Շեշտ.am (shesht.am) - Feed

Այս ամռան հանգստի նախընտրելի ուղղությունները հայերի համար
Տարվա այս ժամանակահատվածում Հայաստանի քաղաքացիների մտածմունքներին ավելանում է նաև հանգստանալու մեկնելու հարցը։ Ծով չունեցող երկրի համար իրական հանգստի պատկերացումները Սև և Միջերկրական ծովերի հետ են կապված։

Առանձնացնենք հիմնական նախընտրելի ուղղություններն՝ ըստ տուրօպերատորների և հարցումների տվյալների՝

Թոփ 5 հանգստավայրերը

1․ Վրաստան,Եգիպտոս։Ընդհանրապես, մեծ թիվ են կազմում Վրաստանում՝ հատկապես ծովափնյա քաղաքներում հանգստացող հայերը։ Սա համեմատաբար մատչելի ուղղություն է․ 7 օրը 2 անձի համար 200-300 դոլարի սահմաններում։ 1000 հարցվածների 14%-ն, օրինակ, ցանկություն է հայտնել հանգստանալ Վրաստանում։ Սակայն հստակ վիճակագրություն չկա, քանի որ հարևան երկիր գնացողները քիչ են օգտվում տուր-օպերատորների ծառայություններից և նախընտրում են սեփական մեքենաներն ու տեղում հանգստի կազմակերպման իրենց տարբերակը։

Թեև փաստացի Վրաստանն առաջին հորիզոնականում է, բայց տուր-օպերատորների տվյալների համաձայն՝ մեր հայրենակիցներն ամենաշատը նախընտրում են Եգիպտոսը։ Այստեղ կարելի է 7 օր հանգստանալ՝ 2 անձի համար վճարելով ընդամենը 700-800 դոլար։ Այս ուղղության ընտրության պատճառներից ամենակարևորը նույնպես մատչելիությունն է։ Միաժամանակ, այստեղ համադրված են պատմական վայրերն ու ժամանցային կենտրոնները։

2․ Դուբայ։ 2 անձի համար 10-օրյա հանգիստը Դուբայում արժե մոտ 1200 դոլար։  Վերջին տարիների ամենապոպուլյար հանգստավայրերից մեկն է։ Թեև այստեղ հանգստի ամենահարմար ժամանակը ձմեռն է, բայց ամռան ամիսներին նույնպես մեծ պահանջարկ ունի։ Դուբայն աչքի է ընկնում իր ներկայացվածությամբ․ աշխարհի խոշոր կազմակերպություններն այստեղ մասնաճյուղեր ունեն: Կան գինեսի ռեկորդների գրքում գրանցված բազմաթիվ շինություններ։

Հանգիստ Դուբայում

3․ Հունաստան, Թուրքիա։ Հունաստանում 10-օրյա հանգիստն այստեղ 2 անձի համար արժե մոտ 2000 եվրո։ Հունաստանն առանձնահատուկ է իր ծովային հանգստավայրերով, ինչպես նաև պատմական հարուստ ժառանգությամբ։Տուր-օպերատորների տվյալներով՝ Թուրքիայում ևս ՀՀ շատ քաղաքացիներ են հանգստանում։ Այստեղ նույնպես վիճակագրությունը հստակ չէ, քանի որ Արևմտյան Հայաստան այցելողները, Ստամբուլ՝ գործնական կամ անձնական հարցերով մեկնողները կամ պարզապես ծովափնյա հանգստավայր ուղևորվողները հաճախ են օգտվում սեփական տարբերակներից։ Հանգիստը Թուրքիայում 7 օր 2 անձի համար արժե 600-800 դոլար։

4․ Իտալիա։ Հռոմ, Վատիկան, պատմական հուշարձաններ, առաջնակարգ ռեստորաններ, գիշերային ակումբներ, դիսկոտեկներ, զվարճանքի այլ վայրեր․ այն ամենն, ինչ կարելի է վայելել Իտալիայում՝ 10 օրվա հանգստի համար վճարելով 2000 եվրո (2 անձի համար)։

5․ Իսպանիա` կրքոտ ֆլամինգո, գիշերային վառ կյանք, արևոտ լողափեր ու տաք ծով։ Հանգիստն այստեղ 2 անձի համար 10 օրվա համար արժե 2000 եվրո։

Նախընտրելի հանգստավայրերը / ©armeniasputnik.am

Ներգնա հանգիստ

Այս տարի նկատվում է ներգնա տուրիզմի աճ։ Մեր քաղաքացիները հանգստանում են հանրահայտ դարձած Ենոքավանում, ավանդական Դիլիջանում, Ջերմուկում և այլն։ Մեծացել է Արցախում հանգիստն անցկացնողների թիվը։ Սևանա լիճն, իր բնակլիմայական փոփոխություններով հանդերձ, ներգնա տուրիզմի պահանջված ուղղություններից է։

1000 օգտատերերի շրջանում իրականացված հարցումները ցույց են տալիս, որ 49%-ը չի մեկնելու հանգստանալու, իսկ հանգստանալ ցանկացողների մեծ մասը՝ 22%-ը նախընտրել է հանգիստն անցկացնել Հայաստանում։

Ենոքավան, Տավուշ / ©aniarc.am

Հարցում. Հայաստանում ավելի շատ վստահում են Եվրամիությանը, քան ԵԱՏՄ-ին
Եվրոպական միությունը հարցումների միջոցով փորձել է պարզել, թե ինչպես են գնահատում Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիներն իրենց երկրների և ԵՄ միջև հարաբերությունները:

EU NEIGHBOURS east նախագծի շրջանակներում իրականացված հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության 62%-ը դրական վերաբերմունք ունի Եվրոպական միության նկատմամբ: Բացասական է արտահայտվել միայն հարցվածների 6%-ը:

Հատկանշական է, որ նախորդ տարվա ցուցանիշն, ըստ աղբյուրի, ավելի քիչ է եղել. 2018թ. 48%-ն էր դրական կարծիք հայտնել ԵՄ մասին:

Մեծ է նաև Եվրամիության նկատմամբ Հայաստանի ազգաբնակչության վստահությունը` 61%, մինչդեռ Եվրասիական տնտեսական միությանը վստահում է հարցվածների 48%-ը:

ԵՄ Արևելյան գործընկերության 6 երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, անցկացված հարցումների տվյալներն ուսումնասիրելիս տեսնում ենք, որ հայերն ամենաբարձրն են գնահատում ԵՄ հետ հարաբերությունները. ԱլԳ տարածաշրջանային միջին ցուցանիշը 67%-ն է, իսկ մեզանում այն կազմել է 92%:

Զեկույցի համաձայն, հայաստանցիների 71%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին տրամադրված ֆինանսական աջակցության մասին:

Մեթոդաբանություն

Ամենամյա հարցումն իրականացվել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ 2019թ.-ի փետրվար – մարտ ամիսներին՝ 6000 դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով (յուրաքանչյուր երկրում՝ 1000 հարցազրույց):

Հարցումն իրականացվել է ACT ընկերության և նրա ցանցային գործընկերների կողմից: Ծրագիրն իրականացվում է Ecorys-ի գլխավորած կոնսորցիումի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հարցում. չնայած տնտեսական մտահոգություններին՝ մեծ մասը լավատես է ապագայի նկատմամբ
Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հասարակական հարցումների կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում ներկայացուցչական հարցում է կատարել։ Արդյունքները ցույց են տալիս, որ կառավարությունը շարունակում է վայելել բնակչության մեծամասնության վստահությունը։

Բնակչության մեծ մասը լավատես է նաև երկրի ապագայի նկատմամբ՝ չնայած տնտեսական ոլորտի վերաբերյալ հայտնած մտահոգություններին։

Հարցման արդյունքների համաձայն, կառավարությունը շարունակում է վայելել հասարակական լայն շրջանակների դրական տրամադրվածությունը՝ շարունակելու երկրում իրականացվող արմատական բարեփոխումները։ Հարցվածների ավելի քան 60 տոկոսը ցանկանում է, որ կառավարությունը տնտեսական և քաղաքական բարեփոխումներն իրականացնի ոչ թե աստիճանաբար, այլ արագ կերպով։

ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի խոսքով, հայության արտահայտած բարի կամքը և տրամադրվածությունը կառավարությանն արմատական բարեփոխումներ իրականացնելու և մարդկանց տնտեսական բարեկեցությունը բարելավելու աննախադեպ հնարավորություն  են ընձեռնում։

Հարցվածների 72 տոկոսը վստահություն է հայտնել վարչապետի ինստիտուտին, իսկ 60 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղիով։ Թեև այս ցուցանիշն անցած տարվա հոկտեմբերի համեմատ 12 կետով անկում է ապրել, այնուամենայնիվ, կառավարության նկատմամբ վստահության արտահայտման նշանակալի ցուցանիշ է։

Հարցվածների 59 տոկոսը բավարար է գնահատել կառավարության վարած քաղաքականությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

Չնայած լավատեսության այս դրսևորումներին` կան նաև մի շարք հանրային մտահոգություններ։ Կառավարության ամենամեծ ձախողումների վերաբերյալ հարցին պատասխանելիս հարցվածներն առավել հաճախ նշում են վատ կառավարումը (22 տոկոս): Անցած վեց ամիսների ընթացքում այն մարդկանց տոկոսն, ովքեր հավատում են, որ կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, նվազել է՝ 72 տոկոսից հասնելով 53 տոկոսի։

Միջազգային հանրապետական ինստիտուտ / ©iri.org

Այն հարցին, թե որոնք են այն երեք խնդիրները, որոնց կառավարությունը պետք է լուծում տա առաջիկա վեց ամիսների ընթացքում, հարցվածները նշում են աշխատատեղերը (30 տոկոս), սոցիալ-տնտեսական խնդիրները (18 տոկոս), աշխատավարձերը (14 տոկոս) և թոշակները (12 տոկոս)՝ կրկնելով նախորդ տարվա արդյունքները։

Չնայած հարցվածների 42 տոկոսը կարծում է, որ անցած վեց ամիսների ընթացքում տնտեսությունն ընդհանուր առմամբ զարգացում է ապրել, նույն ժամանակաշրջանում հարցվածների միայն 24 տոկոսն է բարելավում նկատել սեփական տնտեսությունում։

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում՝ հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Հարցվել են Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներ։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։