թե այդպիսի կատակն անհրաժեշտ էր շանը: Սակայն նա, ով դա հնարել է, ակնհայտորեն անժամանակ ընկել է չափազանցված լուրերի ալիքի տակ:

https://twitter.com/haroldgater/status/1223323995216453634
Շների՝ մեծ պահանջարկ ունեցող դիմակներ՝ վիրուսից պաշտպանվելու համար:

Չինաստանի PETA Asia Կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպության մամուլի քարտուղար Կիտ Գոն հիշեցրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ապացույցներ չկան շների ու կատուների վարակվածության մասին: Նրա խոսքով՝ թշնամիներն ապրում են արտադրական կեղտող ֆերմաներում, սպանդանոցներում ու մսի շուկաներում:

Մասնագետը եզրափակել է, որ եթե մարդիկ կարողանան զսպել իրենց սննդակարգում` առանց մսի, ապա մարդկությունը կարող է ապագայում խուսափել նման դժբախտություններից:

Կորոնավիրուսի խրոնիկա
Դեկտեմբերի 31-ին չինական իշխանությունները հայտարարել են երկրում նոր տեսակի` Covid-19 կորոնավիրուսի տարածման մասին: Ամբողջ հունվար ամսվա ընթացքում վարակը վերածվեց համաճարակի՝ տարածվելով նաև Չինաստանից շատ հեռու գտնվող երկրներում:

Ստորև ներկայացնում ենք Covid-19 կորոնավիրուսին առնչվող տեղեկությունների խրոնիկան.

Մարտի 12

Մարտի 12-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 126344-ի: Մահացել է 4639 մարդ, առողջացել են 68289-ը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածները 4-ն են: 41 մարդ գտնվում է Ծաղկաձորում՝ մեկուսացված ռեժիմում. նրանցից 31-ը մարտի 14-ին դուրս են գրվելու, սակայն նախօրեին ի հայտ եկած նոր դեպքերի կապակցությամբ հնարավոր է այլ քաղաքացիներ ևս մեկուսացվեն:

https://www.facebook.com/azatutyun/videos/242195906810556/

Հայաստանում գտնվող կորոնավիրուսով վարակվածներից 3-ը գանգատներ չունեն, բուժում չեն ստանում, իսկ 1-ը թոքաբորբ ունի, ստանում է համապատասխան բուժում:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2428035300631582

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2427629910672121

Իտալիայում 12 հազարից ավելի մարդ վարակված է Covid-19-ով: Մահացածների թիվը հասել է 827-ի, առողջացել են 1045-ը: Իտալական իշխանությունները կարանտինի ռեժիմն ավելի են խստացրել. փակվել են առևտրային օբյեկտները՝ բացառությամբ մթերային և դեղատնային, բոլոր բարերն ու սրճարանները:

Իրանում վարակվածների թիվն 9 հազար է: Մահացել է 354 մարդ, առողջացել են 2959-ը:

Դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին դերասանը գրառում է կատարել թվիթերյան իր էջում.

https://twitter.com/tomhanks/status/1237909897020207104

Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը 24 է:

Մարտի 11

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 120 հազարի: Համաճարակից մահացել է 4290 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 65,9 հազարը:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել. այդ երկրի քաղաքացին վերջին օրերին է վերադարձել Եվրոպայից:

Վրաստանում առաջին անգամ անչափահաս երեխա է վարակվել կորոնավիրուսով: Ընդհանուր վարակվածների թիվը Վրաստանում ներկայումս 23 է:

Կորոնավիրուսով է վարակվել Մեծ Բրիտանիայի Առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 8 հազարը, մահացել է 291 մարդ, առողջացել են 2731-ը: ԱՀԿ-ն հիացմունք է հայտնել ԻԻՀ առողջապահական գերատեսչության ձեռնարկած միջոցառումների առթիվ:

Իտալիայում վարակվել է ավելի քան 10 հազար մարդ: Մահացել են 631-ը, առողջացել՝ 724-ը:

Մարտի 10

Մարտի 10-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվ աշխարհում հասել է 114544-ի: Համաճարակից մահացել է 4026 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 64034-ը:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 9 հազարից, մահացել է 463 մարդ, առողջացել են 724-ը: Ամբողջ Իտալիայում մինչև ապրիլի 3-ը հայտարարվել է կարանտին:

Չինաստանի Յուհան քաղաքում կառուցված 14 ժամանակավոր հիվանդանոցները փակվել են: Նշված հաստատությունների բոլոր պացիենտներն առողջացել և դուրս են գրվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփվել է Ներկայացուցիչների պալատի 2 անդամի հետ, որոնք ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով: Հաղորդվում է, որ հանդիպումից հետո նախագահի մոտ ախտանշաններ չկան, և նա չի մեկուսացվելու:

Իսրայել ժամանող բոլոր ուղևորները երկու շաբաթով կարանտինի ներքո են գտնվելու՝ անկախ նրանից, թե որ երկրից են ժամանել:

Մարտի 9

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 110297-ի: Covid-19-ը խլել է 3840 մարդու կյանք, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 62097-ը:

Իրանում 7 մարդ մահացել է մեթիլային սպիրտի թունավորումից: Հաղորդվում է, որ մահացածները զոհ են գնացել համացանցային խորհուրդներին, որտեղ Covid-19-ի դեմ արդյունավետ պայքարի միջոց է վկայակոչվել մեթիլային սպիրտը:

Հնդկաստանում 3 տարեկան երեխայի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա ընտանիքի հետ Իտալիայից է վերադարձել և ունեցել է բարձր ջերմություն: Հիշեցնենք, որ վարակվածների թվում նախկինում մանկահասակ երեխաներ չեն եղել:

Ֆրանսիական խորհրդարանի 4 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով:

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան ինքնամեկուսացվել է: Վերջերս նախագահը հանդիպել էր դպրոցականների հետ, որոնցից մեկի մոտ ավելի ուշ կորոնավիրուս է հայտնաբերվել: Դե Սոուզան ինքնակամ 14 կմնա կարանտինում:

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկն իր աշխատակիցներին թույլատրել է աշխատել տանից: Թույլտվությունը վերաբերում է այն շրջաններում գտնվող գրասենյակներին, որտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել:

Մարտի 8

Մարտի 8-ի դրությամբ Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում հասել է 109571-ի: Կորոնավիրուսից մահացել է 3799 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 60693-ը:

Իտալիան վարակվածների թվով հաջորդում է Չինաստանին՝ առաջ անցնելով Հարավային Կորեայից. վերջինում վարակվածները 7314-ն են, իսկ Իտալիայում՝ 7375-ը: Մահացածները` համապատասխանաբար՝ 50 և 366:

Վարակվածների թվով չորրորդ տեղում Իրանն է` 6566: Մահացել է 194 մարդ, առողջացել են 2134-ը: Իրանում մի շարք արտադրամասեր ավելացրել են աշխատաժամանակը՝ դիմակների անհրաժեշտ քանակն արտադրելու համար:

https://www.facebook.com/sahak.shahmooradian/posts/3335271343155954

Հայաստան ժամանող ուղևորների նկատմամբ հսկողությունն ուժեղացվել է նաև Ֆրանսիա, Գերմանիա և Իսպանիա ուղղություններով:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1162991527220444

Մարտի 7

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 7-ի դրությամբ հասել է 105559-ի: Մահացել է 3555 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 58354-ը:

Հարևան Իրանում Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 5823-ի, մահացել են 145-ը, առողջացել է 1669 մարդ: Մարտի 7-ին հայտնի է դարձել, որ մահացել է կին պատգամավոր: Նորընտիր պատգամավորներից մեկը մահացել էր փետրվարի 29-ին: Ընդհանուր առմամբ մոտ 3 տասնյակ պատգամավորներ Իրանում վարակված են կորոնավիրուսով:

Մարտի 6

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը. ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը՝ 100645: Մահացածների թիվը 3411 է, առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 55743-ն են:

Չինաստանում վարակվածները 89552-ն են, մահացել է 3042 մարդ: Հարավային Կորեայում համապատասխանաբար հետևյալ թվերն են՝ 6593 և 92, Իրանում՝ 4747 և 124, Իտալիայում՝ 3858 և 145, Գերմանիայում՝ 534 , մահվան դեպք չի գրանցվել, Ֆրանսիայում՝ 423 և 7, Ճապոնիայում՝ 348 և 6, Իսպանիայում՝ 261 և 3, ԱՄՆ-ում՝ 145 և 10 մահ:

Վրաստանը դադարեցրել է օդային հաղորդակցությունն Իտալիայի հետ: Ավելի վաղ հաղորդել էինք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 9-ի. մեծ մասն Իտալիայից վերադարձածերն են:

Կորոնավիրուսի տարածման շուրջ մեղադրանքներ են հասունանում. Իրանում համոզված են, որ նոր տեսակի կորոնավիրուսն ԱՄՆ-ի կողմից կիրառվող կենսաբանական զենք է՝ ընդդեմ ԻԻՀ-ի, Սաուդյան Արաբիան Իրանին է մեղադրում տարածման համար, իսկ ԱՄՆ-ը՝ Չինաստանին՝ վիրուսի բռնկման մասին ժամանակին չտեղեկացնելու համար:

Հետաձգվել են մի շարք սպորտային, մշակութային միջոցառումներ բազմաթիվ երկրներում, քննարկվում է առաջիկա միջոցառումներն, այդ թվում՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերը, Եվրատեսիլը, ֆուտբոլային առաջնությունները, առանց հանդիսատեսի անցկացնելու հարցը:

Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում կարանտինում գտնվող ՀՀ 31 քաղաքացիների վիճակն, ըստ Առողջապահության նախարարի, լավ է. նրանք ապահովված են անհրաժեշտ պայմաններով:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1161973190655611

Մարտի 5

Նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3286-ի: Վարակվածների ընդհանուր թիվն 95748 է, առողջացածները և հիվանդանոցներից դուրս գրվածները 53405-ն են:

Իրանում վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով 2922 է: Իսլամական Հանրապետությունում մահացել է 92 մարդ, առողջացել են 552-ը:

Իտալիայում թվերը համապատասխանաբար հետևյալն են՝ 3089, 92 և 276:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության չորրորդ դեպքն է գրանցվել: Իտալիայից վերադառնալուց մեկ շաբաթ անց Վրաստանի քաղաքացու մոտ ախտանշաններ են հայտնվել, թեստի արդյունքում Covid-19-ը հաստատվել է:

Թուրքիայից (Ստամբուլից) Սինգապուր ուղևորված քաղաքացու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, թեև պաշտոնական տվյալներով Թուրքիայում Covid-19-ով վարակվածության դեպքեր չեն գրանցվել:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող պացիենտի և Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների վիճակը լավ է, գանգատներ չունեն: Նախարարի խոսքով՝ 162 թեստավորում է կատարվել, որոնցից առայժմ մեկ դեպքն է դրական եղել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/622102505306848/

Մարտի 4

Մարտի 4-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 93160-ի: Մահացել է 3198 մարդ, իսկ առողջացածներն ու հիվանդանոցից դուրս գրվածները 50690-ն են:

Չինաստանից հետո վարակվածների թվով առաջին տեղում են Հարավային Կորեան (5328), Իտալիան (2502), Իրանը (2336) և Diamond Princess զբոսանավը (706):

Իրանում այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով մահացածների թիվը 77 է, վարակել է ընդհանուր առմամբ 2336 մարդ, որոնցից 291-ն արդեն առողջացել են:

Ռուսաստանում կառավարությունը որոշել է ժամանակավորապես արգելել դիմակների և բժշկական մի շարք պարագաների արտահանումը: Հաղորդվում է, որ արգելքը չի վերաբերում անհատական միջոցներին և հումանիտար օգնությանը: Որոշումն ուժի մեջ կլինի մինչև հունիսի 1-ը:

Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Բելառուսում. նրանցից երկուսը Վիտեբսկում են, չորսը՝ Մինսկում: Ավելի վաղ հաղորդվել էր Իտալիայից վերադարձած քաղաքացու մոտ Covid-19-ի հայտնաբերման մասին:

ՀՀ Առողջապահության նախարարությունը դիմակներ կրելու վերաբերյալ հոլովակ է հրապարակել, որտեղ նշվում են, թե որ դեպքում պետք է դիմակ կրել.

https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/1815834791883297/

Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ևս 12 հոգի թեստավորում են անցել. կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նախարարը զրուցել է Վրաստանի իր գործընկերոջ հետ. մեր և այնտեղի պացիենտներն իրենց լավ են զգում.

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1160354767484120

Մարտի 3

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 90936-ի: Մահացածների թիվը 3117 է, առողջացած և հիվանդանոցից դուրս գրվածները 47995-ն են: Առողջացածներից 47203-ը Չինաստանում են:

Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել առայժմ միայն 1 քաղաքացու մոտ: Նախորդ օրերին անցկացված թեստավորումը բոլորի, այդ թվում՝ վերջին 8 հոգու դեպքում բացասական արդյունք է գրանցել:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2571471563173223

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2471372089746745/

Իրանում վարակվածների թիվը պաշտոնական տվյալներով 1501 է, մահացածներինը՝ 66: Առողջացածներն Իրանում 291-ն են:

Իտալիայում 2036 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Մահացածները 52-ն են, առողջացածները՝ 149-ը:

Ռուսաստանում Covid-19 կորոնավիրուսով վարակվածներն այս պահին 6-ն են. 2-ը Չինաստանի քաղաքացիներ էին, ովքեր արդեն առողջացել են, 3-ը՝ Diamond Princess զբոսանավի ուղևորներն են, ևս մեկը Իտալիայից Մոսկվա մեկնած ռուսաստանցի է:

Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը վտանգներ է ստեղծում տնտեսական հեռանկարների և ֆինանսական շուկաների աշխատանքի համար: Կազմակերպությունը պատրաստականություն է հայտնել ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ:

Մարտի 2

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 89073-ի: Մահացել է 3048 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 45095-ը՝ վարակվածների շուրջ կեսը:

Իրանում վարակվածների թիվը գրառման պահին ըստ պաշտոնական տեղեկությունների 978 է, մահացածներինը՝ 54: Առողջացածները 175-ն են: Հաղորդվում է բարձրաստիճան պաշտոնյայի մահվան մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ: Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանում վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել, սակայն ներկայումս սպասում են 9 անձի թեստի արդյունքներին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/207430033963125/

Վարչապետը նաև նշել է, որ առաջիկայում Իրանի հետ վիզային ռեժիմը կվերականգնվի: Կառավարությունը խորհուրդ է տվել չմեկնել Իտալիա և Թուրքիա:

Իտալիայից Չեխիա վերադարձած քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Իտալիայում մահացածների թիվը հասել է 34-ի: Վարակվածների թիվը 1694 է: Առողջացել են 84-ը:

Չինաստանը փորձագետների խումբ է ուղարկել Իրան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում աջակցելու համար: Իրանն առաջին երկիրն է, որին կորոնավիրուսի «հայրենիքը» բարձր մակարդակի աջակցություն է տրամադրում:

Մարտի 1

Գարնան առաջին օրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 86986-ի: Մահացել է 2979 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 42294-ը: Չինաստանում վարակվածների գրեթե կեսն առողջացել են:

Հայաստանում, Լյուքսեմբուրգում և Իռլանդիայում գրանցվել են վարակվածության առաջին դեպքերը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2569759236677789

Թայլանդում, Ավստրալիյում և ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերն են գրանցվել:

Վաշինգտոն նահանգում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հայտարարվել է արտակարգ դրություն:

Իրանում վարակվածների թիվը հասել է 593-ի: Մահացել է 43 մարդ, առողջացել են 123-ը:

Փետրվարի 29

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 85182-ի: Մահացածների թիվը 2924 է, իսկ առողջացած և դուրս գրվածները 39534-ն են:

Իրանում վարակվածությունը հաստատվել է 388 մարդու մոտ: Մահացածների թիվը հարևան երկրում հասել է 34-ի: 73 մարդ Իրանում առողջացել է:

Պաշտոնական տվյալներով վարակվածության 1-ական հաստատված դեպքեր են գրանցվել Ադրբեջանում և Վրաստանում: Վերջինում 2-րդ վարակվածի մասին դեռ պաշտոնական հաստատում չկա. ավելի վաղ հաղորդվել էր, Իտալիայից ժամանած քաղաքացու մոտ նույնպես կարող է կորոնավիրուս լինել:

Blomberg գործակալության հաղորդմամբ՝ աշխարհի 500 հարուստ մարդկանց կարողությունները կորոնավիրուսի տարածման պատճառով ընդհանուր առմամբ նվազել են 444 մլրդ ամերիկյան դոլարով: Ամենամեծ կորուստները կրել են Ջեֆ Բեզոսը (Amazon), Բիլ Գեյթսը (Microsoft), Բեռնար Առնոն (LVMH):

Թեհրանից Հայաստանի 82 քաղաքացիների տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Երևան: Նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ նրանցից ոչ ոքի մոտ բարձր ջերմություն կամ այլ ախտանիշներ չեն գրանցվել: Նրանք նույնպես գտնվելու են տնային հսկողության ներքո:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1156621157857481

Փետրվարի 28

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 83391-ի, մահացել է 2858 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 36581-ը:

Իրանում վարակվածների թիվը 270 է, մահացածներինը՝ 26: Իրանում առողջացածներն այս պահի դրությամբ 49-ն են: Մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը, վարակվել է երկրի փոխնախագահը: Ռուսաստանը սահմանափակել է Իրանի հետ օդային հաղորդակցությունը:

Վարակվածության նոր դեպքեր են գրանցվել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում, Շվեդիայում, Նոր Զելանդիայում:

Բելառուսում հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել իրանցի ուսանողի մոտ, ով փետրվարի 22-ին Բաքվից ուղևորվել է Մինսկ: Նրա հետ շփում ունեցած քաղաքացիները մեկուսացված են Մինսկի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Հաղորդվում է, որ Չինաստանում Covid-19-ից առաջին մահածացի դիակի պաթոլոգաանատոմիական հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսը վնասում է հիմնականում թոքերը: Այլ օրգանները վնասելու վերաբերյալ ապացույցներ դեռևս չկան:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներ չկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վիրուսից պաշտպանվելու ուղեցույց՝ կոչ անելով պահպանել բոլոր կանոնները:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2567902896863423

Փետրվարի 27

Փետրվարի 27-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 82168-ի: Մահացել է 2801 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 32897-ը:

Իրանում իրավիճակը նախորդ օրվա համեմատ նույնն է. 139 վարակված, որոնցից 19-ը՝ մահվան ելքով: Նոր տեղեկություններով՝ առողջացել է 49 իրանցի: Վրաստանում 1 հաստատված դեպք կա, նրա հետ շփված քաղաքացիները ստուգվել են, կորոնավիրուս չի հայտնաբերվել, երկու շաբաթ գտնվելու են կարանտինում:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1155376907981906

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զարմանք է հայտնել, երբ տեղեկացել է, որ Միացյալ Նահանգներում գրիպից տարեկան մահանում է 25-65 հազար մարդ: Նրա խոսքով՝ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն արագորեն ընթանում են, մինչդեռ մասնագետը նշել է, որ այն դեռևս ամիսներ կտևի:

Ինդոնեզիայի իշխանությունները 188 քաղաքացիների ուղարկել են անմարդաբնակ կղզի՝ կարանտինն այնտեղ անցկացնելու: Քաղաքացիները Ջակարտայի մոտ գտնվող Սեբարու կղզի են տեղափոխվել լողացող հոսպիտալով՝ ռազմանավերի ուղեկցությամբ:

Նորվեգիայում, Էստոնիայում, Ռումինիայում և Դանիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքերը:

Փետրվարի 26

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 81245-ի: Փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 2770 մարդ, բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 30311-ը:

Իրանում մահացել է արդեն 19 մարդ, վարակվածների թիվը հասել է 139-ի: Իրանական աղբյուրները հաղորդել են, որ երկրի տարբեր նահանգներում ընդհանուր առմամբ 39 հիվանդ արդեն բուժվել է. նրանցից 30-ը՝ Ղոմ քաղաքում են, որտեղ ամենաշատ մահացություններն են գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կորոնավիրուսի վարակի տարածումը Չինաստանում նվազել է, մինչդեռ նրանից դուրս ավելի է արագացել. մեկ օրվա ընթացքում այդ երկրում վարակվել է 411 մարդ, իսկ այլ երկրներում՝ 427:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել. Առողջապահության նախարարը հայտարարել է, որ վարակվածը Վրաստանի քաղաքացի է, ով նախօրեին է Իրանից Ադրբեջանով վերադարձել Վրաստան:

Փետրվարի 25

Փետրվարի 25-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80350-ի: Մահացածների թիվն այս գրառման պահին 2705 է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 27878-ն են:

Չինաստանից հետո վարակվածների թվով ամենամեծը Հարավային Կորեան է՝ 977 մարդ (մահվան դեպքերը՝ 10), իսկ մահացությունների քանակով՝ Իրանը՝ 16 մարդ (վարակվածների թիվը՝ 95):

Իրանի առողջապահության փոխնախարարը, ով երեկ հայտարարել էր, որ չի հավատում Իրանում կորոնավիրուսի համաճարակին, նույնպես վարակվել է: Խորհրդարանի պատգամավորի մոտ նույնպես կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Շվեյցարիայում, Կատալոնիայում, Խորվաթիայում, Ավստրայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքերն են գրանցվել:

Ադրբեջանում 23 մարդ գտնվում է կարանտինում: Նրանց շարքում կան նաև Իրանից այդ երկիր ժամանածներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ Վալտեր Ռիչարդին նշել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է ստացվել երկու տարի անց, իսկ վարակվածության նվազեցմանը կարող է նպաստել եղանակի տաքացումը:

Փետրվարի 24

Փետրվարի 24-ի դրությամբ Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 77150-ի: Մահացել է 2592 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 24,7 հազարը:

Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 32-ի, որոնցից ամենամեծ թիվն Իրանում է՝ 12 մահվան ելքով, 7-ը՝ Հարավային Կորեայում, 4-ական՝ Ճապոնիայում և Իտալիայում, Հոնկոնգում՝ 2, Ֆիլիպիններում, Ֆրանսիայում և Թայվանում:

Իրանում վարակվածների թիվն, ըստ Առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի, կարող է գերազանցել 60-ը, իսկ մահացածների թիվն, ամենայն հավանականությամբ, արդեն 12 է (տվյալները դեռ ճշտվում են):

ՀՀ կառավարությունը Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է հրավիրել: Քննարկվել են Իրանի հետ սահմանը փակելու և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը: Վարչապետը վստահեցրել է, որ կորոնավիրուսին դիմակայելու հնարավորություններն առկա են, Հայաստանում հիվանդության դեպք չի գրանցվել:

https://youtu.be/vomVpVu7y-I
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ խոսքը ԿԿՀ նիստում / ©ARMGOV

Տեղեկություններ են հաղորդվում, որ Բաքվում 22 մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսի կասկածանքով:

https://www.instagram.com/tv/B86-4Doh0tt/?utm_source=ig_embed

Փետրվարի 23

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ հասել է 76936-ի, մահացել է 2442 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել ավելի քան 22,8 հազարը:

Նոր վարակվածների մեծ մասը՝ 648-ից 630-ը, Հուբեյ նահանգում են: Չինաստանի 21 նահանգներում մեկ օրվա ընթացքում վարակվածության նոր դեպքեր չեն գրանցվել: Բազմաթիվ նահանգներում հիվանդացության դեպք չի գրանցվել արդեն մի քանի օր:

Իտալիայի Կոդոնյո քաղաքը, որտեղ նախօրեին տարեց կին էր մահացել կորոնավիրուսից, վերածվել է ուրվական քաղաքի. դատարկ փողոցներ, փակ խանութներ ու հաստատություններ: Աշխատում է հացաբուլկեղենի 1 վաճառակետ և 1 դեղատուն:

https://youtu.be/l7VwaK_X9Rs
Իտալիա, Կոդոնյո / ©EuroNews

Իրանում Covid-19-ից մահվան 6-րդ դեպքն է գրանցվել: Փակվել են Ղոմ, Արաք քաղաքների ուսումնական հաստատությունները, դադարեցվել են կրոնական արարողությունները:

Փետրվարի 22

Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 77815-ի: Փետրվարի 22-ի դրությամբ նոր տեսակի հիվանդությունից մահացել է 2345 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 20847-ը: Մահացածներից մեկը 29-ամյա բժիշկ է:

Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իտալիայում. 78 ամյա իտալացին Եվրամիության առաջին քաղաքացին էր, որ մահացել է Covid-19-ից:

Տեղեկություններ կան, որ կորոնավիրուսով հնարավոր է կրկնակի վարակվել. Չինաստանի Սիչուան նահանգում վերջերս առողջացած և դուրս գրված քաղաքացուն երկրորդ անգամ են հոսպիտալացրել:

Վարակվածության առաջին դեպքն է գրանցվել Իսրայելում. ախտորոշումը հայտնաբերվել է երկու օր առաջ Ճապոնիայի ափերի մոտ գտնվող Diamond Princess զբոսանավից տարհանված իսրայելցու մոտ:

Մերձավոր Արևելքում կորոնավիրուսն աստիճանաբար տարածում է ստանում. մեկական դեպքեր են գրանցվել Եգիպտոսում, Լիբանանում, ԱՄԷ-ում՝ 11: Լիբանանցու մոտ վարակը հայտնաբերվել է Իրանից վերադառնալուց հետո:

https://www.facebook.com/www.grigorian.sargis/posts/502816387336051

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն առնվազն 4-ն (ըստ որոշ տեղեկությունների՝ 5-ը): Հաղորդվում է, որ վարակվել է նաև Թեհրանի վարչական շրջաններից մեկի ղեկավարը: Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Քուվեյթը դադարեցրել է օդային հաղորդակցությունը: Այլ մանրամասներ Իրանից փետրվարի 23-ի համար դեռևս չեն հաղորդվում:

Իրանում ՀՀ դեսպանությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորել է անվտանգության նկատառումներից ելնելով կապ հաստատել դեսպանության հետ` նշելով գտնվելու վայրը:

https://www.facebook.com/armembiran/posts/3862518423773258

Փետրվարի 21

Փետրվարի 21-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 76723-ի: Covid-19-ից մահացել է 2247 մարդ, բուժվել և առողջացել են 18515-ը:

Չինաստանի գիտության և տեխնոլոգիաների նախարար Սյույ Նանպինը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են մեկնարկել ապրիլի վերջից ոչ շուտ: Ներկայումս կենդանիների վրա են իրականացվում փորձարկումներ:

Ուկրաինայում Յուհանից տարհանվածներին Պոլտավայի Նովիյե Սանժարիի առողջարան՝ կարանտինի տեղափոխող ավտոբուսները հարձակման են ենթարկվել: Առողջարանի մոտ տեղի բնակիչները փորձել են փակել փողոցը, թույլ չտալ ավտոբուսների մուտքը: Ոստիկանության միջամտությունից հետո բնակիչները քարեր են նետել ավտոբուսների և ոստիկանների վրա։

Փետրվարի 20

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 74,57 հազար, ևս 1,1 հազար մարդ այլ երկրներում են տառապում այդ հիվանդությամբ: Փետրվարի 20-ի դրությամբ COVID-19-ից մահացել է 2126 մարդ, շուրջ 16 հազարն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

Իրանի Առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում կորոնավիրուսից երկու հոգում մահվան հանգամանքը: Կում քաղաքում մահացածները, ինչպես հաղորդվում է, տարեց մարդիկ են եղել և ունեցել են թույլ իմունիտետ:

Ճապոնիայի ափերի մոտ կայանած Diamond Princess զբոսանավի 3700 ուղևորներից 621-ը վարակված են կորոնավիրուսով: Երկու շաբաթ առաջ տարհանված ճապոնացի ուղևորներից երկուսը մահացել են: Մահացածներն 80 ամյա տղամարդ և կին են:

Այսօրվանից փակվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև պետական սահմանը՝ Չինաստանի քաղաքացիների համար: Չինացի ուսանողների ուսուցումը ռուսական ԲՈւՀ-երում առաջարկվել է իրականացնել առցանց տարբերակով:

Չինաստանն արտաքսել է ամերիկյան The Wall Street Journal-ի լրագրողներին՝ «Չինաստանն իսկապես Ասիայի հիվանդ մարդ է» վերտառությամբ հոդվածի պատճառով: «Ասիայի հիվանդ մարդ» արտահայտությունն օգտագործվել է նախկինում՝ Չինաստանի գաղութացման ժամանակ: Հոդվածը որակվել է նաև «ռասիստական մղումներ» ունեցող:

Փետրվարի 19

Փետրվարի 19-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2004-ի: Վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 74,1 հազար է, իսկ առողջացածները և հիվանդանոցից դուրս գրվածները 14,3 հազարն են:

Կորոնավիրուսով վարակված բժիշկների և բուժաշխատողների թիվը հասել է 3 հազարի: Նրանց մեծ մասը Հուբեյ նահանգների հիվանդանոցներում աշխատողներն են:

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնն (ՀՎՊԿ) ուսումնասիրել է կորոնավիրուսով վարակվածներից 44 հազարի հետազոտության տվյալները: Պարզվել է, որ հիվանդությունը հիմնականում թեթև բնույթ է կրում. ծանր հետևանքներ է ունենում խրոնիկ հիվանդների և տարեցների մոտ: Պարզվել է, որ ուսումնասիրվածների շրջանում մանկահասակ երեխաներ (մինչև 9 տարեկան) չկան:

Հիվանդների տոկոսային հարաբերակցությունն՝ ըստ տարիքի / © ՀՎՊԿ / BBC russian

Ֆրանսիական դեղագործական Sanofi ընկերությունը հայտարարել է, որ մշակում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարդկանց վրա կփորձարկվի 1-1,5 տարի հետո, իսկ զանգվածային կիրառություն կստանա 3-4 տարուց: Ընկերությունը նոր պատվաստանյութը ստեղծելու է ատիպիկ թոքաբորբի՝ SARS-ի համար կատարված մշակումների կիրառմամբ:

Փետրվարի 18

COVID-19 կորոնավիրուսով վարակվել է արդեն 72436 մարդ: Մահացածների թիվը 1868 է, իսկ առողջացած և դուրս գրվածներինը՝ 12552:

Յուհանում կորոնավիրուսից մահացել է «Ուչան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ Լյու Չժինմինը: 51 ամյա բժիշկը բուժհաստատության առաջին ղեկավարն էր, որ նոր հիվանդության զոհ դարձավ: «Ուչանն» առաջին հիվանդանոցներից էր, որտեղ ընդունվել են կորոնավիրուսով հիվանդները:

Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել Թայվանում. 60 ամյա տղամարդ է մահացել, ով վերջին շրջանում երկրից դուրս չի եկել:

Չինաստանում արդյունաբերական ձեռնարկություններն աստիճանաբար վերսկսում են գործունեությունը: Ներկայումս արտադրության 80%-ն արդեն վերականգված է: 4 գործարաններից 3-ն արդեն վերաբացել է նաև Toyota ընկերությունը, սակայն դեռ մատակարարման սահմանափակումները կշարունակվեն: 4-րդի վերաբացումը նախատեսված է փետրվարի 24-ին:

Ամերիկյան Apple ընկերությունը նվազեցրել է 2020թ. առաջին քառորդի համար իր եկամուտների կանխատեսումը: Գլխավոր պատճառներն ընկերությունը համարել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առաքման սահմանափակումները և Չինաստանում պահանջարկի նվազումը:

Փետրվարի 17

Փետրվարի 17-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 70548-ի, մահացել է 1770 մարդ, առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 10844-ը:

Չինաստանի Նանկայի համալսարանը հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր էքսպրես-թեստի ստեղծման մասին: Հաղորդվում է, որ հետազոտության համար կիրառվող նոր թեստի շնորհիվ կորոնավիրուսի շտամը հնարավոր է հայտնաբերել 15 րոպեում:

Հուբեյ նահանգի իշխանությունները բնակիչներին, այդ թվում՝ գյուղաբնակներին, արգելել են դուրս գալ տներից: Փողոցներում երթևեկել թույլատրվում է միայն ոստիկանական և շտապօգնության մեքենաներին:

Շանհայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ մոտ են կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի ստեղծմանը: 100 հազարավոր պատվաստանյութերից համակարգչային մոդելավորման արդյունքում մշակվել է միջոց, որը ներկայումս փորձարվում է մկների վրա: Վերջնական ժամկետներ չեն նշվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային խումբը մեկնել է Պեկին: Չինացիներից և օտարերկրացիներից բաղկացած 24 հոգանոց խումբն ուսումնասիրելու է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման հանգամանքներն: Ավելի վաղ ԱՀԿ-ն փորձագետների նախնական խումբ էր գործուղել Չինաստան:

Փետրվարի 16

COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 68,5 հազարի: Փետրվարի 16-ի դրությամբ մահացել է 1665 մարդ, բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 9149-ը:

Մասնագետներն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ աշխարհում վիրուսին զուգահեռ բռնկվել և մեծ տարածում է ստանում ռասիզմը: Հաղորդվում է, որ տարբեր երկրներում և սոցցանցերում ընդգծված բացասական վերաբերմունք է ձևավորվել չինացիների և ընդհանրապես՝ ասիացիների նկատմամբ:

Գրառում. «Կորոնավիրուս. դրանից ավելի շատ մարդ է ռասիստ դարձել, քան՝ հիվանդ»: Ֆրանսիա, Նանտ / ©Getty Images

Համացանցում նաև ծաղրի առարկա են դարձնում չինական ավանդույթները, սննդակարգն ու հիգիենան: Ռուսաստանում, Ուկրաինայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում և այլ երկրներում բնակվող շատ չինացիներ ահազանգել են իրենց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին:

https://www.instagram.com/p/B8C6BPklh1V/?igshid=1os6yie7d40qh
Երբ նստած ես քո սիրելի չինական ռեստորանում, իսկ խոհանոցից հազի ձայն ես լսում:

Ֆրանսիայում Չինաստանից ժամանած 80 ամյա զբոսաշրջիկ է մահացել: Սա Եվրոպայում կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն էր:

Չինաստանում որոշել են խստացնել պատիժը վարակվածների թիվը և սեփական առողջական ծանր վիճակը թաքցնելու համար: Հաղորդվում է, որ նմանատիպ իրավախախտումներ կատարածներին սպառնում է 10 տարվա կամ ցմահ ազատազրկում կամ կախաղան՝ հասարակական վտանգավորության արարքի համար:

ԱՀԿ ղեկավարը հայտարարել է, Կազմակերպությունն այլևս ի վիճակի չէ կանխատեսել համաճարակի տարածման հետագա ընթացքը: Գեբրեյեսուսն անհանգստություն է հայտնել, որ կորոնավիրուսը կարող է հայտնվել առողջապահական ոչ զարգացած համակարգ ունեցող երկրներում:

Փետրվարի 15

Փետրվարի 15-ի դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում հաշվվում է շուրջ 67 հազար, որոնցից 600-ը` Չինաստանից դուրս: Մահացածների թիվը 1523 է, իսկ առողջացածների և հիվանդանոցից դուրս գրվածներինը՝ 8000-ից ավելի:

Կորոնավիրուսը հասել է Աֆրիկա. Եգիպտոսի Առողջապահության նախարարությունն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել է արտերկրից Եգիպտոս ժամանած օտարերկրյա քաղաքացու մոտ նոր վիրուսի հայտնաբերման մասին: Հիվանդի քաղաքացիության և ազգային պատկանելիության մասին չի հաղորդվել:

AFP տեղեկատվական գործակալությունն անհանգստություն է հայտնել, որ մահացու վիրուսի ներթափանցումն աֆրիկյան երկրներ կարող է լուրջ հետևանքներ առաջացնել: Նշվում է, որ Աֆրիկայում առողջապահական պայմանների ցածր մակարդակը և Չինաստանի հետ առևտրային սերտ հարաբերությունները հաշվի առնելով՝ կասկածի տակ է դրվում համաճարակին դիմակայելու ընդունակությունն այդ մայրցամաքում:

Արտաքին աշխարհից մեկուսացված Յուհան քաղաքում արգելափակվել են նաև շփումները քաղաքի վարչական շրջանների միջև:  Որոշվել է վարչական շրջանների միջև տեղադրել անցակետեր` տեղաշարժը թույլատրելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Չինաստանի մյուս շրջաններից Հուբեյ նահանգ է տեղափոխվել շուրջ 25 հազար բժիշկ և բուժաշխատող, քանի որ տեղի բուժանձնակազմի քանակը չէր բավարարում հիվանդներին սպասարկելու համար:

Փետրվարի 14

COVID-19 կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1380 մարդ: Հիվանդների թիվը փետրվարի 14-ի դրությամբ հասել է 63851-ի, առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 6723 մարդ:

Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1700 բուժաշխատող, որոնցից 6-ը մահացել են:

Ավելի քան 1,7 հազար բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով / ©EPA-EFE/YUAN ZHENG CHINA OUT

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը հայտարարել է, որ ալկոհոլի օգտագործումը ոչ մի կերպ չի նպաստում COVID-19-ի դեմ պայքարին: Հիվանդությանը դիմակայելու կարևոր նախապայման է համարել հիգիենան: Նրա խոսքով՝ ալկոհոլի չարաշահումն, ընդհակառակը, կարող է ալկոհոլային թունավորում առաջացնել:

Յուհանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտարարել է, որ պլազմայի փոխներարկման արդյունքում հնարավոր է եղել առողջացնել COVID-19 կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբով հիվանդներին: Հաղորդվում է, որ այդ մեթոդով արդեն 10 հոգի բուժվել է, մինչդեռ դեղամիջոցներն արդյունք չէին տվել:

Փետրվարի 13

COVID-19 անունը ստացած նոր կորոնավիրուսը փետրվարի 13-ի դրությամբ խլել է 1367 մարդու կյանք: Առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել 5911-ը: Հիվանդների ընդհանուր թիվն արդեն մոտ 60 հազար է:

Նախորդ օրվա համեմատ հիվանդների թվի կտրուկ աճը պայմանավորված է հիվանդության հայտնաբերման նոր մեթոդի կիրառմամբ. մեկ օրվա ընթացքում վիրուս է հայտնաբերվել ավելի քան 15 հազար մարդու մոտ: Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը նշել է, որ այսուհետ հիվանդների թիվը նշվելու է համակարգչային տոմոգրաֆիայի տվյալների համաձայն՝ չսպասելով մյուս հետազոտությունների պատասխաններին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա կարող են մեկնարկել 4-5 ամսից:

ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև կայացած համաձայնությունների առաջին փուլի իրականացման տեմպերը կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել են:

Փետրվարի 12

Չինաստանում բռնկված կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 44,6 հազարի, մահացել է 1113 մարդ, առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4740-ը:

Ավտոարշավի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի չինական փուլը, որը պետք է կայանար Շանհայում՝ ապրիլի 17-19-ը, կորոնավիրուսի պատճառով սահմանված ժամկետում չի կայանա: Նախնական տարբերակով հնարավոր է համարվում միջոցառումն անցկացնելու օգոստոս-նոյեմբեր ամիսներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տեսակի կորոնավիրուսին պաշտոնական անվանում է տվել. այսուհետ այն կկոչվի COVID-19: Ժնևում կայացած ֆորումի շրջանակներում ընդունված որոշմամբ նոր անվան մեջ CO-ն կորոնավիրուսն է, VI-ն՝ վիրուսը, իսկ D-ն՝ հիվանդությունը:

Փետրվարի 11

Փետրվարի 11-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 42,7 հազարից: Մահացել է 1017 հիվանդ: Բուժումը ստացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 4046-ը:

Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքը հուզիչ տեսանյութ է հրապարակել՝ աջակցություն հայտնելով Չինաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Հոլովակում չինական իշխանություններին իրենց աջակցությունն են հայտնում ինչպես Չինաստանի տարբեր քաղաքներում բնակվող հայերը, այդ թվում՝ երեխաները, այլև Հայաստանում չինարեն սովորող ուսանողները:

https://youtu.be/q0ACyTaRato
Չինաստանի և Հոնկոնգի հայ համայնքի ուղերձը / ©ChinaHay Armenian Community of Hong Kong and China

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 11-12-ը Ժնևում հրավիրել է հետազոտությունների և նորարարությունների համաշխարհային ֆորում՝ 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջազգային ուժերը մոբիլիզացնելու նպատակով: Ֆորումին մասնակցելու են առաջատար գիտնականներ, առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտային պաշտոնյաներ: Քննարկվելու են ախտորոշման մեթոդներին, պրոֆիլակտիկային և վիրուսի բուժմանը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Չինաստանում բռնկված համաճարակի դեմ պայքարում թերացումների համար Հուբեյ նահանգում գիգիենայի և առողջապահական գերատեսչության երկու պաշտոնյաների լիազորությունները դադարեցվել են:

Սանկտ Պետերբուրգում գտնվող Nissan-ի գործարանն արտադրությանն անհրաժեշտ բավարար քանակությամբ պարագաները Չինաստանից չստանալու պատճառով կարող է դադարեցնել իր աշխատանքները:

2019-nCoV կորոնավիրուսի բռնկման հետևանքով Չինաստանի շուրջ 300 ընկերություններ, որոնց թվում և՝ Xiaomi-ն, հարկադրված դիմել են բանկերին՝ աշխատանքների խաթարման պատճառով կրած վնասները փոխհատուցելու համար վարկեր ստանալու խնդրանքով: Պարտադրված վարկերի ծավալը գերազանցում է 8 մլրդ դոլարը:

Համաճարակի տարածումը հանգեցրել է նավթի գնի միջազգային գնի անկմանը՝ 17%-ով: Նման հետևանքներ չեն առաջացրել ոչ թռչնի գրիպը, ոչ խոզի գրիպը՝ 2009թ.: Նավթի շուկայի վրա բացասաբար էր անդրադարձել միայն 2003թ. ատիպիկ թոքաբորբը: Նվազում են նաև արդյունաբերական մետաղի և էներգիայի գները:

Փետրվարի 10

Չինաստանի Առողջապահական պետական կոմիտեի տվյալներով՝ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը փետրվարի 10-ի դրությամբ հասել է 40171-ի: Հիվանդությունից մահացել է ընդհանուր առմամբ 910 մարդ, որոնցից երկուսը՝ Հոնկոնգում և Ֆիլիպիններում: Չինաստանից դուրս մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:

Առողջացել և հիվանդանոցներից դուրս են գրվել 3281-ը: Բուժվածների թիվն աստիճանաբար աճում է: Եթե հունվարի 27-ին Չինաստանում հիվանդների 1,3%-ն էր բուժվել, ապա այսօր արդեն այդ ցուցանիշը 8,2% է: Առողջապահության պետական կոմիտեի ղեկավարի հաղորդմամբ՝ ցուցաբերվող բժշկական օգնությունն սկսել է իր արդյունքները տալ:

Չինաստանի բնակիչները դիմում են ծայրահեղ միջոցների՝ վիրուսից պաշտպանվելու համար / ©REUTERS

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors-ը փետրվարի 15-ից կվերսկսի իր գործունեությունը: Չինաստանի տարածքում ընկերությունն ունի մի շարք գործարաններ, որտեղ արտադրում են Buick, Chevrolet և Cadillac մակնիշի ավտոմեքենաներ:

Ռուս քաղաքագետ Դմիտրի Աբզալովի կարծիքով՝ կորոնավիրուսի հետևանքով մի շարք ապրանքների գներ կբարձրանան: Նրա խոսքով՝ աշխարհում մատուցվող ծառայությունների շուրջ 60%-ն այս կամ այն կերպ կապված է Չինաստանի հետ: Միաժամանակ, Չինաստանը ոչ միայն սպառման մեծ շուկա է, այլև՝ խոշորագույն արտադրող: Քաղաքագետը նշել է, որ նավթի, գազի և մետաղի ամենամեծ սպառողը ներկայումս դրանց պահանջարկը չունի. հեղուկ գազով բեռնված 5 տանկեր ուղևորվում են դեպի Չինաստան: Դրանցից մեկը գնելուց Պեկինն արդեն հրաժարվել է. այն ուղարկվել է Սինգապուր: Մյուս չորսը դանդաղեցրել են իրենց ընթացքը՝ հույն ունենալով, որ մինչև հասնելն իրադրությունը կկարգավորվի: Աբզալովի համոզմամբ՝ այս ամենը մեծ գնաճի կհանգեցնեն:

Փետրվարի 9

2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 37,1 հազարից: Համաճարակը փետրվարի 9-ի դրությամբ խլել է 811 մարդու կյանք: Առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 2600 մարդ: Հիվանդանոցներում բուժում ստացողների թիվը 33 հազար է, որոնցից 6,2 հազարի վիճակը գնահատվում է ծանր:

ՉԺՀ-ի Առողջապահության գլխավոր կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվողների թիվը շարունակում է մեծ լինել Հուբեյ նահանգում, մինչդեռ Չինաստանի մյուս շրջաններում վարակվածության ցուցանիշներն անցնող շաբաթվա ընթացքում նվազել են շուրջ 43%-ով: Տարբեր նահանգներից մոտ 12 հազար բժիշկ ուղարկվել է Հուբեյ:

Հիվանդանոցներից մեկի աշխատակիցը պատմել է, որ աշխատում են 10 ժամ, որի ընթացքում չի թույլատրվում ուտել, խմել, գնալ զուգարան կամ պարզապես հանգստանալ: Նրա խոսքով` բժիշկներից ոմանք այնքան են հոգնում, որ աշխատանքն ավարտելուց հետո քնում են աթոռներին, քանի որ տուն գնալու ուժ չեն ունենում:

Ռուսաստանի ԱԻՆ ԻԼ-76 ինքնաթիռը Չինաստան է առաքել ընդհանուր 183 խմ բեռ՝ բժշկական պարագաներ և անհատական պաշտպանության միջոցներ:

Հայտնի դերասան Ջեկի Չանը 1 մլն յուան (մոտ 142 հազար դոլար) է խոստացել տրամադրել 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծողին: Նրա խոսքով՝ գիտությունն ու տեխնոլոգիաները վիրուսի դեմ պայքարի բանալին են: Ջեկի Չանը հույս է հայտնել, որ դեղամիջոցը հնարավորինս շուտ կստեղծվի և փողոցները կրկին կլցվեն կյանքը վայելող մարդկանցով:

Փետրվարի 8

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը երկրում փետրվարի 8-ի դրությամբ 34546 է, ԱՀԿ տվյալներով՝ ևս 270 վարակվածներ արտասահմանում են: Մահացածների թիվը հասել է 724-ի: Բուժվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 2200 մարդ: Մահացածության ցուցանիշներով 2019-nCoV-ը գերազանցել է 17 տարի առաջ գրանցված ատիպիկ թոքաբորբին:

2019-nCoV կորոնավիրուսի տարածումը հունվարի 25-փետրվարի 8-ը / ©rbc.ru

Յուհան քաղաքում առաջին անգամ օտարերկրացիների մահվան դեպքեր են գրանցվել: Մահացել են ԱՄՆ-ի և Ճապոնիայի 60-ամյա քաղաքացիներ: Չինաստանի սահմաններից դուրս մահվան նոր դեպքեր չեն գրանցվել:

Միացյալ Նահանգները հայտարարել է Չինաստանին և կորոնավիրուսից տուժած մյուս երկրներին 100 մլն դոլարի աջակցություն տրամադրելու պատրաստականության մասին:

Նովոսիբիրսկի գիտնականները ստեղծել են բժշկական նոր դիմակներ, որոնցով 10 հազար անգամ ավելի քիչ վիրուս կարող է անցնել, քան սովորականների: Նոր տեխնոլոգիայով դիմակը պատրաստված է մելտբլաունից և նանոարծաթից, գործածվում է 10 ժամ: Ինքնամաքրման շնորհիվ դիմակը հնարավոր է կրկնակի կիրառել: Կորոնավիրուսի նկատմամբ դեռ չի փորձարկվել, սակայն սովորական A գրիպի և ստաֆիլակոկի հարցում արդարացրել է իրեն: Չինաստանն արդեն հետաքրքրված է նոր տեխնոլոգիայով:

Փետրվարի 7

2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 31161-ի, մահացել է 636 մարդ՝ Չինաստանում, ևս 2-ը՝ արտասահմանում: Փետրվարի 7-ի դրությամբ հիվանդանոցներից դուրս գրվածների թիվը 1553 է: Մեկ օրվա ընթացքում մահացել է 69 մարդ. ԱՀԿ-ի կարծիքով՝ մահացությունների թիվը նվազման միտում ունի, քանի որ նախորդ օրը մահերն ավելի շատ էին:

Համաճարակի օջախ համարվող Յուհան քաղաքում 10-օրյա շինաշխատանքներից հետո շահագործման է հանձնվել երկրորդ հիվանդանոցը՝ կառուցված հատուկ կորոնավիրուսով հիվանդների համար: Այստեղ աշխատելու է շուրջ 2 հազար բժիշկ:

10 օր անց հիվանդանոցը հանձնվել է շահագործման / ©NEWS.CN

Չինաստանի Հուբեյ նահանգում աշխատանքի են կանչել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին. թեև 29 նահանգներից բժշկական 107 բրիգադ է ժամանել (10596 բուժաշխատող), այնուամենայնիվ, բժիշկների քանակը չի բավականացնում: Հիվանդներին բուժօգնություն է ցույց տալիս նաև Ազգային ազատագրական բանակի բուժանձնակազմը: Ներկայումս առկա է ևս 2250 բժշկի կարիք:

Չինաստանի գիտնականները նոր կորոնավիրուսի հնարավոր միջնաժամկետ տերեր են համարել թեփամորթներին (պանգոլին): Նրանք հաստատել են, որ կենդանիների մոտ հայտնաբերված նոր տեսակի կորոնավիրուսի գենոմային հերթականությունը 99%-ով համընկնում է մարդկանց մոտ հայտնաբերված կորոնավիրուսի հետ: Գիտնականների կարծիքով՝ թեփամորթները կարող են վիրուսի միջնաժամկետ միակ տերերը չլինել, ուստի կոչ են արել հեռու մնալ վայրի կենդանիներից:

Թեփամորթ (պանգոլին) / ©Zuma/TASS

Տարածվող համաճարակը խաթարել է նաև մի շարք ընկերությունների գործունեությունը: Դրանց թվում է հայտնվել նաև Apple-ը. երկու շաբաթով կդադարեն ընկերության համար աքսեսուարներ արտադրող արտադրամասերի աշխատանքները: Կտուժեն հատկապես AirPods Pro ականջակալները՝ նախատեսվածից առնվազն մեկ ամիս ուշ հասնելով խանութներին: Ընկերությանն անհանգստացնում նաև այն, որ սովորական AirPods-ները նույնպես սպառման եզրին են և կարող են չբավարարել առկա պահանջարկը:

Ճապոնական Toyota ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի տարածքում գտնվող գործարանները փետրվարի 10-ից կփակվեն: Վերաբացումը նախատեսվում է փետրվարի 17-ին: Մինչ այդ ընկերությունը միանալու է աջակցության տրամադրմանը համաճարակից տուժած շրջանների բնակիչներին՝ հատկացնելով բժշկական դիմակներ, բիոհագուստ, ախտահանող նյութեր:

Փետրվարի 6

Չինաստանի արտաքին գործերի նախարար Խուա Չունյինը հայտարարել է, որ Չինաստանը թափանցիկ և պատասխանատու մոտեցում է ցուցաբերում կորոնավիրուսի տարածմանը, օպերատիվ կերպով կիսվում է տեղեկատվությամբ, ուստի կոչ է անում չվստահել շշուկներին, որոնք ավելի վատն են, քան հենց կորոնավիրուսը:

Փետրվարի 6-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների քանակը հասել է 28018-ի, մահացել է 563 մարդ: Մեկ գիշերվա ընթացքում մահացել է 73, վարակվել՝ 3694 մարդ: ԱՀԿ արտակարգ դրության ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը հայտարարել է, որ կորոնավիրուսը բուժող ստուգված, արդյունավետ դեղամիջոց դեռևս առկա չէ:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ բուժվածների թիվը հասել է 1198-ի: Նախորդ օրվա համեմատ բուժվածների թվի աճը կազմել է շուրջ 24%: Ընդհանուր առմամբ՝ հիվանդությունը հաղթահարածների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է մահացածների թվին:

Յուհան քաղաքի հիվանդանոցում մեկնարկել են ամերիկյան Gilead Sciences ընկերության էքսպերիմենտային դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն ընդդեմ կորոնավիրուսի: Հետազոտությունների ղեկավար Ցաո Բինը նշել է, որ ոչ կենդանի օրգանիզմում (in vitro) Remdesivir դեղամիջոցը դրական արդյունք է ցուցաբերել նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու գործում:

Ստուգվում են Յուհանի բոլոր բնակիչները / ©REUTERS / China Daily

Չինաստանի Յուհան քաղաքում այսօր առավոտյան բժիշկները սկսել են ստուգել քաղաքի բոլոր բնակիչների անխտիր ստուգմանը: Հիշեցնենք՝ քաղաքում հաշշվում է շուրջ 12 միլիոն բնակիչ: Վարակվածների մոտ 75%-ը հենց այս քաղաքում են, որտեղ և բռնկվել էր վիրուսը:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1138427119676885

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, ըստ որոնց՝ բանանը կամ այլ մրգեր, Չինաստանից առաքված ծանրոցներ կարող են կորոնավիրուս տարածել: Նախարարի խոսքով՝ հարուցիչը մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա չի կարող երկար գոյատևել և դառնալ վարակի տարածման աղբյուր:

Փետրվարի 5

Ռուսական օդատիեզերական ուժերի 2 ինքնաթիռ չինական Յուհան քաղաքից տարհանել է ՌԴ քաղաքացիների խմբին, ինչպես նաև ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանին: 144 տարհանվածների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Հայաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին:

https://youtu.be/gdfRItp0MQ8
Ռուսական օդուժը տարհանել է 144 մարդու / ©TASS

Փետրվարի 5-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը 24 503 է, մահացածներինը՝ 492: Վերջին 24 ժամում գրանցվել է մահացության 65 դեպք: Չինաստանի բուժհաստատություններում հսկողության ներքո գտնվում է 152,7 հազար մարդ: Հիվանդանոցների դուրս է գրվել 892 մարդ:

Ավստրիական Զալցբուրգում 2019-nCoV կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կինը հիվանդանոցից փախուստի է դիմել: Թայվանում և Նոր Զելանդիայում շրջագայելուց հետո նա վերադարձել էր Ավստրիա և դիմել բժշկի՝ հազի և շնչառական խնդիրների գանգատով: 31-ամյա կնոջը ոստիկանները հայտնաբերել են իր տանը: Հետազոտությունների արդյունքները հայտնի կլինեն այսօր երեկոյան:

Չինաստանի Չժեցզյանի համալսարանի հետազոտողների խումբը պատվաստանյութ է գտել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև չինացի գիտնական, համաճարակաբան Լի Լանցզյունանի հետազոտական խումբը: Պատվաստանյութ ստեղծելու մասին է հայտնել նաև մեծբրիտանական հետազոտական խումբը` նշելով, սակայն, որ, չնայած հաջողությանը, տարածման ներկայիս տեմպերի դեմ պայքարը կարող է և չհաջողվել:

2019-nCoV կորոնավիրուսը բուժող դեղամիջոցի ստացման մասին վերոնշյալ լուրերի տարածումից անմիջապես հետո Brent տեսակի նավթի գինն աճել է 3%-ով, իսկ WTI-ն՝ 2,4 %-ով:

Փետրվարի 4

Չինական իշխանությունների հաղորդմամբ՝ փետրվարի 4-ի դրությամբ երկրի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 20 438 է, իսկ մահացածներինը՝ 427: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս 20 երկրում վարակվածների թիվը 176 է: Արտերկրում մահացության 2-րդ դեպքն է գրանցվել:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել, որ համաճարակը կարող է ավելի վատթարանալ, սակայն կոչ է արել խուճապի չմատնվել:

Գիտնականները եկել են եզրակացության, որ 17 տարի առաջ բռնկված համաճարակը և 2019-nCoV կորոնավիրուսն 80%-ով համընկնում են: Նրանց կարծիքով՝ հնարավոր է, որ նախորդ համաճարակի բուժման մեթոդներն ու պատվաստանյութերն օգտակար լինեն նաև այս նոր կորոնավիրուսի հաղթահարման համար: Մինչ մասնագետները փորձարկում են նոր պատվաստանյութերը, չինական հիվանդանոցներում արդեն բուժվել է 725 մարդ:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1136860766500187

ՀՀ Առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու մասին տեղեկատվական հոլովակ:

2019-nCoV կորոնավիրուսով հիվանդների թիվը Չինաստանում կարող է 10 անգամ մեծ լինել
Փետրվարի 3-ի դրությամբ պաշտոնապես հաստատվել է 2019-nCoV կորոնավիրուսով հիվանդացության 17 491 դեպք, որոնցից 17 307-ը՝ Չինաստանում: Սակայն Հոնկոնգի համալսարանի գիտնականները հաստատել են, որ այդ թիվը հնարավոր է՝ նվազեցված լինի տասնյակ անգամ:

Հետազոտողներն իրենց հոդվածում վիճակագրական մոդել են պատրաստել: Նրանց հաշվարկներով՝ միայն կորոնավիրուսի բռնկման օջախ համարվող Յուհան քաղաքում վարակվածների թիվը հունվարի 25-ին արդեն պետք է հասած լիներ 75 815-ի:

Գիտնականներն այդպիսի արդյունքներ են ստացել համակարգչային մոդելավորմամբ: Որպես սկզբնաղբյուր են վերցրել դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 28-ը սահմանը հատած յուհանցի վարակվածների թիվը: Այնուհետև տեսականորեն հաշվարկվել է 2019-nCoV-ով վարակվածների թիվը հենց Յուհան քաղաքում՝ դեկտեմբերի սկզբից մինչև հունվարի 25-ը:

Հիվանդների թվի կանխատեսման համար հաշվի են առնվել նաև Չինաստանի տարածքում 300 քաղաքներում մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տվյալները, ավիատոմսերի ամրագրման տեղեկությունները և կարանտինային ռեժիմի ազդեցությունը, որը մտցվել է Յուհանում և հարակից քաղաքներում հունվարի 23-24-ը: Վարակման հաստատված տվյալները ստացվել են Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնի կողմից հրապարակված հաշվետվություններից:

Գիտնականների խոսքով՝ հրապարակված պաշտոնական թվերի և մոդելավորման արդյունքների նման մեծ տարբերությունը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով: Նախ՝ ինկուբացիոն շրջանի տևողությունը (վարակման և առաջին ախտանիշների ի հայտ գալու ժամանակահատվածը), որը կարող է ձգվել մինչև երկու շաբաթ: Տվյալների տարբերության վրա ազդում է նաև լաբորատոր մեթոդներով օրգանիզմում վիրուսի առկայության հաստատման համար անհրաժեշտ ժամանակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վիրուսով վարակված յուրաքանչյուր մարդ միջինում կարող էր վարակել 2-3 մարդու, իսկ հիվանդների քանակը յուրաքանչյուր 6,4 օրվա ընթացքում կրկնապատկվում էր: Եթե վիրուսը տարածվում է նման մեծ արագությամբ, ապա հավանական է, որ համաճարակի օջախներն արդեն ընդարձակվում են մի շարք խոշոր քաղաքներում՝ Յուհանի համեմատ 1-2 շաբաթ ավելի ուշ:

Չինաստանի հետ ինտենսիվ տրանսպորտային հաղորդակցություն ունեցող արտասահմանյան մեգապոլիսները նույնպես կարող են դառնալ վիրուսային բռնկումների երկրորդային էպիկենտրոններ: Բայց կա նաև լավ լուր. եթե մոդելավորման արդյունքները հաստատվեն, նշանակում է՝ 2019-nCoV-ի մահացությունն էականորեն ցածր է, քան ավելի վաղ ենթադրվել է՝ 1%-ից քիչ:

Հավելենք, որ ներկայումս, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 362 մարդ, առողջացել է 522-ը: 2019-nCoV-ի վարակման դեպք է արձանագրվել 26 երկրում՝ բացի Չինաստանը:

Համաճարակի տարածումը կանխելու նպատակով մի շարք սահմանափակումներ են մտցվել Չինաստանի հետ հաղորդակցությունում: Դադարեցվել են բազմաթիվ չվերթներ, կասեցվել է ապրանքատեսակների ներկրումը Չինաստանից:

Բանանի պահանջարկը նվազել է. հնարավոր է՝ պատճառը կորոնավիրուսի մասին լուրերն են
Բանանի վտանգավորության մասին տեղեկությունները չեն շրջանցել նաև հայ օգտատերերին, ովքեր սկսել են ավելի քիչ բանան գնել: Շուկաներում դժգոհությունն ակնհայտ է, բայց վաճառողները պատճառների մասին տեղեկություն չունեն:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում տեղեկություններ են տարածվել, թե ներմուծված բանանը տարօրինակ տեսք ունի, ներսում ոչ սովորական «հետքեր» կան:

https://www.facebook.com/anahit.grigoryan.ru/videos/2648056081942877/

Համացանցում տարածված այդ տեղեկություններին արձագանքել է ՍԱՏՄ-ն. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշել է, որ դա մանիմուլյացիա է, հակագովազդ, իսկ բանանը ներմուծվում է խիստ վերահսկողության պայմաններում:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1412318835595354&id=100004517520152

Անուշ Հարությունային խոսքով՝ բույսերի հիվանդության հարուցիչները մարդուն չեն անցնում և պտուղն ուտելիս դրանք մարդու կյանքի առողջության համար վտանգավոր լինել չեն կարող: Դրանցից որոշները կարող են միայն տնտեսական վնաս հասցնել աճեցնողներին, ինչի համար էլ համարվում են «կարանտին» և խստորեն վերահսկվում են: ՍԱՏՄ ներկայացուցիչը նշել է, որ գրիպի և այլ վիրուսներ պտուղների մեջ իրենց գոյությունը պահպանել չեն կարող, քանի որ դրանց համար անհրաժեշտ են կենդանի օրգանիզմներ:

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի մեկնաբանությունը վերոնշյալ գրառմանը

Թեև մինչ այժմ բանանից թունավորման կամ հիվանդացության դեպք չի գրանցվել, սակայն մի շարք քաղաքացիներ մեզ հետ զրույցում նշեցին, որ վերջին շրջանում բանանի տեսքն ու համն իրենց դուր չի գալիս: «Բանանի համ չկա»,— նշեց գնորդներից մեկը:

Ռուսաստանում ու Ղազախստանում նույնպես նվազել է բանանի պահանջարկը

Վլադիվոստոկի ոչ մեծ խանութի սեփականատեր Էմինը Թվիթերում բողոք է հայտնել, որ WhatsApp-ով տարածվող հաղորդագրությունների պատճառով բանանի պահանջարկը նվազել է: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նա չի կարողացել վաճառել 7 կգ բանան, և մրգերը ստիպված դեն է նետել:

2019-nCoV կորոնավիրուսի տարածումից հետո ռուսաստանցիները սկսել են մեսենջերներով հաղորդագրություններ ուղարկել այն մասին, որ «բանանը կորոնավիրուս է տարածում»:

Էմինին պատասխանել է Դիտրին, ով ներկայացնում է մատակարարներին: Նրա խոսքով՝ պահանջարկն անկում է ապրել նաև Ղազախստանում:

https://twitter.com/Ganbarov/statuses/1223031994055045120
Կատակը կատակ, բայց WhatsApp-ով տարածվող «բանան մի կերեք» հաղորդագրությունն աշխատում է. արդեն 7 կգ դեն եմ նետել, մատակարարները նույնպես դժգոհում են: Իսկ նախկինում շաբաթական միջինում 15 կգ վաճառում էինք:

Մատակարարներն արդեն 40%-ով նվազեցնում են գները՝ գոնե մեկ տուփ վաճառելու համար: 700 ռուբլու արդեն դեն եմ նետել, այսօր ևս 400-ի դուրս կգրեմ:

Բայց հետաքրքիր է, որ վարունգը, լոլիկը, գազարը, կարտոֆիլը, սոխը և այլն Չինաստանից պարկերով են գնում: Տարօրինակ մարդիկ:

https://twitter.com/StilyagaD/statuses/1223601817604493312
Այո, ես հենց բանանի մատակարար եմ: Ղազախստան էինք շատ տանում, բայց հիմա կտրուկ նվազել է պահանջարկը: Եթե նախկինում 10-15 մեքենա էին գնում, ապա հիմա՝ 4-6: Իսկ մեկ շաբաթից մեծ քանակությամբ բանան է ներմուծվելու: Գները նվազելու են: Շրջաններում նույնիսկ Գյուղատնտեսության նախարարությունը բանանները ստուգում է:

Որոշ ընթերցողներ ենթադրել են, որ բանանի պահանջարկը կարող է նվազած լինել բարձր գնի պատճառով:

https://twitter.com/maverickvrn/statuses/1223581426353868810
Գուցե դրանք չեն վաճառվում այն պատճառո՞վ, որ արժեն 100 ռուբլի:

https://twitter.com/DyuzhikovSlava/statuses/1223535543209938947
100 ռուբլին շատ չէ՞ բանանի համար:

https://twitter.com/prostokotpersik/statuses/1223253402525880320
Մագնիտում կգ-ը 69 ռուբլի է:

https://twitter.com/Vadim098/statuses/1223221403945705473
Ղրիմում բանանի գինը ցածր է:

https://twitter.com/LolaIce3/statuses/1223511319170686977
Մեզ մոտ 70-80 ռուբլի է:

Կգ բանանը պետք է արժենա 1 դոլար: Եթե դրանից բարձր է, ապա ինչ-որ մեկն «երես է առել»:

Սակայն ինչ-որ մեկի համար 100 ռուբլին մատչելի է համարվում:

https://twitter.com/kiriyigor/status/1223435459617001472
100՞, մեր շրջանում 120-150 ռուբլի է:

https://twitter.com/OlGa_Vict_/statuses/1223258700028182529
Մեզ մոտ խանութներում ինչպես 125-135 էին, այդպես էլ մնացել են: Ինքս այսօր 5 հատ վերցրել եմ:

Ավելի ուշ Ռուսական սննդի անվտանգության տեսչական մարմինը հերքեց այդ տեղեկությունները: Չնայած դրան՝ բանանի պահանջարկը շարունակում է նվազել:

Երևանի դեղատներում բժշկական դիմակը հազվադեպ է դարձել
Երևանում բժշկական դիմակ գտնելն արդեն իսկ դարձել է բարդ խնդիր: Տեղեկացանք, որ մի քանի դեղատներում դրանք սպառվել են: Թեև խոշոր դեղատնային ցանցերում դեռևս վաճառվում են, բայց կասկածներ կան, որ այստեղ նույնպես կարող է շուտով դեֆիցիտ առաջանալ:

Մի քանի դեղատներում հայտնեցին, որ քաղաքացիների կողմից պահանջարկը մեծացել է. վերջին օրերին բժշկական դիմակներն անսպասելի շատ են վաճառվել, նոր խմբաքանակ դեռ չեն ստացել: Թեև առողջապահական գերատեսչությունը հայտարարել է, որ դրանց կարիքը դեռևս չկա, բայց քաղաքացիների մեծ մասը, հավանաբար, որոշել է չսպասել, մինչև վարակը հասնի Հայաստան:

Խնդիրն այն է, որ Չինաստանում տարածված նոր տեսակի` 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի պատճառով բժշկական դիմակները մեծ քանակությամբ սպառվում են այն երկրներում, որտեղ վիրուսը տարածվում է: Չինաստանում, օրինակ, համաճարակի հիմնական տարածքում վաճառքում արդեն դիմակներ չկան: Պահանջարկն այնքան մեծ է, որ նույնիսկ արտադրել չեն հասցնում:

Նախօրեին հաղորդվեց, որ Չինական առողջապահական գերատեսչությունը նախկինում այլ երկրների վաճառած բժշկական դիմակները հետ գնելու ցանկություն է հայտնել: Օրինակ՝ Թուրքիայի Դենիզլի քաղաքի բժշկական կենտրոններից մեկը պատրաստվում է նախկինում Չինաստանից գնած 300 հազար դիմակները վերադարձնել: Տնօրենի խոսքով՝ տարբեր վայրերից իրենց դիմակ են խնդրում՝ նույնիսկ առանց գին հարցնելու:

Գնի վերաբերյալ՝ մինչ այս պահն այն դեղատներում, որտեղ բժշկական դիմակներ դեռ կան, գնի փոփոխություն չի նկատվել: Սակայն, հաշվի առնելով նախկին փորձը, վտանգ կա, որ դրանք կարող են թանկանալ: Նախկինում նման դեպքեր գրանցվել են, օրինակ՝ 2009թ. աշխարհում տարածված H1N1 («Խոզի գրիպ») հիվանդություն դեռ նոր-նոր էր հասել Հայաստան, բայց արդեն դեղատների մեծ մասում վերջացել էին բժշկական դիմակները, իսկ այնտեղ, որտեղ դրանք դեռ առկա էին, մոտ 100 դրամով թանկացել էին՝ նախկին 30-50 դրամի փոխարեն դառնալով 100-150 դրամ:

Չինաստանում ոստիկանությունը բարձրախոսով դրոններով սկսել է զգուշացնել կորոնավիրուսի մասին
Չինաստանում ոստիկանները սկսել են օգտագործել դրոններ՝ բարձրախոսներով, մարդկանց նոր կորոնավիրուսի բռնկման մասին նախազգուշացնելու համար: Դրանց միջոցով բնակիչներին կոչ են անում մնալ տանը, դուրս չգալ առանց դիմակների: Վիրուսի դեմ պայքարի այս տարօրինակ մեթոդը միջազգային մեծ ուշադրության է արժանացել:

Տարածված տեսանյութի համաձայն՝ ոստիկաններն անօդաչու թռչող սարքին ռադիոկապ են ամրակցել, որի օգնությամբ հաղորդակցվում են բնակիչների հետ: Կվադրոկոպտերները գտնում են փողոցում առանց դիմակի գտնվող մարդկանց և բարձրախոսներով զգուշացնում են վտանգի մասին:

https://youtu.be/2w8YHB7KAvo
Բարձրախոսով դրոնները պայքարում են վիրուսի դեմ / © Damir Kamaletdinov

Մի դեպքում դրոնը «բարկացել» է սառնամանիքին առանց դիմակի դրսում կանգնած միայնակ կնոջ վրա, մյուսում՝ փոքրիկ երեխային տեղեկացրել է, որ կորոնավիրուսը լուրջ է և պետք է փախչել:

Հավելենք, որ, ըստ ստացված տեղեկությունների, նոր կորոնավիրուսի հետևանքով Չինաստանում մահացել է արդեն 259 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 12 հազարի:

Չինացի գիտնականները պարզել են 2019-nCoV կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանի տևողությունը
Հետազոտությունը պարզել է, որ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը (օրգանիզմում պաթոգենի հայտնվելուց մինչև առաջին ախտանիշների ի հայտ գալն ընկած ժամանակը) 5,2 օր է: Միաժամանակ՝ տարբեր հիվանդների մոտ կարող է այդ ժամանակահատվածը տարբեր լինել: Նոր հետազոտությունը հստակեցնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալները: Դրանց համաձայն՝ վարակվելուց հետո մինչև հազի ու տենդի սկսվելը կարող է տևել 2-10 օր:

Չինացի գիտնականների հեղինակած աշխատանքում հետազոտվել են 2019-nCoV կորոնավիրուսով 10 հիվանդներ: Ուսումնասիրվել են նաև առաջին 425 վարակվածների տվյալները: Այս տեղեկությունների հիման վրա գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը յուրաքանչյուր 7,4 օրը մեկ կրկնապատկվել է, իսկ յուրաքանչյուր հիվանդ վարակել է 2,2 մարդու:

Վերջին ցուցիչը չի կանխատեսում համաճարակի չափերը, բայց կարևոր միջոցառում է համարվում: 2019-nCoV վիրուսի բազային ռեպրոդուկտիվ թիվը փոքր է. քիչ է, քան կարմրուկի դեպքում (մոտ 10), շատ է, քան սեզոնային գրիպը (1,3) և որոշակիորեն համադրելի 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբի հետ (մոտ 3):

Նաև հաստատվել է, որ վիրուսի փոխանցումը մարդուց մարդուն առաջին անգամ տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի կեսերին: Չինացի գիտնականների եզրակացությունները հաստատում են ավելի վաղ Նիդեռլանդներում արված հետազոտության արդյունքները: Վերջինիս համաձայն՝ 2019-nCoV կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանը 5,8 օր է կազմում: