Շեշտ.am (shesht.am) - Feed

Բաքվում 125 հայ գերի է պահվում. Սիրանուշ Սահակյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպանի խոսքով՝ Բաքվի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 45 հայ գերի է պահվում: Այսինքն, ինչպես նշում է Սիրանուշ Սահակյանը, Բաքուն ընդունում է 45 հայերի գերեվարման փաստը:

Իրավապաշտպանի խոսքով՝ բացի պաշտոնական տվյալներից, կան ավելի մեծ թվով զինվորների գերեվարման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններ՝ հիմնված առկա փաստերի վրա:

Բացի 45 գերիներից, ինչպես նշում է, առկա տվյալները վկայում են, որ Ադրբեջանում ևս 80 հայ գերիներ են պահվում: Սա, Սահակյանի խոսքով, հստակ թիվ է, քանի որ անհերքելի ապացույցներ կան նրանց գերեվարման վերաբերյալ՝ լուսանկարներ, տեսանյութեր, ականատեսներ, ովքեր գերիներին անձամբ են տեսել:

Սահակյանը շեշտում է, որ ադրբեջանական կողմը հայ գերիներին վերագրում է տարբեր հանցագործություններ՝ փորձելով նրանց վերադարձի գործընթացը ձգձգել:

Դադարեցնել բանակցությունները և աղմուկ բարձրացնել. Սիրանուշ Սահակյան
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով` Ադրբեջանը հայ ռազմագերիների հարցն օգտագործում է հայ-ադրբեջանական հարաբերություններում շահավետ ձեռքբերումների հասնելու համար:

Սահակյանը նշում է, որ եթե ադրբեջանական կողմը չի կատարում պայմանավորվածությունը, ապա հայկական կողմը պետք է առավել հետևողական աշխատանքներ տանի միջազգային կառույցներում, որպեսզի կիրառվեն պատժամիջոցներ:

Իրավաբանի խոսքով` գերիների վերադարձի ձգձգումը ռազմական հանցագործություն է և հնարավորություն է տալիս քաղաքական պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Ադրբեջանի դեմ, որպես պետություն, այլև` նրա բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր հանցավոր վճիռներ են կայացնում: Այս համատեքստում Սահակյանը կարևորել է Հայաստանի կառավարության աշխատանքների ակտիվացումը` անհրաժեշտ համարելով դադարեցնել բանակցությունները և մեծ աղմուկ բարձրացնելը:

Սիրանուշ Սահակյանի համոզմամբ` Բաքուն գերիների հարցը փորձում է դարձնել քաղաքական առևտրի առարկա, բայց հայկական կողմը չպետք է Ադրբեջանին կարևոր փաստաթղթեր փոխանցի, ինչպես ականապատ դաշտերի քարտեզների դեպքում: Սահակյանը ՀՀ իշխանություններին քննադատել է Խծաբերդի զինծառայողների գերեվարումը չկանխելու և ադրբեջանցի գերիներին ու դիվերսանտներին հապճեպ վերադարձնելու մեջ:

15 հայ ռազմագերիներ վերադառնում են հայրենիք (upd.)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել` նշելով. «Մեր 15 եղբայրները վերադառնում են»:

Միաժամանակ ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե 15 հայ ռազմագերիները փոխանակվել են ականապատ դաշտերի քարտեզի դիմաց: Դրանում, ինչպես հաղորդվում է, նշված են Աղդամի (Ակնա) շրջանի 97 հազար տանկային և հակահետևակային ականների տեղադիրքերը: Այս տեղեկությունը հայկական կողմից դեռ ճշտված չէ:

UPD. Վրացական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ` հայ ռազմագերիների վերադարձն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի միջնորդությամբ:

Գրեք, եթե ճանաչում եք գերիներին. Արտակ Զեյնալյանը տեսանյութ է հրապարակել
Իրավապաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն ի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ հայ զինծառայողներն են` Արցախի դեմ պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցիների կողմից:

Զեյնալյանի խոսքով` նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել տղաներին:

Գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանը խնդրել է, որպեսզի հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ իր հետ (Սիրանուշ Սահակյան` + 374 94 907002, Արտակ Զեյնալյան` + 374 91 193526):

Արտակ Զեյնալյանը նաև խնդրել է ներկայացնել համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ:

Իրավապաշտպանը հայտնել է, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների արդյունքում:

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանն ամբողջությամբ կատարել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները` վերադարձնելով ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին: Նաղդալյանը շեշտել է, որ հայկական կողմն ազատ է արձակել նույնիսկ Արցախում 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու ադրբեջանցիների:

ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից օրեցօր աճող ճնշումը վկայում է, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համաձայն:

Նաղդալյանի խոսքով` Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար (խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող կեղծ մեղադրանքներին):

Ընդգծել է նաև, որ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ:

Ադրբեջանում դատում են ռազմագերի Վիգեն Էուլջեքչիյանին
Հաղորդվում է, որ Վիգեն Էուլջեքչիյանը Լիբանանից վերադարձել և կամավոր ռազմաճակատ է մեկնել, գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Բաքվի իշխանությունները, սակայն, նրան վերաբերվում են որպես վարձկանի` նշելով, թե իբր 2500 դոլարի համար է պատերազմի մեկնել:

Հիշեցնենք, որ նախօրեին Կապանում կայացած դատական նիստում որոշում է կայացվել ցմահ ազատազրկման դատապարտել աշնանը տեղի ունեցած պատերազմում հայկական ստորաբաժանումների կողմից ձերբակալված սիրիացի երկու ահաբեկիչներին, որոնք կռվել են ընդդեմ Արցախի:

19 անձ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցիների կողմից. Արտակ Զեյնալյանն անուններ է հրապարակել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են ՄԻԵԴ:

Զեյնալյանի հաղորդմամբ` 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ: Նրանցից 19-ի անունները ներկայացված են ստորև.

Քաղաքացիական անձինք`1. Էդուարդ Շահգելդյան2. Արսեն Ղարախանյան3. Բենիկ Հակոբյան4. Էլենա Հակոբյան5. Սերժիկ Վարդանյան6. Էլլա Վարդանյան7. Գենադի Պետրոսյան8. Յուրիկ Ասրյան9. Միշա Մովսիսյան10. Անահիտ Մովսիսյան11. Նինա Դավթյան12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`13. Էրիկ Մխիթարյան14. Գագիկ Մկրտչյան15. Արայիկ Պողոսյան16. Վարդգես Ղազարյան17. Յուրի Ադամյան18. Արթուր Մանվելյան19. Նարեկ Բաբայան

Արտակ Զեյնալյանի խոսքով` գերության մեջ հայտնված անձինք խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:

ԵԽԽՎ-ում ռուսներն ու սերբերը դեմ և ձեռնպահ են քվեարկել գերիների հարցն օրակարգում ներառելուն
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցն ընդգրկվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում. հարցը կքննարկվի ապրիլի 20-ին` ԵԽԽՎ լիագումար նիստում: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18:

Քվեարկության արդյունքներին անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` նշելով, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամները, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը:

Ռուսական պատվիրակության մյուս անդամները, Բաբաջանյանի հաղորդմամբ, ձեռնպահ են քվեարկել: Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորի նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում` գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:

Ադրբեջանցիները հայ ռազմագերուն սպանել են
Ապրիլի 8-ին հաստատվել է ադրբեջանցիների կողմից գերեվարված Էրիկ Մխիթարյանի մահվան լուրը: Զինծառայողի դին հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ: Հաղորդվում է, որ երեք անգամ ԴՆԹ հետազոտություն է անցկացվել, երեքն էլ դրական պատասխան են ունեցել:

Էրիկ Մխիթարյանի գերության հանգամանքը հավաստող տեսանյութն ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել էր դեռևս նոյեմբերի 24-ին:

Էրիկ Խաչատրյան / © armtimes

Ընտանիքի անդամները Էրիկի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Թեև նրա գերեվարման մասին տեսանյութերը հենց ադրբեջանցիներն էին հրապարակել, այդուհանդերձ` Կարմիր խաչի հարցումներին դրական պատասխան չեն տրամադրել` հերքելով Էրիկի գերեվարման փաստը:

Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 2020թ. հուլիսի 8-ին զորակոչված 18-ամյա Էրիկ Մխիթարյանը թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցել է Մեխակավանում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում: Վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին` Հադրութի դպրոցից:

Գերիների նոր խումբը ճանապարհին է. աղբյուր (upd.)
Հայտնի է դարձել, որ հայ գերիների նոր խումբը Բաքվից Երևան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ հետո վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում: Վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկությունը:

Ներկայումս հստակ տեղեկություն չկա հայրենիք վերադարձող գերիների թվի մասին:

UPD. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել են, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։