Շեշտ.am (shesht.am) - Feed

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հաղորդմամբ՝ Ստրասբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձև է ընդունվել:

Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմին հաջողվել է փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանցում ընդգրկելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը միջազգային հանրությունից պահանջել էր չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ «այդպիսի տեղանուն և հակամարտություն այլևս չկա»:

Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները, ինչպես նշվում է, դեմ են քվեարկել բանաձևին։ Ռուբինյանն առանձնացրել է բանաձևի՝ հայկական կողմի համար կարևոր արձանագրումները, որոնք ներկայացնում ենք ստորև.

- Վեհաժողովը նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, 2001թ. հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020թ. վեցշաբաթյա պատերազմն այդ պարտավորությունների խախտում է և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

- Վեհաժողովն, այնուամենայնիվ, նշում է Նախարարների կոմիտեին 2021թ. մարտի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փոխանցած մտահոգությունները՝` կապված Ադրբեջանի կողմից գերեվարված 188 հայերի հետ: Այս կապակցությամբ Վեհաժողովը.

- գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության,

- խորապես մտահոգված է շուրջ 30 հայերի ճակատագրով, որոնց ենթադրաբար տեսել, նկարահանել կամ լուսանկարել են գերության մեջ և նրանց ներկայիս գտնվելու վայրի մասին որևէ տեղեկատվության բացակայությամբ: Վեհաժողովն անհանգստացած է այն պնդումներից, որ այս անձինք ենթարկվել են հարկադիր անհետացման և, հնարավոր է, սպանվել,

- Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում արագացնել հետաքննությունն այս հարցի շուրջ և համապատասխան տեղեկատվություն տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Հայաստանին,

- շարունակում է մտահոգվել Եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված շուրջ 45 հայերի կալանավորման պայմանների կապակցությամբ, ովքեր դեռ գերության մեջ են, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագացված քրեական դատավարությունների, ինչը վեր է հանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդար դատավարության անհրաժեշտության խնդիրները,

- Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և առանց հետաձգման նրանց վերադարձնել Հայաստան,

- Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) խրախուսում է կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ունի կանոնավոր մուտքի իրավունք,

- վկայակոչում է մտահոգիչ ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, օգտագործել է սիրիացի վարձկանների,

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մնացածների կամ վերադարձածների վերաբերյալ Վեհաժողովը՝

- խորապես ափսոսում է, միջազգային հանրության բացակայության կապակցությամբ, մուտքի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա անհամաձայնության համար՝ այս առումով նկատի ունենալով իր 2240 (2018) բանաձևը՝ «Անսահմանափակ մուտք դեպի անդամ պետություններ, ներառյալ՝ «գորշ գոտիները», Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ -ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների կողմից» և հիշեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեք և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մոնիտորինգի միջազգային մեխանիզմների հետ, ներառյալ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մեխանիզմները,

- հիշեցնում է, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գտնվող բոլոր անձինք, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներում բնակվող, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ունեն լիարժեք պաշտպանության հավասար իրավունք, այդ թվում՝ մոնիտորինգի համապատասխան մեխանիզմների միջոցով,

- կիսում է նրանց լքվածության զգացումը և ընդգծում նրանց մտահոգությունը սահմանային միջադեպերի, ադրբեջանական զորքերի մոտ գտնվելու և կանոնավոր կրակոցներ հնչելու կապակցությամբ,

- նշում է այն դժվարությունները, որոնց նրանք բախվում են ապրուստի միջոցների, պատերազմի հետևանքով հասցված վնասի վերականգնման և վերացման, նոր բնակարանների տրամադրման, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության առումով,

- ներգրավված բոլոր պետություններին կոչ է անում ապահովել միջազգային անկախ մարդասիրական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Վեհաժողովը լրջորեն մտահոգված է 2021թ. մայիսից սահմանի տարբեր կետերում միջադեպերի թվի ավելացմամբ։ Եղել են սպանվածներ և վիրավորներ, գերի են վերցվել հայ զինվորներ,

- դատապարտում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, մասնավորապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և դատապարտում է վեցշաբաթյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգությանը միտումնավոր հասցված վնասը, Սուրբ Փրկիչ եկեղեցու,  Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու կանխամտածված գնդակոծությունը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանների ավիրումը կամ վնասումը,

- նախկին ավերածությունների լույսի ներքո՝ շարունակում է մտահոգվել բազմաթիվ հայկական եկեղեցիների, վանքերի ապագայի շուրջ՝ այդ թվում Խութավանքի/Դադիվանքի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ տեսակների մասին, որոնք վերադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ,

- իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում զարգացող «Կովկաս-Ալբանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ՝ փոխարինելու համար այն, ինչ համարվում է «հայկական» մշակութային ժառանգություն,

- ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է ուսումնասիրել զարգացող հորինվածքը, որը քարոզում է «կովկասյան ալբանացիների» ժառանգությունը՝ համոզվելու, որ այն չի շահարկվում կողմերից մեկի կողմից,

- ատելության խոսքը վաղեմի խնդիր է երկու երկրներում, ինչպես նշում է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովն իր զեկույցներում, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ, որը քննադատության է ենթարկվել նաև Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի հարցերով Խորհրդատվական կոմիտեի կողմից,

- Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք շարունակում են անընդունելի ձևով ներկայացնել հայերին։ Այսպես կոչված՝ «Ռազմավարի պուրակը» Բաքվում լուրջ անհանգստություն է հարուցում, և Վեհաժողովը համարում է, որ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում,

- Վեհաժողովը շարունակում է մնալ անհանգստացած և ազդված տարածաշրջան միջազգային կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն,

- Վեհաժողովը Նախարարների կոմիտեին առաջարկում է հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021թ. մարտի 16-ի Նախարարների կոմիտեին արված ծանուցմանը՝ հայ գերիների վերաբերյալ և նպաստել այս ընթացիկ հարցի լուծմանը։

ԵԽԽՎ-ում ռուսներն ու սերբերը դեմ և ձեռնպահ են քվեարկել գերիների հարցն օրակարգում ներառելուն
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցն ընդգրկվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում. հարցը կքննարկվի ապրիլի 20-ին` ԵԽԽՎ լիագումար նիստում: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18:

Քվեարկության արդյունքներին անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` նշելով, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամները, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը:

Ռուսական պատվիրակության մյուս անդամները, Բաբաջանյանի հաղորդմամբ, ձեռնպահ են քվեարկել: Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորի նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում` գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է: