Շեշտ.am (shesht.am) - Feed

Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում». Հակոբ Ճաղարյան
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր Վարչության կողմից (GDCA): Հեռագրով հաղորդվել է, որ հայկական  գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավն առևանգվել է:

Ճաղարյանի խոսքով` օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից: Վայրէջքը նախատեսված է եղել կատարել Երևանում: Սակայն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում, իսկ Ճաղարյանը հարցադրում է հնչեցնում. «Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական  ավիացիայում: Նրա խոսքով` «Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է հաղորդմանը` նշելով, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել:

Հաղորդվում է, որ այդ օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: ՔԱ կոմիտեի հաղորդագրության համաձայն` թռիչքը կրել է տեխնիկական բնույթ: Նշվում է, որ չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ քննություն է ընթանում: