Շեշտ.am (shesht.am) - Feed

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26-ը տուժել են
Անթալյայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներին Կապադովկիա տեղափոխող ավտոբուսը վթարվել է Քոնյա-Աքսարայ ճանապարհի վրա: Թուրքիայում ռուսական դեսպանության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր` տեղի ունեցածին տեղում ծանոթանալու համար:

Հավելենք նաև, որ այս օրերին ռուսական կողմը քննարկում է նաև Թուրքիայի հետ ուղևորային հաղորդակցությունը դադարեցնելու հարցը: Թեև որպես պատճառ է նշվում կորոնավիրուսային իրավիճակն այդ երկրում, սակայն այլ աղբյուրներ շեշտադրում են անում, որ ռուս զբոսաշրջիկները պետք է քիչ այցելեն «ռուսներին ատող երկրներ»` Թուրքիա և Վրաստան:

Հիշատակվում է, որ ռուսական ինքնաթիռ խոցելու համար եգիպտացիները տարիներ շարունակ պատժվեցին, սակայն թուրքերը ներվեցին: Թուրքիայի տնտեսությանը հարվածելը ռուսական աշխարհաքաղաքական կարևոր ուղղություններից է համարվում:

Ամերիկյան թոք-շոուի հաղորդավարը կիսվել է Քանաքեռավանի ուշագրավ դեպքի տեսագրությամբ
Instagram-ում մեծ տարածում է ստացել Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում արված տեսանյութը, որտեղ երիտասարդը ձնառատ եղանակին ճանապարհամերձ հատվածում մեքենան է վերանորոգում, իսկ հետևից մոտենում է սառույցի վրայով սահող մեքենան: Ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա նկատելով իր վրա եկող մեքենան՝ երիտասարդը ոչ միայն չի շփոթվել, այլ ցատկել է՝ նստելով մեքենայի շարժիչի ծածկոցի վրա:

https://www.facebook.com/hovo.chavrsyan/posts/2438153896296476

Հայաստանում արված ուշագրավ տեսանյութն իր ինստագրամյան էջում է հրապարակել ամերիկացի հայտնի դերասանուհի և «The Ellen DeGeneres Show»-ի հեռուստահաղորդավարուհի Էլլեն Դեջեներեսը:

https://www.instagram.com/p/B7jINiqBS-D/?utm_source=ig_web_copy_link&fbclid=IwAR2tUuYv7ROsrrvbeTM8UX_wFU0Y-6se1Hjdjl9hcEuMiiFmd2kg7V9RDts

Ամերիկյան հեռուստատեսության նշանավոր հաղորդավարի, «Էմմիի» 11 մրցանակների արժանացած դերասանուհու հրապարակումը տեղադրումից ընդամենը մեկ ժամ հետո ունեցել է ավելի քան երկու միլիոն դիտում: 13 ժամ հետո դիտումների քանակն անցել է 6 միլիոնից:

Ուկրաինան նշել է Իրանում Boeing-ի կործանման հավանական պատճառները. (upd.)
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նշել է Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման տարբերակները:

Իշխանություններն աղետի հիմնական պատճառներ են դիտարկում զենիթային հրթիռի հարվածը, ահաբեկչության հետևանքով պայթյունը, շարժիչի պայթյունը՝ տեխնիկական պատճառներով, ինչպես նաև բախումն անօդաչու թռչող սարքին կամ այլ օբյեկտին:

Խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը նշել է, որ զենիթահրթիռային համալիրի կողմից հարվածի տարբերակը մասնագետները քննարկում են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են ինքնաթիռի կործանման վայրում արված լուսանկարները, որտեղ երևում են ռուսական ՏՈՐ համալիրի հրթիռի մնացորդներ:

https://twitter.com/BabakShekarabi/status/1214997883927384064
Օգտատերերն ինքնաթիռի կործանման նկարներում երևացող դետալը նմանեցրել են ՏՈՐ-ի հրթիռին

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական կողմը դիմել է իրանական իշխանություններին՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու թույլտվության համար: Ուկրաինացի մասնագետները նաև ցանկություն են հայտնել վերծանել սև արկղերի պարունակությունը: Դանիլովը հայտարարել է, որ ուկրաինացի մասնագետների խումբն արդեն ուղևորվել է Թեհրան:

https://www.facebook.com/photo.php?fbid=847002539047331&set=a.818564591891126&type=3&theater
Ուկրաինայի ՊՆ ինքնաթիռը մասնագետներին տեղափոխում է Իրան

Կանադային  անվտանգության ծառայություններն իրենց հերթին բացառել են հրթիռային հարվածի տարբերակը՝ հավանական համարելով տեխնիկական անսարքությունը: Կանադական կողմի շահագրգռվածությունը պայմանավորված է նրանով, որ զոհերի մեջ Իրանի քաղաքացիներից հետո մեծ էր Կանադայի քաղաքացիների թիվը:

Հիշեցնենք՝ հունվարի 8-ի գիշերը Իրանում կործանվել է Թեհրան-Կիև չվերթն իրականացնող ուկրաինական ինքնաթիռը: Օդում այրվող ինքնաթիռն ընկնելուց հետո պայթել է, ինչի հետևանքով զոհվել է 176 մարդ՝ 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ:

UPD 1. Ամերիկյան հետախուզությունն արձանագրել է հրթիռների արձակում՝ ինքնաթիռի կործանումից առաջ: Հաղորդվում է, որ Իրաքի ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո իրանական ՀՕՊ համակարգերն ակտիվ վիճակում են եղել, և ուկրաինական Boeing 737-ի թռիչքի պահին գործել են ՏՈՐ համակարգերը` արձակելով 2 հրթիռ:

Ամերիկյան աղբյուրներն արձանագրել են ռադարների միացում և 2 ինֆրակարմիր կայծ: Ենթադրվում է, որ դրանք հրթիռներ են եղել: Ամերիկյան գերատեսչությունները աղբյուրների հայտնած տեղեկությունները չեն հաստատել, և ոչ էլ հերքել են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ չի հավատում, թե ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական է:

https://twitter.com/atrupar/statuses/1215316976509300736
Ես չեմ հավատում տեխնիկական պատճառներին: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը սխալվել է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը դրանում մեղավոր չէ. Դ.Թրամփ

Հաղորդվում է, որ Պենտագոնից հաստատել են պատահականության մասին լուրը:

UPD 2. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ կանադական հատուկ ծառայությունների և գործընկերների տրամադրած տեղեկությունները փաստում են Թեհրանի մոտակայքում ուկրաինական Boeing-ի կործանման «հրթիռային» վարկածը: Նրա խոսքով` Իրանի Զինուժը «երկիր-երկինք» տեսակի հրթիռով խոցել է օդ բարձրացած ինքնաթիռը:

https://twitter.com/NBCNightlyNews/status/1215361754571722752
Հավաստի աղբյուրների փոխանցմամբ` ինքնաթիռը կործանվել է Իրանի կողմից արձակված հրթիռի հարվածից. Ջ.Թրյուդո

Կանադայի վարչապետը չի բացառել, որ տեղի ունեցածը կարող է պատահականություն լինել:

Թեհրան-Կիև չվերթի ինքնաթիռի 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել են. (upd.)
Իրանի մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մոտակայքում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Թեհրան-Կիև ուղևորափոխադրող չվերթի Boeing-737 ինքնաթիռը:

https://twitter.com/alihashem_tv/status/1214756252749877250
Ինքնաթիռի կործանումն արձանագրած առաջին տեսանյութը

https://twitter.com/Xy5Z89/status/1214772723966251008

https://twitter.com/7omid7/status/1214751363000938496

Հաղորդվում է, որ ինքնաթիռի բոլոր՝ 167 ուղևորները ու անձնակազմի 9 անդամները զոհվել են: ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից հարցում է ուղարկել Իրանի արտաքին գործերի նախարարություն: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ չեն եղել:

https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156449137127434

https://twitter.com/ZMnatsakanyan/status/1214788755174961152
Շատ վատ լուր Թեհրանից Կիև ուղևորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին. ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյան

Իրանական աղբյուրները հաղորդում են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել՝ շարժիչում բռնկված հրդեհը: Ինչպես երևում է տեսանյութից՝ ինքնաթիռն ընկելուց հետո պայթել է: Ուկրաինական PS752 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանի ժամանակով ժամը 4:42-ին բարձրացել է օդ, իսկ 2 րոպե անց նրա հետ կապը կտրվել է:

UPD. Հայտնի է, թե որ երկրների քաղաքացիներ են եղել Թեհրան-Կիև չվերթին ինքնաթիռում, որոնք բոլորն էլ զոհվել են.Իրանի քաղաքացիներ՝ 71,Կանադայի՝ 73,Շվեդիայի՝ 8,Աֆղանստանի՝ 6,Գերմանիայի՝ 4,Մեծ Բրիտանիայի՝ 3,Ուկրաինայի՝ 2:

Ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները նույնպես Ուկրաինայի քաղաքացի են եղել:

ԱՄՆ-ում ակտիվ ավտոպիլոտով Tesla-ն հարվածել է 2 մեքենայի և շարունակել ընթացքը
Վարորդն ավտոպիլոտը միացրել էր՝ հետևում նստած շանը ստուգելու համար: Ոստիկանությունը խորհուրդ է տալիս ամեն դեպքում ուշադիր լինել մեքենան վարելիս՝ լիովին չվստահելով նրա ինքնակառավարմանը:

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ավտոպիլոտ համակարգը միացված վիճակով Tesla-ն բախվել է ոստիկանական մեքենային և ճամփեզրին կայանած մեքենային: Էլեկտրոմոբիլը շարունակել է ընթացքը, մինչև ոստիկաններից մեկը կանգնացրել է այն:

https://www.facebook.com/connecticutstatepolice/posts/2559517627610906

Ոստիկանները թիվ 95 մայրուղու վրա սպասելիս են եղել քարշակի՝ վնասված մեքենան հեռացնելու համար, երբ նրանց մեքենային հետևից հարվածել է 2018թ. արտադրության Tesla Model 3-ը: Ոստիկանական և մյուս՝ վնասված մեքենային հարվածելուց հետո էլեկտրոմոբիլը շարունակել է ընթացքը:

Tesla-ի վարորդը ոստիկանությանը պատմել է, որ ակտիվացրել է ավտոպիլոտը (առանց վարորդի համակարգ), որպեսզի հետևի նստարանին նստած շանը ստուգի:  Վարորդին մեղադրել են անմիտ պահվածքի և վտանգ ստեղծելու մեջ: Հաղորդվում է, որ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Նահանգային ոստիկանությունը նշել է, որ թեև մի շարք մեքենաներ օժտված են ինքնաշխատ հնարավորություններով, նրանցից ոչ մեկն ամբողջապես ավտոմատացված չէ և չի հանդիսանում ինքնակառավարվող: Նրանց խոսքով՝ ընթացքի ժամանակ ցանկացած մեքենա վարորդի կողմից պահանջում է ամբողջական ուշադրություն:

Ավստրալիայում տեսախցիկները կհայտնաբերեն սմարթֆոնը ձեռքին վարորդներին
Ավստրալական Հարավային Նոր Ուելս նահանգի կառավարությունը շահագործման է հանձնել առաջին տեսախցիկները, որոնք ինքնուրույն արձանագրում են վարորդի կողմից սմարթֆոնով օգտագործելը՝ մեքենան վարելիս: Համակարգն նեյրոցանցն օգտագործում է կադրերի գնահատման համար և հավանական խախտումների լուսանկարները փոխանցում է ոստիկանությանը:

https://youtu.be/Ty5aHmbOCl0
Տեսախցիկն արձանագրում է սմարթֆոն օգտագործելը / ©Transport For NSW

Առաջին երեք ամիսներին համակարգն աշխատելու է պիլոտային ռեժիմով. վարորդները չեն տուգանվի, միայն կնախազգուշացվեն: Հաղորդվելու է, որ փորձարկումից հետո սահմանվելու են բարձր տուգանքներ. սովորական ճանապարհին խախտման դեպքում վարորդները կտուգանվեն 344 ավստրալական դոլարով (մոտ 110 հազար դրամ)՝ ստանալով 5 տուգանային միավոր: Դպրոցների մոտակայքում խախտում անելու դեպքում տուգանքի չափը կկազմի 457 ավստրալական դոլար կամ մոտ 150 հազար դրամ (10 միավոր):

Համակարգն ինքնուրույն է գտնելու խախտումն անողներին՝ վերլուծելով լուսանկարները, սակայն սխալներից խուսափելու նպատակով վերջնական որոշումը կայացնելու է մարդը: Իշխանությունները վստահ են, որ դրանով կնվազեցվեն ՃՏՊ-ները: Հաղորդվում է, որ անկախ մոդելավորման համաձայն՝ տեսախցիկներն առաջիկա 5 տարիների ընթացքում կարող են կանխել 100 մահացու և լուրջ վթար:

Արտակարգ պատահար. հոր և որդու մեքենաները բախվել են իրար
Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ճանապարհի Այգավան գյուղի տարածքում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Ինչպես հաղորդվում է՝ միմյանց են բախվել Արարատի մարզի Զորակ գյուղի բնակիչներ 35-ամյա Հրայր Դավթյանի (Mercedes E320, 34 CC 300) և 60-ամյա Ջենրիկ Դավթյանի  (Mercedes C180, 35 DV 209) վարած ավտոմեքենաները:

Ճանապարհային պատահարի հետևանքով Եղվարդ քաղաքի բնակիչներ Նաիրա Համբարձումյանը (29 տ.) և Է. Գ.-ն (5 տ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն:

Հաղորդվում է, որ իրար բախված մեքենաների վարորդները հայր ու որդի են:

Քննարկվել են երթևեկության կարգավորման հնարավոր տարբերակները
ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ գրեթե բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների, Երևանի քաղաքապետի, ոստիկանապետի, Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության և այլ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել։

Քննարկում վարչապետի մոտ

Քննարկվել են երթևեկության կարգավորման  և համակարգային փոփոխությունների խնդիրները։ Ներկայացված առաջարկությունների հիմնական շեշտադրումները հետևյալն են եղել․

— ՃԵԿ կանխարգելում և վերահսկում. փոքր տարիքից երեխաներին ՃԵԿ պարտադիր ուսուցում մանկապարտեզում, դպրոցում։

— Փողոցների կահավորման ժամանակակից և առավել արդյունավետ տարբերակների կիրառում։

— Վարորդական վկայականների քննության հանձնման ընթացակարգի ամբողջական փոփոխություն։

— Սոցիալական գովազդներ։

— Ոստիկանության աշխատելաոճի փոփոխություն, աշխատակիցների ավելացում, նաև խրախուսանքների կիրառում՝ որպես աշխատանքի մոտիվացիա։

— Տեխզննման անցկացման ընթացակարգի փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ներմուծվող վնասված մեքենաների տեխզզնման  ավելի խիստ կարգով  անցկացում։

— Վարորդ-հետիոտն գործողությունների վտանգավորության աստիճանի վերաբերյալ  տարանջատումներ՝ օրենսդրական կարգավորմամբ։

— Հատուկ համարանիշերով մեքենաների արտոնյալ կարգավիճակի կարգավորում՝ օրենքի առաջ բոլորը  հավասար են սկզբունքով։

— ՀՀ ողջ տարածքում ՃԵ նշանների, գծանշումների կարգավորում, ամբողջական և համակարգված կահավորում։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր հերթին առաջարկել է ներդնել հատուկ բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների արձանագրած ՃԵԿ խախտումների հիման վրա արձանագրություններ կազմելու համակարգ։

https://www.youtube.com/watch?v=cla-UnE-AuE&fbclid=IwAR0PrUE-mRqmbiartP0Elcf9gWrMGiWmxgXlEnoW7mQ1KatPvbjuNoUk_0w

Կառավարությունը նախաձեռնել է  բալային համակարգի ներդրում, որը թույլ է տալու նվազեցնել տուգանքների չափերը, բայց կարգազանց վարորդներին վկայականից զրկելու մեխանիզմ է իրենց ենթադրում։

Ծրագրեր են մշակվել նաև Երևանի քաղաքապետարանի կողմից։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն ավելի վաղ նշել էր, որ կա քաղաքային ոստիկանություն ստեղծելու նպատակահարմարություն, ինչն օրենսդրական փոփոխություն է ենթադրում:

Այս հարցին նույնպես անդրադարձ է եղել․ վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության միաձուլման արդյունքում լրիվ նոր, տեխնիկապես հագեցած Պարեկային ոստիկանության (Patrol Police) ստեղծում, որը պետք է լուծի ոստիկանների պրոֆեսիոնալիզմի և մոտիվացվածության առկա խնդիրները:

Երևանի քաղաքապետի դիրքորոշման համաձայն՝ խնդրին ամբողջական լուծում տալու համար պետք է ունենալ նորմալ հանրային տրանսպորտ և այդ դեպքում միայն երթևեկությունը հնարավոր կլինի բեռնաթափել։

Հետիոտնային 3D անցում՝ Երևանում

Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է քաղաքապետարանի կողմից ՃԵ-ին առնչվող նորամուծությունն ազդարարող լուսանկար։ Ըստ նրա՝ Սբ․ Գր․ Լուսավորիչ փողոցի վրա փորձնական գծվում է հետիոտնային 3D անցում։ Այն նպատակ ունի նվազեցնելու արագությունը՝ վարորդի համար տեսողական պատրանք ստեղծելով, թե առջևում արգելք կա։ 3D գծանշումը ստիպում է նվազեցնել արագությունը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10216238698625883&id=1405208089

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանն անդրադարձել է ճանապարհային երթևեկության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումներին։ Նրա խոսքով՝ փոփոխություններն անհրաժեշտ արդյունք կարող են ապահովել միայն իրավաբանական և սոցիալական կարգավորումների համադրմամբ։ Փոխոստիկանապետը անվտանգության ապահովման հարցում ոստիկանության հսկողությունը համարել է անհրաժեշտ, բայց ոչ բավարար՝ կարևորելով հասարակական գիտակցությունն այս հարցում։

https://www.facebook.com/hovhannes.qocharyan.16/posts/1659873810811787

Հիշեցնենք, որ ճանապարհային երթևեկության կարգավորման շուրջ քննարկումները ծավալվեցին վերջին շրջանում Երևանում և Հանրապետության ողջ տարածքում գրանցված մեծ թվով ողբերգական ավտովթարներից հետո։

Վթարների նվազեցման ի՞նչ լուծումներ ունի Կառավարությունը
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է վերջին օրերին տեղի ունեցած ՃՏ ողբերգական պատահարները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է,  որ Ոստիկանությունում կարգազանց վարորդներին երթեւեկությունից հեռացնելու վերաբերյալ օրենքի նախագիծ է մշակվել։ Այն արդեն Ազգային ժողովում է։

Կառավարության ղեկավարը հրահանգել է հնարավորինս շուտ քննարկել նախագիծը, իսկ Ոստիկանությունից պահանջել է անհանդուրժողականութուն դրսեւորել եւ կոշտ միջոցներ ձեռնարկել անբարեխիղճ վարորդների նկատմամբ։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արձանագրել է, որ վթարների եւ դրանց հետեւանքով տուժածների թիվը շարունակում է աճել։

Կառավարության նիստ ©primeminister.am

Օսիպյանը նշել է, որ 2018 թվականի ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, 150 զոհ 2736 վիրավոր, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 2203 ՃՏՊ, 169 զոհ, 3212 վիրավոր։

Ոստիկանապետը, չբացառելով իրենց գործողություններում թերացումները, ընդգծել է, որ մեքենաների աննախադեպ ներմուծում է իրականացվում.

2017-ին ներկրվել է 38 հազար տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 73 հազար 562, իսկ 2019 թվականի վեց ամիսներին արդեն՝ 54 հազար 216։

«Տուգանելու քաղաքականությունը ոչ մի էֆեկտի չի բերում» ,- տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ նշել է Վարչապետը՝ հանձնարարելով շարունակել ուժեղացված ծառայությունը, հայտնաբերել ոչ սթափ վարորդներին եւ գերբեռնված մեքենաները։

Միաժամանակ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ պետք է ներդաշնակեցնել տեխզննման եւ ԱՊՊԱ գործընթացները: Այդ դեպքում տեխնիկական խնդիր ունեցող մեքենան չի ապահովագրվի։

Վարչապետը հավանել է առաջարկը, իսկ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ Կառավարության ծրագրում այդ մասին նշված է, պարզապես պետք է ուսումնասիրել ռիսկերը, մասնավորապես՝ կոռուպցիոն։

Վթար` էներգետիկ համակարգում. պարզաբանում (upd.)
Ստեղծված իրադրության վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ խնդիրը կապված է էներգետիկ համակարգում վթարի հետ,  անջատվել են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը: Փոխվարչապետ նշել է, որ աշխատանքներ են տարվում մինչև 19:00-ն խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2247373172233757

Էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված տարհանում է իրականացվել Երևանի Մետրոպոլիտենում:

https://www.youtube.com/watch?v=7XkyP39ixTY

Հաղորդվում է նաև, որ որոշ հատվածներում խափանված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները:

UPD. Ստացված տեղեկության համաձայն, թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Թունելներում մնացած գնացքները հոսանքը մասամբ վերականգնումից հետո դուրս են բերվել:

Հաղորդվում է, որ Մետրոպոլիտենի աշխատանքը կվերսկսվի միայն էլեկտրաէներգիայի վերջնական կարգավորումից հետո:

UPD 2.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ հնարավոր է` մեկ ժամից վերականգնվի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը: Դրանով կվերականգնվի ամբողջ էներգամատակարարումը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենում էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնված է:

UPD 3. «Վտանգավոր բան չկա, ուղղակի խոշոր վթար է եղել»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը: Հակոբ Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ Տավուշի և Լոռու մարզերի մի մասն այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարում է ստանում Վրաստանից, իսկ հարավում Իրանից ներմուծման ռեժիմով են աշխատում:

Նախարարությունը նաև պարզաբանում էր տարածել` կապված վթարի վայրի և պատճառների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որը գործի է դրել կայանների պաշտպանական համակարգերը: Անջատվել է նախ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա` Երևանի ՋԷԿ-ը և մյուս փոքր արտադրողները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս տատանումներ չկան, վերականգնվել է կայունությունը: Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:

UPD 4. Իրանական կողմում տեղի են ունեցել վթարներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապ ունի իրանականի հետ, և տատանումը երկրներից մեկում զգացվում է նաև մյուսում:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաճախականության ուժեղ տատանումները հնարավոր է տեղի ունեցած լինեն Իրանի էներգահամակարգում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած վթարից:

Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումները եկել են իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից։

UPD 5. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը րոպեներ առաջ հայտարարեց, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվել է:

https://www.facebook.com/avinyan89/posts/10218494798071159

UPD 6. Երեւանի մետրոպոլիտենը ժամը 18:55-ից վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվել է։