Շեշտ.am (shesht.am) - Feed

Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանցիները քարերով հարվածել են իրանական բեռնատարին. տեսանյութ
Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի վարորդի բեռնատարը Կապան-Գորիս ճանապարհահատվածին, որի մի կողմում, որոշ հատվածներում, ադրբեջանցի զինվորականներ են տեղակայված, քարերի հարվածների է ենթարկվել:

Բեռնատարի վարորդի խոսքով` սկզբում կարծել է, թե մեքենայի վրա կրակում են: Հետո պարզել է, որ քարերով են հարվածել, սակայն չի հասկացել, թե ովքեր են հարվածողները:

Ադրբեջանցիները հարվածել են իրանական բեռնատարին / © 5tv

Լրագրողը նրան տեղեկացրել է, որ այն կողմը, որտեղից մեքենային հարվածել են, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ադրբեջանցի վարորդը զարմանք է հայտնել, որ իր ազգակիցները կարող էին նման վայրագություն դրսևորել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Բաքվում Իրանի դեսպանին` դժգոհելով, որ իրանական բեռնատարն ուղևորվել է Արցախ` առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու:

Վրաստանն այդպես էլ չի թույլատրել զրահաբաճկոնների տեղափոխումը Հայաստան
Վրաց սահմանապահներն այդպես էլ չեն թույլատրել Ռուսաստանից շուրջ 4 հազար զրահաբաճկոնների տեղափոխումը Հայաստանը: Հաղորդվում է, որ բեռը հարկադրված վերադարձվել է Ռուսաստան:

Բեռնատարների վարորդները հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում վրաց սահմանապահները դեռևս մարտի 28-ին վերցրել են իրենց և տեղափոխվող բեռների բոլոր փաստաթղթերը: Որպես պատճառաբանություն է նշվել այն, որ բեռը համարվում է «հատուկ նշանակության ապրանք», որն անցկացնելու համար անհրաժեշտ է երկրի Պաշտպանության նախարարության թույլտվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարներ շուրջ մեկ ամիս գտնվել են Վերին Լարսի անցակետի հատվածում` ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում:

Թուրքական բեռնատարների 75 կմ-անոց հերթ է գոյացել Ռուսաստանի սահմանին
Ռուս-վրացական սահմանի Վլադիկավկազի մաքսային անցակետով թուրքական բեռնատարները չեն կարողանում անցնել: Հաղորդվում է, որ բեռնատարների կուտակման հետևանքով 75 կմ-անոց հերթ է գոյացել: Ամբողջ ամսվա ընթացքում շուրջ 4 հազար մեքենաներ չեն կարողանում անցնել ռուսական սահմանը:

https://twitter.com/Infoteka_24/status/1384885357938978830?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1384885357938978830%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Finfoteka24.ru%2F2021%2F04%2F21%2F80865%2F
Թուրքական բեռնատարների 75 կմ-անոց հերթ է գոյացել, որոնք չեն կարողանում անցնել ռուս-վրացական սահմանը:

Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, նշում են, ռուսական կողմում մեքենաների դանդաղ տեղաշարժի պատճառով հինգ օրվա ընթացքում վարորդները կարողացել են ընդամենը կմ առաջ շարժվել: