Շեշտ.am (shesht.am) - Feed

Բլինկենը նկատի ունի Արցախի անկախության ճանաչումը․ Սարգիս Ծատուրյան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև առկա ռազմական հակամարտությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցը։

«Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի համոզմամբ՝ Գազայի հատվածում ստեղծված իրադրությունն ուղղակիորեն կապ ունի հայկական Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցի երկարաժամկետ լուծմանը, Ծատուրյանի խոսքով, Բլինկենը նկատի ունի Արցախի անկախության ճանաչումը։ Պնդում է, որ դա շուտով բոլորի համար ակնհայտ կդառնա։

«Ռեալիստ»-ի գլխավոր խմբագիրը շեշտում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների, այլ երկրների նրանց աջակիցների կողմից սպառնալիքներն ու սադրանքները միայն կարող են արագացնել Արցախի ճանաչումը։

Բլինկենը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ Բայդենի խոստումը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնտոնի Բլինկենը խոսել էր Արցախյան հակամարտության վերաբերյալ ամերիկյան նոր դիրքորոշման մասին` խոստանալով, որ աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:

Այժմ Բլինկենը, պատասխանելով սենատոր Էդ Մարեյի հարցերին, վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոստումը: Վերջինս այդ մասին հայտարարել էր Հիշատակի օրը, երբ նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար:

«Նոր վարչակազմն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները պաշտոնապես կճանաչի՞ որպես ցեղասպանություն»,- հարցին ի պատասխան՝ Բլինկենը նշել է, որ պարտավորվելու են գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի:

Պետքարտուղարի թեկնածուն հավաստիացրել է, որ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կհստակեցնի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար, և այդ կարևոր հարցի վերաբերյալ կխորհրդակցի Կոնգրեսի հետ:

Սենատորը հարցադրում է արել նաև աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ամերիկյան կողմի դիրքորոշման և Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձն ապահովելու վերաբերյալ:

Բլինկենի խոսքով` նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու, ինչպես նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարել աշխատել եվրոպացի գործընկերների հետ:

Էնտոնի Բլինկենը խոստացել է, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը գտնելու հարցում: Լուծումը, ըստ Բլինկենի, պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Թեկնածուն ևս մեկ անգամ շեշտել է, որ ենթադրվում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

ԱՄՆ-ն կվերանայի Բաքվին աջակցության դիրքորոշումը. ապագա պետքարտուղար
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված թեկնածու Էնտոնի Բլինկենը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը վերանայելու է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին անվտանգության ոլորտում ցուցաբերվող աջակցության վերաբերյալ դիրքորոշումը:

ԱՄՆ-ի Սենատի Միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի հարցին ի պատասխան` Բլինկենը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած պատերազմի համատեքստում է այդ հարցը վերանայվելու: Նրա խոսքով` Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կարող է վերստին կիրառել Ազատության սատարման ակտի 907-րդ կարգավորումը, որն արգելում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը:

Բլինկենը խոստացել է, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:

ԱՄՆ-ի ապագա պետքարտուղարը շեշտել է, որ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը, որպեսզի, ինչպես նախագահն է նշում, համագործակցելով եվրոպացի գործընկերների հետ` գտնի հակամարտության արդյունավետ լուծումներ: Բլինկենը խոստացել է, որ նշանակվելու դեպքում անձամբ փորձելու է նպաստել ԱՄՆ-ի կողմից այնպիսի ամուր լուծում գտնելուն, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կկարողանա կանխել նոր պատերազմը:

Պետքարտուղարի թեկնածուի խոսքով` նախատեսվում է նաև Միացյալ Նահանգների ակտիվացում Մինսկի խմբի շրջանակներում և հավելյալ դիվանագիտական աշխատանքների ծավալում` երրորդ երկրների միջամտութունը գործընթացին բացառելու նպատակով: