Շեշտ.am (shesht.am) - Feed

Ռազմական հանցագործները. Կիևը մտադիր է կրկնել Ադրբեջանի «փորձը»
Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան կարող է Ադրբեջանի հետ կիսվել իր փորձով և ընդօրինակել նրա փորձը:

Հաշվի առնելով վերջին շրջանում Դոնբասում իրավիճակի լարումը և չճանաչված հանրապետությունների խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցները` ակնհայտ է համարվում, որ Կիևն արդեն իսկ կիրառում է Ադրբեջանի փորձը: Շեշտվում է, որ Ուկրաինային օգնելու շտապել է նույն Թուրքիան, որը Բաքվին դրդել էր Արցախի դեմ պատերազմի և Արցախյան հիմնախնդրի ռազմական լուծման, իսկ այժմ Կիևին է դրդում պատերազմի` ռազմատեխնիկական աջակցությունից բացի` հավաքագրելով վարձկան ահաբեկիչների:

Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ միջազգային հանրության լռությունը և ռազմական հանցագործներին անպատիժ թողնելը, ինչպես նշվում է, Ուկրաինային նույն գործողությունների դիմելու հնարավորություն են տալիս` զենքի ուժով և խաղաղ բնակչության կյանքի գնով լուծելու իր տարածքային խնդիրները: Ցավալի է, որ Դոնբասում արդեն կան քաղաքացիական զոհեր, այդ թվում` մանկահասակ երեխա:

Ուկրաինան գործի՞ դրեց Բայրաքթարները. ավիառումբից երեխա է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադայի զինծառայողները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեմ սկսել են կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր: Հաղորդվում է, որ ԴԺՀ-ի Ալեքսանդրովսկոյե գյուղի ուղղությամբ գործող ԱԹՍ-ից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

Հաղորդվում է, որ ուկրաինական կողմից չճանաչված հանրապետությունների դեմ կիրառվող ականանետային և հրաձգային կրակոցները նախօրեին վերաճել են խոշոր տրամաչափի հրանոթներից արկակոծման: Նշվում է, որ թիրախում են հայտնվում ոչ միայն շփման գծի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-երի կողմից կիրառվել է ավիառումբ կրող անօդաչու թռչող սարք: Հայտնի է, որ նման հնարավորություն ունեն ուկրաինական` տվյալ ճակատում տեղակայված ստորաբաժանումների սպառազինությունում առկա են առնվազն 6 միավոր թուրքական Բայրաքթարներ: Ռազմական փորձագետներն արդեն մեծ ուշադրություն են դարձնում կիրառված անօդաչուի տեսակի վրա` համարելով, որ նշված գործողությունը կարող էր իրականացնել միայն հզոր ԱԹՍ-ն:

Bayraktar TB2-ները համարվում են հետախուզահարվածային, որոնք միաժամանակ կարող են իրականացնել և´ հետախուզություն` այդ տվյալները փոխանցելով հարվածային այլ ստորաբաժանումների, և´ իրենց վրա տեղակայված 4 հրթիռներն արձակել թիրախների վրա:

Հավելենք նաև, որ Թուրքիան Ուկրաինայի համար շարունակում է Բայրաքթարներ արտադրել: Դրանք իրենց վրա կարող են կրել լազերային նշանառմամբ UMTAS հակատանկային հրթիռներ, գերճշգրիտ MAM-C և MAM-L ավիառումբեր, որոնք կարող են մինչև 8 կմ հեռավորության վրա խոցել շարժվող և անշարժ թիրախները:

Դոնբասի դեմ պատերազմն ամբողջ աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կարթնացնի
Օրերս Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն առցանց հանդիպում են ունեցել, որտեղ քննարկել են Բելառուսում, Սիրիայում, Լիբիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Վերջինը խիստ անհանգստացնում է Կիևին, քանի որ այնտեղ համարում են, որ իրենց ճակատագիրն այլոք են վճռում` առանց իրենց: Ենթադրվում է, որ «նորմանդական քառյակին» փոխարինելու է գալիս «մեծ եռյակը», որը պետք է փոխգործակցի` լուծելու ոչ միայն համաեվրոպական, այլև համաշխարհային խնդիրներ:

Նման ոչ ֆորմալ եռակողմ հանդիպման հապճեպությունը, ինչպես նշվում է, պայմանավորված է Դոնբասի և Ղրիմի շուրջ ահագնացող պատերազմի վտանգով: Համացանցում տարածվում են Ուկրաինայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմատեխնիկան փոխադրող շարասյուների տեսանյութերն ու լուսանկարները: Վաշինգտոնի աջակցությամբ Կիևի կողմից «արցախյան դիպաշարի» կրկնության հավանականությունը մեծ է գնահատվում:

Ներկայումս ՌԴ ՊՆ-ի համար նոր գլխացավանք է համարվում ոչ միայն Դոնբասի չճանաչված հանրապետությունների վրա հարձակումը, այլև` ռուսական Ղրիմի: Սակայն հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ են Ուկրաինային աջակցող Գերմանիան և Ֆրանսիան այս անգամ որոշել «Կիևի թիկունքում խոսել Ռուսաստանի հետ»:

Համարվում է, որ ոչ Բեռլինը, ոչ էլ Փարիզն իրականում լիարժեք ռուս-ուկրաինական պատերազմ չեն ցանկանում: Անցանկալի են հատկապես դրան հաջորդող շրջանում տեղի ունեցող գործընթացները:

Էրդողանը ոգեշնչում է, ԱՄՆ-ն` սատարում, բայց Գերմանիային ու Ֆրանսիային ձեռնտու չէ

Ուշադրություն է հրավիրվում վերջին տարիներին ակտիվորեն ընթացող գործողություններին, որոնք ենթադրում են ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի, այլև` Առաջինի արդյունքների վերանայում:

Այսպես, Թուրքիան ռազմական ճանապարհով զավթել է Սիրիայի հյուսիսային շրջանները: Թուրքական զորքերը հայտնվել են Լիբիայում` վերջինիս ստանալով մայրցամաքային` էներգետիկ պաշարներով հարուստ շրջաններ ունեցող ջրբաժանի սահմանների վերանայում` հօգուտ իրեն: Թվում է` թուրքերը պատրաստ են պատերազմել նաև հույների դեմ` հանուն կղզիների: Ընդգծվում է, որ Թուրքիան նաև Ադրբեջանին օգնել է ռազմական ճանապարհով լուծել Արցախյան հակամարտությունը, իսկ այժմ հայացքն ուղղել է դեպի Միջին Ասիա:

«Սուլթան» Էրդողանը, ինչպես համարվում է, ոգեշնչել է Կիևին` Դոնբասում դիմելու արկածախնդրության: Եթե Վաշինգտոնը սատարի, ապա Ուկրաինայի ԶՈՒ-երը կարող են հարձակվել նաև Ղրիմի վրա: Սա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, որոնք ձեռնտու չեն Գերմանիային և Ֆրանսիային:

Նախ` ռուսական զորքի հակահարձակման դեպքում Եվրամիությունը հարկադրված կլինի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել: Բեռլինի համար դա առաջին հերթին նշանակելու է «Հյուսիսային հոսք-2»-ի անփառունակ ավարտ: Բացի այդ` ԵՄ-ի և ՌԴ-ի տնտեսական համագործակցությունը մեծ վնասներ է կրելու:

Երկրորդ` Կիևը կարող է ռազմական աջակցության համար դիմել ՆԱՏՕ-ին և խնդրել իր տարածքում դաշինքի զորքերի տեղակայում: Դրա օրենսդրական հիմքերն արդեն առկա են: Համարվում է, որ եթե Ուկրաինայում հայտնվեն գերմանական և ֆրանսիական ուժեր, ապա Մոսկվայի հետ հարաբերությունները խիստ կվատթարանան:

Երրորդ` ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական բախման առիթը կօգտագործեն` միջուկային հրթիռները «Մոսկվայի ագրեսիայի զսպման» պատրվակով Եվրոպայում տեղակայելու համար: Ի պատասխան` ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը (ՌՆՀԶ) նշանառության տակ կվերցնեն համապատասխան երկրները: Եվրոպացիներին դա բնավ ձեռնտու չէ:

Ռազմական ճանապարհով հարցի լուծման հետևանքներն աշխարհի համար

Սակայն դրանք դեռ բոլոր հնարավոր բացասական հետևանքները չեն: Ռազմական ճանապարհով տևական հակամարտության լուծումը կարող է վարակիչ դառնալ: Մոլդովան և Ռումինիան նույնպես կարող են դիմել Մերձդնեստրի խնդրի ռազմական լուծման:

Ճապոնիան կարող է ծովային շրջափակման ենթարկել Կուրիլյան կղզիները` դրանք վերադարձնելու նպատակով: Պեկինը կփորձի վերջնականորեն լուծել «թայվանյան հարցը»` իր դեմ հարուցելով ամերիկյան և եվրոպական պատժամիջոցներ, բարդացնելով հարաբերությունները Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, ինչը ձեռնտու կլինի միայն ԱՄՆ-ի համար: ՆԱՏՕ-ն կարող է շրջափակել Կալինինգրադի մարզը: Ենթադրվում է, որ այդ դեպքում այն կվերադառնա Գերմանիայի կազմ, սակայն սեղանին կդրվի նաև Երկրորդ աշխարհամարտի արդյունքում Լեհաստանին անցած Արևելյան Պրուսիան: Դա արդեն կարող է հանգեցնել ներեվրոպական հակամարտության:

Այս ամենը համեմատվում է լեռից արձակված ձնագդիի հետ, որը կվերածվի իսկական ձնահոսքի, որը կավերի իր ճանապարհին ընկած ամեն բան: Մերկելը, Մակրոնը և Պուտինը, ինչպես նշվեց, քննարկել են ոչ միայն Ուկրաինայի, այլև Սիրիայի և Լիբիայի հարցերը: Համարվում է, որ այս «մեծ եռյակի» ընդհանուր հետաքրքրությունը կայանում է նրանում, որպեսզի չսկսվի անվերահսկելի գործընթաց:

Ուկրաինան ևս 30 միավոր «Բայրաքթար» է ստացել Թուրքիայից
Ուկրաինայի ՊՆ-ի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն` հաղորդվում է, որ Դոնբասում գտնվող ուկրաինական զինված ուժերը բերվել են մարտական լրիվ պատրաստության:

Աղբյուրը պնդում է, որ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում թուրքական Bayraktar TB2  անօդաչուների արդյունավետությանը, որոնք արդեն առկա են Ուկրաինայի սպառազինությունում:

Նշվում է, որ ուկրաինական ուժերը պատրաստ են հարձակման. սպասում են միայն գլխավոր հրամանատարի հրամանին:

Ուկրաինայում համոզված են, որ բլիցկրիգի միջոցով հնարավոր կլինի կարճ ժամանակում վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը, ապա և` Ղրիմը: Այդ նպատակով հիմնական գործուն սպառազինություն են դիտարկվում թուրքական Բայրաքթարները և ամերիկյան Ջավելինները (հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, FGM-148 Javelin):

Հայտնի է, որ ս.թ. մարտի 14-ին Քաթարի զինված ուժերի երկու Boeing C-17A Globemaster-ները Թուրքիայից Ուկրաինա են առաքել 30 միավոր հետախուզահարվածային Բայրաքթարներ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև 6 միավորի ձեռքբերման և Կիևի համար շարունակվող արտադրության մասին:

Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին բացահայտ կերպով ռազմատենչություն են ցուցաբերում. ենթադրվում է, որ Կիևն իսկապես կգնա ռազմական գործողությունների: Նախօրեին շփման գծի հատվածում տեղակայվել են 5 միավոր Ս-300Վ1 հակաօդային պաշտպանության համակարգեր` ռուսական կողմի օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերից և ռազմական ավիացիայից պաշտպանվելու համար, եթե Ուկրաինան պատերազմ սկսի Դոնեցկի և Լուգանսկի դեմ:

Ռուսական ՀՕՊ-ն Ուկրաինայի սահմանին Բայրաքթարների ոչնչացման զորավարժություն է սկսել
Վերջին ամիսներին Կիևը բացահայտ կերպով ռազմատենչություն է ցուցադրում` զորքեր ու սպառազինություն տեղափոխելով դեպի Դոնբաս: Ընդ որում` զինվորականները, քաղաքագետները և պաշտոնյաները, Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից ավիացիայի և թուրքական Բայրաքթար անօդաչուների կիրառմամբ ահաբեկելով Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին:

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդմամբ` երեք համազորային բանակների ավելի քան 20 ՀՕՊ դիվիզիոններ Ուկրաինայի հետ սահմանային հատվածի զորավարժարաններում մեկնարկում են լայնածավալ մարտավարական վարժանքներ մարտական կրակով: Խուսավարումներն ընթանալու են մինչև ապրիլի կեսերը, Տոռ-Մ2 և Բուկ-Մ2 ԶՀՀ-ները խաղարկելու են հակառակորդի ավիացիայի, թևավոր հրթիռների և անօդաչուների ոչնչացումը:

Փորձագետների խոսքով` հակաօդային պաշտպանության հաշվարկների վարժանքներն Ուկրաինայի սահմանների մոտ ի նշան են ընդդեմ Բայրաքթարների և Ուկրաինայի ԶՈՒ այլ անօդաչուների: Ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Ուկրաինայի օդային տարածքը վերածվում է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Դոնբասի և ՌԴ-ի դեմ ռադիոէլեկտրոնային հետախուզության և այլ գործունեության հսկայական հարթակի:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Դոնբասի հատվածում իրավիճակը սրված է. կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ: Մասնավորապես նշվում է, որ Դոնբասի ուղղությամբ ուկրաինական ուժերը կիրառում են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում` խոշոր հրանոթներ: Թուրքիան, իր հերթին, Ուկրաինային արդեն մատակարարել է առնվազն 6 միավոր Բայրաքթար:

Մարտի 15-ին Ուկրաինայում ծանր ցնցումներ են սպասվում. Գորդոն
Ուկրաինացի հայտնի հրապարակախոս Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ հաջորդ երկուշաբթի օրը` մարտի 15-ին, Ուկրաինայի համար «պատմական իրադարձություն» է տեղի ունենալու, իսկ ժողովուրդը ծանր փորձությունների է բախվելու:

Գորդոնի համոզմամբ` այդ օրը «աննախադեպ տեղեկատվություն» է հրապարակվելու` ցնցում առաջացնելով Ուկրաինայի ժողովրդի մոտ:

Խորհրդավոր հայտարարությունը քննարկման առարկա է դարձել տարբեր հարթակներում, սակայն հստակ մեկնաբանություն չկա, թե հատկապես ինչ է ակնարկել Գորդոնը: Սակայն կարծիքների մեծ մասը եզրահանգում են նրան, որ ուկրաինացիների համար երկուշաբթին ոչ մի լավ բան չի բերելու:

Լրագրողը մտահոգ արտահայտությամբ նշել է, որ չի կարող հայտնել առեղծվածային տեղեկատվությունը հայտարարողի անունը, սակայն ընդգծել է, որ «ովքեր պետք է իմանան, գիտեն»:

Հաշվի առնելով Գորդոնի` ավելի վաղ արված կանխատեսումները` մի շարք լրատվամիջոցներ լրջորեն են վերաբերվում նրա այս հայտարարությանը: Առավել մեղմ «փորձությունների» շարքում նախանշվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների խափանումը:

Իսկ կանխատեսումների մեծ մասը վերաբերում են Դոնբասին. ավելի վաղ հնարավոր էր համարվել, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ուկրաինան լայնածավալ պատերազմ է սկսելու Դոնեցկի ու Լուգանսկի դեմ: Հնարավոր է համարվում, որ հենց այդ օրը` մարտի 15-ին, ուկրաինական ուժերը կսկսեն հարձակումը:

Դոնբասն ու Սյունիքը. ինչպե՞ս կազդի ուկրաինական պատերազմը Հայաստանի վրա
Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ ուժգնացող ճնշումը, տնտեսական պատժամիջոցներից բացի, համալրվում է նաև ռազմական սպառնալիքներով. ռուսական սահմանների մոտ ուժգնանում են ռազմական գործողությունների հիբրիդային մեթոդները` մեծացնելով լարվածությունը ՌԴ-ի ռազմական ու պետական համակարգերում:

Ռուսաստանի շուրջ «օղակի սեղմման» գործողություններ են Ուկրաինային ռազմական աջակցությունը` Դոնբասում կռվելու համար, սիրիացի ապստամբների աջակցության մեծացումը և էսկալացիան Հարավային Կովկասում` թուրքերի, ադրբեջանցիների ու վրացիների ձեռքով (Լեռնային Ղարաբաղ, Աբխազիա, Հարավային Օսիա):

Ի՞նչ կապ կա Դոնբասի և Սյունիքի միջև

Փորձագետներն այս պահին մեծ ուշադրություն են հրավիրում հատկապես Դոնբասի հարցի վրա` նշելով, որ Ուկրաինան առաջիկա շաբաթների ընթացքում պատերազմ է սանձազերծելու: Ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա այդ պատերազմը:

Այսպես, Ալիևն օրերս հայտարարեց. «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը, սակայն մենք կհասնենք դրան, կստիպենք հայերին»: Ադրբեջանի նախագահը հայկական Սյունիքը համարեց իրենց «պատմական հայրենիք»:

Այս հայտարարությունը պետք է լուրջ ընդունել այն պարագայում, որ Դոնբասում սկսված պատերազմը կշեղի Ռուսաստանի ուշադրությունն այստեղից` էականորեն սահմանափակելով նաև ռեսուրսները:

Միևնույն ժամանակ` Հայաստանը շարունակում է գտնվել քաղաքական ճգնաժամում` էականորեն նվազեցնելով առանց այդ էլ երերուն պաշտպանունակությունը:

Ստացվում է` Հայաստանի սահմաններից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող Դոնբասում սկիզբ առած պատերազմն անմիջական սպառնալիք կարող է լինել առնվազն Սյունիքի համար: Դա ահազանգում են նաև Հայաստանից դուրս գտնվող փորձագետներ` անմիջական կապ տեսնելով տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացների միջև:

Այս այլ միջոցառումներ, որոնցից են Բելառուսում սպասվող իրադարձությունները (մարտի 25-ից բելառուսական ընդդիմությունը վերսկսելու է փողոցային պայքարը), Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ակտիվ դերակատարությամբ` ռուսական ազդեցության թուլացումը Կենտրոնական Ասիայում, Մոլդովայից ռուսական ներկայության դուրսմղումը, անմիջապես ռուսական սահմաններին չեն սպառնում, ուստի բացառելում են նրա կողմից միջուկային զենքի կիրառման հիմնավորումը: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, գործի են դրվում միաժամանակ` առավել մեծ արդյունքի հասնելու համար:

Ուկրաինան ուսումնասիրում է «Ղարաբաղի օպերացիան» և պատրաստվում է պատերազմի. կարծիքներ
Դոնբասում իրավիճակը շարունակում է սրվել: Մարտական գործողությունները, ըստ ստացվող տեղեկատվության, օր օրի նոր թափ են հավաքում, Ուկրաինան շարունակում է ուժեր կենտրոնացնել շփման գծի հատվածում: Ներկայացնում ենք Դոնբասի շուրջ սպասվող իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ, որտեղ անմասն չէ նաև համեմատությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմին նախորդած շրջանի հետ:

Մասնավորապես` Գերման Կուլիկովսկիի («Старше Эдды») խոսքով` Դոնբասում տիրող իրավիճակը հիշեցնում է Անդրկովկասում նախորդ տարվա ամռանը տեղի ունեցած ընդհարումը (Տավուշյան մարտական գործողությունները, խմբ.): Նշում է, որ Բաքուն այն ժամանակ մարտական գործողություններով հետախուզություն իրականացրեց և արեց անհրաժեշտ եզրակացությունները:

Ընդ որում, հեղինակի խոսքով, Ադրբեջանի գլխավոր շտաբը ոչ թե ստուգեց հայկական ուժերի կրակակետերի տեղադիրքը, այլ քաղաքական արձագանքը և հենց Հայաստանի ներսում որոշումների կայացման արագությունը:

Կուլիկովսկին ընդգծում է, որ ներկայումս նույն գործողությունները կատարում են Ուկրաինայի զինված ուժերը: Եվ երբ քաղաքական իրադրությունը թույլ տա, Ուկրաինան կհարվածի: Ընդ որում, ինչպես նշում է, Կիևի համար պատերազմը ելքը միևնույնն է. թե´ Ազգային միլիցիայի կորպուսների արագ ոչնչացումն և Դոնեցկի գրավումը, թե´ Ռուսաստանի լայնամասշտաբ մասնակցությունը պատերազմին և Ուկրաինայի ԶՈՒ հարձակվող խմբավորումների ոչնչացումը:

Մոսկվայի քաղաքային պետդումայի պատգամավոր, լրագրող Անդրեյ Մեդվեդևի խոսքով` «Զելենսկին նացիստ է», և կասկած չկա, որ նա Դոնբասում նոր պատերազմ է սանձազերծելու:

Մեդվեդևը լայնածավալ պատերազմի վերսկսման ժամկետ է նշել ամենաուշը մայիսին: Նրա խոսքով` այդ պարագայում զարմանալի է, որ Դոնբասի ստորաբաժանումներին թույլ չեն տալիս խստորեն պատասխանել ուկրաինական կողմի հարվածներին:

«Եթե համարում են, որ դա իրավիճակն ավելի կվատացնի, ապա սխալվում են»,- նշում է պատգամավորը` ընդգծելով, որ Զելենսկին, միևնույն է, պատերազմ սկսելու է: Մեդվեդևի համոզմամբ` Ուկրաինան մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է «Ղարաբաղյան» և խորվաթական «Олуja» օպերացիաները: Ու թեև Ուկրաինայի զինված ուժերը դեռ պատրաստ չեն պատերազմի, սակայն, նրա խոսքով, դա ոչ ոքի չի անհանգստացնում:

Դոնբասում գարնանը թեժացում է սպասվում, իսկ ռուսական Սու-երը հարավում մասշտաբային թռիչքներ են իրականացնում
Դոնբասի հարցով բանակցությունների «Եռակողմ կոնտակտային խմբի» ուկրաինական պատվիրակության խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի նոր սրումն անխուսափելի է:

Ուկրաինական կողմի ներկայացուցչի կարծիքով` հակամարտության թեժացումը սպասվում է գարնան վերջին: Այս համատեքստում ուշագրավ է ռուսական Հարավային ռազմական շրջանի կողմից տարատեսակ զինատեսակների կիրառմամբ զորավարժությունների պարբերականությունը: ՌԴ հարավային մարզերում ավելի հաճախակի են դարձել անօդաչուներով ու կործանիչներով իրականացվող աննախադեպ վարժանքները:

Այսպես, ՌԴ Հարավային ռազմական շրջանի ավիագնդերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչների և Սու-30ՍՄ կործանիչների երկու էսկադրիլիաների անձնակազմերը Ռոստովի մարզում առաջին անգամ համատեղ թռիչքներ են իրականացրել` փոխգործակցելով ռադիոտեխնիկական ստորաբաժանումների հետ:

12 միավոր Սու-34 ինքնաթիռներից կազմված էսկադրիլիայի առաջ խնդիր է դրվել առնվազն 600 մետր բարձրությունից, Պ50Տ և Ս-13 122 մմ չկառավարվող հրթիռներից հրթիռառումբային հարվածներ հասցնել պայմանական հակառակորդի դիրքերին: Սու-30ՍՄ կործանիչների անձնակազմերն իրականացրել են կրակային և ռադիոէլեկտրոնային պատսպարում:

Հաղորդվում է, որ կազմակերպված գործողությունների շնորհիվ թիրախները հաջողությամբ ոչնչացվել են: Ընդհանուր առմամբ` համատեղ թռիչքներին մասնակցել են ՀՌՇ-ի Սու-34-ի և Սու-30ՍՄ-ի ավելի քան 20 անձնակազմեր: Յուրաքանչյուրն իրականացրել է առնվազն 7 թռիչք:

Հիշեցնենք` 2014թ. Ուկրաինայի արևելյան Դոնեցկ և Լուգանսկ շրջանները Կիևում կենտրոնական իշխանության փոփոխությունից հետո անկախության շարժում են սկսել: Ուկրաինան փորձել է նրանց զենքի ուժով վերադարձնել, սակայն հաջողության չի հասել: Կիևը Ռուսաստանին մեղադրում է Դոնբասի տարածքն օկուպացնելու մեջ, Կրեմլը հերքում է: