Շեշտ.am (shesht.am) - Feed

Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանի աերոդրոմում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել Նախիջևանի առանձին համազորային բանակի և Թուրքիայի զինված ուժերի միջև հունիսի 21-23-ն ընթացող մարտավարական զորավարժություններից: Ինչպես երևում է, ադրբեջանցիները թուրքական Բայրաքթարներ են տեղակայել Նախիջևանում վերջերս պաշտոնապես բացված օդանավակայանում:

Հաղորդվում է, որ լուսանկարված ադրբեջանցի զինվորականները Բայրաքթար անօդաչուների կառավարման պատրաստություն են անցել Թուրքիայում: Նրանք հետ նկարահանվել է Նախիջևանի խորհրդարանի խոսնակ Վասիֆ Թալիբովը:

Ավելի վաղ հրապարակված արբանյակային լուսանկարների և բաց աղբյուրների հիման վրա պարզվել էր, որ Նախիջևանի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող աերոդրոմը շահագործվել է դեռ մինչև 2020թ. պատերազմը:

Ընդհանուր առմամբ` ուղղաթիռների և ինքնաթիռների սպասարկման համար կառուցվել են 8 անգարներ, ավտոկայանատեղիներ, օժանդակ կառույցներ, վերակառուցվել է մեկ թռիչքուղի, իսկ 2021թ. մայիսի 10-ին տեղի է ունեցել օդանավակայանի բացման հանդիսավոր արարողությունը: Բացմանը ներկա է գտնվել Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Թուրքիան կարող է Ղրղզստանին Բայրաքթարներ տրամադրել` Տաջիկստանի դեմ պայքարելու համար
Թուրքական զանգվածային լրատվամիջոցները, հղում անելով զինվորական անանուն աղբյուրներին, հաղորդում են, որ Անկարան պատրաստ է Ղրղզստանին ցանկացած տեսակի ռազմական աջակցություն (այդ թվում` Բայրաքթարներ) տրամադրել Տաջիկստանի դեմ պայքարի համար: Համարվում է, որ Թուրքիայում որոշել են ռազմական նոր հակամարտություն հրահրել, ինչպես դա արեցին Արցախի դեմ:

Ուշագրավ է համարվում այն, որ Անկարայում գաջատեղյակ են, որ Ռուսաստանը լիիրավ է միջամտելու Տաջիկստանի և Ղրղզստանի միջև ռազմական հակամարտությանը, քանի որ երկու պետություններն էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:

Ընդ որում` Բիշքեքում ակնհայտորեն հետաքրքրված են վիճելի տարածքներն իրենց վերահսկողության ներքո վերադարձնելու հարցում, որտեղ Թուրքիան, ինչպես նշվում է, իսկապես կարող է «կանաչ լույս» ստանալ ռազմական հակամարտությանը մասնակցելու համար:

Շեշտվում է նաև, որ սոցցանցերում արդեն տեղեկատվական արշավներ են սկսվել, որոնք կոչ են անում օգնության խնդրանքով դիմել ոչ թե Ռուսաստանին, այլ` Թուրքիային:

Հավելենք, որ Տաջիկստանն իր հերթին, Ռուսաստանից բացի, ռազմական համագործակցության պայմանագիր ունի նաև Իրանի հետ (կնքվել է 2005թ.):

Ուկրաինան գործի՞ դրեց Բայրաքթարները. ավիառումբից երեխա է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի 59-րդ բրիգադայի զինծառայողները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեմ սկսել են կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր: Հաղորդվում է, որ ԴԺՀ-ի Ալեքսանդրովսկոյե գյուղի ուղղությամբ գործող ԱԹՍ-ից արձակված ավիառումբը պայթել է տներից մեկի բակում. 2016թ. ծնված երեխան մահացել է, իսկ 1954թ. ծնված կինը վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց:

Հաղորդվում է, որ ուկրաինական կողմից չճանաչված հանրապետությունների դեմ կիրառվող ականանետային և հրաձգային կրակոցները նախօրեին վերաճել են խոշոր տրամաչափի հրանոթներից արկակոծման: Նշվում է, որ թիրախում են հայտնվում ոչ միայն շփման գծի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ուշագրավ է, որ վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-երի կողմից կիրառվել է ավիառումբ կրող անօդաչու թռչող սարք: Հայտնի է, որ նման հնարավորություն ունեն ուկրաինական` տվյալ ճակատում տեղակայված ստորաբաժանումների սպառազինությունում առկա են առնվազն 6 միավոր թուրքական Բայրաքթարներ: Ռազմական փորձագետներն արդեն մեծ ուշադրություն են դարձնում կիրառված անօդաչուի տեսակի վրա` համարելով, որ նշված գործողությունը կարող էր իրականացնել միայն հզոր ԱԹՍ-ն:

Bayraktar TB2-ները համարվում են հետախուզահարվածային, որոնք միաժամանակ կարող են իրականացնել և´ հետախուզություն` այդ տվյալները փոխանցելով հարվածային այլ ստորաբաժանումների, և´ իրենց վրա տեղակայված 4 հրթիռներն արձակել թիրախների վրա:

Հավելենք նաև, որ Թուրքիան Ուկրաինայի համար շարունակում է Բայրաքթարներ արտադրել: Դրանք իրենց վրա կարող են կրել լազերային նշանառմամբ UMTAS հակատանկային հրթիռներ, գերճշգրիտ MAM-C և MAM-L ավիառումբեր, որոնք կարող են մինչև 8 կմ հեռավորության վրա խոցել շարժվող և անշարժ թիրախները:

Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանում կարող են բայրաքթարներ արտադրել
Թուրքիայի ավիացիոն արդյունաբերության ասոցիացիայի կողմից հրատարակվող պարբերականը հաղորդել է, որ ռուսական «Նոր անօդաչու համակարգեր» ԲԲԸ-ն դեռևս 2020թ. ամռանը համաձայնություն է կնքել թուրքական Baykar Defense-ի հետ` դրանից հետո ավելի հայտնի դարձած Bayraktar TB2-ի համատեղ արտադրության վերաբերյալ:

Նիժնի Նովգորոդում գրանցված ընկերությունը, ինչպես նշվում է, ռուսական ռազմարդյունաբերական շուկայում նոր ու դեռևս անհայտ խաղացող է, սակայն համարվում է, որ կապ ունի Պուտինի մերձավոր օլիգարխներից մեկի հետ: Թուրքական աղբյուրի պնդմամբ` ռուսական արտադրության Բայրաքթարները այլընտրանքային տարբերակներ են լինելու, քանի որ ռուսական անօդաչուների արդյունաբերությունը դանդաղում է:

Համարվում է, որ ռուսական զինված ուժերի համար արտադրվելիք ԱԹՍ-ն ստանալու է Bayraktar TB2-R անվանումը: Թուրքական տարբերակում կիրառվող արտասահմանյան դետալները պատժամիջոցների պատճառով չեն կարող Ռուսաստան տեղափոխվել, այդ պատճառով բազմաթիվ սարքավորումներ տեղական արտադրության են լինելու կամ ձեռք են բերվելու գործընկերներից:

Այսպես` էլեկտրոնային-օպտիկական կայանքը կարող է չինական Chongqing Yuanqian Electro-Optical Science And Technology Co., Ltd. ընկերության լինել կամ ռուսական տեղորոշիչ մոդուլը` ԳԼՈՆԱՍ համակարգով: Շարժիչը` Rotax 912, կմնա նույնը: Վերգետնյա կառավարման համակարգը կպատրաստվի բելառուսական АГАТ ընկերության օգնությամբ:

Հաղորդվում է, որ 2021թ. Թուրքիան նախատեսում է սկսել Bayraktar TB2-R նմուշի ամառային փորձարկումները: Այն, ինչպես նշվում է, ներկայումս պատրաստման փուլում է:

Բայրաքթարներն Ադրբեջանը պահում է Եվլախում և Շամխորում՝ կառուցելով նոր անգարներ
Ռազմինֆոն ուսումնասիրել է Ադրբեջանում թուրքական արտադրության Բայրաքթարների տեղակայման վայրերի վերաբերյալ տվյալները՝ նշելով, որ դրանք տեղաբաշխված են հիմնականում այն նույն բազաներում, որտեղ գտնվել են նաև աշնանը Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում։ Ընդգծվում է, որ դրանք համար տարածքն ընտրվել է՝ հաշվի առնելով հայկական կողմից խոցման տիրույթից դուրս գտնվելու հանգամանքը։

Աղբյուրը նշում է, որ պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է վերազինել իր ռազմական ենթակառուցվածքները, ստեղծել նորերը։ Bayraktar TB2 անօդաչուների տեղակայման հայտնի վայրերից մեկը Եվլախի օդանավակայանն է։ Հաղորդվում է, որ սա Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկն է, որտեղ կառուցվել են նոր անգարներ, ղեկավարման կետեր, օժանդակ կառույցներ։

Եվլախի ավիաբազա / © Google Maps, Razm.info

Պատերազմի ավարտից հետո ստեղծված անգարներն ունեն մոտ 30մ երկարություն և 18մ լայնություն, յուրաքանչյուրում կարող է տեղակայվել 3 միավոր ԱԹՍ։

Տեղակայման վայրերից հայտնի է նաև Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան, որը կառուցվել է դեռևս խորհրդային տարիներին։ 2020թ. ամռանն այստեղ վերակառուցման լուրջ աշխատանքներ են կատարվել, արդիականացվել է և տեխնիկապես վերազինվել: Նոր անգարներ այստեղ չեն կառուցվել, բայց Բայրաքթարների համար հատկացվել են խորհրդային շրջանում կառուցված, հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարները։

Դալլարի ավիաբազա / © Google Maps, Razm.info

Նշվում է, որ Ադրբեջանը կարող է հայտնի անօդաչու թռչող սարքից ունենալ նաև այլ վայրերում։ Բացի այդ, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են շահագործվել երկրի տարբեր հատվածներից, քանի որ, ինչպես հաղորդվում է, Ադրբեջանն ունի ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանց։

Ուկրաինան ևս 30 միավոր «Բայրաքթար» է ստացել Թուրքիայից
Ուկրաինայի ՊՆ-ի աղբյուրից ստացված տեղեկության համաձայն` հաղորդվում է, որ Դոնբասում գտնվող ուկրաինական զինված ուժերը բերվել են մարտական լրիվ պատրաստության:

Աղբյուրը պնդում է, որ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը մանրամասն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմը: Մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձվում թուրքական Bayraktar TB2  անօդաչուների արդյունավետությանը, որոնք արդեն առկա են Ուկրաինայի սպառազինությունում:

Նշվում է, որ ուկրաինական ուժերը պատրաստ են հարձակման. սպասում են միայն գլխավոր հրամանատարի հրամանին:

Ուկրաինայում համոզված են, որ բլիցկրիգի միջոցով հնարավոր կլինի կարճ ժամանակում վերադարձնել Դոնեցկն ու Լուգանսկը, ապա և` Ղրիմը: Այդ նպատակով հիմնական գործուն սպառազինություն են դիտարկվում թուրքական Բայրաքթարները և ամերիկյան Ջավելինները (հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, FGM-148 Javelin):

Հայտնի է, որ ս.թ. մարտի 14-ին Քաթարի զինված ուժերի երկու Boeing C-17A Globemaster-ները Թուրքիայից Ուկրաինա են առաքել 30 միավոր հետախուզահարվածային Բայրաքթարներ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև 6 միավորի ձեռքբերման և Կիևի համար շարունակվող արտադրության մասին:

Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին բացահայտ կերպով ռազմատենչություն են ցուցաբերում. ենթադրվում է, որ Կիևն իսկապես կգնա ռազմական գործողությունների: Նախօրեին շփման գծի հատվածում տեղակայվել են 5 միավոր Ս-300Վ1 հակաօդային պաշտպանության համակարգեր` ռուսական կողմի օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերից և ռազմական ավիացիայից պաշտպանվելու համար, եթե Ուկրաինան պատերազմ սկսի Դոնեցկի և Լուգանսկի դեմ:

Ռուսական ՀՕՊ-ն Ուկրաինայի սահմանին Բայրաքթարների ոչնչացման զորավարժություն է սկսել
Վերջին ամիսներին Կիևը բացահայտ կերպով ռազմատենչություն է ցուցադրում` զորքեր ու սպառազինություն տեղափոխելով դեպի Դոնբաս: Ընդ որում` զինվորականները, քաղաքագետները և պաշտոնյաները, Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից ավիացիայի և թուրքական Բայրաքթար անօդաչուների կիրառմամբ ահաբեկելով Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին:

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդմամբ` երեք համազորային բանակների ավելի քան 20 ՀՕՊ դիվիզիոններ Ուկրաինայի հետ սահմանային հատվածի զորավարժարաններում մեկնարկում են լայնածավալ մարտավարական վարժանքներ մարտական կրակով: Խուսավարումներն ընթանալու են մինչև ապրիլի կեսերը, Տոռ-Մ2 և Բուկ-Մ2 ԶՀՀ-ները խաղարկելու են հակառակորդի ավիացիայի, թևավոր հրթիռների և անօդաչուների ոչնչացումը:

Փորձագետների խոսքով` հակաօդային պաշտպանության հաշվարկների վարժանքներն Ուկրաինայի սահմանների մոտ ի նշան են ընդդեմ Բայրաքթարների և Ուկրաինայի ԶՈՒ այլ անօդաչուների: Ուշադրություն են հրավիրում այն բանի վրա, որ Ուկրաինայի օդային տարածքը վերածվում է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Դոնբասի և ՌԴ-ի դեմ ռադիոէլեկտրոնային հետախուզության և այլ գործունեության հսկայական հարթակի:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Դոնբասի հատվածում իրավիճակը սրված է. կողմերը միմյանց մեղադրում են հրադադարը խախտելու մեջ: Մասնավորապես նշվում է, որ Դոնբասի ուղղությամբ ուկրաինական ուժերը կիրառում են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում` խոշոր հրանոթներ: Թուրքիան, իր հերթին, Ուկրաինային արդեն մատակարարել է առնվազն 6 միավոր Բայրաքթար: