Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռուսաստանն Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանն ուղիղ չի արձագանքի. Լեպեխին
ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը համոզված է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հայտնվելու է: Քաղաքագետի խոսքով` թյուրքական, այդ թվում` հետխորհրդային տարածքի պետությունների կոնսոլիդացման քաղաքականություն վարող Թուրքիայի համար կարևոր է Կենտրոնական Ասիայում, Կովկասում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում իր ազդեցության մեծացումը:

Սակայն Լեպեխինը կարծում է, թե Ռուսաստանն Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանն ուղիղ չի արձագանքի: Ցավով նշում է, որ Մոսկվայում մշակված չէ թուրքական էքսպանսիային դիմակայելու հստակ ծրագիր: Ընդհակառակը, Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ չհամաձայնեցված ու անհասկանալի գործողությունների է դիմում:

Քաղաքագետը դա պայմանավորում է համատեղ տնտեսական հետաքրքրություններով (գազատարներ, ատոմակայանի կառուցում և այլն): Թուրքական կորպորացիաների ազդեցությունը Ռուսաստանում, Լեպեխինի խոսքով, հանգեցնում է նրան, որ Մոսկվան չունի Կովկասի և Կենտրոնական Ասիայի դեմ թուրքական վտանգավոր էքսպանսիային դիմագրավելու հստակ և խիստ դիրքորոշում:

Պատմաբան Վլադիմիր Ռոժանսկին նույնպես անդրադարձել էր այս թեմային` նշելով, որ Հայաստանին վերաբերող հարցերում Ռուսաստանը զիջումների է գնում հօգուտ Թուրքիայի, սակայն վերջինը, նրա խոսքով, շատ վտանգավոր թշնամի է:

Եվրամիության ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան, Վրաստան և Ադրբեջան
Լիսաբոնում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները կայցելեն Կովկաս:

Նշվում է, որ այցը տեղի է ունենալու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից: ԱԳ նախարարներն այցելելու են Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Ժոզեպ Բորելը շեշտել է, որ իր անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու Եվրամիության պատրաստակամությունը` մասնակցելու տարածաշրջանի ընթացիկ զարգացումներին:

Իրանի ԱԳՆ-ն կայցելի Կովկաս. այցի նպատակները` Մարկեդոնովի կարծիքով
Իրանական մամուլը հաղորդել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը կովկասյան տարածաշրջանի երկրներ: Ավելի վաղ ռուսական ԱԳՆ-ն նույնպես հայտնել էր, որ հունվարի 26-ին Մոսկվայում հանդիպում է կայանալու Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի միջև: Տեղեկություններ են շրջանառվում նաև Թուրքիա հնարավոր այցի մասին: Սերգեյ Մարկեդոնովը չի բացառում, որ Իրանի ԱԳՆ-ն կմեկնի նաև Անկարա:

Ռուս քաղաքագետ և պատմաբան Սերգեյ Մարկեդոնովի խոսքով` դիվանագիտական այսպիսի աշխուժության պատճառներն ակնհայտ են. Թեհրանն անհանգստացած է իր հյուսիսային սահմանների մոտ Արցախում ստատուս-քվոյի փոփոխությամբ պայմանավորված իրավիճակով: Նշում է, որ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ռազմական գործողությունների ժամանակ իրանական դիրքորոշումը զգուշավորության բարձր մակարդակի վրա էր: Թեհրանը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սակայն մասնագետն Իրանի այս պահվածքն այլ կերպ է մեկնաբանում:

Քաղաքագետի խոսքով` Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ Իրանը երկու սկզբունքային դրվագներ է արձանագրել: Նախ` Սիրիայից ու Լիբիայից դեպի Կովկաս ահաբեկիչների արտահանման անթույլատրելիություն: Այդ առիթով Զարիֆն ու Լավրովը 2020թ. հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույցի ժամանակ նշված հարցի վերաբերյալ ընդհանուր մտահոգություն են հայտնել: Երկրորդը` խաղաղապահների միջամտություն, որոնք կներկայացնեին միայն տարածաշրջանային ուժերին: Վերջիններս, Իրանի տեսանկյունից, Թուրքիան ու Ռուսաստանն են:

Ռազմական գործողությունների ավարտից հետո, հիշեցնում է քաղաքագետը, Թեհրանը հրապարակային դժգոհություն հայտնեց Թուրքիայի նախագահի կողմից Բաքվում արված հայտարարության կապակցությամբ (որակվեց որպես Իրանի տարածքների նկատմամբ պահանջ, խմբ.): Իրանի համար կարևոր է ստատուս-քվոյի պահպանումը և հետագա էսկալացիայի բացառումը: Բայց, միևնույն ժամանակ, սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մարկեդոնովի պնդմամբ` Թեհրանը զգուշանում է, որ այլ տարբերակները կարող են հանգեցնել Կովկասի «ինտերնացիոնալիզացիային»:

Մարկեդոնովը եզրակացնում է, որ Զարիֆի այցը ենթադրում է անդրկովկասյան նոր իրողությունների գույքագրման փորձ: Նրա խոսքով` Իրանում ընդունված են զիլ հայտարարությունները և ցուցադրականությունը, բայց, միևնույն ժամանակ, ձգտում են «ձեռքը պահել զարկերակին»:

«Ազդեցության գոտիների բաժանում Ռուսաստանի և Թուրքիայի միջև». իսրայելական պարբերականի պնդումները
Ռուսաստանը և Թուրքիան Մերձավոր Արևելքում և Կովկասում արագորեն վերածվում են ռազմավարական դաշնակիցների: Երկու պետությունների ազդեցության գոտիներից Միացյալ Նահանգների դուրսմղումն Անկարայի ռազմավարական նպատակն էր Սիրիայի և Լիբիայի, ինչպես նաև Կովկասի` իր կողմից հրահրված հակամարտություններում: Արդյունքում` նշված երկրներն ու տարածաշրջանները, իսրայելական The Jerusalem Post-ի համաձայն, բաժանվել են ռուսական և թուրքական ազդեցությունների գոտիների:

Ռուսաստանի դերի մեծացումը

Հրեական պարբերականը նշում է, որ Թուրքիան անարդար խաղացող է. նրա ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում, իշխանությունները բանտ են նետում թղթակիցներին, քննադատում են ԱՄՆ-ին և, միաժամանակ, մերձենում են Ռուսաստանի հետ:

Հաճախ Ամերիկայում իր քարոզիչների օգնությամբ, իսրայելական աղբյուրի պնդմամբ, Թուրքիան շշուկներ է տարածել, թե ԱՄՆ-ի լավագույն գործընկերն է, «պաշտպանում է Ռուսաստանից», իսկ իրականում Անկարան ձգտում է դեպի Մոսկվան` ինչպես երկու նույնատիպ համակարգեր: Իր նոր դաշնակցի հետ Թուրքիան փորձում է տարածաշրջանում նվազեցնել ԱՄՆ-ի կշիռն ու ազդեցությունը:

JP-ի լրագրողների խոսքով` ակնհայտ է, որ Թուրքիան զորքեր է տեղակայում հակամարտության գոտիներում (Սիրիա, Լիբիա կամ Կովկաս): Նշվում է, որ նման ռազմավարությունն ակնառու էր հատկապես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ. ամեն ինչ ծրագրված էր այնպես, որ Մոսկվան և Անկարան «հանդիպեն» շփման գծում և կիսեն տարածաշրջանը, իսկ Նահանգներն «անգործ» մնան:

Դաշնակից, հանուն որի արժե ձգտել

Անկարան, իսրայելական պարբերականի համաձայն, պնդում է, թե «աշխարհաքաղաքականորեն» Արևմուտքի և ԱՄՆ-ի կողքին է, սակայն ավելի ու ավելի շատ զենքեր է գնում Ռուսաստանից` ռուսաստանցիների հետ սերտ աշխատանքներ տանելով` իբր «պատահաբար» բախվելով նրանց հետ ամենուր, որտեղ իր «գործողությունները» պիտի ծավալի:

Թուրքիան հաճախ է գանգատվում Իսրայելից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից` հանդես գալով «հաշտեցման» նախաձեռնությամբ, սակայն ամենևին չի ցանկանում հաշտեցում, այլ մտադիր է ժամանակ շահել և Ռուսաստանի հետ Դաշինք ստեղծել, քանի դեռ արևմտյան վստահելի մամուլն ու ղեկավարությունը գնում են ՆԱՏՕ-ի դաշնակցին ընդառաջ:

Համարվում է, որ մեկ հանգամանք կա, որն անսասան է թվում. մուսուլմանական երկիր` Օսմանյան կայսրության արմատներով, և քրիստոնեական ՌԴ, որի պատմությունը տանում է դեպի Ռուսական կայսրություն, և նրանք չեն կարող դաշնակիցներ լինել, քանի որ ակնհայտ հակառակորդներ են: Սակայն իսրայելական պարբերականը նշում է, որ դա «պատմության տարընթերցում է». երկու երկրները պատրաստ են համատեղ գործել` հանուն հեղինակության բարձրացման, ազդեցության ու ռազմական ուժի: Այդ պատճառով է Թուրքիան այսօր ձգտում դեպի Ռուսաստանը:

Ընդհանուր առմամբ, ինչպես JP-ն է գրում, աշխարհը բաժանվել է ազատ պետությունների ու գործընկերների և այն միավորումների ու ռեժիմների, որոնցում նույնիսկ չեն մտորում իրավունքների և ազատությունների մասին: Այնպես որ` «ավտորիտար ռեժիմները», իսրայելական աղբյուրի պնդմամբ, հետևողականորեն ձգտում են միմյանց` չնայած պատմական և սոցիալ-մշակութային վիթխարի տարբերություններին: