Շեշտ.am (shesht.am) - Feed

Երբ հարձակվում են «զոմբիները». Լեռնային Ղարաբաղի պատերազմի դասերից
Լրատվական գործակալություններից և Լեռնային Ղարաբաղում կռվող բազմաթիվ հայ կամավորականների պատմություններից հայտնի է, որ հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների առջևից գրոհում են վարձկան ահաբեկիչները, որոնք ակնհայտորեն ոչ սթափ վիճակում են. թմրանյութերի ազդեցության տակ են: Նրանք չեն վախենում գնդացրային կրակահերթից, անտեսում են կորուստները՝ հասնելով Արցախի պաշտպանների դիրքերին:

Այդպիսով՝ մարտական գործողություններն իրապես ղեկավարող թուրք զինվորականները լուծել են ադրբեջանական բանակի միջին և կրտսեր սպայական օղակների օպերատիվ-մարտավարական պատրաստվածության ցածր մակարդակի հարցը:

Ավելին, Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում «թյուրքական» կոալիցիան ցուցադրել էր առաջին և երկրորդ աշխարհամարտերի գերմանական գլխավոր շտաբի ռազմավարության փայլուն իրագործումը. լիարժեք անխիճ վերաբերմունք յուրայինների և հակառակորդի նկատմամբ, բոլոր տեսակի կարգերի ու կանոնների անտեսում:

Մարտից առաջ զինվորականների մարտական ոգու բարձրացումը քիմիական խթանիչների միջոցով տարածված երևույթ է եղել դեռ անտիկ ժամանակներից: Ոչ սթափ վիճակում զորքին մարտի դուրս բերելու «ավանդույթը» շարունակվել է նաև միջնադարում, որոնց մասին առկա են պատմական վկայություններ:

Երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական վերմախտը լայնորեն կիրառել է պերվիտին թմրամիջոցը: Դրանք օգտագործել են ինչպես շարքայինները, այնպես էլ, ըստ տեղեկությունների, Հիտլերը: Լեհաստանի դեմ պատերազմի ժամանակ պերվիտինի հաբեր ունեին բոլոր սանիտարները: Ֆրանսիա ներխուժելուց առաջ կայացվել էին դրանց օգտագործման չափաբաժինների (12 ժամը մեկ) վերաբերյալ հստակ որոշումներ: Այդ հաբերը ճնշել են վախը և բարձրացրել մարտունակությունը, հաղորդել ինքնավստահություն, ջանասիրություն, նվազեցրել ցավի զգացումը:

Ապացույցներ են հայտնաբերվել, որ պերվիտին են օգտագործել նույնիսկ օդաչուները: Սակայն հաղորդվել է, որ նշված թմրամիջոցն արդյունավետ է եղել միայն բլիցկրիգների ժամանակ, մինչդեռ տևական մարտերի դեպքում այն կորցրել է իր ազդեցությունը:

Տարատեսակ թմրամիջոցներ մարտական գործողությունների ժամանակ օգտագործվել են նաև Մերձավոր Արևելքում: Տվյալներ կան, որ հոգեմետ միջոցներ են օգտագործել (որոշ դեպքերում՝ ստիպողաբար) նաև ամերիկացի օդաչուները՝ Աֆղանստանում մղված պատերազմի ժամանակ:

Թե ինչ տեսակի թմրամիջոց են օգտագործել Լեռնային Ղարաբաղում կռված վարձկանները, հայտնի չէ: Հավանական է համարվում, որ թուրք զինվորականները նրանց կարող էին տրամադրած լինել այնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են ռազմական գերտերությունների բանակներում:

Ուժեղ ազդող դեղամիջոցներ օգտագործվում են ռուսական հատուկ ծառայություններում. հիմնականում հակառակորդի թիկունքում հայտնված վիրավորներն են այն կիրառում կամ հոգնած և առաքելությունը մինչև վերջ չհասցրած մարտիկները: Այդպիսի հոգեմետ դեղեր օգտագործողները հաճախ բարձր որակավորում ունեցող զինվորականներն են, ովքեր գիտակցում են, թե ինչ հետևանքներ այն կունենա իրենց առողջության վրա, սակայն զինվորական պատիվն ավելի բարձր են դասում:

Լեռնային Ղարաբաղում պատերազմին մասնակցած գրոհայինները թմրամիջոցի ազդեցության տակ կիրառվել են որպես «թնդանոթի միս». սա ռազմական նորարարություն է համարվում, ինչը, Ռազմական գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Պրոխվատիլովի կարծիքով, պետք է հաշվի առնել՝ ապագա ռազմական հակամարտությունների համար:

Նշվում է, որ «զոմբիների» այդօրինակ հարձակումները չեն կարող հաջողություն ապահովել խորը էշելոնավորված պաշտպանության և ժամանակակից ՀՕՊ համակարգերի պայմաններում: Սակայն երբ մահից չվախեցող զինյալները գրոհում են թույլ պաշտպանվածություն ունեցող կամավորականների դիրքերը՝ ունենալով հրետանային շղարշի և անօդաչուների երամի անգերազանցելի աջակցությունը, ապա նրանք հեշտությամբ չեղքում են հակառակորդի պաշտպանությունը և ամրանում են գրավված տարածքում:

Այդպիսինն են ժամանակակից անգութ բլիցկրիգները, որպիսին լիովին արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում 44 օր տևած պատերազմը: