Շեշտ.am (shesht.am) - Feed

«Ռուսաց լեզուն»՝ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի համատեղ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երկու երկրները կարագացնեն կենսաբանական անվտանգության և զանգվածային հաղորդակցությունների ոլորտներին վերաբերող փաստաթղթերի նախապատրաստումը:

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների փաստաթղթաիրավական բազայի ամրապնդման պատրաստականության մասին: Մասնավորապես՝ Լավրովը մատնանշել է  զանգվածային հաղորդակցությունների, կենսաբանական անվտանգության, միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտներին վերաբերող փաստաթղթերի նախապատրաստման արագացումը:

Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան մեծապես կարևորում է Հայաստանում ռուսերեն լեզվի ուսումնասիրությունը և, նրա գնահատմամբ, «հայ ընկերները հասկանում են համագործակցության այդ ուղղության նշանակությունը»:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանում գործում է շուրջ 60 պետական դպրոց, որտեղ ռուսերենը խորապես ուսումնասիրվում է, գործում են ռուսական բուհերի 6 մասնաճյուղեր և Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանը: ԱԳ նախարարի խոսքով՝ ռուսական բուհերում Հայաստանի ավելի քան 5 հազար քաղաքացի է սովորում, որոնցից ավելի քան 2 հազարը՝ ՌԴ դաշնային բյուջեի հաշվին:

Լավրովն ընդգծել է, որ նմանատիպ ծրագրերը շարունակվելու են, ռուսական կողմը հատկացնելու է համապատասխան քվոտաներ և պատրաստ է ավելացնելու դրանք: