Շեշտ.am (shesht.am) - Feed

«Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում
Կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որը լրացում է նախատեսում «Պետական սահմանի մասին» օրենքում: Վարչապետի որոշմամբ` օրենքի նախագիծը խորհրդարանում կներկայացնի Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Մասնավորապես, նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Կառավարությունն այդ որոշումն ընդունելու է օրենքի նախագծի ընդունումից հետո` 90 օրվա ընթացքում:

Նախագծի հիմնավորման հատվածում նշվում է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում սահմանված են պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ապահովման գործընթացում ՀՕՊ զորքերի իրավասությունները, ներառյալ՝ ՀՀ անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որեւէ գործողություն կատարելիս օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջքի պարտադրումը, իսկ այդ գործողությունների շարունակման դեպքում՝ օդանավի կամ թռչող այլ սարքի ոչնչացման իրավունքը:

Բացի այդ, ինչպես նշվում է, 2015թ. դեկտեմբերի 23-ին կնքված և 2017թ. հունվարի 11-ին ուժի մեջ մտած՝ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի 8-րդ հոդվածի և համաձայնագրով հաստատված կանոնակարգի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ խաղաղ ժամանակ Կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման մասին

Ընդ որում, զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:

Կառավարության ներկայացրած նախագծի հիմնավորմամբ` օրենքը սահմանել է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության գործընթացում հակաօդային պաշտպանության զորքերի իրավասությունները, սակայն հստակեցված չէ դրանց շրջանակներում հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը:

Այդ պատճառով, ինչպես նշվում է, անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը: Հաշվի է առնվում նաև, որ ՀՀ զինված ուժերը գտնվում են ՀՀ կառավարության ենթակայության ներքո:

Ամերիկյան CSIS-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են Արցախյան պատերազմի դասերը
Չնայած աշխարհի տարբեր հատվածներում զարգացող բուռն իրադարձություններին, Արցախի դեմ պատերազմը շարունակում է մեծ արդիականություն ունենալ` ժամանակակից օդային պատերազմների ուսումնասիրության համար արժանանալով բազմաթիվ հետազոտական կենտրոնների փորձագիտական շրջանակների ուշադրությանը:

Որպես ժամանակակից օդային և հրթիռային պատերազմի ոչ մեծ, սակայն խիստ կարևոր օրինակ` 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի դասերին անդրադարձել են ԱՄՆ-ի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբանները:

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած օդային պատերազմի հիմնական դասը լայնածավալ ՀՕՊ համակարգերի կարևորությունն էր: Հայաստանը և Ադրբեջանը մոտակա գործողության ՀՕՊ համակարգեր (SHORAD) ունեն սահմանափակ քանակությամբ ու որակով: Ադրբեջանն այդ բացը կարողացել է լրացնել դրոնների մեծ քանակության միջոցով:

Խոշոր տերությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, մշակում և ծավալում են անօդաչուների հակազդեցության սեփական միջոցները, ներառյալ կինետիկ որսիչները, էլեկտրոնային խլացուցիչները և նույնիսկ անօդաչու թռչող սարքեր: Թեև այդպիսի տեխնոլոգիներ ներկայումս առկա են, սակայն դրանց գինը և քանակությունը թույլ չի տալիս անհրաժեշտ ծավալով տեղակայել, այդ թվում` մարտավարական մակարդակում: Զրահային և վերգետնյա ծանր այլ ստորաբաժանումները, հավանաբար խոցելի կլինեն, քանի դեռ SHORAD մոբիլ համակարգերը չբարելավվեն և չշատանան:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարևոր դասերից է պասիվ պաշտպանության անհրաժեշտությունը, որտեղ շեշտադրումն արվում է սեփական ուժերի քողարկման և հակառակորդին մոլորեցնելու վրա: Զինվորները պետք է սովորել ցանկացած պահի սահմանափակել իրենց էլեկտրոնային և ջերմային միջոցները: Ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից հրապարակված տեսանյութերը վկայում են, որ երկուսն էլ պատրաստ չեն եղել պասիվ պաշտպանությանը և չեն ունեցել անհրաժեշտ միջոցները: Երկու կողմն էլ բաց են գործել, վատ են քողարկվել, կուտակումները շատ են եղել:

Այս հակամարտության դասերից է նաև, որ թեև որոշ զինատեսակներ չեն փոխում պատերազմի վարման բնույթը, սակայն նոր սպառազինության ներդաշնակեցումը ժամանակակից մարտադաշտ առավել մահաբեր է դարձնում: Անօդաչուների և հրետանու համադրումը Ադրբեջանի համար արդյունավետություն է ապահովել` հաջողությամբ հարվածելով հայկական ռազմական օբյեկտներին, տանկերին ու Ս300-ներին: Մասնավորապես, ՀՕՊ զորամասերին հասցված հարվածները սահմանափակել են հայկական բանակի` ադրբեջանական անօդաչուների դիմակայության հնարավորությունը` բարձրացնելով դրանց արդյունավետությունը:

ՊՆ-ն առաջարկում է ՀՕՊ միջոցների կիրառման կարգը սահմանել Կառավարության որոշմամբ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) օրենքի նախագիծ է տեղադրվել, որով Պաշտպանության նախարարությունը կարգավորում է առաջարկում հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ:

Մասնավորապես, պաշտպանական գերատեսչության հեղինակած նախագծի համաձայն նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Օրենքի նախագիծը ենթադրում է նաև, որ ուժի մեջ մտնելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում Կառավարությունը պետք է ընդունի համապատասխան որոշումը:

Նախագծին կից հիմնավորում ներկայացված չէ: Հավելենք, որ e-draft համակարգում նախագիծը դեռևս չունի կողմ և դեմ ձայներ:

Ռուսական ՀՕՊ-ն Ուկրաինայի սահմանին Բայրաքթարների ոչնչացման զորավարժություն է սկսել
Վերջին ամիսներին Կիևը բացահայտ կերպով ռազմատենչություն է ցուցադրում` զորքեր ու սպառազինություն տեղափոխելով դեպի Դոնբաս: Ընդ որում` զինվորականները, քաղաքագետները և պաշտոնյաները, Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից ավիացիայի և թուրքական Բայրաքթար անօդաչուների կիրառմամբ ահաբեկելով Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին:

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդմամբ` երեք համազորային բանակների ավելի քան 20 ՀՕՊ դիվիզիոններ Ուկրաինայի հետ սահմանային հատվածի զորավարժարաններում մեկնարկում են լայնածավալ մարտավարական վարժանքներ մարտական կրակով: Խուսավարումներն ընթանալու են մինչև ապրիլի կեսերը, Տոռ-Մ2 և Բուկ-Մ2 ԶՀՀ-ները խաղարկելու են հակառակորդի ավիացիայի, թևավոր հրթիռների և անօդաչուների ոչնչացումը:

Փորձագետների խոսքով` հակաօդային պաշտպանության հաշվարկների վարժանքներն Ուկրաինայի սահմանների մոտ ի նշան են ընդդեմ Բայրաքթարների և Ուկրաինայի ԶՈՒ այլ անօդաչուների: Ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Ուկրաինայի օդային տարածքը վերածվում է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Դոնբասի և ՌԴ-ի դեմ ռադիոէլեկտրոնային հետախուզության և այլ գործունեության հսկայական հարթակի:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Դոնբասի հատվածում իրավիճակը սրված է. կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ: Մասնավորապես նշվում է, որ Դոնբասի ուղղությամբ ուկրաինական ուժերը կիրառում են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում` խոշոր հրանոթներ: Թուրքիան, իր հերթին, Ուկրաինային արդեն մատակարարել է առնվազն 6 միավոր Բայրաքթար:

Մերձավորարևելյան պարբերականը պնդում է, որ «Իսկանդեր», այնուամենայնիվ, կիրառվել է
Մերձավորարևելյան, ըստ էության` թուրքամետ պարբերականը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնայի խոսքերին, հայտնում է, որ Հայաստանն, այնուամենայնիվ, Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Իսկանդեր» է կիրառել անմիջապես Բաքվի ուղղությամբ:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի սպառազինությունում առկա իսրայելական «Բարաք-8» հակաօդային պաշտպանության համակարգը մայրաքաղաքի երկնքում որսացել է հայկական կողմից արձակված հրթիռը:

Աղբյուրը նշում է, որ չնայած «Իսկանդերը» վնաս չի հասցրել Ադրբեջանի մայրաքաղաքին, սակայն Բաքուն որոշում է կայացրել համաձայնել կրակի դադարեցմանը: Պատճառ է համարվում այն, որ այդտեսակ հրթիռների շարունակական կիրառումը կարող էր ավելի մեծ ծավալների հակամարտության հանգեցնել:

Դեռևս հրադադարի հաստատման առաջին օրերին տեղեկություններ էին տարածվել Բաքվի երկնքում ուժգին պայթյունի մասին, որի պատճառներն այդպես էլ «անհայտ» մնացին: Դեպքը տեղի էր ունեցել Հայաստան-Նախիջևան սահմանի մոտակայքում ադրբեջանական կողմից արձակված հրթիռի հարվածից ռուսական ուղղաթիռի կործանումից անմիջապես հետո:

Նաև տեղեկություններ էին շրջանառվում, որ Բաքվի ուղղությամբ հենց «Իսկանդեր» է արձակվել, ինչից հետո է միայն Ալիևը համաձայնել կրակի դադարեցմանը: Հայկական կողմից «Իսկանդերի» կիրառումը պնդել են գեներալ Մովսես Հակոբյանը և նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և ռուսական կողմը հայտարարել են, որ պատերազմի ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել:

Ադրբեջանը դեռևս 2018թ. է Իսրայելից ձեռք բերել «Բարաք-8» տեսակի համակարգեր` 12 արձակման կայաններով ու 75 հատ «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով, որոնք նախատեսված են «Իսկանդերի» և նույն կարգի հրթիռների ոչնչացման համար:

Իրանը Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններին ՀՕՊ ուժերի զորավարժություն կանցկացնի
Իրանի Իսլամական Հանրապետությունը երկրի հյուսիս-արևմտյան սահմանների մոտ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների լայնածավալ զորավարժություն կանցկացնի, որոնց նպատակն այդ սահմանային հատվածում զինված ուժերի պատրաստվածության ստուգումն է:

Իրանական աղբյուրներն ավելի շուտ հաղորդել էին, որ զորավարժությունը տեղի է ունենալու հունվարի 10-ին, սակայն, WarGonzo-յի տեղեկություններով, դրանք կմեկնարկեն արդեն այսօր՝ դեկտեմբերի 30-ին:

Ուշագրավ է, որ վարժանքներն անցկացվելու են Արդեբիլ, Արևելյան և Արևմտյան Ատրպատականներ նահանգներում, այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի (այդ թվում՝ Նախիջևանի) սահմանների երկայնքով:

Իրանի իշխանությունները նշված նահանգների բնակիչներին տեղեկացրել են, որ «հակառակորդի օդային հարվածների դիմակայության» դիպաշարով պայմանավորված՝ գործարկվելու են օդային տագնապի համակարգերը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Բաքվում Թուրքիայի նախագահը բանաստեղծություն էր արտասանել՝ տարածքային նկտրումներ արտահայտելով Իրանի նկատմամբ: Թեհրանը շատ կոշտ էր արձագանքել դրան: Թեև լարվածությունը մեղմացնող հայտարարություններ հնչեցին, սակայն իրանական կողմն, ամեն դեպքում, լուրջ անհանգստություններ ունի՝ կապված նաև իսրայելաամերիկյան սպառնալիքի հետ: