Շեշտ.am (shesht.am) - Feed

Անջատվել են հոսանքի 4300 և գազի 736 բաժանորդների կոմունալները
Հայաստանում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններից երկուսը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Գազպրոմը», ապրիլի 27-ից սկսել են անջատումներ իրականացնել այն բաժանորդների գազն ու հոսանքը, ովքեր չեն վճարել մարտ ամսվա պարտավորությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ անջատվել է էլեկտրաէներգիայի շուրջ 775 հազար բաժանորդներից 4300-ի հոսանքը, և 623 հազար գազի բաժանորդներից 736-ի գազը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/548122529435062/
Կոմունալ ճգնաժամ / © Նիկոլ Փաշինյան

Նախօրեին սոցցանցերում ու լրատվականներին տարածվեցին տեղեկություններ, որ անջատումներ են իրականացվել նաև կարիքավոր ընտանիքներում, ինչը բարձրացրեց շատերի դժգոհությունը: Մասնավորապես՝ մեջբերվեց վարչապետի այն հայտարարությունը, որ Արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն իրականացվելու: Այս կապակցությամբ Փաշինյանը թեև նշեց, որ դա արվել է դեռևս մարտ ամսին, երբ ակնկալվել է, որ ԱԴ-ը չի երկարացվի, սակայն բազմաթիվ կարիքավորների համար երկարաձգված դրությունը խնդիրներ է առաջացրել:

Նշված թվով բաժանորդների շարքում մի մասն իսկապես կարիքավոր է, սակայն կառավարության ղեկավարը նշել է, որ շատ են նաև մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, սակայն չեն վճարում: Սա իր հերթին մեծ վտանգներ է առաջացնում էներգետիկ համակարգի կայունության համար: Ուստի Նիկոլ Փաշինյանը կոչ հայտարարել է, որ փորձելու են գտնել իսկապես կարիքավորներին, սակայն հնարավորությունն ունեցողներին չի ներվելու և խիստ միջոցառումները շարունակվելու են:

Հաղորդվել է, որ հոսանքազրկվել են 30 հազարից բարձր պարտավորություն ունեցող բաժանորդները: Գազասպառողների դեպքում շեմն 80 հազարից բարձր է եղել: Կառավարության հաշվարկներով՝ դրանք պետք է որ համեմատաբար վճարունակ բաժանորդները լինեն, ուստի նրանց համար մեղմացում չի կատարվել: Սակայն ընդգծենք, որ ֆինանսական վնասներ կրած ընտանիքները նույնպես ունեցել են ջեռուցման կարիք՝ երբեմն սպառելով ունեցած գումարին անհամարժեք գազ կամ հոսանք. ի վերջո՝ երեխաները և ընտանիքի բոլոր անդամները տանն են, իսկ մարտ ամիսը ցուրտ էր, և սովորականից ավելի շատ ջեռուցելու կարիք է զգացվել:

https://www.youtube.com/watch?v=9pj5vloxRFQ
Եկամտից զրկված ընտանիքի հոսանքն անջատել են / © Ազատություն

Նշվել է, որ հնարավոր է՝ մի մասը տուժի, բայց ամեն ինչ արվել է, որ համակարգը չտուժի: Հիշեցնենք, որ կառավարության ձեռնարկած 11-րդ և 12-րդ միջոցառումներով որոշակիորեն փոխհատուցվել է շուրջ 300 հազար բաժանորդների կոմունալ վճարները:

Հիմնական քննադատությունը, որ հնչում է կառավարության հասցեին, իրական կարիքավորներին չբացահայտելն է, որի հետևանքով «անջատումների» են ենթարկվել նաև այդ ընտանիքները:

Մշակվել է ձյան շերտից հոսանք ստացող գեներատոր
Այսօր մարդկությունն ակտիվորեն մշակում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Նորամուծությունների մեջ առայժմ արևային մարտկոցներն են առաջատարը, որոնք մեծ տարածում են ստանում խոշոր արտադրողների և քաղաքացիների մոտ: Սակայն այն սահմանափակ գործածություն ունի. ձմեռը կամ ավելի ցուրտ վայրերում, ուր ձյան տեղումներն ավելի շատ են, արևային էներգիան գրեթե անօգուտ է:

Արևային մարտկոց՝ ձյան տակ / ©novate.ru

Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի մասնագետների խումբը մշակել է այլընտրանքային հոսանքի նոր տարբերակ: Այն ստացել է Snow TENG (snow-based triboelectric nanogenerator)` ձնատրիբոէլեկտրական նանոգեներատոր անվանումը: Այն էներգիա է վերցնում ձյան շերտից:

https://twitter.com/PSD_Global/status/1118207420004818951

Նանոգեներատորի աշխատանքի սկզբունքը կայանում է «տրիբոէլեկտրական» էֆեկտի մեջ: Էլեկտրական լիցքերն առաջանում են պանելի մակերեսին շփումից: Փաստացի, սարքավորումը հաստատուն էլեկտրականություն է օգտագործում լիցքերը գեներացնելու համար՝ դրական և բացասական լիցքերով օժտված նյութերի միջև էլեկտրոնների փոխանակության միջոցով:

Այս տեխնոլոգիան վաղուց կիրառվում է փոքր հզորությամբ գեներատորների արտադրության համար: Դրանք էներգիա են հավաքում շարժվող մարմիններից, օրինակ՝ հատակի վրայով քայլելիս կամ սենսորային էկրանին դիպչելիս: Ձյունը նույնպես հարմար աղբյուր է համարվել. ունենալով դրական լիցք՝ այն շփվում է բացասական լիցք ունեցող մակերեսին՝ առաջացնելով էներգիա:

Snow TENG համակարգի աշխատանքի սկզբունքը / ©researchgate.net

Մի շարք փորձարկումներից հետո գիտնականների խումբը եզրակացրել է, որ նանոգեներատորի համար ամենալավ նյութը սիլիկոնն է: Նրանք ենթադրում են, որ հետագայում Snow TENG-ի պարագաները հնարավոր կլինի արտադրել 3D տպիչների միջոցով:

Ամբիցիոզ նախագիծը ներկայումս մեկ խնդիր ունի. Snow TENG-ն ապահովում է ընդամենը 0,2 մՎտ (միլիվատ) հզորություն/քմ, այսինքն այդ դեպքում այն հնարավոր է կիրառել միայն փոքր սարքավորումների համար:

Արևային մարտկոցներ՝ ձյան տակ / ©novate.ru

Ջրից էլեկտրաէներգիա ստանալու փորձեր նախկինում էլ արվել են: 2019թ. մարտին չինացի գիտնականների խումբը ներկայացրել է հիբրիդային արևային մարտկոց, որը կարողանում էր հոսանք գեներացնել արևային պանելներին կաթիլների հարվածներից:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ում հոսանքի լարումը 110 Վոլտ, իսկ մեզ մոտ՝ 220
Աշխարհի պետությունների մեծ մասում էլեկտրական հոսանքի լարումը կենցաղային օգտագործման համար 220 Վոլտ է: Բայց կան երկրներ՝ հանձինս ԱՄՆ-ի, որտեղ ավելի ցածր լարմամբ հոսանք է շահագործվում:

Ինչո՞ւ է ԱՄՆ-ում լարումը 100-127 Վ

Դեռևս 1880թ. Թոմաս Էդիսոնն առաջարկել և արտոնագրել է մշտական հոսանքի եռալար էլեկտրացանցը, որտեղ երկու լարերն ունեին +110 Վ և -110 Վ լարում, ևս մեկը` զրոյականն էր: Այդպիսի ցանցը հեշտությամբ կարելի էր կիրառել շիկացման լամպի համար: Վերջինիս անհրաժեշտ էր 100 Վ, բայց Էդիսոնը 10%-ով ավելացրեց լարումը` հաշվի առելով հոսանքալարերի կորուստը:

Ժամանակի ընթացքում Ջորջ Վեստինգհաուզը սկսեց կենցաղային տեխնիկայի համար օգտագործել փոփոխական հոսանքը: Այդ պահից սկսած մեկնարկած «հոսանքային պատերազմներում» Էդիսոնի հաստատուն հոսաքը միշտ պարտվում էր: Արդյունքում` 1898թ. մարդիկ սկսեցին լայնորեն կիրառել փոփոխական հոսանք:

Այդ պահից սկսած սկսեց գործել 100-127 Վ ցանցի չափորոշիչը: ԱՄՆ-ում էլեկտրական սարքավորումներն աշխատում են փոփոխական հոսանքով՝ TN-C-S հողանցմամբ: Ընդ որում՝ մեկ էլեկտրական ֆազը տրանսֆորմատորից հաղորդվում է եռալար ցանցով 120/240 Վ լարմամբ: Այդ իսկ պատճառով ամերիկացիների տներում երեք հոսանքալար է՝ 2-ը՝ ֆազ, 1-ը՝ զրո: Զրոյի և ֆազի միջև լարումը 120 Վ է՝ նախատեսված թույլ հզորություն պահանջող, իսկ ֆազերի միջև՝ 240 Վ՝ հզոր սարքավորումների համար (էլեկտրական սալօջախ, տաքացուցիչ):

Ժամանակի ընթացքում Եվրոպայում սկսեցին օգտագործել մետաղական թելով շիկացման լամպեր, որոնց համար 110 Վ-ից ավելի բարձր լարում էր պետք: Այդպես ի հայտ եկան 220 Վ լարմամբ ցանցերը: Դրանցում կորուստը չորս անգամ քիչ է, քան 110 Վ-ինը: Սակայն ԱՄՆ-ը չանցավ 220-ին՝ պայմանավորված տնտեսական բարեփոխումների անշահավետությամբ: Նախ՝ 110-127 Վ ցանցը տեխնիկայի ներմուծման դեմ պայքարի արդյունավետ միջոց էր, երկրորդ՝ 110 Վ-ի դեպքում հոսանքահարումն ավելի քիչ վնասակար է (տևողությունից կախված): Բայց այդ՝ նոր ցանցին անցնելը կպահանջեր միլիարդավոր դոլարներ՝ ենթակայանների ու մյուս համակարգերի վերակառուցման համար:

Ինչո՞ւ են Հայաստանն ու շատ երկրներ օգտագործում 220 Վ-ը

ԽՍՀՄ-ում ևս տևական ժամանակ շահագործվել է 100-127 Վ լարումը: Սակայն 60-ականների կեսերին բաժանորդների թվի կտրուկ աճ է արձանագրվել, որոնց պահանջարկը պետք էր բավարարել: Անհրաժեշտ էր կամ ավելացնել լարերի քանակը, կամ լարումը դարձնել 220 Վ:

էլեկտրատեխնիկայի գնորդները, ԽՍՀՄ / ©Олег Кожевников

220 Վ լարումը տնտեսապես ավելի շահավետ համարվեց: Արդյունքում՝ հետխորհրդային երկրները, որոնց թվում նաև՝ Հայաստանը, ունի 220 Վ լարմամբ և 50 Հց հաճախականությամբ էլեկտրացանցեր:

Ո՞ր երկրներում է շահագործվում 100-127 Վոլտ լարումը

Բացի ԱՄՆ-ից, ևս շատ երկրներ են օգտագործում 100-127 Վ հոսանք: Այսպես՝

100 Վ՝ Օկինավա, Ճապոնիա.110 Վ՝ Անգիլիա, Բարբադոս, Վիրջինյան կղզիներ, Հայիթի, Հոնդուրաս, Գուամ, Դոմինիկյան Հանրապետություն, Կանադա, Թայվան, Կուբա, Լիբերիա, Պանամա, Սենտ-Քիթս և Նևիս, Թայիթի, Ճամայկա.115 Վ՝ Սալվադոր, Տրինիդադ և Տոբագո.120 Վ՝ Սամոա, Բահամյան կղզիներ, Բելիզ, Բերմուդներ, Վենեսուելա, Գվատեմալա, Կայմանյան կղզիներ, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Միկրոնեզիա, Նիկարագուա, Պուերտո Ռիկո, Էկվադոր.127 Վ՝ Արուբա, Բոնայրե, Բրազիլիա, Լիբիա, Մադագասկար, Մարոկկո, Մեքսիկա, Անթիլյան կղզիներ, Սաուդյան Արաբիա, Սուրինամ:

Ի՞նչ անել, եթե գնել եք ԱՄՆ-ի արտադրության տեխնիկա

Ամերիկյան արտադրության տեխնիկաների մեծ մասը նախատեսված է 110-230 Վ լարմամբ աշխատելու համար: Այդ պատճառով եթե որոշել եք օգտագործել ամերիկյան արտադրության տեխնիկա, ապա պետք է գնել նաև խրոցի փոխանցիկ:

Իսկ եթե սարքավորումն աշխատում է բացառապես 110 Վ լարմամբ, ապա սովորական փոխանցիկը բավարար չէ: Կա երկու տարբերակ.1. Սնուցման սարքը համապատասխանեցնել 220 Վ-ին.2. Տեղադրել նվազեցնող տրանսֆորմատոր:

Վթար` էներգետիկ համակարգում. պարզաբանում (upd.)
Ստեղծված իրադրության վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ խնդիրը կապված է էներգետիկ համակարգում վթարի հետ,  անջատվել են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը: Փոխվարչապետ նշել է, որ աշխատանքներ են տարվում մինչև 19:00-ն խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2247373172233757

Էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված տարհանում է իրականացվել Երևանի Մետրոպոլիտենում:

https://www.youtube.com/watch?v=7XkyP39ixTY

Հաղորդվում է նաև, որ որոշ հատվածներում խափանված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները:

UPD. Ստացված տեղեկության համաձայն, թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Թունելներում մնացած գնացքները հոսանքը մասամբ վերականգնումից հետո դուրս են բերվել:

Հաղորդվում է, որ Մետրոպոլիտենի աշխատանքը կվերսկսվի միայն էլեկտրաէներգիայի վերջնական կարգավորումից հետո:

UPD 2.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտնել է, որ հնարավոր է` մեկ ժամից վերականգնվի 5-րդ էներգաբլոկի աշխատանքը: Դրանով կվերականգնվի ամբողջ էներգամատակարարումը:

Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենում էլեկտրաէներգիայի մատակարարումն արդեն վերականգնված է:

UPD 3. «Վտանգավոր բան չկա, ուղղակի խոշոր վթար է եղել»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը: Հակոբ Վարդանյանը նաև տեղեկացրել է, որ Տավուշի և Լոռու մարզերի մի մասն այս պահին էլեկտրաէներգիայի մատակարարում է ստանում Վրաստանից, իսկ հարավում Իրանից ներմուծման ռեժիմով են աշխատում:

Նախարարությունը նաև պարզաբանում էր տարածել` կապված վթարի վայրի և պատճառների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որը գործի է դրել կայանների պաշտպանական համակարգերը: Անջատվել է նախ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ապա` Երևանի ՋԷԿ-ը և մյուս փոքր արտադրողները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ներկայումս տատանումներ չկան, վերականգնվել է կայունությունը: Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:

UPD 4. Իրանական կողմում տեղի են ունեցել վթարներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի էներգահամակարգը սինխրոն կապ ունի իրանականի հետ, և տատանումը երկրներից մեկում զգացվում է նաև մյուսում:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաճախականության ուժեղ տատանումները հնարավոր է տեղի ունեցած լինեն Իրանի էներգահամակարգում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած վթարից:

Նրա խոսքով՝ վարկածներից մեկն այն է, որ հաճախականության հզոր տատանումները եկել են իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից։

UPD 5. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը րոպեներ առաջ հայտարարեց, որ Երևանի ՋԷԿ-ը վերագործարկվել է:

https://www.facebook.com/avinyan89/posts/10218494798071159

UPD 6. Երեւանի մետրոպոլիտենը ժամը 18:55-ից վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը նույնպես վերագործարկվել է։