Շեշտ.am (shesht.am) - Feed

Ի՞նչ հարցեր է լուծում Բայդենը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը
Անկարայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը վերին աստիճանի ցավոտ թեմա է, քանի որ հեռանկարում նրա առաջ կարող է դրվել տուժածների միլիոնավոր ժառանգների փոխհատուցման վճարման և սեփականության իրավունքների վերականգնման հարցը: Փորձագետները հարցադրում են հնչեցնում, թե այդ դեպքում ինչո՞ւ «ամենաժողովրդավար» նախագահ Բայդենը գնաց Հյուսիսատլանտյան դաշինքում իր կարևորագույն դաշնակցի դեմ առճակատման:

Համարվում է, որ Վաշինգտոնը ցանկացել է «մեկ կրակոցով երկու նապաստակ խոցել»:

Նախ` «գլոբալիստներ», հանձին Դեմոկրատական կուսակցության, սկսում են ակտիվորեն վերանայել «Թրամփի ժառանգությունը»: Հանրապետական նախագահի կառավարման տարիներին ԱՄՆ-ը մեկուսացման արտահայտված քաղաքականություն է վարել` կենտրոնանալով ներքին խնդիրների լուծման վրա:

Շատերը դա համարել են Ամերիկայի թուլություն և փորձել են օգտվել այդ հնարավորությունից: Այստեղ, ինչպես շեշտվում է, առավել հաջողել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը Թրամփի օրոք ներխուժել է Սիրիա, Լիբիա, Իրաք:

Թուրքական ռազմանավերն ակտիվացել են Միջերկրական ծովում` վանելով հունական նավերին և հակադարձելով ՆԱՏՕ-ի իր դաշնակից Ֆրանսիային: Անկարան, ինչպես նշվում է, Բաքվին օգնել է ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` դրա դիմաց դեպի Կասպից ծով և Միջին Ասիա ցամաքային միջանցք ունենալու ակնկալիքով:

Համարվում է, որ ադրբեջանցիներն ու թուրքերն այդ գործողությունների ժամանակ հաշվի չեն առել ամերիկացիների խորհուրդները, ինչը վերջիններին բարկացրել է: Ընդգծվում է, որ Էրդողանն առաջ է մղում Մեծ Թուրանի սեփական նախագիծը` թյուրքալեզու ժողովուրդների միացյալ բանակով:

Ընդհանուր առմամբ` դա կարող է դառնալ այնպիսի «լոգիստիկ գերտերություն», որը կձգվի «Նոր մետաքսի ճանապարհի» Միջին միջանցքում, և որով տարանցիկ բեռնափոխադրումներ կիրականացվեն Չինաստանից դեպի Եվրոպա: Այդ միության հիման վրա ապագայում կարող է ձևավորվել տարածաշրջանային յուրօրինակ «ՆԱՏՕ»: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Սպիտակ տունը նախազգուշացրել է անկախ քաղաքականություն վարել ձգտող Թուրքիային և նրա գործընկերներին:

Երկրորդ` այդ քայլը գնահատվում է որպես նախազգուշացում անձամբ Էրդողանին, քանի որ նա, ինչպես նշվում է, բավականին ինքնուրույն է դարձել:

Երրորդ` «նույն կրակոցով» Վաշինգտոնը «հարվածել է» նաև Ռուսաստանին և, հավանական է համարվում, Անդրկովկասում նրա հետաքրքրություններին: Ներկայումս, ինչպես նշվում է, Երևանի և Մոսկվայի հարաբերություններն ամենալավը չեն. Կրեմլը բավարար չափով չի աջակցել ՀԱՊԿ-ի իր դաշնակից Հայաստանին, ինչի պատճառով Հայաստանը պարտություն է կրել աշնանը տեղի ունեցած պատերազմում: Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը, փաստացի, հանդես է գալիս պարտված Հայաստանի կողմից: Համարվում է նաև, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ցեղասպանության ճանաչման հանգամանքը կարող է օգտագործել քաղաքական պայքարում:

Փորձագետները, սակայն, ներկայումս հարցադրում են հնչեցնում, թե արդյո՞ք Ռուսաստանը կկարողանա օգուտ քաղել ամերիկաթուրքական հարաբերությունների վատացումից:

Բայդենն ասաց. «Հայոց ցեղասպանություն». ԱՄՆ նախագահի հայտարարությունն` ամբողջությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության հայերեն ամբողջական, ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում` Հայոց ցեղասպանության ժամանակ, և վերստին պարտավորվում ենք կանխարգելել նման վայրագությունների կրկնությունը: Սկսած 1915թ. ապրիլի 24-ից` օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալությունից, մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ կոտորվել: Մենք պատվում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի արհավիրքները երբեք չսպրդեն պատմությունից: Եվ մենք հիշում ենք, որպեսզի աչալուրջ լինենք ատելության քայքայիչ ազդեցությունից` ինչ բնույթ էլ դրանք կրեն:

Վերապրածներից շատերը ստիպված նոր տներ ու նոր կյանք փնտրեցին ամբողջ աշխարհում, այդ թվում` Միացյալ Նահանգներում: Ունենալով ուժ և ամրություն` հայ ժողովուրդը գոյատևեց և վերականգնեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ գաղթականները բազմաթիվ միջոցներով հարստացրել են Միացյալ Նահանգները, սակայն նրանք երբեք չեն մոռացել ողբալի պատմությունը, որը նրանց բազմաթիվ նախնիների մեր ափերն է բերել: Մենք հաշվի ենք նստում նրանց պատմության հետ: Մենք տեսնում ենք այդ ցավը: Հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ նրա համար, որպեսզի մեղադրենք, այլ նրա, որպեսզի տեղի ունեցածը երբեք չկրկնվի:

Այսօր, երբ մենք ցավում ենք կորստի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա` խաղաղությանը, որը մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար: Խաղաղություն` առանց առօրյա ֆանատիզմի և անհանդուրժողականության արատների, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ: Եկեք հաստատենք մեր ընդանուր վճռականությունը` կանխելու ապագա վայրագություններն աշխարհի ցանկացած վայրում: Եվ եկեք ձգտենք ապաքինմանն ու աշխարհի բոլոր մարդկանց հաշտեցմանը:

Ամերիկացի ժողովուրդը հիշում է բոլոր հայերին, որոնք զոհվել են 106 տարի առաջ սկիզբ առած ցեղասպանության հետևանքով»:

Բայդենն Էրդողանին տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու է. Bloomberg
Ամերիկյան Bloomberg պարբերականի հաղորդմամբ` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան հայտնել է, որ 1915թ. կոտորածներն անվանելու է «ցեղասպանություն»:

Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը բացակայում է:

Ամերիկյան պարբերականներն արդեն վստահաբար պնդում են, որ Բայդենը ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը
Ամերիկյան հեղինակավոր պարբերականներն ազդարարում են, որ Բայդենն, ամեն դեպքում, կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ The National Interest-ն է դա նախանշել, իսկ այժմ նման համոզմունքով հանդես են եկել նաև The New York Times-ն ու The Wall Street Journal-ը։

Առաջինը, մասնավորապես, շեշտում է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունները Բայդենը մտադիր է ճանաչել որպես ցեղասպանություն։ Պարբերականը վկայակոչում է նախագահի վարչակազմի իր աղբյուրներին՝ ընդգծելով, որ ճանաչումն պետական այլ կառույցների ներկայացուցիչներ ևս հավանական են համարել։ Նշվում է, որ թեև դա կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, սակայն նախագահ Բայդենը պատրաստել է դիմել այդ քայլին՝ հանուն մարդու իրավունքների։

Հնարավոր է համարվում, որ ԱՄՆ նախագահն այդ հայտարարությունը կանի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, և կդառնա երկրի առաջին նախագահը, ով պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեև, ինչպես հիշեցնում է պարբերականը, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ․ Հոլոքոստի մասին հայտարարության մեջ անդրադարձել է 1915թ․ կոտորածներին։

The Wall Street Journal-ն իր հերթին հիշեցնում է, որ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին խոստացել էր դեռ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Պարբերականը դժվարանում է հաստատապես պնդել՝ թե ճանաչումն ինչ բնույթ կունենա՝ հռչակագրի՞ տեսքով, թե՞ հայտարարության։ Սակայն կրկին նշվում է, որ Ցեղասպանությունը ճանաչելու դեպքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն էապես կվտանգվեն։

Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The National Interest
Ամերիկյան հեղինակավոր The National Interest պարբերականի հաղորդմամբ` ակնկալվում է, որ Ջո Բայդենը դառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, ով այս ամիս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նշվում է, որ Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը կարող է վտանգի տակ դնել ԱՄՆ-ի հասանելիությունն ինչպես Ինջիրլիքին, այնպես էլ Թուրքիայի այլ ռազմաբազաներին. Էրդողանն ամերիկյան նախագահի այդ քայլը կարող է «շատ ծանր տանել» և, ամենայն հավանականությամբ, կդիմի խիստ արձագանքի:

Պարբերականը նաև հիշեցրել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզական վարչության միջոցով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների, որոնք գլխատել են խաղաղ բնակիչների, անդամահատել են զոհվածների մարմինները, հարյուր հազարավոր էթնիկ հայերի վտարել են իրենց տներից:

«Թուրքիան Վաշինգտոնում այլևս ընկերներ չունի». Հայոց ցեղասպանության ճանաչումը փորձագետները սպասելի են համարում
Ամերիկացի փորձագետների կարծիքով` Ջո Բայդենն, ամենայն հավանականությամբ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա բացատրում են նրանով, որ նա ոչ միայն իսկապես հավատում է 1915թ. տեղի ունացեծ կոտորածին «ցեղասպանություն» տերմինի համապատասխանությանը, այլև ամերիկաթուրքական հարաբերությունները ներկայումս ամենացածր մակարդակի վրա են: Աղբյուրը հիշատակում է նաև 2019թ. սեպտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի և ն.թ. դեկտեմբերի 12-ին Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձևերը:

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) ավագ գիտաշխատող Ջեյֆ Մաքերդիի խոսքով` նախկինում, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը ներկայացվել է քննարկման, սկիզբ են առել տարբեր խմբերի շարժումներ. Realpolitik-ի պատճառներով Թուրքիային պաշտպանող` արտաքին քաղաքականության վերլուծաբաններ, մերձիսրայելական խմբեր, որոնք ի դեմս Թուրքիայի տեսել են սպառազինության գործարքների դաշնակցի:

Փորձագետը նշել է, որ այդ շարժումներն այլևս չկան, կամ կան, բայց ոչ էական մակարդակի վրա են, քանի որ թուրքամետ խմբերն ամերիկյան գործիչների շրջանում այլևս չունեն նախկին հենարանները, որոնք որոշում կայացնողներ էին Կոնգրեսում կամ գործադիր իշխանությունում:

Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական (Հելլենիստական) հիմնադրամի աշխատակից Նիկոլաս Դանֆորթն իր հերթին շեշտել է, որ Թուրքիան Վաշինգտոնում այլևս ընկերներ չունի, և այժմ բարդ է աշխարհաքաղաքական պնդումներ անել, թե Թուրքիան կարևոր գործընկեր է, ինչի պատճառով անհրաժեշտ կլիներ արգելափակել բանաձևը:

Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմում կարևոր են համարում Հայոց ցեղասպանության պատմական փաստերի ճանաչումը: Հաղորդվում է, որ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը (ենթադրվում է` Ջեն Պսակին):

Մեկնաբանելով Բոբ Մենենդեսի գլխավորությամբ 36 սենատորների կողմից ներկայացված նամակը` Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Բայդենի վարչակազմը հակված է մարդու իրավունքների պահպանման աջակցության կողմնորոշմանը և ապագայում «նման վայրագությունները» կանխարգելմանը: Ընդգծվել է, որ այդ կողմնորոշման հիմնական շեշտը պատմական փաստերի ճանաչումն է:

37 սենատորները նախագահ Բայդենին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք նաև հիշեցրել են, որ 2020թ. ապրիլի 24-ին Զոհերի հիշատակի օրը Բայդենն արտաբերել է «ցեղասպանություն» տերմինը` խոստանալով նախագահ դառնալու դեպքում այն պաշտոնապես ճանաչել:

Պուտինի մասին Բայդենի խոսքերից հետո Արսեն Ավակովն ուկրաինացիներին կոչ է արել պատրաստվել պատերազմի
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած կտրուկ արտահայտությունները Կիևում բացասական ռեակցիա են առաջացրել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, մասնավորապես, հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունները կհանգեցնեն «սառը պատերազմի», ինչն Ուկրաինայի համար կարող է վերածվել «թեժ հակամարտության»:

Ավակովի խոսքով` «սառը պատերազմ կարող է ի հայտ գալ արևմտյան քաղաքակրթության և ռուսական կայսրության միջև»: Նախարարը նշել է, որ Ուկրաինան պետք է դրան պատրաստ լինի, քանի որ իրենց համար դա կարող է վերածվել իրական պատերազմի:

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հարցազրույցներից մեկի ժամանակ Վլադիմիր Պուտինին մարդասպան էր անվանել, ով «պատասխան պետք է տա ամեն ինչի համար»:

Ի պատասխան ԱՄՆ նախագահի խոսքերի` ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն այդ արտահայտությունը որակել էր «շատ վատը»: Պուտինն անձամբ կոշտ պատասխանի փոխարեն առողջություն էր մաղթել 78-ամյա Բայդենին:

Եթե Բայդենը ցանկանում է Հայաստանի հետ երկխոսություն սկսել, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Սերժ Թանկյան
Հայազգի երաժիշտ, System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային:

https://twitter.com/serjtankian/status/1358251732464136192?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1358251732464136192%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fpublish.twitter.com%2F%3Fquery%3Dhttps3A2F2Ftwitter.com2Fserjtankian2Fstatus2F1358251732464136192widget%3DTweet
Սերժ Թանկյանի գրառումը:

Աշխարհահռչակ երաժիշտը նշել է, որ եթե Բայդենն իսկապես ցանկանում է Հայաստանի հետ երկխոսություն սկսել, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանին հորդորի` նունն անել և վճարել փոխհատուցումները:

Հիշեցնենք` Ջո Բայդենը 2020թ. ապրիլին իր հայտարարությունում կիրառել էր «ցեղասպանություն» բառը` խոստանալով նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու իրավունքները դարձնել իր վարչակարգի առաջնահերթությունը:

Իսկ դեռևս 2019թ. սեպտեմբերին Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերջնականապես պետք է հաստատի իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Նրա խոսքով` երբեք չպետք է մոռանալ կամ լռել ազգի ոչնչացմանն ուղղված այդ սարսափելի և համակարգված գործողությունների մասին, որոնք 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան և 2 միլիոն հայի «զանգվածային տեղահանման» պատճառ են դարձել:

Բայդենն ընդգծել էր նաև, որ «Ցեղասպանության փաստը չհիշելը կամ չճանաչելը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»:

2007թ., երբ Բայդենը սենատոր էր, աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող ջանքերին։ Նա, մասնավորապես, համահեղինակել է համապատասխան բանաձևը, որը, սակայն, չի դարձել Սենատի քննարկման առարկա։

Բլինկենը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ Բայդենի խոստումը
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնտոնի Բլինկենը խոսել էր Արցախյան հակամարտության վերաբերյալ ամերիկյան նոր դիրքորոշման մասին` խոստանալով, որ աշխատելու է Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ` հստակեցնելու աջակցության այն չափը, որը կբավարարի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության պահանջները:

Այժմ Բլինկենը, պատասխանելով սենատոր Էդ Մարեյի հարցերին, վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու վերաբերյալ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոստումը: Վերջինս այդ մասին հայտարարել էր Հիշատակի օրը, երբ նրա թեկնածությունն առաջադրվել էր նախագահի պաշտոնի համար:

«Նոր վարչակազմն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները պաշտոնապես կճանաչի՞ որպես ցեղասպանություն»,- հարցին ի պատասխան՝ Բլինկենը նշել է, որ պարտավորվելու են գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի:

Պետքարտուղարի թեկնածուն հավաստիացրել է, որ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կհստակեցնի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար, և այդ կարևոր հարցի վերաբերյալ կխորհրդակցի Կոնգրեսի հետ:

Սենատորը հարցադրում է արել նաև աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ամերիկյան կողմի դիրքորոշման և Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձն ապահովելու վերաբերյալ:

Բլինկենի խոսքով` նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու, ինչպես նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է համարել աշխատել եվրոպացի գործընկերների հետ:

Էնտոնի Բլինկենը խոստացել է, որ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը գտնելու հարցում: Լուծումը, ըստ Բլինկենի, պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և օգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Թեկնածուն ևս մեկ անգամ շեշտել է, որ ենթադրվում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար: