Շեշտ.am (shesht.am) - Feed

Բոսֆորի նեղուցում ռուսական և թուրքական նավեր են բախվել
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Բոսֆորի նեղուցում բախվել են ռուսական «Ռուսիչ-10» և թուրքական «Թահսին Իմամօղլու» բեռնատար նավերը: Ինչպես նշվում է, ռուսական 128 մետրանոց լաստանավը Բուրսա նահանգի Գեմլիքի շրջանից վերադառնալիս է եղել դեպի Ռուսաստան: Թուրքական 90 մետրանոց նավը Քոջաելի նահանգից շարժվելիս է եղել դեպի Սև ծովի ափին գտնվող Կարադենիզ Էրեղլի նավահանգիստ:

Հաղորդվում է, որ բախման հետևանքով տուժածներ չկան. նավերն են միայն վնասվածքներ ստացել: Դեպքի վայր են մեկնել ցամաքային պահպանության երեք նավակներ և քարշակող 14 նավ:

Նախնական տվյալներով՝ Սև ծովի և Միջերկրական ծովի միախառնման հատվածում գտնվող նեղուցում նավերի բախման պատճառը թուրքական լաստանավի ղեկային կառավարման համակարգի խափանումն է:

Իրանական նավը Կարմիր ծովում հարձակման է ենթարկվել
Արաբական մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի` Իրանի Իսլամական Հանրապետության Պահապանների Կորպուսին (ԻՀՊԿ) պատկանող նավը Կարմիր ծովում` Էրիթրեայի ափերի մոտ, հարձակման է ենթարկվել: Հաղորդվում է, որ կան տուժածներ:

Որոշ տվյալների համաձայն` իրանական Saviz անվամբ բեռնատար նավն իրականում հետախուզական էր և, նախնական տվյալներով, վնասվել է հրթիռային հարվածից: Սակայն շրջանառվում է նաև տեխնիկական անսարքության վարկածը: Պաշտոնական Թեհրանը դեռևս տեղեկությունները չի հաստատել:

Ավելի վաղ իսրայելցի ռազմական փորձագետները հայտարարել էին, որ հրեական պետությունը թիրախավորել է իրանական նավթային տանկերները, որոնք գտվում են տարբեր վայրերում` Կարմիր ծովից մինչև սիրիական ափերը:

Նավը ներկայումս շարունակում է գտնվել Կարմիր ծովում և չի տեղաշարժվում: