Շեշտ.am (shesht.am) - Feed

Ինչպես են օգտատերերն արձագանքել բուկլետը պատռող աղջկա վարքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղջկա վարքը որակեց «ժողովրդավարություն», օգտատերերի մեծ մասը քննադատեց «Մաշային», բայց կային նաև նրան պաշտպանողներ:

Նախօրեին երևանյան մետրոյում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում բուկլետ էր բաժանում: Ուղևորներից մեկը վերցրել է բուկլետն ու պատռել, նետել Փաշինյանի ուղղությամբ:

https://www.facebook.com/101770184637737/videos/2580283118928052/

Վարչապետը ոչ միայն չի տրվել սադրանքին, ինչպես երևում է տեսանյութում, այլև նման վարքը որակել է որպես ժողովրդավարություն և իրական ազատություն՝ ավելի ուշ կատարելով գրառում.

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2574604292859950

Ավելի ուշ տեղեկություններ հաղորդվեցին, որ Մարիամ անունով աղջիկը նախկինում մասնակցել է Թավշյա հեղափոխությանը, անդամագրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, սակայն պաշտոն չստանալով՝ հեռացել է հակառակորդ ճամբար՝ աջակցելով Ռոբերտ Քոչարյանին:

Օգտատերերի արձագանքը

Ֆեյսբուքյան օգտատերերը միջադեպից րոպեներ անց գտան բուկլետը պատռած աղջկա էջը և սկսեցին քննադատել նրան` նման պահվածքի համար: Մարիամին պաշտպանողների թվում էին նախկին իշխանությունների ներկայացուցիչները և նրանց հետ կապված անձինք:

https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220825962777017

https://www.facebook.com/HrantBek/posts/10220982183124003

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու քաղաքական չեզոքություն ունեցող հայտնի օգտատերերն աղջկան քննադատեցին ոչ միայն Վարչապետի նկատմամբ նման վերաբերմունքի, այլև ընդհանուր սխալի համար, այդ թվում՝ հանրային վայրն աղտոտելու համար:

https://www.facebook.com/shebuk88/posts/2804746349580838

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1110370652646161&id=100010197097701

https://www.facebook.com/artashes.martirosyan/posts/10156898218501156

https://www.facebook.com/artur.hayrapetyan.7169/posts/1896201817190713

https://www.facebook.com/photo.php?fbid=1243612649177565&set=a.371610176377821&type=3

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=505135653768273&id=100028155284249

https://www.facebook.com/nvard.meliqyan.3/posts/2580703328724209

Անպակաս չեն մնացել նաև կատակներից

https://www.facebook.com/gevorg.arustamyan.31/posts/2477375505861091

https://www.facebook.com/photo.php?fbid=2832733180141353&set=p.2832733180141353&type=3&theater

Չիլիում արտակարգ դրություն է մտցվել. 1 միլիոն մարդ ցույցի է դուրս եկել
Զոհերի թիվը հասել է 19-ի: Ցուցարարները փորձել են այրել դեպի մետրո տանող մուտքը: Անկարգությունների պատճառով մայրաքաղաք են բերվել զորքերը:

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 1 միլիոն մարդ մասնակցում է բողոքի ցույցին: Նրանք դժգոհ են կառավարության քաղաքականությունից, սոցիալական անհավասարությունից: Չիլիացիները սոցիալ-տնտեսական փոփոխություններ են պահանջում:

https://twitter.com/KarlaEnAccion/status/1187842485315354624?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1187842485315354624&ref_url=https%3A%2F%2Fregst.wordpress.com%2F2019%2F10%2F26%2Fcuycer-chilium%2F

https://twitter.com/AnitaBotwin/status/1188010667795763200

Բողոքի նոր ալիքը պայմանավորված է արտակարգ դրության սահմանմամբ ու փողոցներում զինվորականների հայտնվելով: Վերջիններս բերվել են հասարակական կարգը պահպանելու նպատակով:

https://twitter.com/ml_maria_/status/1188009756813938690

1 միլիոն ցուցարարներ հավաքվել են հիմնականում Բակեդանոյի հրապարակում: Այրվել է մետրոյի մուտքերից մեկը: Մյուս թաղամասերում ցույցի ցրման համար ոստիկանությունը ջրցան է կիրառել: Հաղորդվում է, որ անկարգությունների հետևանքով զոհվել է 19 քաղաքացի:

https://twitter.com/callmejeanine/status/1187965537214779393

https://twitter.com/Prodronechile/status/1187919610575835137

Բողոքի ցույցերը Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ից, երբ մետրոյի ուղեվարձն ավելացել էր միջինը 30 պեսոյով (0,04$), իսկ առավելագույնը՝ 850 պեսոյով (1,2$): Անկարգություններից ու ոստիկանության հետ բախումներից հետո Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան արտակարգ դրություն է հայտարարել՝ չեղարկելով ուղևորավարձի թանկացումը:

Վթար` էներգետիկ համակարգում. պարզաբանում (upd.)
Ստեղծված իրադրության վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ խնդիրը կապված է էներգետիկ համակարգում վթարի հետ,  անջատվել են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը: Փոխվարչապետ նշել է, որ աշխատանքներ են տարվում մինչև 19:00-ն խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2247373172233757

Էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված տարհանում է իրականացվել Երևանի Մետրոպոլիտենում:

https://www.youtube.com/watch?v=7XkyP39ixTY

Հաղորդվում է նաև, որ որոշ հատվածներում խափանված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները:

UPD. Ստացված տեղեկության համաձայն, թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Թունելներում մնացած գնացքները հոսանքը մասամբ վերականգնումից հետո դուրս են բերվել:

Հաղորդվում է, որ Մետրոպոլիտենի աշխատանքը կվերսկսվի միայն էլեկտրաէներգիայի վերջնական կարգավորումից հետո:

UPD 2.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ հնարավոր է` մեկ ժամից վերականգնվի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը: Դրանով կվերականգնվի ամբողջ էներգամատակարարումը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենում էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնված է:

UPD 3. «Վտանգավոր բան չկա, ուղղակի խոշոր վթար է եղել»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը: Հակոբ Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ Տավուշի և Լոռու մարզերի մի մասն այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարում է ստանում Վրաստանից, իսկ հարավում Իրանից ներմուծման ռեժիմով են աշխատում:

Նախարարությունը նաև պարզաբանում էր տարածել` կապված վթարի վայրի և պատճառների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որը գործի է դրել կայանների պաշտպանական համակարգերը: Անջատվել է նախ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա` Երևանի ՋԷԿ-ը և մյուս փոքր արտադրողները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս տատանումներ չկան, վերականգնվել է կայունությունը: Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:

UPD 4. Իրանական կողմում տեղի են ունեցել վթարներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապ ունի իրանականի հետ, և տատանումը երկրներից մեկում զգացվում է նաև մյուսում:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաճախականության ուժեղ տատանումները հնարավոր է տեղի ունեցած լինեն Իրանի էներգահամակարգում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած վթարից:

Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումները եկել են իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից։

UPD 5. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը րոպեներ առաջ հայտարարեց, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվել է:

https://www.facebook.com/avinyan89/posts/10218494798071159

UPD 6. Երեւանի մետրոպոլիտենը ժամը 18:55-ից վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվել է։