Շեշտ.am (shesht.am) - Feed

Սեղանին դրված է Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը. քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Վարդանյանի համոզմամբ` Արցախն այն գինն էր, որի դիմաց Ադրբեջանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Սակայն, նրա խոսքով, քանի որ Միության մեջ բոլոր սահմանները պետք է բաց լինեն, անդամ-պետությունները պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենան, ապա Ադրբեջանը պահանջում է նաև, որպեսզի Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունն ու սահմանները:

Վարդանյանի կարծիքով` սեղանին դրված է Ադրբեջանի` ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը։ Ադրբեջանը, սակայն, սահմանները բացելու և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց պահանջում է սահմանազատում իրականացնել:

Հենց այդ նպատակով է, ըստ Վարդանյանի, Ռուսաստանը միջնորդական ջանքեր գործադրում` հապճեպորեն սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու առաջարկներով։

Եվրամիությունն Ադրբեջանում պետական հեղաշրջում կարող է իրականացնել
2020թ. Արցախյան պատերազմից հետո շատ է խոսվում Եվրասիական տնտեսական միությունում Ադրբեջանի ընդգրկման մասին: Այդ մասին բարձրաձայնում են ինչպես տարբեր լրատվամիջոցներում, այնպես էլ ադրբեջանական պետական կառույցներում: Սակայն ադրբեջանցի որոշ գործիչներ շեշտում են ոչ թե ԵԱՏՄ-ի, այլև Եվրամիության հետ համագործակցության անհրաժեշտությունը:

Ռուս քաղաքագետ, գրող, Նոր հանրության ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովի խոսքով` Ադրբեջանի աշխարհագրական դիրքն ավելի հավանական է դարձնում նրա անդամակցումը ԵԱՏՄ-ին, քան սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ: Վերջինի հետ, ըստ նրա, կարելի է առևտուր անել, բայց ոչ` համագործակցել: Շեշտում է, որ Ադրբեջանի համար ձեռնտու կլինի աստիճանաբար միանալ ԵԱՏՄ-ին, քանի որ նա գտնվում է եվրասիական տրանսպորտային խոշոր ուղիների խաչմերուկում, մինչդեռ Եվրոպայի հետ Ադրբեջանը պատմական, առևտրային հաղորդակցություն չունի:

Քաղաքագետի համոզմամբ` ընտրելով Եվրոպական միության հետ համագործակցության ուղին` Ադրբեջանը որոշակի դիվանագիտական օգուտներ կունենա, որին կհաջորդեն լուրջ աշխատանքներ Ադրբեջանի քաղաքական համակարգի «եվրոպականացման» ուղղությամբ, քանի որ, Կոլտաշովի խոսքով, Ադրբեջանում տիրող վարչակարգն ընդունելի չի լինի Եվրամիության ընդլայնման համար:

Ռուս քաղաքագետի կարծիքով` Եվրամիությունը, հնարավոր է, Ադրբեջանում պետական հեղաշրջում իրականացնի: Որպես օրինակ է բերում Ուկրաինայի 2011-2013թթ. իրադարձությունները կամ Բելառուսում վերջին երկու տարիներին ընթացող գործընթացները: Քաղաքագետի խոսքով` Եվրոպային հետաքրքիր են ադրբեջանական հարուստ ռեսուրսները, բայց ոչ` ներկայիս ղեկավարությունը:

Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ արբանյակներ կսկսի արտադրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները հաստատել են 2021-2025թթ. տիեզերական ոլորտում համագործակցության ծրագիրը:

Նրա խոսքով` ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է միավորել գիտական հետազոտությունները և ներգրավել Միության բոլոր անդամ-երկրներին, այդ թվում` Հայաստանին և Ղրղզստանին:

Մալկինան նշել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ 4 արբանյակների կառուցում և արձակում, տիեզերական նկարահանումների տվյալների միասնական բազայի ստեղծում: Հնարավոր է համարել, որ եզրափակիչ փուլում կստեղծվի Երկրի հեռահար զոնդավորման առաջատար համակարգ:

Աղբյուրը հիշեցրել է, որ 2020թ. ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանել տիեզերական գործունեություն իրականացնող ընկերությունների համար: Ըստ այդմ` նշված կազմակերպությունները վճարելու են տարեկան 10 մլն դրամ:

Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունի Իրանի անդամակցումը ԵԱՏՄ-ին
Այսպես, արդեն պաշտոնապես` Իրանը պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության մշտական անդամ: ԻԻՀ խորհրդարանի խոսնակը Մոսկվայից Թեհրան վերադառնալուց հետո հայտարարել է, որ գործընթացն ընդամենը մի քանի շաբաթ կտևի:

Ազգային արտադրության ծավալներով աշխարհի տնտեսությունում 15-րդ տեղը զբաղեցնող, Արևմտյան Ասիայի և ՕՊԵԿ-ի երկրների շարքում խոշոր երկրի անդամությունը ԵԱՏՄ-ին խոշոր իրադարձություն է համարվում: Իրանը Թուրքիային շրջանցել է դեռ 2007թ.` իր տնտեսությամբ խոշորագույնը դառնալով նաև իսլամական աշխարհում: Իրանը Սաուդյան Արաբիայից հետո նավթի պաշարներով ամենահարուստն է, և նավթի համաշխարհային շուկայում 5,5%-ը նրան է բաժին ընկնում: Տնտեսական զարգացումն Իրանում դեռ մեծ թափով շարունակվում է:

ԵԱՏՄ-Իրան հարաբերություններն ու համագործակցությունը, չնայած նախորդ տարիներին զարգացել են, սակայն ներկայումս վճռական ակտիվություն են ստացել: Հոդվածագիրը դժվարանում է ասել` որքանով Թեհրանի մտադրությունները կապ ունեն Արցախի վերջին պատերազմի հետ, սակայն նշվում է, որ տարածաշրջանում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, ուղիների ապաշրջափակման վերաբերյալ տարածաշրջանի երկրների մտադրությունները մեծապես ազդել են Իրանի որոշման վրա:

Տարածաշրջանային գերտերությունը, այսպիսով, չի կարող հեռու մնալ այդօրինակ ծավալուն գործընթացներից:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի խոսքով` ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում առավել հետաքրքրված են իրանական վերնախավի պահպանողականները:

Նշվում է, որ այստեղ արդեն ի հայտ են գալիս իրադարձությունների զարգացման տարբեր վարկածներ` ինչպես փոխկապակցված, այնպես էլ` անջատ: Հատկապես անհասկանալի են համարվում եվրասիական ուղիները Հայաստանի համար, հատկապես` ներկայիս վիճակում:

Ընդգծվում է, որ եթե մինչ այդ տարածաշրջանում միայն Հայաստանն էր ԵԱՏՄ-ի անդամ-պետություն, ապա հիմա ամեն ինչ փոխվում է, և նոր խաղացողի ի հայտ գալով նախապատվությունները կարող են փոփոխվել: Չի բացառվում, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը կրկին օրակարգ բերվի և կյանքի կոչվի: Այդ դեպքում համարվում է, որ Բաքվին կհաջորդի նաև Անկարան` հաշվի առնելով տնտեսական ու աշխարհաքաղաքական հաշվարկները:

Ընդհանուր առմամբ` Հայաստանի համար հնարավորությունների ժամանակավոր կորուստը կարող է փոխարինվել, իհարկե` քաղաքական և տնտեսական ճիշտ կառավարման պարագայում, առավել շահեկան պայմաններով: Օրինակ է բերվում, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթուղու վերագործարկումը:

Նախագիծը գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Երկաթուղու երկարությունը կլինի մոտ 300 կմ, ենթակառուցվածքների թվում կլինեն 64 կամուրջներ` 19,4 կմ ընդհանուր երկարությամբ, 60 թունելներ` 102,3 կմ երկարությամբ և 27 կայարաններ: Հայաստանի կառավարությունը դեռևս 2014թ. հաստատել է ճանապարհի կառուցման նախնական ծրագիրը, սակայն իրական ներդրողների բացակայության պատճառով գաղափարն անկատար է մնացել:

Ընդգծվում է, որ այդ երկաթուղով Հայաստանը ելք կունենար ոչ միայն Իրան, այլև` Պարսից ծոց, Կասպից ծով, որտեղից էլ ծովով կապ կունենար ԵԱՏՄ մյուս երկրների` Ռուսաստանի ու Ղազախստանի հետ: Այս ուղու առկայությունը հայ գործարարների համար առավել շահավետ ու անվտանգ կլիներ, քանի Ադրբեջանի տարածքով առաջարկվողն է:

Անկարան և Բաքուն պնդում են տարածաշրջանային բոլոր տեսակի ուղիների ապաշրջափակումը` պնդելով, որ դա ձեռնտու կլինի բոլորի համար: Սակայն մինչ այդ պետք է կարողանալ լուծել անվտանգության երաշխիքների հարցը: Իրանի դեպքում, անշուշտ, նման վտանգներ չկան:

Ամեն դեպքում` Իրանի անդամակցությունը Հայաստանի համար տնտեսության ակտիվացման հնարավորություն է, ինչն արդիական է հետպատերազմյան ու հետկովիդյան շրջանում: Իրանի հայկական համայնքը, ինչպես և իրանական բիզնեսը, զրկված է երրորդ երկրներում ներդրումներ անելու հնարավորությունից` արևմտյան պատժամիջոցների պատճառով, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հնարավորություն կապահովի:

Հայաստանի տարածքով դեպի Իրան ուղիների բացումը քննարկվում է նաև վրաց մասնագիտական շրջանակներում` օրակարգ բերելով աբխազական երկաթուղին վերագործարկելու անհրաժեշտությունը: Մինչ օրս Վրաստանի համար այս հարցը քաղաքական է, սակայն Հարավային Կովկասի նոր իրողությունների պարագայում Թբիլիսին կարող է դուրս մղվել գործընթացներից, եթե համարի, որ Աբխազիայի հետ երկաթուղային հաղորդակցությունն անընդունելի է:

Համարվում է, որ ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը երկրորդ պլան կմղի Անկարայի և Բաքվի կողմից գովազդվող ապաշրջափակման հարցը: Թեհրանի համար, բացի տնտեսական նշանակությունը, կարևոր է այդ ճանապարհով երկրի անվտանգությունը բարձրացնելու հարցը:

Ընդգծվում է, որ այս գործընթացներում Հայաստանի համար ուրվագծվող հնարավորություններն իրապես կարող են կյանքի կոչվել տնտեսական հետևողական քաղաքականության դեպքում:

Իրանն առաջիկա շաբաթներին կդառնա ԵԱՏՄ մշտական անդամ
ԻԻՀ խորհրդարանի խոսնակի խոսքով` այդ կազմակերպությունը միավորել է տարածաշրջանի երկրներին և ստեղծել Ազատ առևտրի գոտի: Ղալիբաֆը նշել է, որ ԵԱՏՄ-ի մշտական անդամ դառնալու շուրջ բանակցությունները Թեհրանն արդեն սկսել է, և հաջորդ շաբաթների ընթացքում այն կիրականացվի:

Իրանի խորհրդարանի խոսնակը ԵԱՏՄ-ին անդամակցության շուրջ քննարկումների մասին հայտարարել է Մոսկվայից Թեհրան վերադառնալուց հետո: ՌԴ մայրաքաղաքում Ղալիբաֆը Ռուսաստանի կառավարությանն է փոխանցել Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը: Դրանում խոսվել է Ռուսաստանի հետ տևական և ռազմական համակարգման ու պայմանավորվածությունների, տնտեսական, քաղաքական կապերի, ինչպես նաև երկկողմ կապի ու քաղաքականության ապագայի մասին:

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ներկայիս հարաբերությունները կարգավորվում են 2018թ. մայիսի 17-ին Աստանայում ստորագրված Եռակողմ նախնական համաձայնությամբ:

Ներկայումս կողմերը ձգտում են ընդլայնել առևտուրը: Արտոնյալ առևտրի մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել 2019թ. հոկտեմբերի 27-ից, որի հիման վրա Իրանը և ԵԱՏՄ-ն 3 տարի ժամանակ ունեն` ազատ առևտրի վերաբերյալ գործարքի լիարժեք պայմանագիր մշակելու համար, որը նվազեցնում կամ չեղարկում է մաքսատուրքերը:

ԵԱՏՄ-ում իրանական ապրանքների համար սահմանված միջին սակագինը 3,1% է, իսկ ԵԱՏՄ ապրանքների վրա Իրանում սահմանված միջին սակագինը 12,9% է:

Հիշեցնենք, որ Իրանը ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանի հետ ունի ցամաքային սահման, սակայն Մեղրիում` հայ-իրանական սահմանին, ստեղծվել է Ազատ առևտրի գոտի, որը, սակայն, դեռևս շահագործման չի հանձնվել:

Հայաստանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության հարցը քննարկվում է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հաղորդմամբ` «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության զարգացման ուղղությամբ Հայաստանի և Ղրղզստանի դեղագործների ներգրավման հարցը Հանձնաժողովի օրակարգում է:

Նշվում է, որ առաջիկայում պատվաստանյութի արտադրություն է սկսվելու նաև Բելառուսում: Արտադրության տեղակայման վերաբերյալ փոխգործակցության համաձայնություններն արդեն ստորագրված են, համապատասխան տեխնոլոգիաների փոխանցումը մեկնարկել է:

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, ԵՏՀ հարթակում ակտիվորեն քննարկվում է Հայաստանում և Ղրղզստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:

ԵՏՀ-ում նշում են, որ պատվաստանյութի համատեղ արտադրության զարգացումը քննարկման հիմնական թեմա է եղել ԵՏՀ արդյունաբերության և գյուղարդյունաբերական համալիրի հարցերով նախարար, Կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանի և Եվրասիական զարգացման բանկի ղեկավարության հանդիպման ժամանակ:

Արտակ Քամալյանը հայտնել է, որ դեռ վաղ է խոսել ժամկետների համագործակցության ձևաչափի մասին, սակայն նախարարն ընդգծել է այդ խնդրի օպերատիվ լուծման կարևորությունը:

ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը կչեղարկվի 2025 թվականին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը նշել է, որ 2025 թվականից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրները կկարողանան միմյանց զանգել ներքին սակագներով` առանց ռոումինգի («ինչպես տանը»):

Նախարարի խոսքով` առանց ռոումինգի զանգելու հնարավորությունը ազատ շփման հիմք է և դրանով իսկ` առանցքային պայման աշխատանքային միգրանտների տեղաշարժի և ձեռնարկատերերի համար: Միասնական սակագների սահմանումն անհրաժեշտ է իրագործել ԵԱՏՄ 5 անդամ-պետությունների կապի օպերատորների և կարգավորիչների հետ պայմանավորվածությունների միջոցով:

Շակալիևը նշել է այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել. տարիֆիկացման նկատմամբ տարբեր մոտեցումներ (որոշ երկրներում այն րոպեական է, որոշներում` յուրաքանչուր 10 վայրկյանի համար է, երրորդում` բաժանորդային վճարներով է), անձնական տվյալների անվտանգության և պահպանման վերաբերյալ տարբեր պահանջներ, տարբեր տեխնոլոգիաներ: Տարբերվում են նաև տնտեսական պայմանները. Ռուսաստանում, օրինակ, 146 մլն մարդ է բնակվում, Հայաստանում` 3 մլն:

Հաղորդվում է, որ համակարգերի ինտեգրացման աշխատանքները տարվելու են մի քանի փուլերով: Նախ` ենթադրվում է խարդախությունները բացառող միջոցառումների իրականացում` օպերատորներին խարդախներից պաշտպանելու համար: Հունվարի վերջին կողմերը քննարկել են ԵԱՏՄ անդամ-պետությունների կապի օպերատորների «հակախարդախային» համակարգերի ինտեգրացումը և նրանց միջև անմիջական շփումների կազմակերպումը:

Շակալիևը նշել է, որ կապի ծառայությունների արժեքի նվազումն աստիճանական է լինելու և անցնելու է հաստատված գրաֆիկի: Ակնկալվում է, որ արդյունքում պահանջարկը կմեծանա, որը կփոխհատուցի կորուստները: Օրինակ` Եվրոպական միությունում «Ռոումինգն ինչպես տանը» կանոնի ներդնումից հետո բջջային ինտերնետի սպառման ծավալն աճել է գրեթե 5,5 անգամ, զանգերի քանակը` մոտ 2,5 անգամ:

Հայաստան. գնաճը` 4,9%, ՀՆԱ նվազումը` 6,6%
Գնաճը` 4,9%

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում 2020թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնի 4,9%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7,2%:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 7,4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 4,2%: Նշվում է, որ հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ կազմել է համապատասխանաբար 7,3% և 10,0%, իսկ 2020-ի նոյեմբերի համեմատ՝ 6,1% և 2,2%:

Բանջարեղենի ապրանքախմբում այս դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2,8%, իսկ 2020-ի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 35,9%, յուղերի և ճարպերի ապրանքախմբում արձանագրվել է համապատասխանաբար 13,1% և 6,1% գնաճ: Ընդ որում` արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35,3%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12,3%:

Վիճակագրական տվյալների համաձայն` շաքարի և շաքարավազի գները 2020-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 38,1%, իսկ 2020թ. նոյեմբեր ամսվա համեմատ՝ 3,0% գնաճ: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 5,8%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3,6%: Ձվի գինն աճել է համապատասխանաբար 18,5%-ով և 13,1%-ով:

Մսամթերքը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ գրանցել է 0,6% գնանկում, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ ունեցել է 1,1% գնաճ: Ընդ որում` թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է  6,5%,  իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8,3%:

Ձկան և ծովամթերքի գնաճը 2020թ. դեկտեմբերին նույն տարվա նոյեմբերի համեմատ կազմել է 0,1%, ալկոհոլային խմիչքինը և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 0,2%, ոչ ալկոհոլային խմիչքինը, սուրճինը, թեյի կակաոյինը՝ 0,5%:

ՀՆԱ-ն նվազել է 6,6%-ով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տվյալներից հայտնի է դարձել, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 8 մլրդ 844,5 մլն ԱՄՆ դոլար: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել 6,6%-ով։

Նույն աղբյուրի հաղորդմամբ` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների 2020թ. առաջին ինն ամիսների ընդհանուր ՀՆԱ-ն կազմել է 1 տրլն 252 մլրդ 609 մլն դոլար. սա 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 3,3%-ով պակաս է։

ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններից Բելառուսում ՀՆԱ-ն 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,3%-ով` կազմելով 44 մլրդ 55,5 մլն ԱՄՆ դոլար:

Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում ՀՆԱ-ի ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես,

Ղազախստանում 2020-ի առաջին ինն ամիսներին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն նվազել 2,8%-ով, Ղրղզստանում արձանագրվել է 6% նվազում, իսկ Ռուսաստանում` 3,3%։

ԵԱԶԲ-ում նշում են, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերականգնվեն 2022թ.
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Տաջիկստանի տնտեսական աճի տեմպը 2020թ. կկրճատվի, բայց արդեն 2021-ից կսկսի աճել: ԵԱԶԲ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Կազմակերպության վերլուծաբանները ներկայացրել են 2021թ. մակրոտնտեսական համալիր կանխատեսումը: Նշվում է, որ Covid-19 համավարակի համաշխարհային տարածումն ազդել է բացառապես բոլոր պետությունների վրա՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության և անդրսահմանային առևտրի նվազմանը: Սա արտահայտվել է քաղաքացիների եկամուտների անկմամբ և ոչ լիարժեք զբաղվածության ու անգործության աճով: Արդյունքում՝ ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ, բանկի անդամ-պետությունների ագրեգացված ՀՆԱ-ն 2020թ. կկրճատվի 3,8%-ով՝ 2019թ. 1,7% աճից հետո: Մասնավորապես՝ սպասվում է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպը կնվազի մինչև 6,4%-ով, Բելառուսում՝ 1,5, Ղազախստանում՝ 3, Ղրղզստանում՝ 7,5, Ռուսաստանում՝ 4, Տաջիկստանում՝ 5,1%-ով:

ԵԱԶԲ-ում համարում են, որ 2021թ. համավարակի տարածումը կդանդաղի, իսկ կարանտինային միջոցառումների մեղմացումը առիթ կդառնա տնտեսական ակտիվության ծրագրային վերականգնման համար: Նշվում է, որ սոցիալական մեկուսացման սահմանափակումների վերացումը կբերի սպառողական և ներդրումային ակտիվության մակարդակի բարձրացմանը: Վերլուծաբանները կանխատեսում են, որ արտահանմանը կնպաստեն աստիճանաբար աճող արտաքին պահանջարկը և հումքային ապրանքների գնաճը: Դրամավարկային մեղմ քաղաքականության պահպանումը բանկի անդամ-երկրների մեծ մասում առաջին հերթին թույլ կտա ապահովել ֆինանսական նպաստավոր պայմաններ՝ արտաքին պահանջարկի ընդլայնման, ինչպես նաև՝ ինֆլյացիայի աճի դանդաղեցման համար:

Բանկի մասնագետների գնահատմամբ՝ 2021թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9%, Ղազախստանում՝ 4,4, Ղրղզստանում՝ 3,7, Ռուսաստանում՝ 3,2, իսկ Տաջիկստանում՝ 6,9%: Նրանց համոզմամբ՝ 2022թ. առաջին կեսին արդեն Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերադառնան մինչև համաշխարհային ճգնաժամը գրանցված արտադրական ցուցանիշներին:

ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Եվգենի Վինոկուրովի խոսքով՝ վերջին հարյուր տարվա համաշխարհային տնտեսական ճգնաժամերի տասնյակ փորձերը ցույց են տալիս, որ մարդիկ գտնում են բարդագույն խնդիրները լուծելու միջոցը, և անկմանը հաջորդում է վերականգնման փուլը: Նրա գնահատմամբ՝ Բանկի գործողությունների տարածքի մեծ մասի տնտեսությունները աճի և կայուն վերականգնման փուլ կմտնեն արդեն 2021թ.:

Ռիսկերի շարքում ԵԱԶԲ-ի վերլուծաբանները նշում են կորոնավիրուսի տարածման անկանխատեսելիությունը և աշխարհաքաղաքական հակամարտությունների ծագման ու սրման հավանականությունը:

Հունվարի 1-ից բացառապես էլ.շարժիչով մեքենաների մաքսատուրքը 10-ի փոխարեն կդառնա 15%
Պետեկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակ է հրապարակել, որտեղ ներկայացված է բացառապես էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծման հաշվարկի վերաբերյալ: Հայտնի է, որ 2020թ. հունվարի 1-ից այդ մեքենաների համար գանձվելու 15% մաքսատուրք՝ ներկայիս 10%-ի փոխարեն:

Էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման փոփոխությունը վերաբերում է 2020թ. հունվարի 1-ից հետո Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներկրվողներին:

Ներկայումս բացառապես էլեկտրական շարժիչով մոտոցիկլետի և հեծանվի դեպքում գործում է 14% մաքսատուրք, որը պահպանվելու է: Պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է նաև, որ մինչև 2022թ. հունվարի 1-ը նշված փոխադրամիջոցների ներմուծումն ու օտարումն ազատված են ԱԱՀ-ից:

https://youtu.be/k-B9CqsKTdI
Բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի մաքսազերծման հաշվարկի մասին / ©ՀՀ ՊԵԿ

ՊԵԿ հաղորդմամբ` Ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով ներմուծած փոխադրամիջոցների արժեքը պետք է հայտարարագրեն ուղևորային մաքսային հայտարարագրում: Իրավաբանական անձինք պետք է հայտարարագրեն մաքսային արժեքը՝ ապրանքային հայտարարագրում:

Տեղեկատվական հոլովակում նշվում է, որ եթե 2019թ. ներկրված տրանսպորտային նշված միջոցների համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագիր (ոչ թե՝ տարանցման հայտարարագիր), ապա մաքսազերծումը կիրականացվի 2019թ. գործող դրույքաչափերով: Հաղորդվում է, որ տարանցման հայտարարագիր ունենալու դեպքում, եթե ուղևորային մաքսային կամ ապրանքային հայտարարագրերը գրանցվեն 2020թ. հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Հիշեցնենք՝ 2020թ. հունվարի 1-ից փոփոխություն է տեղի ունենալու նաև ոչ էլեկտրական շարժիչով մեքենաների՝ երրորդ երկրից ԵԱՏՄ ներմուծելու դեպքում մաքսազերծման դրույքաչափերում: